Rinku Gate Tower

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Rinku Gate Tower
Rinku-Gate-Tower-Bldg-01.jpg
ՏեսակԵրկնաքեր
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏեղագրությունԻզումիսանո
Հարկեր56
Բացվածօգոստոս 1996
ՃարտարապետՆիկկեն Սեկկեի
Կոորդինատներ: 34°24′40.000000099592″ հս․ լ. 135°18′1.0004092726158e-07″ ավ. ե. / 34.41111111113877286° հս․. լ. 135.3000000000277793787972769° ավ. ե. / 34.41111111113877286; 135.3000000000277793787972769
Պաշտոնական կայք

Rinku Gate Tower Building (ճապ.՝ りんくうゲートタワービル Ռինկու գե-տո Տավա Բիրու), Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի Իզումիսանո քաղաքում տեղակայված 256 մետրանոց 56 հարկանի երկնաքեր: Շինարարությունն սկսվել է 1996 թվականին: Գլխավոր ճարտարապետները Նիկկեն Սեկկեին և «Yasui Architects & Engineers» բյուրոն են: 2013 թվականի դրությամբ՝ իր բարձրությամբ երկրորդ երկնաքերն է Ճապոնիայում՝ Yokohama Landmark Tower[1] երկնաքերից հետո:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rinku Gate Tower Building-ը նախագծվել է 1980-ական թվականներին՝ Կանսայ օդանավակայանի հետ միաժամանակ: Ի սկզբանե նախատեսված էր կառուցել երկու աշտարակ, որոնք դարպասների տպավորություն էին թողնելու՝ օդանավակայանի կողմից նայելու դեպքում: Սակայն ֆինանսական բարդությունների պատճառով այդ գաղափարից հրաժարվեցին:

Շինարարության առաջին տարիներին աշխատանքը հիմնականում կանգ էր առել, քանի դեռ Օսակայի կառավարությունը ծառայությունների մի մասը չտեղափոխեց երկնաքեր[2]:

2005-ից մինչև 2011 թվականները հյուրանոցը կառավարվում էր այն ընկերության կողմից, որի ակցիաների 90 %-ը պատկանում էր Օսակայի կառավարությանը, և եկամուտը հասցրեց տարեկան 150-400 միլիոն յենի[3][4]:

2012 թվականին հոնկոնգյան «SiS International Holdings» ընկերությունը ձեռք բերեց շենքը 3 000 000 000 յենով[5][6]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակը բաժանված է երեք տարբեր մակարդակների.

  • առաջինում գտնվում է միջազգային կոնֆերանս-սրահը,
  • երկրորդում գտնվում են գրասենյակները,
  • երրորդը ներակայացված է որպես Gate Tower Hotel հյուրանոց:

Հյուրանոցը բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, Սքայ-Գեյթ կամրջով կապված է Կանսայ միջազգային օդանավակայանի հետ, ինչպես նաև Japan Railway Hanwa Line և Nankai Main Line երկաթուղիների հետ:

26-րդ հարկում դիտահարթակն է տեղակայված, որտեղից տեսարան է բացվում դեպի օվկիանոս և Սքայ-Գեյթ կամուրջ: Շենքի տեղեկատվական բուկլետում նշված է, որ այդ շենքում է գտնվում Ճապոնիայի ամենաբարձրադիր գարեջրային այգին, որը տեղակայված է 28-րդ հարկում՝ 130 մետր բարձրության վրա[7]: Շենքն ունի երկու ստորգետնյա հարկեր, որտեղ կա 365 կայանատեղի:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ожидается, что он станет третьим по высоте в Японии, после завершения строительства Abenobashi Terminal Building (Abeno Harukas) в 2014 году.
  2. Shinsei to Buy Osaka's Rinku Gate Tower If Lenders Forgive Debt - Bloomberg
  3. :日本経済新聞
  4. Star Gate Hotel Kansai Airport
  5. http://www.sisinternational.com.hk/2012/e_AcqRinkuGate_20121217.pdf
  6. S'pore firm buys second tallest Japan skyscraper - ANN
  7. Второе по высоте здание Японии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Rinku Gate Tower հոդվածին