Resource Description Framework (RDF)
Resource Description Framework (RDF) տվյալների գրաֆները նկարագրելու և փոխանակելու մեթոդ է։ Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի (W3C) կողմից այն սկզբնապես մշակվել է որպես տվյալների մոդել մետատվյալների համար: Այն տրամադրում է սինտաքսիկ նշումների և ֆորմատների բազմազանություն, որոնցից ամենաշատ օգտագործվողը Turtle-ն է (Terse RDF Triple Language):
RDF-ը ուղղորդված գրաֆ է, որը կազմված է եռյակ արտահայտություններից: RDF գրաֆի արտահայտությունը կազմված է. (1) հանգույց, որ ներկայացնում է սուբյեկտ, (2) սուբյեկտից դեպի օբյեկտ աղեղ, որը ներկայացնում է պրեդիկատ, և (3) հանգույց, որ ներկայացնում է օբյեկտ: Այս մասերից յուրաքանչյուրը կարող է նույնականացվել Internationalized Resource Identifier-ի (IRI) միջոցով: Օբյեկտը կարող է նաև լինել բառացի արժեք: Այս պարզ, ճկուն տվյալների մոդելն ունի մեծ արտահայտչականություն՝ ներկայացնելու բարդ իրավիճակներ, հարաբերություններ և այլ հետաքրքիր բաներ, միաժամանակ լինելով համապատասխանաբար աբստրակտ։
RDF-ն ընդունվել է որպես W3C առաջարկություն 1999 թվականին: RDF 1.0 սպեցիֆիկացիան հրապարակվել է 2004 թվականին, իսկ RDF 1.1 սպեցիֆիկացիան՝ 2014 թվականին: SPARQL-ը RDF գրաֆների համար ստանդարտ հարցման լեզու է: RDF Schema (RDFS), Web Ontology Language (OWL) և SHACL (Shapes Constraint Language) օնտոլոգիայի լեզուներ են, որոնք օգտագործվում են RDF տվյալները նկարագրելու համար:
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]RDF տվյալների մոդելը[1] նման է դասական կոնցեպտուալ մոդելավորման մոտեցումներին (օրինակ՝ միավոր-հարաբերություն կամ դասային դիագրամներ): Այն հիմնված է ռեսուրսների (մասնավորապես՝ վեբ ռեսուրսների) մասին պնդումներ ձևակերպելու գաղափարի վրա՝ սուբյեկտ-պրեդիկատ-օբյեկտ արտահայտությունների տեսքով, որոնք հայտնի են որպես եռյակներ: Սուբյեկտը նշանակում է ռեսուրսը, պրեդիկատը նշանակում է ռեսուրսի հատկանիշներ կամ ասպեկտներ և արտահայտում է սուբյեկտի և օբյեկտի միջև եղած կապը։
Օրինակ, «Երկինքը կապույտ գույն ունի» հասկացությունը RDF-ում եռյակի տեսքով՝ սուբյեկտը նշանակում է «երկինք», պրեդիկատը նշանակում է «գույն ունի» և օբյեկտը նշանակում է «կապույտ»: Հետևաբար, RDF-ն օգտագործում է սուբյեկտը օբյեկտի (կամ միավորի) փոխարեն՝ ի տարբերություն օբյեկտ-կողմնորոշված դիզայնում միավոր-ատրիբուտ-արժեք մոդելի բնորոշ մոտեցման՝ միավոր (երկինք), ատրիբուտ (գույն) և արժեք (կապույտ):
RDF-ը աբստրակտ մոդել է՝ մի քանի սերիականացման ձևաչափերով (որոնք էապես մասնագիտացված ֆայլի ձևաչափեր են): Բացի այդ, ռեսուրսների կամ եռյակների կոդավորումը ձևաչափից ձևաչափ կարող է տարբեր լինել։
Ռեսուրսների նկարագրման այս մեխանիզմը W3C-ի Սեմանտիկ վեբ գործունեության հիմնական բաղադրիչն է. Համաշխարհային վեբի էվոլյուցիոն փուլ, որտեղ ավտոմատացված ծրագրային ապահովումը կարող է պահպանել, փոխանակել և օգտագործել մեքենայական ընթերցվող տեղեկատվություն, որը տարածված է ողջ վեբում, իր հերթին թույլ է տալիս օգտվողներին տեղեկատվության հետ աշխատել ավելի արդյունավետ և վստահ: RDF-ի պարզ տվյալների մոդելը և տարբեր, վերացական հասկացությունները մոդելավորելու ունակությունը նաև հանգեցրել են դրա լայն օգտագործմանը գիտելիքի կառավարման, Սեմանտիկ վեբ գործունեության հետ կապ չունեցող, ծրագրերում:
RDF հրամանների հավաքածուն իրականում ներկայացնում է պիտակավորված, ուղղորդված մուլտիգրաֆ։ Սա RDF տվյալների մոդելը դարձնում է ավելի հարմար որոշակի տեսակի գիտելիքների ներկայացման համար, քան այլ ռելացիոն կամ օնտոլոգիական մոդելները։
Ինչպես ցույց են տալիս RDFS-ը, OWL-ը և SHACL-ը, RDF-ի վրա կարելի է կառուցել լրացուցիչ օնտոլոգիական լեզուներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Resource Description Framework (RDF) Model and Syntax Specification». W3C. 1999 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին.