Radar Armenia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռադար Արմենիա» լրատվական գործակալություն
Հիմնադրված է2021 հուլիսի 14
ՎայրԵրևան
Երկիր{{{2}}} Հայաստան
Կայքradar.am

«Radar Armenia»-ն հայկական մասնավոր լրատվական գործակալություն է։ Այն հիմնվել է «Radar ARM» ՍՊԸ-ի կողմից, որը հիմնադրվել է 2021թ., գրանցվել՝ հուլիսի 14-ին[1]։ Ընկերությունը հիմնադրվել է Սերժ Վարագ Սիսեռյանի, Հարություն Ազգալդյանի և Հայկ Գրիգորյանի կողմից։

Սոցիալական միջավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Radar Armenia» լրատվական գործակալությունը հանդես է գալիս սոցիալական բոլոր հարթակներում։ Այն տելեգրամյան[2] հայկական սեգմենտում հանդիսանում է ամենամեծ լսարան ունեցողներից մեկը, 2022թ. փետրվարից էլ գործարկել է իր կայքն[3] ու ֆեյսբուքյան հարթակը[4]։ Գործակալությունն առաջիկայում ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը՝ հանդես գալով նաև վիդեո հարթակներում, հեղինակային հաղորդումներով և պրոյեկտներով։ Այժմ կայքը թողարկում է «Երրորդ Հանրապետություն»[5] պատմական բնույթի հաղորդաշարը։ Հաղորդման զրուցակիցները իրադարձությունների ակտիվ դերակատարներն են ու ականատեսները, որոնք պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին։ Զրույցները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ ծավալվել են իրադարձությունները։

Կայքի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Radar Armenia» լրատվական կայքը բաղկացած է Քաղաքական, Հասարակություն, Արցախ, Երևան, Միջազգային, Մամուլ, Ֆինանսներ, Մշակույթ, Սպորտ, Տեխնէ, Ժամանց բաժիններից։ Կայքի առանձնահատուկ բաժիններից է Սոցցանցերը, որտեղ ընթերցողը կարող է ծանոթանալ հայկական սոցցանցային հետաքրքիր ու կարևոր գրառումներին։ Կայքի Ռետրո բաժինը ներկայանում է Հայաստանի ու համաշխարհային դեմքերի ելույթների, նամակների, ուղերձների, հարցազրույցների, ինչպես նաև կարևոր իրադարձությունների մեկնաբանական ձևաչափով՝ հիշեցնելու անցյալն ու ցույց տալու դրանց կապը ներկայի հետ։ Հետաքրքիր բաժին է նաև Ֆոտոշարքը, որտեղ կարելի է գտնել ինչպես առօրյա, այնպես էլ թեմատիկ ինքնատիպ նկարների շարքերը։ «Radar Armenia»-ն իր ընթերցողին է ներկայացնում նաև հայկական փորձագիտական շրջանակների վերլուծությունները ընթացիկ սոցիալ-քաղաքական, տնտեսական իրադարձությունների վերաբերյալ, ինչպես նաև համաշխարհային ուղեղային կենտրոնների ուշագրավ վերլուծականները։

Կապ կայքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Radar Armenia» լրատվական գործակալությունը իր ֆիզիկական գործունեությունն իրականացնում է ՀՀ, ք. Երևան, Բրյուսով 28 հասցեում, հասանելի հեռախոսահամարներն են՝ 041-843-841, 043-000-843, պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ info@radararmenia.am։

Radar Armenia լրատվական կայքի լոգո

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Radar Armenia» լրատվականը հիմնվել է «Radar ARM» ՍՊԸ-ի կողմից, որը հիմնադրվել է 2021թ., գրանցվել՝ հուլիսի 14-ին[6] (գրանցման համար՝ 273.110.1186479)։ Ընկերությունը հիմնադրվել է Սերժ Վարագ Սիսեռյանի, Հարություն Ազգալդյանի և Հայկ Գրիգորյանի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]