R6D-1 օդանավի աղետը Հավայիում
R6D-1 օդանավի աղետը Հավայիում | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | մարտի 22, 1955 |
Վայր | , , ԱՄՆ |
Զոհվածներ | 66 մարդ |
Օդանավ | |
R6D-1 օդանավի աղետը Հավայիում, խոշոր ավիացիոն աղետ, որը տեղի է ունեցել երեքշաբթի՝ 1955 թվականի մարտի 22 -ին Օահու կղզում (Հավայան կղզիներ) և ԱՄՆ ՌԾՆ-ի Douglas R6D-1 Liftmaster օդանավի մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ զոհվել է 66 մարդ, ինչն ավիավթարը դարձրել է ԱՄՆ Ռազմածովային ավիացիայի պատմության մեջ և Հավայան կղզիների տարածքում խոշորագույնը։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]131612 համարի Douglas R6D-1 Liftmaster օդանավը թողարկվել է 1953 թվականին[1] և բազավորվել էր Մոֆեթ ավիաբազայում (Սան Ֆրանցիսկոյից 40 մղոն հարավ)[2]։ Օգտագործվելով երկրի ռազմածովային ուժերում՝ այս ինքնաթիռն իր կառուցվածքով համանման էր Ռազմածովային ուժերի C-118 Liftmaster և քաղաքացիական DC-6B օդանավներին։
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիայի R6D-1 օդանավն իրականացնում էր թռիչք Տոկիոյից (Ճապոնիա) Կալիֆորնիա (ԱՄՆ) նահանգի Տրևիս ավիաբազա, նրան օդանավավարում էր 9 անձից բաղկացած անձնակազմը 35-ամյա լեյտենանտ-կոմանդեր Հարոլդ Մ. Օ'Լիրիի ղեկավարությամբ (անգլ.՝ Harold M. O'Leary): Ինքնաթիռում գտնվում էր 28 նահանգներից 57 ուղևոր, ներառյալ՝ 55 զինվորական (17-ը՝ ՌՕՈւ , 22-ը՝ բանակ, 12-ը՝ Ծովային հետևակի կորպուս, 4-ը՝ ՌԾՈւ) և 2 քաղաքացիական անձ՝ նավաստիներից մեկի կինը և երեքամյա աղջիկը։ Թռիչքը մինչև Օահու կղզում գտնվող Հիկկամ ավիաբազա անցավ նորմալ ռեժիմով[2]։ Մարտի 21-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին ինքնաթիռը թռել է Հիկկամիից և ուղղություն վերցրել դեպի Կալիֆորնիա։ Սակայն 4 ժամ 20 րոպե անց անձնակազմը մեկ այլ ինքնաթիռի միջոցով կապվել է թռիչքի օդանավակայանի հետ և զեկուցել, որ իրենք խնդիր ունեն բարձր հաճախականության ռադիոհաղորդիչի հետ (հեռահար կապի համար), ինչի պատճառով նրանք վերադառնում են[3]։
Վայրէջքի գնալը տեղի էր ունեցել մարտի 22 -ին՝ երեքշաբթի վաղ առավոտյան և իրականացվել հորդառատ անձրևի ժամանակ։ Ականատեսներից մեկը զինամթերքի պահեստի ժամապահն էր, որի խոսքերի համաձայն, անձնակազմն օդանավակայանին մոտենալիս միացրել էր վայրէջքային լուսարձակները և ուղիղ իր առջև լեռ նկատել։ Օդաչուներն անմիջապես շրջել են դեպի աջ, սակայն արդեն ուշ էր։ Տեղական ժամանակով ժամը 02:03-ին (այլ տվյալներով՝ 02:16-ին) Հոնոլուլուից 15 մղոն հյուսիս-արևմուտք ինքնաթիռը բախվել է Ուոիանա լեռնաշղթայի Պալի-Կեա (անգլ.՝ Pali-Kea peak, բարձրությունը 3098 ֆուտ կամ 944 մետր[4]) լեռան հարավային լանջին, որը գտնվում էր ընդամենը 200 ոտնաչափ ցածր գագաթից։ Բախման ժամանակ հզոր պայթյուն է որոտացել, որը լավ լսելի էր նույնիսկ 5 մղոն հեռավորության վրա, «ասես վառելիքի 100 տակառ պայթեր»։ Թևի հարթությունները բաժանվել են, որից հետո ֆյուզելաժն ընկել է կիրճը[2][3]։
Առաջացած հրդեհից կարմիր լույսը երկու ժամ նկատվում էր կղզու վրա․ ընդ որում ուժեղ ջերմության պատճառով փրկարարները երկար ժամանակ չէին կարողանում մոտենալ անկման վայրին։ Աղետի ժամանակ զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 66-ը։ Միջադեպի պահին ավիավթարն իր չափով գրավում էր առաջին տեղը DC-6 օդանավի մասնակցությամբ (ներկա դրությամբ երկրորրդը) և 1955 թվականին տեղի ունեցածների մեջ, երկրորրդը՝ ԱՄՆ-ի տարածքում տեղի ունեցածներ մեջ (ներկա դրությամբ 43-րդը)։ Ինչպես նաև 2014 թվականի դրությամբ սա խոշորագույն ավիացիոն աղետն էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պատմության մեջև Հավայան կղզիների տարածքում[1][2][3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղետի պատճառը անձնակազմի սխալն է եղել, որը վայրէջքի ժամանակ շեղվել է ընթացքի ուղղությունից դեպի 8 մղոն (14 կմ) հյուսիս։ Այն, որ ինքնաթիռը շեղվել է ընթացքի ուղղությունից և գնում է ուղիղ դեպի լեռը, օդաչուները հասկացել են վերջին պահին[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Aircraft accident Douglas R6D-1 (DC-6) 131612 Honolulu, HI» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Stu Beitler (2012 թ․ նոյեմբերի 14). «Honolulu, HI Military Plane Crashes Into Mountain, Mar 1955» (անգլերեն). GenDisasters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «66 Killed as Navy Plane Hits Hawaiian Peak» (անգլերեն) — выдержка из Associated Press. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Pukui, Mary Kawena, Samuel H. Elbert, and Esther T. Mookini. Place Names of Hawaii: Revised and Expanded Edition» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.