Queen Elizabitch

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Queen Elizabitch
Պատկեր:8eafb849b553200b02430dd80fe73168.1000x1000x1.png
CupcakKe Ստուդիական ալբոմ
ԹողարկվածՄարտի 31, 2017
ԺանրՀիփ հոփ
Տևողություն38:52
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլԻնքնահրատարակչություն
CupcakKe-ի ալբոմների ժամանակագրություն
Audacious
(2016)
Queen Elizabitch
(2017)

Queen Elizabitch–ը ամերիկացի ռեփեր Քափքեյքի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Այն ինքնահրատարակվեց 2017 թվականի մարտի 31–ին։

Պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 28–ին Քափքեյքը ներկայացրեց ալբոմի շապիկը և երգացանկը[1]։ «Queen Elizabitch»–ը ինքնահրատարակվեց 2017 թվականի մարտի 31–ին։

Նույն տարվա ապրիլի 8–ին ալբոմը հեռացվեց երաժշտական հարթակներից՝ արտադրական անհամապատասխանության պատճառով[2]։ Սակայն այն վերաթողարկվեց օրեր անց։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Pitchfork էլեկտրոնային ամսագրի խմբագիր Բրայան Յանգերի, ալբոմի առաջին երգ «Scraps»–ը ներառում է հուզմունքներ առաջեցնող նոտաներ և ձայներ։ «33rd» երգը The Fader–ը նկարագրեց որպես «ամբողջովին փոփ լավ ստեղծագործություն»[3]։ Pitchfork–ի Յանգերը նկարագրեց «Biggie Smalls»–ը որպես մարմնի դրական երգ՝ գեղեցկության կարծրատիպերի և ուտելու խանգարման մասին և դրա արտադրությունը՝ ջանգլ ժանրի տրանս։ Նա «Tarzan»–ին վերադասեց դրիլլ ռեփի ժանրի կարգին, ինչպես նաև նա, The Fader–ը և Stereogum–ը գնահատեցին ալբոմի վերջին Ա կապելլա ստեղծագործություն «Reality Pt. 4»–ն, որտեղ Քափքեյքը խոսում է իր անձնական կյանքից և քաղաքականությունից[3][4]։

Գովազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cumshot»–ը թողարկվեց 2017 թվականի փետրվարի 24–ին և ծառայեց որպես ալբոմի գլխավոր սինգլ[5]։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Cumshot» սինգլը 2017 թվականի մարտի 10–ին ստացավ տեսահոլովակ[6]։ «Reality Pt. 4»–ի համար նկարահանվեց սև ու սպիտակ տեսահոլովակ՝ 2017 թվականի ապրիլի 19–ին։ Stereogum–ի աշխատակից Պրավան Թրևը տեսահոլվակի բնույթը նկարագրեց «մութ»[4][7]։ «Quick Thought»–ը ևս ստացավ տեսահոլովակ 2017 թվականի մայիսի 14–ին, որի պրոդյուսեր հանդիսացավ Բրենդոն Հոլմզը։ Stereogum–ի Պրավան Թրևը գրել է․ «տեսահոլովակում Քափքեյքը կողոպտիչ թիմի անդամ է, ովքեր զինված են պայծառ կարմիր ատրճանակներով»[8][9]։ «CPR»–ի տեսահոլովակը հրատարակվեց մայիսի 29–ին, 2017 թվականին[10]։ «Biggie Smalls»–ը ստացավ իր հոլովակը հունիսի 16–ին, 2017 թվականին[11]։ «33rd»–ի նկարահանված տեսահոլովակը թողարկվեց հուլիսի 2–ին, 2017 թվականին[12]։ Ապա լույս տեսավ «Barcodes»–ի տեսահոլովակը՝ հուլիսի 17–ին, 2017 թվականին[13]։ Եվ վերջում՝ 2017 թվականի օգոստոսի 8–ին, թողարկվեց «Scraps» երգի տեսահոլովակը[14]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pitchfork–ի խմբագիր Բրայան Յանգերն ալբոմի մասին գրել է հետևյալը․ «Չիկագոյից եկած ապշեցուցիչ ռեփերը սկսել է ընդգրկել իր սեփական կյանքի փորձությունները ալբոմում։ Սոցիալական խնդիրներ, բռնություն և վայրի սեքսը ներկայացված են նույն համառ կերպով»։ Խմբագիրն ալբոմին տվել է 7.6/10 գնահատականը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների տեղեկատվությունը վերցված է iTunes–ից։

# Անվանում Տևողություն
1. «Scraps»   3:24
2. «33rd»   3:40
3. «CPR»   3:28
4. «Author»   3:24
5. «Quick Thought»   3:25
6. «Biggie Smalls»   3:51
7. «Barcodes»   3:01
8. «Cumshot»   3:29
9. «Civilized»   3:01
10. «Toys "R" Us»   2:29
11. «Tarzan»   3:05
12. «Reality, Pt. 4»   2:34

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wass, Mike (2017 թ․ մարտի 27). «CupcakKe Unveils The Cover Of New LP, 'Queen Elizabitch'». Idolator. Hive Media. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  2. Lee, Christina (2017 թ․ ապրիլի 8). «Cupcakke's 'Queen Elizabitch' Taken Down From Streaming Services». Idolator. Hive Media. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,0 3,1 Dandridge-Lemco, Ben (2017 թ․ մարտի 31). «Listen To CupcakKe's New Album Queen Elizabitch». The Fader. The Fader Media. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 Trewn, Pranav (2017 թ․ ապրիլի 19). «CupcakKe – "Reality Pt 4″ Video». Stereogum. Eldridge Industries. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Cumshot - Single». iTunes. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  6. «CupcakKe - Cumshot (Official Music Video)». YouTube. 2017 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  7. «CupcakKe - Reality Pt 4 (Official Music Video)». YouTube. 2017 թ․ ապրիլի 19. Վերցված է 2017 թ․ ապրիլի 19-ին.
  8. «CupcakKe - Quick Thought (Official Video)». YouTube. 2017 թ․ մայիսի 14. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  9. Helman, Peter (2017 թ․ մայիսի 14). «CupcakKe – "Quick Thought" Video». Stereogum. Eldridge Industries. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  10. «CupcakKe - CPR (Official Music Video)». YouTube. 2017 թ․ մայիսի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  11. «CupcakKe - Biggie Smalls (Official Music Video)». YouTube. 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  12. cupcakKe (2017 թ․ հուլիսի 2). «CupcakKe - 33rd» – via YouTube.
  13. cupcakKe (2017 թ․ հուլիսի 17). «CupcakKe - Barcodes» – via YouTube.
  14. cupcakKe (2017 թ․ օգոստոսի 8). «CupcakKe - Scraps» – via YouTube.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]