Quavo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Quavo
Ի ծնե անունանգլ.՝ Quavious Keyate Marshall
Նաև հայտնի է որպեսQuavo
Ծնվել էապրիլի 2, 1991(1991-04-02)[1] (33 տարեկան)
Աթենս (Ջորջիա), Ջորջիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, երաժիշտ, կոմպոզիտոր և Ամերիկյան ֆուտբոլիստ
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music
ԿրթությունBerkmar High School?
ԱնդամակցությունMigos
 Quavo Վիքիպահեստում

Քուեյվիուս Քեյաթե Մարշալ (ապրիլի 2, 1991(1991-04-02)[1], Աթենս (Ջորջիա), Ջորջիա, ԱՄՆ[2]), հայտնի է որպես Quavo (/ˈkwv/), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և ձայնային պրոդյուսեր։ Նա հայտնի է որպես հիփ հոփ և թրեպ ժանրերի Migos երաժշտական տրիոյի անդամ։ Quavo-ն ազգակցական կապեր ունի Migos-ի անդամների հետ, լինելով Takeoff-ի հորեղբայրը և Offset-ի եղբայրը[3]։

Migos-ից դուրս, Quavo-ն մասնակցել է չորս սինգլների, որոնք եղել են Billboard Hot 100 չարթի առաջին տասնյակում, ներառյալ DJ Khaled«I’m the One» և «No Brainer» երգերը։ Երկու երգերն էլ ներառում են Ջասթին Բիբերի, Quavo-ի և Chance the Rapper-ի վոկալները։ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Quavo Huncho»-ն, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard 200 չարթում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուեյվիուս Քեյաթե Մարշալը ծնվել է 1991 թվականի ապրիլի 2-ին Ջորջիա նահանգի Աթենս քաղաքում[4]։ Մարշալի մայրը՝ Էդնա Մարշալը, աշխատում է որպես վարսավիր, իսկ նրա հայրը մահացել է, երբ նա 4 տարեկան էր[5][6]։ Migos-ի երեք անդամներն էլ միասին են մեծացել հիմնականում Ատլանտայի հյուսիսարևելյան մասում[7]։

Մարշալը հաճախում էր Berkmar ավագ դպրոցը և եղել է դրա ֆուտբոլային թիմի հիմնական կազմում 2009 թվականին[7][8][9]։ Այդ թիմի կազմում նա մի քանի ռեկորդներ է սահմանել[7][10]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգոսի «Culture» ալբոմից հետո, որը գլխավորել է Billboard 200 չարթը, Quavo-ն մասնակցել է մի շարք հայտնի երգերի ձայնագրմանը, ներառյալ «Congratulations», «I'm the One», «Portland», «Strip That Down», և «No Brainer» երգերը[11]։

2017 թվականի ապրիլին Quavo-ն մասնակցել է «The Fate of the Furious: The Album» ալբոմի «Go Off» երգի ձայնագրմանը՝ Lil Uzi Vert-ի և Թրևիս Սքոթի հետ[12]։ Երգը RIAA-ի կողմից ոսկե է հավաստագրվել։ Quavo-ն նաև թողարկել է «Ice Tray» երգը Lil Yachty-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին[13]։ Երգը 74-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում։

2017 թվականի դեկտեմբերի 21-ին Quavo-ն հայտարարել է իր դեբյուտային՝ «Huncho Jack, Jack Huncho» ալբոմի մասին Թրևիս Սքոթի մասնակցությամբ առանց որևէ նախնական գովազդի[14]։ Ալբոմն ութ երգեր է ներառել, որոնք ընգրկվել են Billboard Hot 100 չարթում։

2018 թվականի հունվարի 26-ին Migos-ը թողարկել է «Culture II» ալբոմը։ Quavo-ն թողարկել է երեք սինգլ իր սպասվող ալբոմի համար[15]՝ «Workin Me», «Lamb Talk» և «Bubble Gum»։ «Workin Me» երգը 52-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում, ինչը դեռևս Quavo-ի բարձրագույն արդյունքն է։

2019 թվականի մայիսի 18-ին Quavo-ն Մադոննայի հետ միասին ելույթ է ունեցել 2019 թվականի Եվրատեսիլի ժամանակ՝ «Future» երգով[16][17]։

Մասնակցել է Ջասթին Բիբերի 2020 թվականին թողարկված «Changes» ալբոմի «Intentions» երգի ձայնագրմանը։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 8-ին ոստիկանությունն ընդհատել է Migos-ի համերգը Ջորջիայի Southern University-ում և ձերբակալել է խմբի բոլոր երեք անդամներին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել թմրանյութեր օգտագործելու համար[18][19]։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն հետո ժխտել իր մեղավորությունն այդ հանցանքում։ Դրա համար դատարանն որոշել է ձերբակալել նրան 12 ամիս ժամանակահատվածով, սակայն, քանի որ նա վճարել է բոլոր տուգանքները, նրան ազատ են արձակել[20][21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Quavo Huncho (2018)

Համագործակցական ալբոմներ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2016 Ատլանտա[22] ինքն իր դերում Դրվագ՝ «Ծայրահեղ միջոցների դիմել»
2018 Աստղ ինքն իր դերում Դրվագ՝ «Երազողներ»
2019 Սևոտ[23][24] ինքն իր դերում Դրվագ՝ «Համեմատաբար հասուն մարդ»

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2017 Teen Choice Awards[25] Էլեկտրոնային/պարային երգ «Know No Better» Հաղթանակ
R&B/Հիփ հոփ երգ «I'm the One» Հաղթանակ
MTV Video Music Awards[26] Լավագույն հիփ հոփ տեսահոլովակ Առաջադրված
American Music Awards[27] Տարվա համագործակցություն Առաջադրված
style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ
2018 Nickelodeon Kids' Choice Awards Սիրելի երգ Առաջադրված
Billboard Music Awards Ամենաշատ լսված երգ «Congratulations» Առաջադրված
Լավագույն ռեփ երգ «I'm the One» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Quavo
  2. 2,0 2,1 2,2 http://www.mtv.com/news/interactive/migos-cover-story/
  3. «Migos». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  4. «Happy Birthday, Quavo! - XXL». XXL Mag. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «Interview: Migos». The FADER (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «The Three A-Migos: Quavo, Takeoff & Offset». HotNewHipHop. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Migos: Young, Rich and Outrunning Trouble». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «Berkmar High School 09-10 Football Schedule». MaxPreps.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. Curtright, Guy. «Berkmar 33, Meadowcreek 6». Gwinnett Daily Post (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. Weiner, Natalie. «Migos Hit-Maker Quavo Was Actually a Record-Setting High School Quarterback». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. «Travis Scott Teases Quavo Collab Project and 'AstroWorld' Album in New Freestyle». XXL. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  12. «Gold & Platinum - RIAA». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «Quavo and Lil Yatchy Mock Joe Budden in New 'Ice Tray' video». Billboard. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  14. «Quavo & Travis Scott Move Up the Release Date for 'Huncho Jack, Jack Huncho': 'We Drop It Tonight'». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  15. «Quavo announces debut solo album». The FADER (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  16. Legaspi, Althea (2019 թ․ մայիսի 17). «Madonna and Quavo Welcome the 'Future' in New Song». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  17. Smith, Neil (2019 թ․ մայիսի 16). «Madonna Eurovision appearance confirmed». BBC News. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  18. Offset of the Migos Denied Bond After Georgia Southern University Arrest. XXL.
  19. «Migos Members Arrested on Guns, Drugs Charges After Concert». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. «Quavo And Takeoff Released From Jail, Offset's Bond Denied». HotNewHipHop. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.(չաշխատող հղում)
  21. «Plea deals keep rap group Migos out of jail». WSB-TV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  22. «Quavo Steals The Show On Donald Glover's 'Atlanta'». The Source. 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  23. «Quavo Brings His Signature Migos Adlibs to the black-ish Finale In This Sneak Peek | TV Guide». TVGuide.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  24. Relatively Grown Man, Վերցված է 2019-10-01-ին
  25. «Teen Choice Awards 2017 Reveal "Second Wave" of Nominations». E! Online. 2017 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  26. «VMAs: Kendrick Lamar Tops Nominations as MTV Continues to Eliminate Gendered Categories». The Hollywood Reporter. 2017 թ․ հուլիսի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  27. «Here Are All the Winners From the 2017 AMAs». Billboard. 2017 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Quavo» հոդվածին։