Jump to content

Pumhart von Steyr

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pumhart von Steyr
Տեսակհրետանային մոդել
Ենթատեսակթնդանոթ
ԵրկիրLiezen
ԱրտադրողLiezen?
Փամփուշտի տեսակcannonball?

Pumhart von Steyr, արտասանվում է Փումհարթ ֆոն Շտայր ( lit. «  )[1] խոշոր տրամաչափի միջնադարյան թնդանոթ Ավստրիայի Շտիրիա երկրամասից և տրամաչափով ամենամեծ կռածո երկաթե ռումբը[2]: Թնդանոթը կշռում է մոտ 8 տոննա և ունի 2,59 մետրից ավելի երկարություն: Այն արտադրվել է 15-րդ դարի սկզբին և ըստ ժամանակակից հաշվարկների՝ կարող էր մինչև 800 միլիմետր տրամաչափ, 690 կիլոգրամ կշիռ ունեցող քարե գունդը կրակել մոտավորապես 600 մետր հեռավորության վրա՝ նախապես 15 կիլոգրամ վառոդով լիցքավորվելուց և 10° թեքությամբ դրվելուց հետո[2]:

Թնդանոթը ներկայումս ցուցադրվում է Վիեննայի Հեերեսգեշիխտլիխես թանգարանի հրետանային սրահներից մեկում։

Փումհարթ ֆոն Շտայրից բացի, հայտնի են 15-րդ դարի մի շարք եվրոպական խոշոր տրամաչափի թնդանոթներ, որոնք հիմնականում օգտագործվել են պաշարողական մարտերում: Դրանց թվում են կռածո երկաթից պատրաստված Մոնս Մեգը և Դյուլե Գրիտը, ինչպես նաև ձուլածո բրոնզե Ֆաուլե Մետտեն, Ֆաուլե Գրետեն և Գրոզե Բոխսեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Continuing Usefulness of Spolia II: Canons-Pierriers and Marble Cannon Balls». artserve.anu.edu.au.
  2. 1 2 Schmidtchen 1977a

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schmidtchen, Volker (1977b). Bombarden, Befestigungen, Büchsenmeister: Von den ersten Mauerbrechern des Spätmittelalters zur Belagerungsartillerie der Renaissance. Düsseldorf: Droste. էջեր 33–34. ISBN 3-7700-0471-X.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Schmidtchen, Volker (1977a). «Riesengeschütze des 15. Jahrhunderts. Technische Höchstleistungen ihrer Zeit». Technikgeschichte. 44 (2): 153–173 (162–164).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pumhart von Steyr» հոդվածին։