Jump to content

Play the Game

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Play the Game»
Քուինի երգը «The Game» ալբոմից
Թողարկված1980 թվականի հունիսի 30
Ֆորմատ7"
Ժանրռոք բալլադ
հարդ ռոք
Տևողություն3:30
ԼեյբլEMI Records, Elektra Records
ՀեղինակՖրեդի Մերկուրի
ԿոմպոզիտորՖրեդի Մերկուրի
ՊրոդյուսերQueen and Mack

Play the Game, Queen անգլիական ռոք-խմբի «The Game» ալբոմի երգ, թողարկված 1980 թվականի հուլիսի 30-ին։ Գրել է Ֆրեդի Մերկուրին։ Երգը թողարկվել է սինգլի տեսքով, «A Human Body» երգի կենդանի ձայնագրության «Բ» մասում։

Երգը սկսվում էր սինթեզատրով, որը նվագում էր Ֆրեդի Մերկուրին։ Ձայնագրությունում օգտագործվում է oberheim ապրանքատեսակի սինթեզատոր։ Այն նույնպես օգտագործվում է երգի կեսերին, մինչև կիթառային սոլոն։ Մերկուրին նույնպես նվագում էր ռոյալ։ Մնացած երաժիշտները նվագում էին իրենց սովորական գործիքները։ Ջոն Դիկոնը նվագում էր բաս-կիթառ, Ռոջեր Թեյլորը նվագում էր հարվածային գործիքներ և Բրայան Մեյ՝ էլեկտրոկիթառ։

Սկզբում երգը պետք է հնչեր լրիվ ուրիշ ձև, բայց ամբողջ խումբը ամեն ինչ ուղղեց և հնչողությունը լրիվ փոխվեց[1]։

Երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Բրայան Գրանտը 1980 թվականի մայիսի 20-ին «Trillion Studios»[2]. ստուդիայում։ Տեսահոլովակում անընդհատ փոփոխվում են էֆեկտները, որը չէր եղել «Bohemian Rhapsody» երգի տեսահոլովակում։ Դա խմբի առաջին տեսահոլովակն էր, որտեղ Մերկուրին նկարահանվել էր իր հայտնի բեղերով[2]։ Տեսահոլովակն սկսվում էր աստղային երկնքի ցուցադրությամբ։ Սինթեզատորի երաժշտության տակ թռչում էին միկրոֆոնները, որոնցից մեկը բռնում է Մերկուրին և սկսում է երգել։ Տեսահոլովակում նա ռոյալ չի նվագում։ Նրանց հետին ֆոնի վրա վառվում էր կրակը որն արվել էր հատուկ էֆեկտների օգնությամբ։ Երբ յուրաքանչյուր երաժիշտ երևում էր առանձին, կրակը գույնը փոխում էր՝ Մերկուրիի համար այն նարնջագույն էր, Բրայան Մեյի համար փիրուզագույն էր, Թեյլորի համար մանուշակագույն էր իսկ Դիկոնի համար՝ կանաչ։ Երրորդ քառատողի ժամանակ Մերկուրին հայտնվում է կրակի մեջից, առանց վերնաշապիկի։ Հաջորդ մասում տեսահոլովակի տրամադրությունը փոխվում է՝ Մերկուրին նետվելով հարվածային գործիքների վրա վերցնում է Մեյի կիթառը և նորից նետում է հետ։ Այդ պահից սկսած կիթառահարն այլևս չի նվագում իր Red Special-ը։ Հետո երգը հնչում էր այնպես, ինչպես եղել էր դրանից առաջ։ Երբ ձայնն արդեն դանդաղում էր, այն անցնում էր հարվածային գործիքների միջոցով, որը լուծարվում էր, և անցնում կրակի միջոցով։ Այդպես տեսահոլովակն ավարտվում է։ Այն պահը երբ Մերկուրին նետվում է հարվածային գործիքների վրա, գտնվում է «Another One Bites the Dust» երգի սինգլի շապիկի վրա։ Տեսահոլովակի կադրերն օգտագործվել են նաև «Radio Ga Ga» երգի տեսահոլովակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Обзор песни Play the Game на сайте Songfacts.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 27 июня 200-ին.
  2. 2,0 2,1 «Описание видеоклипов группы» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 27 июня 2007-ին.