Pizza Pizza

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pizza Pizza
Pizza Pizza Corporate HQ.jpg
Տեսակպիցցերիաների ցանց
Հիմնադրված1967
Գլխադասային գրասենյակՏորոնտո, Կանադա
ՀիմնադիրՄայքլ Օվերս
Կայքpizzapizza.ca

Pizza Pizza Ltd., արտոնագրված կանադական պիցցա արտադրող արագ սննդի ռեստորան, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Տորոնտոյի Էտոբիկո շրջանում[1]: Pizza Pizza-ի ռեստորանները հիմնականում գտնվում են Օնտարիո նահանգում, գործում են նաև Քվեբեկ, Նոր Շոտլանդիա նահանգներում և Արևմտյան Կանադայում: Արևմտյան Կանադայում հիմնականում Ալբերտա նահանգի կենտրոնում գործող Pizza 73 դուստր կազմակերպությաունն է, որը հանդիպում է ոչ ավանդական վայրերում, ինչպիսիք են համալսարանի կամպուսներն ու կինոթատրոններն ամբողջ Կանադայում: Այն գործում է ավելի քան 500 վայրում, ներառյալ ավելի քան 150 ոչ ավանդական վայրեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիցցերիաների ցանցը հիմնադրել է Մայքլ Օվերսը, ով 1977 թվականի դեկտեմբերի 31-ին Տորոնտոյի Ուելսլի և Խորհրդարանի փողոցների անկյունում բացել է պիցցերիայի առաջին կետը: Օվերսը եղել է ցանցի սեփականատերը մինչև իր մահ՝ 2010 թվական: Ցանցն ընդարձակվել է Տորոնտոյի շրջանում 1970-ականներին և ամբողջ Օնտարիոյի տարածքում 1980-1990-ական թվականների ընթացքում:

Քվեբեկում բացվել է 1980-ականների կեսերին, սակայն մի քանի տարի անց փակվել է: 2007 թվականի մարտին բացվել է Գատինոյում: 2007 թվականի վերջին բացվել է Մոնրեալի տարածքում՝ Նոտր Դամ-դե-Գրաս և Պիեռֆոնդ-Ռոքսբորոյի թաղամասերում:

Pizza Pizza-ն սկսել է զգալիորեն ընդլայնվել Օնտարիոյից դուրս 2000-ական թվականներին: 2005 թվականին իր հրապարակման առաջարկներում ցանցը հայտարարեց, որ կընդլայնվի Արևմտյան Կանադայում՝ ներառելով առկա տեղական ցանցերի գնում: Սա հանգեցրեց 2007 թվականի հունիսին Ալբերտա նահանգում հիմնված Pizza 73-ի ձեռքբերման համաձայնագրին: Բացի այդ, 2006 թվականի հոկտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ Մոնրեալի կանադացիների հովանավորությամբ ընդլայնվելու է Քվեբեկի շուկայում[2]: 2009 թվականին ցանցն ընդլայնվեց դեպի Բրիտանական Կոլումբիայի Լոուեր Մեյնլենդ շրջան, Մանիտոբա և Սասկաչևան նահանգներում բացվելուց հետո ինչևէ բոլոր վայրերը փակվեցին[3] (Pizza 73 արդեն գործում էր Արքայազն Ջորջ քաղաքում): 2010 թվականին Pizza Pizza-ն Նովա Սկոտիայի Հոլիֆաքս քաղաքում բացեց իր առաջին խանութը:

Հարավային Օնտարիոյում Pizza Pizza-ի հիմնական մրցակիցներն են Pizza Hut, Domino's Pizza, Little Caesars, Gino's Pizza, Mamma's Pizza, Pizzaiolo, 241 Pizza, Double Double Pizza և Pizza Nova-ն:

Pizza Pizza համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Pizza Pizza համալսարանը հանդիսանում է Հարավային Էտոբիկոկեում տեղակայված արտոնությունների համար ուսումնական կենտրոն[4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "“FIAT” ONLINE CONTEST RULES & REGULATIONS." Pizza Pizza. Retrieved on December 5, 2012. "Pizza Pizza, 500 Kipling Avenue, Toronto, Ontario M8Z 5E5"
  2. It's game on for Pizza Pizza expansion in Quebec market, Pizza Pizza press release, October 11, 2006
  3. Pizza Pizza press release, January 28, 2009
  4. citation needed

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]