ՓիքսԱրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է PicsArt Photo Studio & Collageից)
ՓիքսԱրթ
Изображение логотипа
Տեսակգրաֆիկական խմբագրիչ, photograph manipulation? և բջջային հավելված
Նախագծումը՝Պիքսարտ
ՕՀԱնդրոիդ և iOS
Լույս տեսավ՝նոյեմբեր 2011
ՊլատֆորմiOS, Անդրոիդ և Windows
Կայքpicsart.com(անգլ.)

ՓիքսԱրթը լուսանկարների խմբագրիչ է, որը ստեղծել են հայ ծրագրավորողները։ Ծրագիրը իրենից ներկայացնում է խմբագրիչ, նկարչության հավելված և սոցիալական ցանց։ ՓիքսԱրթը օգտվողներին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, նկարել շերտերով, կիսվել աշխատանքներով ՓիքսԱրթի համայնքի և այլ սոցիալական ցանցերում ինչպիսիք են Ֆեյսբուք և Ինստագրամ։ Հավելվածը հասանելի է iOS, Անդրոիդ և Windows Mobile սարքերի համար[1]։ Այն նաև հասանելի է Windows 8.1 և բարձր համակարգերով համակարգիչների օգտատերերին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին PicsArt-ը մեկնարկել էր Android համակարգով աշխատող սարքերի վրա[3]։ Այն հիմնադրել են Հովհաննես Ավոյանը և Արտավազդ Մեհրաբյանը[4]։

2012 թվական` առաջին տարվա ընթացքում ծրագիրը ներբեռնել են 35 միլիոն անգամ[3]։

2013 թվականի հունվարին թողարկվեց հավելվածի iOS համակարգի տարբերակը iPhone հեռախոսների համար[5]։  Մայիսին թողարկվեց iPad-ի համար[6]։ Հավելվածը ուներ գրեթե 2 միլիոն օրական այցելու, 4 մլն գրանցված օգտատեր հունվար ամսվա ընթացքում[3]։ 2013 թվականի նոյեմբերին, երկու տարի անց դրա մեկնարկից PicsArt-ը հասավ 90 միլիոն ներբեռնումների և գրեթե 25 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի։ 2013-ի դեկտեմբերին PicsArt-ը հասանելի դարձավ Windows Phone սարքերի համար[7]։

2014 թվականի հունվարին PicsArt հասանելի դարձավ Windows 8 սարքերի համար։ Մարտին հավելվածը հասավ 100 մլն տեղադրումների Android-ի վրա, 30 միլիոն ակտիվ օգտատեր, 60,000 ամեն օր վերբեռնվող պատկերների, և ունեցավ 11 միլիոն օգտատերերից բաղկացած համայնք։ 2014 թվականի հունիսին PicsArt-ը թողարկվեց բոլոր Windows 8.1 համակարգիչների, սարքերի և թաբլեթերի համար[8]։ Երբ ծրագիրը տոնեց իր եռամյա հոբելյանը այն ուներ 175 մլն շահագործում, ամսական 50 միլիոն օգտատեր և արդեն 18,5 մլն օգտատեր սոցիալական ցանցում[9]։

2015 թվական՝ PicsArt-ը հասավ 65 միլիոն ամսական ակտիվ օգտատերերի և 250 մլն ներբեռնումի։

2016 թվական՝ PicsArt-ը ունի 75 միլիոն ամսական ակտիվ օգտատեր և 300 մլն ներբեռնում[10]։ Ընկերությունը շարունակում է ներկայացնել նոր առանձնահատկություններ, այդ թվում խառնաբնույթ պատկերասրահներ[11], վերամշակված տեսախցիկ[12], անհատականացված հնարավորություններ և այլ բարեփոխումներ iOS, Android և Windows սարքերի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Graham, Jefferson. «Scribble on your pics with versatile PicsArt photo editor». USA Today. USA Today. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  2. Saleem, Hammad. «PicsArt is an excellent and popular photo editing app for Windows 8.1». WinBeta. WinBeta. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 Perez, Sarah. «After Reaching 35 Million Downloads In Its First Year, Top Android Photo Editing App PicsArt Arrives On iPhone». TechCrunch. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
  4. «Press Kit - PicsArt». PicsArt. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  5. «PicsArt Earns Triple Crown with iPhone Launch | Business Wire». www.businesswire.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  6. «PicsArt Launches Optimized App for iPad and Enhances its iOS Features | Business Wire». www.businesswire.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  7. «PicsArt: Popular + Free Photo Editor Now Available on the Windows Phone | WP7 Connect». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  8. «PicsArt is an excellent and popular photo editing app for Windows 8.1». WinBeta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  9. «PicsArt Reaches 175 Million Installs on 3rd Anniversary». PicsArt. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  10. «San Francisco-based photo editing app PicsArt will use $20M funding round for Asia expansion - Silicon Valley Business Journal». Silicon Valley Business Journal. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  11. «Remix Galleries: A New Way to Get Inspired & Create Amazing Images». Create + Discover the Art of Photo Editing - PicsArt (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 9. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  12. «PicsArt Has a New Camera...Because Better Pictures Are More Fun - Create + Discover the Art of Photo Editing - PicsArt». Create + Discover the Art of Photo Editing - PicsArt (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.