Picasa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picasa
Picasa Logo.svg
Picasa-KIPI-plugin.png
Տեսակգրաֆիկական խմբագրիչ, Պատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ և image viewer?
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝C++
ՕՀՎինդոուզ, մաքՕՍ և Լինուքս
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝հոկտեմբերի 15, 2002
Կարդագող ֆայլերի ֆորմատWebP Lossy?, WebP Extended?, WebP Lossless?, Picasa info (generic)?, Picasa album info?, Picasa movie project? և Picasa collage?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատPicasa info (generic)?, Picasa album info?, Picasa movie project? և Picasa collage?
Արտոնագիրfreeware
Կայքpicasa.google.com
Picasa Web Albums Վիքիպահեստում

Picasa, «Lifescape» ընկերության կողմից 2002 թվականին ստեղծված անվճար ծրագիր։ Նախատեսված է թվային լուսանկարների հետ աշխատելու համար[1]։ «Picasa» անվանումը բառախաղ է՝ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի անվան, «իմ տունը» (իսպ.՝ mi casa) արտահայտության և «լուսանկար», «նկար» (անգլ.՝ pic)[2] բառի։ 2004 թվականի հունիսի 13-ին «Picasa»-ն ձեռք է բերվել «Google»-ի կողմից։ «Picasa»-ն ինտեգրվել է Picasa Web Albums (Picasa վեբ-ալբոմներ) հոսթինգում, ինչպես նաև Blogger, Gmail, Youtube և Google Plus ծրագրերում։ Նախագիծը փակվել է 2016 թվականի մայիսի 1-ին[3]։

Ծրագրի հնարավորություններ և թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավորություններ

  • Նկարների վերբեռնում համակարգիչ սկաներից կամ ֆոտոխցիկից,
  • լուսանկարների ավտոմատ ինդեքսացում համակարգչի կոշտ դիսկի վրա,
  • նկարների դիտում սովորական և լրիվ էկրանի ռեժիմով, այդ թվում՝ ցուցադրման ռեժիմով,
  • գեոթեգավորում․ Picasa-ն կարող է արձանագրել կոորդինատները Exif մետատվյալների մեջ, 3.5 տարբերակից սկսած՝ դրա համար այլևս անհրաժեշտ չէ ներբեռնել Google Earth,
  • լուսանկարի խմբագրում, ներառյալ՝ ռետուշավորում, կտրում և ուղղում,
  • լուսանկարների վրա տարբեր էֆեկտների կիրառում, ներառյալ՝ կարմիր աչքերի շտկում,
  • լուսանկարների տպում,
  • կոլաժների ստեղծում,
  • լուսանկարների ուղարկում էլեկտրոնային փոստով և հրապարակում բլոգներում,
  • լուսանկարների հիման էկրանի պատկերների և ձայնասկավառակների ստեղծում՝ լուսանկարների սլայդ շոուներով,
  • պատկերը խմբագրելիս պահպանում է բնօրինակը թաքնված թղթապանակում,
  • դեմքի ճանաչում և խմբավորում։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GIF ֆայլերը ցուցադրվում են ոչ անիմացիոն ձևով։
  • Երբեմն PNG-ում ալֆա-ալիքի ցուցադրման խնդիրներ են առաջանում։
  • Ալբոմների ներսում հնարավոր չէ ստեղծել այլ ալբոմներ (այսպես կոչված «ներդրված»)։
  • Լռելյայն չի տեսակավորում նկարները ֆայլի անունով, ինչպես անում են ֆայլերի կառավարիչները։
  • Չի ցուցադրում բազմաբնույթ TIFF ֆայլերը։
  • Անհարմար է փոխել պատկերի չափերը (միայն արտահանման միջոցով այլ թղթապանակում)։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Microsoft Windows-ի համար

  • 1.618, 2004 թվականի հուլիսին Google-ի կողմից Picasa Software-ի գնումից հետո անվճար ներբեռնման տարբերակ է առաջարկվել։
  • 2.0.0 (18.77 հավաքում), 2005 թվականի հունվար 18, ավելացվել են բազմաթիվ նոր հնարավորություններ, այդ թվում՝ Blogger-ի հետ ինտեգրում։
  • 2.0.0 (18.84 հավաքում), 2005 հունիսի 8՝ սխալների ուղղում։
  • 2.1.0 (27.60 հավաքում), 2005 սեպտեմբերի 19, նոր հնարավորություններ, այդ թվում՝ բազմալեզու աջակցություն, CD ձայնագրություն, արտաքին սկավառակների աջակցության բարելավվում։
  • 2.2.0 (28.20 հավաքում), 2006 հունվարի 30, ավելացվել է 25 լեզուների աջակցություն, Internet Explorer 7-ի հետ կապված սխալների շտկում։
  • 2.5.0 (32.01, 0 հավաքում), 2006 հունիս, ավելացվել է Picasa Web Albums-ի աջակցությունը։
  • 3.5 տարբերակից սկսած՝ ավելացվել է դեմքի ճանաչում և տեսակավորում ըստ դեմքերի։
  • 3.9, նոր տարբերակը ներառում է առանձին տեղադրվող ծրագիր Google+ Auto Backup՝ Google+-ի հետ ավելի սերտ փոխգործակցության համար։

Վերջին տարբերակը 09.10.2015-ի դրությամբ 3.9.141-ն է (259 հավաքում)։

Mac OS X-ի համար

Picasa ծրագիրը Mac-ի համար հասանելի է անգլերենով։ Նաև առաջարկվում է երկու այլ գործիք (միայն անգլերեն), որոնք օգնում են Mac համակարգչի օգտագործողին iPhoto-ից կամ Mac OS կոշտ սկավառակից լուսանկարներ ուղարկել անմիջապես Picasa վեբ ալբոմներին։

  1. Picasa Web Albums iPhoto Exporter-ի միացված մոդուլը թույլ է տալիս ուղարկել լուսանկարներն անմիջապես iPhoto-ից։
  2. Picasa Web Albums Mac Uploader-ի առանձին հավելվածը հնարավորություն է տալիս Picasa վեբ-ալբոմներ ուղարկել Mac OS կոշտ սկավառակի բոլոր լուսանկարներն ու տեսագրությունները, այլ ոչ թե միայն iPhoto-ում պարունակվողները։
Picasa-ի 3.9.141 Լինուքս տարբերակը (հավաք 259).

Linux-ի համար

2006 թվականի հունիսից Linux-ի համար տարբերակները (2.2.2820-5) հասանելի են դարձել գոյություն ունեցող բաշխումների մեծամասնության համար։ 2012 թվականի ապրիլի 20-ին Google ընկերությունը հայտարարել է Picasa-ի Linux տարբերակի հետագա մշակման դադարեցման մասին[4]։ Վերջին թողարկված տարբերակը - 3.9.141-ն է (259 հավաքում)։

Զատկի ձու[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ տարբերակից սկսած՝ ծրագիրն ունի Զատկի ձու։ Եթե Picasa-ի պատուհանում սեղմած պահվեն Ctrl+Shift+Y ստեղները, ապա էկրանին կհայտնվեն Թավշե արջուկներ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lifescape’s Picasa aims to be your digital «shoebox». By Michael R. Tomkins, The Imaging Resource (Monday, November 18, 2002 — 15:49 EST). Published on imaging-resource.com under «Comdex Fall 2002 Show».
  2. «Google Picasa», Obsessable, 2009
  3. http://googlephotos.blogspot.ru Moving from picasa
  4. «Spring-cleaning … in spring!» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-02-ին 
  5. «Picasa» (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]