Pepper (ռոբոտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pepper
Pepper ռոբոտը կանգնած է առևտրային միջավայրում
ԱրտադրողAldebaran Robotics (այժմ՝ SoftBank Robotics) Foxconn
ԵրկիրՖրանսիա, Ճապոնիա
Ստեղծման տարի2014
ՏեսակHumanoid
ՆպատակՏեխնոլոգիաների ցուցադրող
Կայքէջsoftbankrobotics.com/emea/en/pepper
Ներկա մատակարարSoftBank

Pepper-ը գործնականորեն առաջին մարդանման ռոբոտներից է արտադրված` SoftBank Robotics ընկերության կողմից, որն ունակ է ճանաչել մարդկանց դեմքերը և զգացմունքները։ Pepper-ը ստեղծվել է մարդկանց հետ իր սենսորային էկրանով շփման և նրանց հետ զրուցելու համար։ Այն կիրառվում է աշխատանքային, առևտրային, բանկային, առողջապահական և կրթական ոլորտներում։ Այսօր մոտ 2000 կազմակերպություններ ռոբոտին օգտագործում են որպես օգնական տեղեկատվական, ուսուցողական և ուղղորդման նպատակներով[1]։

Robot Pepper

Pepper-ն առանձնահատուկ է նրանով, որ կարողանում գրավել նորանոր հաճախորդներ, նրանց վրա խորը տպավորություն գործելով  և հետաքրքրություն առաջացնելով իր խելամիտ գործողություններով։ Շփվող և հմայիչ ռոբոտը դիմավորում է մարդկանց այն պահից, երբ նրանք մուտք են գործում առևտրային կամ հասարակական տարածք, ինչպիսիք են խանութները, հյուրանոցներն ու երկաթուղային կայարանները, զրուցում և ընկերանում նրանց հետ, ինչպես նաև ուղեկցում նրանց դեպի համապատասխան վայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pepper-ը կազմակերպությունների ուշադրությունն է գրավել՝ որպես աշխարհում առաջին մարդանման ռոբոտներից մեկը, որն ունակ է «կարդալ» մարդկանց զգացմունքները։ Այն ողջունվեց շուկայում և՛ որպես տան օգնական, և՛ որպես հասարակական վայրերում հյուրընկալող ուղեկից, ինչպես նաև բուժ․ անձնակազմին օժանդակող օգնական հիվանդանոցներում։

Pepper-ի մեկնարկը մեծ աղմուկ հանեց 2014 թ-ին, սակայն այն ստեղծող ճապոնական SoftBank ընկերության ներկայացուցիչը հաստատել է BBC-ին տրված հարցազրույցում, որ Pepper-ի արտադրությունը «որոշ ժամանակով դադարեցվել է»[3]։ Նա ասել է, որ արտադրությունը կվերականգնվի այն ժամանակ «երբ նրա կարիքը կլինի»։ Չնայած նրա լայնամասշտաբ ներկայացմանն ու ընդունմանը կոնֆերանսներում և այլ միջոցառումներում, ռոբոտն այդպես էլ չընկալվեց որպես կոմերցիոն արտադրանք։ Ըստ Reuters-ի, ընդհանուր առմամբ, Pepper-ի արտադրանքը կազմել է ընդամենը 27,000 միավոր։ Եվ ինչպես Reuters-ն է հաղորդում, ընկերությունը նաև կրճատում է աշխատատեղերը Ֆրանսիայում` ռոբոտաշինության ոլորտում։ Ընդհանուր առմամբ, 330 աշխատատեղերից մոտ կեսը կփակվեն։ Վերջերս, Pepper-ի պահանջարկը շուկայում նվազել է։ Հավանաբար պատճառը նրա չափազանց բարձր արժեքն է ($1790, չհաշված  $360 ամսական բաժանորդագրման արժեքը)։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pepper–ը կիրառվում որպես ուղեկցող օգնական՝ մանրածախ առևտրի[4][5][6], կրթության[5][7], տուրիզմի և միջոցառումների անցկացման և առողջապահության[8][9][10] ոլորտներում։

Մինչ այժմ, Pepper-ն ունեցել է բազմաթիվ կիրառություններ տարբեր ոլորտներում, որոնցից են.

  • Pepper-ը հիմնականում կիրառվում է որպես կրթական և հետազոտական գործիք դպրոցներում և համալսարաններում;
  • Այն նաև հանդես է եկել Միացյալ Թագավորությունում 2018թ-ի խորհրդարանական հանձնաժողովում Արհեսական Բանականության  կիրառման մասին հարցերին պատասխանելու համար;
  • Նույն տարում այն սկսեց աշխատել Նյու Յորքի HSBC բանկի առաջատար մասնաճյուղում որպես հաճախորդների ներգրավման կարևորագույն բաղադրիչ;
  • 2020 թ-ին այն փորձարկվել էր մեծահասակների խնամքի տներում Մեծ Բրիտանիայում;
  • Այն օգնել է աուտիկ աշակերտներին Սոմերսեթի դպրոցներից մեկում;
  • Այժմ այն կիրառվում է որպես ընդունարանի աշխատակից մի շարք գրասենյակներում ամբողջ աշխարհով մեկ;
  • Այն դիմավորում է ճանապարհորդներին Մոնրեալի օդանավակայանում;
  • 2020 թ-ի հուլիսին մի շարք Pepper ռոբոտներ օգտագործվել են որպես բեյսբոլի խաղի աջակից առաջնորդներ։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pepper-ն ունի ինչպես նաև առնանձնահատկություններ այնպես էլ թերություններ, որոնք ներկայացված են ստորև։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունը ցույց են տվել, որ Pepper-ը ձայնային հաղորդագրությունը փոխարինող արդնունավետ միջոց է։ Սակայն հետագայում նախատեսվում է մի քանի բարելավումներ ռոբոտն ավելի արդյունավետ դարձնելու համար[11]։

Համաձայն այլ հետազոտությունների, մասնակիցները դրական տպավորություններ են ստացել Պեպպերի հետ հաղորդակցությունից[12][13]։ Նրանց ներգրավվածությունն այնքան խորն է եղել, որ նրանք անգամ մոռացել են, որ ռոբոտը կառավարվում էր մարդու կողմից։ Հաղորդակցությունը ավելի դյուրին դարձնելու համար, Pepper-ն իր կրծքավանդակին ունի էկրան, որի միջոցով հնարավոր է ցուցադրել տեսողական և ինտերակտիվ բովանդակություն և բարելավել շփման ուղիները[14][15]։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հոդվածները մատնանշում են հիմնական թերությունը, որը համացանցի առկայությունն է, Pepper-ն օգտագործելու համար[15][16]։ Pepper-ն առանց համակցանցի առկայության դառնում է դժվար գործածելի, քանզի այն հիմնված է հենց համացանցային կապի առկայության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pepper the humanoid and programmable robot | SoftBank Robotics». www.softbankrobotics.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Inc, SoftBank Robotics America. «Meet Pepper: The Robot Built for People | SoftBank Robotics America». us.softbankrobotics.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. «RIP Pepper robot? SoftBank 'pauses' production».
  4. Inc, SoftBank Robotics America. «Meet Pepper: The Robot Built for People | SoftBank Robotics America». us.softbankrobotics.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. 5,0 5,1 Pandey, Amit Kumar; Gelin, Rodolphe (2018-09). «A Mass-Produced Sociable Humanoid Robot: Pepper: The First Machine of Its Kind». IEEE Robotics Automation Magazine. 25 (3): 40–48. doi:10.1109/MRA.2018.2833157. ISSN 1558-223X.
  6. Ghiță, Alexandra Ștefania; Gavril, Alexandru Florin; Nan, Mihai; Hoteit, Bilal; Awada, Imad Alex; Sorici, Alexandru; Mocanu, Irina Georgiana; Florea, Adina Magda (2020-01). «The AMIRO Social Robotics Framework: Deployment and Evaluation on the Pepper Robot». Sensors (անգլերեն). 20 (24): 7271. doi:10.3390/s20247271.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Tanaka, Fumihide; Isshiki, Kyosuke; Takahashi, Fumiki; Uekusa, Manabu; Sei, Rumiko; Hayashi, Kaname (2015-11). «Pepper learns together with children: Development of an educational application». 2015 IEEE-RAS 15th International Conference on Humanoid Robots (Humanoids). Seoul, South Korea: IEEE: 270–275. doi:10.1109/HUMANOIDS.2015.7363546. ISBN 978-1-4799-6885-5.
  8. Tanioka, Tetsuya; Yokotani, Tomoya; Tanioka, Ryuichi; Betriana, Feni; Matsumoto, Kazuyuki; Locsin, Rozzano; Zhao, Yueren; Osaka, Kyoko; Miyagawa, Misao (2021-01). «Development Issues of Healthcare Robots: Compassionate Communication for Older Adults with Dementia». International Journal of Environmental Research and Public Health (անգլերեն). 18 (9): 4538. doi:10.3390/ijerph18094538.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Kyrarini, Maria; Lygerakis, Fotios; Rajavenkatanarayanan, Akilesh; Sevastopoulos, Christos; Nambiappan, Harish Ram; Chaitanya, Kodur Krishna; Babu, Ashwin Ramesh; Mathew, Joanne; Makedon, Fillia (2021-03). «A Survey of Robots in Healthcare». Technologies (անգլերեն). 9 (1): 8. doi:10.3390/technologies9010008.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. performed, Robots in the medical field are transforming how surgeries are; Delivery, Streamlining Supply; disinfection; robotics, freeing up time for providers to engage with patients Intel offers a diverse portfolio of technology for the development of health; Surgical-Assistance, Including; modular; service; social; mobile. «Robotics in Healthcare: The Future of Medical Care». Intel (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Barra, Paola; Bisogni, Carmen; Rapuano, Antonio; Abate, Andrea Francesco; Iovane, Gerardo (2019-08). «HiMessage: An Interactive Voice Mail System with the Humanoid Robot Pepper». 2019 IEEE Intl Conf on Dependable, Autonomic and Secure Computing, Intl Conf on Pervasive Intelligence and Computing, Intl Conf on Cloud and Big Data Computing, Intl Conf on Cyber Science and Technology Congress (DASC/PiCom/CBDCom/CyberSciTech). Fukuoka, Japan: IEEE: 652–656. doi:10.1109/DASC/PiCom/CBDCom/CyberSciTech.2019.00123. ISBN 978-1-7281-3024-8.
  12. Fridin, Marina; Belokopytov, Mark (2014-04). «Acceptance of socially assistive humanoid robot by preschool and elementary school teachers». Computers in Human Behavior (անգլերեն). 33: 23–31. doi:10.1016/j.chb.2013.12.016.
  13. Etemad-Sajadi, Reza; Sturman, Michael C. (2021 թ․ հունիսի 20). «How to Increase the Customer Experience by the Usage of Remote Control Robot Concierge Solutions». International Journal of Social Robotics (անգլերեն). doi:10.1007/s12369-021-00800-x. ISSN 1875-4791.
  14. Gardecki, Arkadiusz; Podpora, Michal (2017-06). «Experience from the operation of the Pepper humanoid robots». 2017 Progress in Applied Electrical Engineering (PAEE). Koscielisko, Poland: IEEE: 1–6. doi:10.1109/PAEE.2017.8008994. ISBN 978-1-5386-1528-7.
  15. 15,0 15,1 Gardecki, Arkadiusz; Podpora, Michal; Beniak, Ryszard; Klin, Bartlomiej (2018-06). «The Pepper Humanoid Robot in Front Desk Application». 2018 Progress in Applied Electrical Engineering (PAEE). Koscielisko: IEEE: 1–7. doi:10.1109/PAEE.2018.8441069. ISBN 978-1-5386-6091-1.
  16. Ghiță, Alexandra Ștefania; Gavril, Alexandru Florin; Nan, Mihai; Hoteit, Bilal; Awada, Imad Alex; Sorici, Alexandru; Mocanu, Irina Georgiana; Florea, Adina Magda (2020 թ․ դեկտեմբերի 18). «The AMIRO Social Robotics Framework: Deployment and Evaluation on the Pepper Robot». Sensors (անգլերեն). 20 (24): 7271. doi:10.3390/s20247271. ISSN 1424-8220. PMC 7766942. PMID 33352943.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pepper (ռոբոտ)» հոդվածին։