Patek Philippe S.A.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Patek Philippe S.A.
Изображение логотипа
Տեսակապրանքային նշան և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված է1839 և 1950
ՀիմնադիրAntoine Patek? և Adrien Philippe?
ՎայրԺնև, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա
Արդյունաբերությունhorology? և Q25386634?
Աշխատողների թիվ24 090 մարդ
ՍեփականատերPhilippe Stern?
Կայքpatek.com
 Patek Philippe & Co. Վիքիպահեստում

Patek Philippe S.A. (հայերեն արտասանվում է Պատեկ Ֆիլիպի), շվեյցարական ընկերություն, որն արտադրում է «լյուքս» դասի շվեյցարական ժամացույցներ։ Հիմնադրվել է 1839 թվականին՝ լեհ էմիգրանտ Անտոնի Պատեկի և Ֆրանսուա Չապեկի կողմից։ Այս ապրանքանիշի ժամացույցներն աշխարհի ամենաթանկ սերիական արտադրության ժամացույցներից են։ Պաթեկ Ֆիլիպը հայտնի է որպես էլիտար դասի ժամացույց` ի­րենց հոյակապ որակով, նրբագեղությամբ, ակնառու բարդություններով և աստ­ղա­զարդ պատկեր­նե­րով, ո­րոնք նման են ար­վես­տի գործերի­րի։ Ընկերության խորհրդանիշը իսպանական Կալատրավա շքանշանի խաչն է՝ Calatrava անվանումով, ընկերության թողարկած նմուշների «մեկնարկային» օրինակները գնահատվում են (սկսած 10 հազար ԱՄՆ դոլարից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամացույց Patek Philippe, 1868

Patek, Czapek & Cie հիմնադրվել է Ժնևում՝ լեհ էմիգրանտ Անտոնի Պատեկի և Ֆրանսուա Չապեկի կողմից՝ 1839 թվականին։ Պատեկի և Չապեկի առաջին ընկերությունը համալրվել է լեհ մասնագետներով և տարվա մեջ երկու հարյուր ժամ անհատական պատվերների արտադրություն է իրականացրել։ 1845 թվականին Չապեկը լքել է ընկերությունը՝ Պատեկի հետ ունեցած վեճի պատճառով, և ընկերությունն անվանվել է Patek & Cie.։ 1845 թվականի մայիսի 15–ին Չապեկի տեղը զբաղեցրել է ժամագործ Ժան Ադրիան Ֆիլիպը, որն «առանց բանալի» լարելու ժամացույցի մեխանիզմի գյուտարարն է։ 1851 թվականին Ֆիլիպը դարձել է Պատեկի լիիրավ գործընկերը, և ընկերությունը ստացել է ներկայիս անվանում՝ Patek Philippe & Co.։ Ֆիլիպը պատասխանատու էր արտադրության և նոր նմուշների մշակման համար, իսկ Պատեկը զբաղվում էր իրացմամբ՝ շրջագայելով աշխարհով և դեպի ընկերություն բերելով հեղինակավոր պատվիրատուների՝ այդ թվում՝ իշխող միապետերի։ Նոր նմուշի առաջին ժամացույցներից մեկն ուղարկվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիային՝ 1851 թվականին Բյուրեղապակյա պալատում տեղի ունեցած համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։

1868 թվականին ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին ժամացույց–ապարանջանը, ներկայումս այն պահպանվում է ընկերության թանգարանում[1]։ Դրան հետևել են բազմաթիվ կրկնօրինակները և նորարարությունները՝ խրոնոգրաֆ, հավերժական օրացույց, րոպեական զարկասարք և այլն։ 1932—1933 թվականներին միլիոնատեր Հենրի Գրեյվզի կողմից հայտարարված «ժամացույցային մրցակցության» ժամանակ ընկերությունը թողարկել է այդ պահի բարդագույն մեխանիզմներից մեկը։ 1999 թվականին Գրեյվզի ժամացույցը Սոտբիս Sotheby’s աճուրդում վաճառվել է 11 միլիոն ԱՄՆ դոլարով․ սա ժամացույցի համար երբևէ վճարված առավելագույն արժեքն է։

1901 թվականին, երբ երկու հեղինակավոր հիմնադիրներն արդեն մահացել էին, ընկերությունը վերանվանվել է Ancienne Manufacture d’Horlogerie Patek Philippe & Cie, S.A.։ 1932 թվականին այն ձեռք են բերել Ժան և Շառլ Ստերները եղբայրներ և հենց այդ ժամանակ էլ ընկերությունը ստացել է ներկայիս անվանումը Patek Philippe S.A.։ 2007 թվականին ընկերությունը տնօրինել և կառավարել են Ստերն ընտանիքի երրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները՝ հայր ու որդի Ֆիլիպ և Տիերի Ստերները։ Ընկերության թանգարանն ու ողջ արտադրությունը նախկինի պես գտնվում է Ժնևում[2]։ Արտադրությամբ զբաղվում է 220 մարդ, ընկերության ժամանակակից կատալոգում առկա է 23–ական տրամաչափի 45 սերիական մեխանիզմ։ Բարձր գնի պատճառով արտադրության ծավալը փոքր է․ Patek Philippe ժամացույցների արտադրությունը գոյության ողջ ընթացքում գնահատվել է 600 հազար հատ։

Ամենաթանկարժեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Patek Philippe–ի՝ աշխարհի ամենաթանկ գրպանի ժամացույցը  1931 թվականի «Henry Graves Supercomplication»–ն է, վաճառվել է 2014 թվականի նոյեմբերի 11–ին՝ Ժնևի Սոթբիս (անգլ.՝ Sotheby's) աճուրդում՝ 23,9 միլիոն դոլարով[3]։
  • Աշխարհի ամենաթանկ ձեռքի ժամացույցը պողպատե «Patek Philippe Ref. 1518» 1941 թվականին արտադրված ժամացույցն է. վաճառվել է 2016 թվականի նոյեմբերի 12–ին՝ Ժնևի «La Reserve» հյուրանոցում տեղի ունեցած «The Geneva Watch Auction: Four» աճուրդում՝ 11 136 642 դոլարով[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Patek Philippe S.A.» հոդվածին։