Paragon (խումբ)
| Paragon | |
|---|---|
| Ժանրեր | մետալ և փաուեր մետալ |
| Գործունեություն | 1999 թվականից, մեր օրեր |
| Լեյբլ | Blue Merle, B.O. Records, Remedy Records, Massacre Records, Napalm Records |
| Կայք | paragon-metal.com |
Paragon, գերմանական մետալ խումբ` Համբուրգից, որը նվագում է փաուեր մետալ ոճով։ Այն հիմնադրել է Մարտին Քրիստիանը 1990 թվականին։ Խմբի սկավառակագրությունը ներառում է 12 լիամետրաժ ալբոմ։
Երաժշտական առումով Paragon-ի ոճը հաճախ նկարագրվում է որպես դասական գերմանական փաուեր մետալ՝ 1980-ականների ավանդական հևի մետալի ուժեղ ազդեցություններով։ Իրենց տեքստերում երաժիշտները հղում են կատարել ռազմական սիրավեպին, դիցաբանական մոտիվներին և ֆենտեզի ժանրին։
Խմբի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ստեղծել է 1990 թվականին կիթառահար Մարտին Քրիստիանը։ 1993 թվականին երաժիշտները ձայնագրել են իրենց առաջին դեմո ձայներիզը՝ «Maelstrom of Decline»-ը, որին հաջորդել է «Into the Black» մինի ալբոմը 1994 թվականին։ Կարճ ժամանակ անց խումբը պայմանագիր է կնքել Blue Merle լեյբլի հետ, և 1995 թվականին թողարկվել է Paragon-ի դեբյուտային ալբոմը՝ «World of Sin»-ը: Նույն թվականին Blue Merle-ը սնանկացել է, ինչի հետևանքով ալբոմը վատ վաճառք և տարածում է ունեցել: Կազմի մի քանի փոփոխություններից հետո խումբը ժամանակավորապես լուծարվել է 1996 թվականին[1]։
1997 թվականին Քրիստիանը վերակազմավորել է Paragon-ը այլ երաժիշտների հետ։ Նոր կազմի մեջ էին մտնում վոկալիստ Անդրեաս Բաբուշկինը, կիթառահար Կլաուդիուս Կրեմերը, բասիստ Յան Բյունինգը և թմբկահար Մարկուս Քորբին։ 1998 թվականին խումբը թողարկել է իրենց երկրորդ ալբոմը՝ «Final Command»-ը, B.O. Records լեյբլում, իսկ մեկ տարի անց՝ երրորդը՝ «Chalice of Steel»-ը[1]։
2001 թվականին խումբը լքել է B.O. Records-ը, պայմանագիր է կնքել Remedy Records-ի հետ և թողարկել է Steelbound ալբոմը, որի պրոդյուսերը Iron Savior-ի վոկալիստ Փիթ Զիլկն էր, որը նաև Paragon-ի հաջորդ երեք ալբոմների պրոդյուսերն էր։ Դրան հաջորդել են 2002 թվականին Law of the Blade-ը և 2003 թվականին The Dark Legacy-ն[2]։
2004 թվականին կիթառահար Կլաուդիուս Կրեմերը լքել է խումբը, և նրան փոխարինել է Գունի Կրուզեն։ 2005 թվականին խումբը թողարկել է «Revenge» ալբոմը[1]։ Պրոդյուսեր Պիտ Զիլկից բաժանվելուց հետո խումբը 2007 թվականին ձայնագրել է «Forgotten Prophecies» ալբոմը։ Ալբոմի պրոդյուսերներն էին Սթիվ Քվելմալցը և Արնե Վախտմանը[2]։ Նույն թվականին բասիստ Յան Բյունինգը լքել է խումբը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, և նրան փոխարինել է Դիրկ Զեյֆերդը[3][4]։
2008 թվականին խումբը թողարկել է «Larger Than Life» մինի ալբոմը և մեկ այլ լիամետրաժ ալբոմ՝ «Screenslaves» վերնագրովMassacre Records լեյբլի ներքո[5][3]։ Երկար քննարկումներից հետո Յան Բյունինգը վերադարել է խումբ 2009 թվականին[4]։
Հիմնադիր անդամ Մարտին Քրիստիանը 2010 թվականին լքել է Paragon-ը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Նրան փոխարինել է կիթառահար Վոլֆգանգ Թյուեսը։ 2012 թվականին խումբը պայմանագիր է կնքել Napalm Records-ի հետ և թողարկել է իրենց տասներորդ ալբոմը՝ «Force Of Destruction»-ը[6][7]։
2014 թվականին խումբը հայտարարել է, որ աշխատում է նոր ալբոմի վրա։ Ալբոմը կրկին միքսել է պրոդյուսեր Փիթ Սիլքը[7]։ 2015 թվականի գարնանը Վոլֆգանգ Թևսը լքել է խումբը և վերամիավորվել է իր նախորդ՝ Black Hawk խմբի հետ[8]։ Շուտով Paragon-ի հիմնադիր Մարտին Քրիստիանը վերադարձել է խումբ[6][9]։ 2015 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ խումբը պայմանագիր է կնքել Remedy Records-ի հետ, որի հետ խումբը նախկինում համագործակցել էր[10]։ Նույն ամսին հայտարարվել է, որ նոր ալբոմի վերնագիրը կլինի «Hell Beyond Hell»[11]։ Ալբոմը թողարկվել է 2016 թվականի մարտի 13-ին և ստացել է դրական արձագանքներ են տվել երաժշտական քննադատները[12][13][14]։
Երկու տարի անց խումբը վերադարձել է Massacre Records և հայտարարել է հաջորդ տարվա գարնանը նոր ալբոմ թողարկելու մասին[15]։ Ալբոմը կոչվում էր «Controlled Demolition» և թողարկվել է 2019 թվականի ապրիլի 26-ին[16]։ 2022 թվականի հունիսին կիթառահար Գաննի Կրուզեն լքել է խումբը և նրան փոխարինել է բրազիլացի երաժիշտ Յուրի Կաստրոն[17]։
Երաժշտական առանձնահատկություններ և երգերի տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Paragon-ի երաժշտությունը ընդհանուր առմամբ դասակարգվում է որպես փաուեր մետալ՝ ավանդական հևի մետալի նկատելի ազդեցությամբ։ Metal Storm-ի Ջեֆ Մալլեթը «Revenge» ալբոմի իր գրախոսականում գրել է, որ Paragon-ի երաժշտությունը կարելի է համեմատել բրիտանական հևի մետալի նոր ալիքի խմբերի հետ ու նաև դասակարգել որպես գերմանական փաուեր մետալ խմբեր, ինչպիսին է Iron Savior-ը[18]։ Նմանատիպ կարծիք ունի նաև Allmusic-ի քննադատ Էդուարդո Ռիվադավիան՝ նշելով, որ խմբի մեղեդային մոտեցումը և «Dungeons & Dragons ոճի տեքստերը» հաճախ ավտոմատ կերպով հանգեցրել են նրան, որ խումբը պիտակավորվել է որպես փաուեր մետալ, սակայն նրանց աշխատանքը նաև զուգահեռներ է անցկացրել Dio-ի, Manilla Road-ի և Grave Digger-ի հետ, ինչը թույլ է տալիս նրանց համարել դասական ծանր մետալ։ Նրա կարծիքով՝ երաժիշտները դիմել են հևի մետալ երաժշտության «ավելի պարզ, ավելի անմեղ և ռոմանտիկացված» վաղ շրջանին, և 1980-ականների ոգին զգացվել է նրանց բոլոր աշխատանքներում[19]։ Լրագրողները նաև հաճախ նշել են Manowar-ի[18][20], Iron Maiden-ի և Judas Priest-ի հստակ ազդեցությունը Paragon-ի երաժշտության վրա[1]։
Paragon-ի ստեղծագործությունների քնարական ուղղվածությունը հակված է դեպի ռազմական սիրավեպը։ Երաժիշտները հաճախ դիմել են դիցաբանական թեմաներին և ֆենտեզի ժանրին։ Ջեֆ Մալլեթի խոսքով՝ խումբը չի կարողացել խուսափել ժանրի տարածված կլիշեներից, և նրանց տեքստերում գերակշռել են Manowar ոճի հեշտ հիշվող և պարզ կրկներգերը[18][20]։
Որոշ քննադատներ նշել են, որ Paragon-ի երաժշտությունը ոչ մի նոր բան չի բերում ժանրին[18][19][20]։ Ալեքս Հենդերսոնը, որը Allmusic կայքի համար գրել է խմբի կարճ կենսագրությունը, կարծում է, որ խմբի կազմավորման ժամանակ տարածված գլեմ մետալը և գրանջ ոճերը որևէ ազդեցություն չեն ունեցել Paragon-ի վրա, և խումբը հավատարիմ է մնացել ժանրի ավանդույթներին իր ողջ կարիերայի ընթացքում[1]։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի գոյության ընթացքում նրա կազմը մի քանի անգամ փոխվել է։ Միակ անդամը, որը 1990 թվականին Paragon-ի առաջին կազմի մաս էր կազմել, նրա հիմնադիր Մարտին Քրիստիանն էր։
2022 թվականին խումբը պաշտոնապես նվագել է[6][9][17]`
- Անդրեաս Բաբուշկին` վոկալ (1997 թվականից):
- Մարտին Քրիստիան` կիթառ (1990-ից 2010 թվականներին։ Վերադարձել է խումբ 2015 թվականին):
- Յան Բերտրամ` կիթառ (2012 թվականից):
- Յան Բյունինգ` բաս կիթառ (1997-ից 2007 թվականներին։ Վերադարձել է խումբ 2009 թվականին):
- Սյորեն Տեկենբուրգ` հարվածային գործիքներ (2013 թվականից):
- Յուրի Կաստրո` կիթառ (2022 թվականից):
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը իր առաջին դեմո մինի-ալբոմը անկախ թողարկել է 1994 թվականին։ Դրան հաջորդել են 12 լիամետրաժ ալբոմներ, որոնք թողարկել են տարբեր երաժշտական լեյբլներ[9][21]`
- Into The Black (մինի-ալբոմ) (1994)
- World of Sin (1995)
- The Final Command (1998)
- Chalice of Steel (1999)
- Steelbound (2001)
- Law of the Blade (2002)
- The Dark Legacy (2003)
- Revenge (2005)
- Forgotten Prophecies (2007)
- Screenslaves (2008)
- Force Of Destruction (2012)
- Hell Beyond Hell (2016)
- Controlled Demolition (2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Alex Henderson. «Paragon biography» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 «The Realm of Paragon» (անգլերեն). Paragon. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 «PARAGON: 'Screenslaves' Artwork Revealed» (անգլերեն). Blabbermouth. 2008 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 Kenneth Gallant (2013). «Paragon – A Band with an Iron Will» (անգլերեն). Blistering. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Paragon» (անգլերեն). Massacre Records. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.(չաշխատող հղում)
- 1 2 3 «Paragon biography» (անգլերեն). Paragon official Facebook page. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- 1 2 Victoria Purcell (2014 թ․ ապրիլի 5). «Interview with Paragon» (անգլերեն). Ramzine. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Carl Frederick (2015 թ․ մարտի 10). «Guitarist Wolfgang Tewes Rejoins Black Hawk» (անգլերեն). Metal Underground. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- 1 2 3 «Band. The story so far...» (անգլերեն). Paragon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
- ↑ Ty Arthur (2015 թ․ նոյեմբերի 27). «Paragon Signs With Remedy Records» (անգլերեն). Metal Underground. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Ty Arthur (2015 թ․ նոյեմբերի 29). «Paragon Announces "Hell Beyond Hell" Album Release» (անգլերեն). Metal Underground. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Seb Di Gatto. «Hell Beyond Hell review» (անգլերեն). The Metal Gods Meltdown. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Thomas Meyns (2016 թ․ մարտի 11). «Mit Volldampf in die Zukunft» (գերմաներեն). Metal News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Marcel Rapp (2016 թ․ մարտի 17). «Man hat es ja nicht leicht...» (գերմաներեն). Power Metal.de. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Headbangers Team (2018 թ․ սեպտեմբերի 27). «PARAGON returns to Massacre Records» (անգլերեն). Headbangers.gr. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Marcel Rapp (2019 թ․ ապրիլի 17). «PARAGON - Controlled Demolition» (անգլերեն). Metal.de. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
- 1 2 Abattoir (2022 թ․ հունիսի 28). «Paragon - Introduce New Guitar Player». Metal Storm (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 8-ին.
- 1 2 3 4 Jeff Mallet (2005 թ․ մայիսի 6). «Paragon - Revenge review» (անգլերեն). Metal Storm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- 1 2 Eduardo Rivadavia (2005). «Revenge» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- 1 2 3 Jeff Mallet (2007 թ․ հուլիսի 7). «Paragon - Forgotten Prophecies review» (անգլերեն). Metal Storm. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Releases» (անգլերեն). Paragon. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.