Paradigalla brevicauda
| Միջազգային գիտական անվանում | Paradigalla brevicauda | |
|---|---|---|
| Taxon rank | տեսակ | |
| Parent taxon | • Երգեցիկ թռչուններ • Paradisaeidae • Paradigalla | |
| Taxon synonym | Paradigalla intermedia | |
| ԲՊՄՄ-ի կողմից տրված պահպանության կարգավիճակը | քիչ մտահոգող տեսակ | |
| CITES Appendix | Appendix II of CITES | |
| Litter size | 1 | |
Paradigalla brevicauda ՝ դրախտային թռչունների տեսակ[1], ապրում են Նոր Գվինեայի լեռնային անտառներում:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թռչնի մարմնի երկարությունը հասնում է մինչև 23 սմ-ի, որից պոչը կազմում է արուների մոտ 4.2–7.3 սմ, իսկ էգերի մոտ՝ 5.3–9.1 սմ: Պոչի միջին զույգ փետուրները 3 մմ-ով ավելի երկար են, քան պոչի մնացած փետուրները: Կտուցի երկարությունը 4-ից 4.9 սմ է: Յուրաքանչյուր աչքի առջև կա կատարիկ: Մարմնի քաշը տատանվում է 160-ից 184 գ-ի սահմաններում[2][3]:
Գլուխը, պարանոցը և ամբողջ վերին մարմինը թավշյա սև են: Գլխի փետուրները փայլում են յուղափայլ կանաչավուն-դեղին գույնով: Վերին մարմնի մնացած մասը, ներառյալ պոչի փետուրների միջին զույգը, ունի մանուշակագույն փայլ և որոշակի լուսավորության պայմաններում ձևավորում է ձիթապտղի-կանաչ երանգներ: Գլխի առջևի մասում կան երկու վառ դեղին դեմքի բլթակներ, որոնք սկսվում են վերին կտուցի ծայրից: Ստորին կտուցի հիմքում կա երկնագույն բիծ: Սեռական երկձևությունը արտահայտված չէ: Էգերը տարբերվում են արուներից չափսերով, և նրանց փետուրները ունեն ավելի արտահայտված շագանակագույն և անփայլ գունավորում:
Այս թռչունը իր փոքր չափսերով տարբերվում է իր ամենամոտ ազգական Paradigalla carunculata-ից՝ ավելի կարճ պոչի փետուրներով և փետուրների վրա կարմիրի բացակայությամբ։
Նախկինում համարվում էր, որ այն միամուսնական է, սակայն հետագայում պարզվեց, որ այն բազմակին է[4]։ Նրա սննդակարգը բաղկացած է մրգերից, սերմերից և միջատներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jayshrike, shrikes, crows, mudnesters, melampittas, Ifrit, birds-of-paradise – IOC World Bird List». www.worldbirdnames.org. Վերցված է 2026-05-08-ին.
- ↑ Frith, Beehler, 1998, էջ 244—246
- ↑ HBW Alive: Short-tailed Paradigalla
- ↑ Grzimek, Bernhard Grzimek’s Animal Life Encyclopedia. 0-7876-5362-4 Text accessed at Answers.com Արխիվացված է Ապրիլ 14, 2019 Wayback Machine-ի միջոցով:.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frith C. B., Beehler B. M. The Birds of Paradise: Paradisaeidae. — Bird Families of the World. — Oxford and New York: Oxford University Press, 1998. — Vol. 6. — 613 p. — ISBN 0-19-854853-2
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frith, C. & Frith, D. (2019-04-14). «Short-tailed Paradigalla (Paradigalla brevicauda)». Handbook of the Birds of the World Alive (անգլերեն). Վերցված է 2019-04-14-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - BirdLife Species Factsheet