Jump to content

Paloma Rumba

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Paloma Rumba»
Simónի երգը
ԹողարկվածՄարտի 11, 2026
ՖորմատԹվային ներբեռնում, ստրիմինգ
ԺանրՌումբա, փոփ
Տևողություն2:38 րոպե
Հեղինակ
Ժամանակագրություն
Paranoia «Paloma Rumba»

«Paloma Rumba», հայ երգիչ Սիմոնի երգը։ Երգը թողարկվել է 2026 թվականի մարտի 11-ին։ Սիմոնը այս երգով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում։ Երգի հեղինակներն են Դավիթ Ծերունյանը, Եվա Ոսկանյանը, Լիլիթ Նավասարդյանը և Ռոզա Կոստանդյանը։ Երգը պատմում է առօրյա միօրինակությունից ազատվելու, կիրքն ընտրելու և կյանքի ռիթմով առաջ շարժվելու մասին։

«Paloma Rumba» երգի հեղինակներն են՝ Դավիթ Ծերունյանը, Էվա Ոսկանյանը, Լիլիթ Նավասարդյանը, որը Եվրատեսիլի հայաստանյան բազմաթիվ երգերի հեղինակ է, և Ռոզա Կոստանդյանը որը նախկինում ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[1]։

Ըստ Եվրատեսիլի հայաստանյան պաշտոնական կայքի՝ «Paloma Rumba»-ն պատմում է «խեղդող առօրյայից» «ազատվելու» և սեփական հույսերն ու երազանքները հետապնդելու մասին։ Երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Աղավնու պար», ըստ կայքի՝ խորհրդանշում է «պար հանուն ազատության»՝ նմանվելով երկար ժամանակ վանդակում մնալուց հետո թռիչքի պատրաստվող աղավնու։ Սյուժեն հետևում է մի հերոսի, ով թողնում է իր առավոտյան 9-ից երեկոյան 5-ի աշխատանքը և ընտրում իր «կիրքը»[1]։ Ըստ «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի՝ երգը խորհրդանշում է ազատությունը, շարժումը և կյանքի ռիթմին համընթաց քայլելու անհրաժեշտությունը[2]։

Եվրատեսիլ 2026 երգի մրցույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մասնակից հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մասնակցելու է Եվրատեսիլ 2026 երգի մրցույթին 2025 թվականի դեկտեմբերի 15-ին։

2026 թվականի մարտի 9-ին հայկական «Հրապարակ» լրատվամիջոցը հայտնել է, որ Սիմոնն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում[3]։ Այնուհետև, լուրը հաստատվել է մարտի 11-ին, երբ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է Սիմոնի և նրա «Paloma Rumba» երգի մասին՝ որպես այդ տարի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից[4]։

Եվրատեսիլում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2026 երգի մրցույթը տեղի է ունենալու Վիեննայի Վիներ Շտադթհալե արենայում։ Մրցույթը բաղկացած է լինելու երկու կիսաեզրափակիչներից, որոնք կկայանան մայիսի 12-ին և 14-ին, իսկ մեծ եզրափակիչը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 16-ին[5]։ 2026 թվականի հունվարի 12-ին կայացած վիճակահանության համաձայն՝ Հայաստանը պետք է հանդես գա երկրորդ կիսաեզրափակչում՝ շոուի առաջին հատվածում[6]։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Սիմոնն ելույթ է ուննալու 6-րդ համարի ներքո՝ Ավստրիայի ներկայացուցիչ Monroe-ից հետո և Շվեյցարիայի ներկայացուցիչ Վերոնիկա Ֆուզարոյից առաջ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «SIMÓN will represent Armenia at the Eurovision Song Contest 2026». Eurovision Armenia (անգլերեն). Վերցված է 2026-04-08-ին.
  2. «Եվրատեսիլ 2026-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ Paloma Rumba երգով» [In Eurovision 2026, Armenia will be represented by Simon with the song ‘Paloma Rumba’.]. Radio Free Europe/Radio Liberty. 2026-03-11. Վերցված է 2026-04-08-ին.
  3. Hraparak (2026-03-09). ««Հրապարակ»․ Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը» [Simon will represent Armenia at Eurovision]. Hraparak. Վերցված է 2026-03-29-ին.
  4. Farren, Neil (2026-03-11). «🇦🇲 Armenia: SIMÓN to Eurovision 2026». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-03-29-ին.
  5. France-Presse, Agence (2025 թ․ օգոստոսի 20). «Vienna announced as host city for Eurovision Song Contest 2026». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  6. «Vienna 2026: Semi-Final draw results» (Press release). Eurovision Song Contest. 2026 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2026 թ․ մարտի 2-ին.
  7. «Vienna 2026: Semi-Final Running Orders revealed». Eurovision.com (Press release). European Broadcasting Union. 2026 թ․ ապրիլի 2. Վերցված է 2026 թ․ ապրիլի 3-ին.