Pain Is So Close to Pleasure

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Pain Is So Close to Pleasure»
«Pain Is So Close to Pleasure» սինգլի շապիկը (Queen, 1986)
Queenսինգլը
«A Kind of Magic» ալբոմից
«Բ» կողմ
Թողարկված1986
Ֆորմատ7", 12"
Ձայնագրված1986
ԺանրՌոք
Մոտաուն
ԵրգահանՖրեդի Մերկուրի
Ջոն Դիքոն
Տևողություն
  • 4:18 (ալբոմային տարբերակ)
  • 3:59 (սինգլ)
  • 5:59 (երկարեցված տարբերակ)
ԼեյբլEMI Records
Capitol Records
ՊրոդյուսերQueen и Դեյվիդ Ռիչարդս
Հորիզոնականները չարթերում
Queen-ի սինգլների ժամանակագրություն
«A Kind of Magic»
(1986)
«Pain Is So Close to Pleasure»
(1986)
«One Year of Love»
(1986)

«Pain Is So Close to Pleasure» (հայերեն՝ Ցավն այնքան մոտ է հաճույքին), բրիտանական Queen ռոք խմբի երգը։ Այն գրվել է Ֆրեդի Մերկուրիի և Ջոն Դիքոնի կողմից 1985-1986 թվականներին և ներառվել է A Kind of Magic ալբոմի մեջ։ Երգը հարում է սոուլ - ռոքին։ Հինգ երկրում այն թողարկվել է սինգլի տեսքով. Նիդերլանդներում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում «Don't Lose Your Head» երգի հետ, իսկ Ավստրալիայում «Who Wants to Live Forever» երգի հետ՝ Բ կողմում։ Հոլանդական չարթերում այն հասել է 36-րդ հորիզոնականին։ Չնայած այն հանգամանքին, որ երգը թողարկվել է սինգլի տեսքով, այնուամենայնիվ տեսահոլովակ չի նկարահանվել։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հիմնական գաղափարն այն է, որ կյանքում կան «սև ու սպիտակ գծեր» և իրադրությունը միշտ կարող է փոխվել. «արևային եղանակը և անձրևը քո ողջ կյանքի ընթացքում քայլեցին ձեռք ձեռքի տված» (անգլ.՝ Sunshine and rainy weather go hand in hand together all your life):

«One Year of Love» երգում, որը նույնպես գրվել է Ջոն Դիքոնի կողմից, կան որոշ հղումներ՝ ուղղված այս երգին։

Բրայան Մեյի՝ խմբի կիթառահարի խոսքերով՝ այս երգը բնորոշ չէ Queen-ին և ավելի շատ հարում է մոտուանական երաժշտությանը(անգլ.՝ That's really sort of a motown sounding track, very unusual for us)[2]:

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր (1986) Ամենաբարձր
հորիզոնական
Գերմանիա Գերմանիա 56
Նիդերլանդներ Նիդերլանդներ 43

Երգի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ունի երեք տարբերակ։ Ալբոմայինը տևում է 4 րոպե 18 վայրկյան և ունի հստակ բաս-գիծ, որը հատուկ է հենց այդ տարբերակի համար։ Այս երգի ռեմիքսը ձգվում է 3 րոպե 59 վայրկյան։ Այն ունի ալտերնատիվ կատարում և հարվածայինների ավել պարտիա։ Սինգլն ունի նաև երկար տարբերակ՝ 5 րոպե 59 վայրկյան։ Այն հիմնված է սինգլի ռեմիքսի, այլ ոչ թե ալբոմային տարբերակի վրա, և ունի երկարեցված հատվածներ ու վերջաբան։

Քավր տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին հոլանդացի երգչուհի Սթիվի Էննը ձայնագրել է այս երգի քավր տարբերակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Синглы на Andy's Queen Page» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «Интервью членов Queen» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.