PageRank

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

PageRank (Փեյջ Ռանկ), հղումների դասակարգման ալգորիթմներից մեկն է։ Ալգորիթմը կիրառվում է հիպերհղումների հետ կապված փաստաթղթերի հավաքծուին, (ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի վեբ-կայքերը) և դրանցից յուրաքանչյուրին տալիս է որոշակի թվային արժեք, որը չափում է մյուս փաստաթղթերի նկատմամբ դրա <կարևորությունը> կամ <գերակայությունը>։ Ընդհանուր առմամբ ալգորիթմները կարող են կիրառվել ոչ միայն վեբ-էջերում, այլ նաև միմյանց հետ փոխադարձ հղումներով կապված օբյեկտների հավաքածուի հետ, այսինքն՝ ցանկացած գծագրի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին, այն ժամանակ դեռ Սթենֆորդի համալսարանի ասպիրանտներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը սկսեցին աշխատանքներ իրակացանել BackRub[1] —հետազոտական նախագծի վրա։ Դա Ինտերնետի որոնողական համակարգ է, որն օգտագործում է այն ժամանակ դեռ նոր մի գաղափար այն մասին, որ վեբ-էջը համարվում է <կարևոր>, ըստ նրա, թե որքան հաճախ են այլ էջերից հղումներ կատարվում դրան և թե իրենց հերթին ինչքան <կարևոր> են այդ հղում կատարող էջերը։[2] Որոշ ժամանակ անց BackRub-ը վերանվանվեց Google. Նրանում կիրառվող Փեյջ Ռանկ դասակարգման ալգորիթմի նկարագրությամբ առաջին հոդվածը հայտնվեց 1998 թվականի սկզբներին[3], դրան հաջորդեց նաև հենց որոնողական համակարգի ճարտարապետությունը նկարագրող հոդվածը։[4] Վերադարձնող որոնողական արդյունքների որակով նրանց համակարգը զգալիորեն գերազանցում էր այն ժամանակ գոյություն ունեցող բոլոր որոնողական համակարգերին, և Բրինն ու Փեյջը, գնահատելով դրա պոտենցիալը, 1998 թվականի սեպտեմբերին հիմնեցին Google Inc. ընկերությունը՝ որպես կոմերցիոն ապրանք դրա հետագա զարգացմա նպատակով։

Այդ ժամանակից Գուգլում դասակարգման համար գործածվող ալգորիթմներն ու մաթեմատիկական մոդելները զգալիորեն բարելավվեցին։ 2007 թվականին հարցազրույցում Գուգլի որոնման որակի բաժնի ներկայացուցիչ Ամիթ Սինհալը հայտարարեց, որ իրենց որոնողական համակարգն օգտագործում է ավելի քան 200 դասակորգող ազդանշաններ, որոնցից Փեյջ Ռանկ[5] միայն մեկն է, բայց այն մինչ օրս էլ էական դեր է խաղում Գուգլ[6] որոնողական արտադրանքներում։ Պետք է նշել, որ Փեյջ Ռանկ ալգորիթմը այն տեսքով, ինչպիսին այն նկարագրել է Փեյջը 1998 թվականին հոդվածում,[3], կարող է բարելավված լինել մի քանի պրակտիկ տեսանկյունից (օրինակ, հղումներին կարող են տրվել տարբեր կշիռներ), և ժամանակակից որոնողական համակարգերում կիրառվող ալգորիթմներն ավելի շուտ դրա տարբերականերց մեկն են։

Փեյջ Ռանկ անգլերենից կարելի է թարգմանել որպես «էջի ռանգ», սակայն Google Inc. ալգորիթմի անվան Page բառը կապում է ոչ թե անգլիական «էջ», այլ Լարի Փեյջи անվան հետ (անգլ.՝ Larry Page[7]

«PageRank» անվանումը Google Inc. ընկերության առևտրային նշանն է։ Ալգորիթմը արտոնագրված է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբեր 4-ին[8]։ Որպես ալգորիթմի հեղինակ արտոնագրում նշված է Լարրի Փեյջը։ Արտոնագրի պաշտոնական սեփականատերը, ոչ թե Google Inc. ընկերությունն է, այլ Սթենֆորդի համալսարանը, որտեղ արտոնագրման հայտը տալու ժամանակ սովորում էին Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը։

1998 թվականին Գուգլն առաջին որոնողական համակարգերից մեկն էր, որը ներդրեց հղումների դասակարգումը, ինչի շնորհիվ, մրցակիցների համեմատությամբ, հասավ որոնման որակի զգալի բարելավման։ Հետագայում շատ խոշոր որոնողական համակարգեր մշակեցին և ներդրեցին իրենց փաստաթղթերի դասակարգման PageRank-ի անալոգները և վիճակագրական այլ մեթոդներ։[9]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջ Ռանկը թվային մեծություն է, որը բնութագրում է վեբ-էջի «կարևորությունը»։ Որքան շատ են հղումները այդ էջին, այնքնան այն «կարևոր» է դառնում։ Բացի այդ Ա էջի «կշիռը» որոշվում է Բ էջում տրվող հղման կշիռով։ Այսպիսով՝ Փեյջ Ռանկը էջի կշիռը որոշելու մեթոդ է՝ նրա վրա կատարված հղումների կարևորության հաշվման միջոցով։

PageRank-ը Google արտադրանքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Google Toolbar բրաուզերի համար կարգավորումը յուրաքանչյուր վեբ-էջի համար ցույց է տալիս 0-ից 10 ամբողջ թիվ, որը այն անվանում է Փեյջ Ռանկ, կամ Գուգլ տեսանկյունից այդ էջի կարևորությունը։ Սակայն նրա հաշվարկի մեխանիզմն ու թե ինչ է այն հստակ նշանակում չի բացահայտվում։ Որոշ տվյալների համաձայն՝ այդ նշանակությունները թարմացվում են ընդամենը տարի մի քանի անգամ ( այն դեպքում, որ Փեյջ Ռանկի ներքին նշանակությունները անդադար վերահաշվարկվում են[10])և PageRank էջերի նշանակությունը ցույց են տալիս լոգարիթմանական սանդղակի վրա։[11]

Փեյջ Ռանկ նշանակությունը( հնարավոր է այլ գործոնների հետ համադրությամբ) ցույց է տրվում նաև Google Directory կայքերի կատալոգում՝ կանաչ գծի տեսքով, որտեղ դրանք օգտագործվում են կատալոգի բաժինների ներսում կայքերի դասավորման համար։[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]