Paenda

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Paenda
PAENDA profil copyright PatrickMuennich (cropped).jpg
Նաև հայտնի է որպեսPænda
Ծնվել էհունվարի 29, 1988(1988-01-29) (35 տարեկան)
Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Ժանրերփոփ և սինթիփոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և պրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԼեյբլWohnzimmer Records?
Commons-logo.svg Pænda Վիքիպահեստում

Գաբրիելա Հորն (հունվարի 29, 1988(1988-01-29), Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա), առավել հայտնի որպես Paenda (հաճախ ոճավորվում է որպես Pænda), ավստրիացի երգչուհի, երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Ներկայացրել է Ավստրիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում՝ «Limits» երգով[1]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելան ծնվել է 1988 թվականի հունվարին Դիխլանդսբերգում, Շտիրիա (Ավստրիա)։ Սկսել է երգչախմբում երգել իր հայրենի քաղաքում՝ վեց տարեկան հասակում[2]։ Տասնչորս տարեկան հասակում սկսել է գրել երգեր երգել տարբեր փոփ-ռոք խմբերում։ Հաճախել է կիթառի և դաշնամուրի դասերի և 20 տարեկան հասակում տեղափոխվել է Վիեննա՝ փոփ և ջազ երաժշտություն սովորելու Վիեննայի երաժշտության ինստիտուտում, որտեղ գերազանցությամբ ավարտեց 2013 թվականին[3]։

2016 թվականից պաշտոնապես սկսել է զբաղվել երաժշտությամբ որպես Paenda։ Նրա առաջին սինգլը` «Waves», թողարկվել է 2016 թվականի վերջին և մեծ ուշադրություն է գրավել։ Մեկ տարի անց, 2018 թվականի հունվարին, թողարկվել է նրա երկրորդ «Good Girl» սինգլը, կարճ ժամանակ անց՝ 2018 թվականի փետրվարի 2-ին, Wohnzimmer Records-ում թողարկվել է նրա առաջին դեբյուտային «EVOLUTION I» ալբոմը։ Իր առաջին ալբոմի վրա երաժիշտը ծախսել է երկու տարի։ Տասներկու երգեր են ստեղծվել հիմնականում իր սեփական տան ստուդիայում։

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին երաժշտական փորձագետների մի խումբ Panda-ին ընտրել են որպես Ավստրիայի ներկայացուցիչ Թել Ավիվում կայացած «Եվրատեսիլ 2019» մրցույթում։ «Limits» (Սահմաններ) երգով երգչուհին կիսաեզրափակչում գրավեց 17-րդ տեղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019. Evolution I I

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017: Waves
  • 2018: Good Girl
  • 2018: Paper-thin
  • 2019: Limits

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pænda startet für Österreich beim Song Contest»։ oe3.ORF.at (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին։ Վերցված է 2019-01-29 
  2. «Pænda fährt für Österreich zum Song Contest. Wer ist sie?»։ Վերցված է 2019-01-29 
  3. «64. Song Contest: Paenda singt für Österreich»։ Վերցված է 2019-01-29 
  4. «Das ist unsere Song-Contest-Starterin PAENDA»։ Վերցված է 2019-01-29