PIC պրոցեսորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
16 բիթանի 28-pin PDIP PIC24 միկրոպրոցեսոր

PIC պրոցեսորները ստեղծվել են Microchip ընկերության կողմից։ Կան PIC պրոցեսորների մի քանի ընտանիքներ, որոնք տարբերվում են իրարից իրենց ֆունկցիոնալ կարողություններով։ PIC միկրոպրոցեսորները կարելի է ծրագրավորել պրոցեսորին հատուկ C լեզվով։ Հնարավոր է ծրագրավորել այն նաև PIC միկրոպրոցոսրին հատուկ assembler լեզվով։ PIC միկրոպրոցեսորները լայն կիրառություն ունեն կենցաղային էլեկտրոնիկայում։ Դրանք կարելի է օգտագործել ջերմաստիճանի, խոնավության, արագացման, ճնշման և բազմաթիվ այլ տվիչներից տվյալներ հավաքելու, և այդ տվյալների հիման վրա տարբեր արտադրական գործընթացների ավտոմատացման համար։