P5+1


5 + 1 խումբ (անգլ.՝ P5+1, E3+3), վեց մեծ տերությունների համաժողով, որոնք միավորել են իրենց ջանքերը Իրանի միջուկային ծրագրի օգտագործումը ռազմական նպատակներով կանխելու համար։ Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։ Իրանի միջուկային խնդրով զբաղված են նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ՝ ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ՄԱԿ-ի ԱԽ-ն։
Համառոտ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին ՉԺՀ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը միացել են Եվրակառույցի այն երկրներին, որոնք Իրանի հետ բանակցություններ են վարում նրա միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ[1][2][3]։
Այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ի և «Վեցնյակի» բանակցությունները Իրանի հետ հաջողությամբ չպսակվեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ն 2006 թվականից մինչև 2010 թվականը վեց բանաձև է ընդունել, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության վրա և նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է Իրանից դադարեցնել ուրանի հարստացման և ծանր ջրի ռեակտորի կառուցման հետ կապված գործունեությունը, սակայն այդ պահանջները չեն կատարվել[4][5][6]։
2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիր։ Համաձայն այդ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է վեց ամսվա ընթացքում սահմանափակել իր միջուկային ծրագիրը և դրա օբյեկտներին հասանելիություն տրամադրել ԱԷՄԳ-ի տեսուչներին՝ նրա դեմ պատժամիջոցների թուլացման դիմաց[7][8][9]։ ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղարներ Հենրի Քիսինջերը և Ջորջ Շուլցը հայտարարել են, որ եթե վեցամսյա «սառեցումը» ոչ միայն ռազմական միջուկային ներուժի նկատմամբ իրանական երթի մարտավարական կասեցում է, ապա պլանավորված բանակցությունների ընթացքում հարկավոր է հասնել Իրանի միջուկային միջոցների էական կրճատման և խիստ վերահսկողություն ապահովել նրա միջուկային ծրագրի նկատմամբ, որպեսզի այդ ծրագրի ոչ ռազմական բնույթը կասկած չառաջացնի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ[10]։
2015 թվականի հուլիսի 15-ին Իրանն ու «վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ համաձայնագրի, Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին իրենց միջուկային օբյեկտներում, Արևմուտքի երկրները, իրենց հերթին, քայլ առ քայլ կհանեն Իրանի դեմ պատժամիջոցները։ Համաձայնագիրը պետք է վավերացվի բոլոր կողմերի կողմից և հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից[11]։
Պայմանավորվածության հիմնական կետերը[12]․
- Իրանի հարստացված ուրանի մեծ մասը կարտահանվի արտասահման։
- Իրանի միջուկային օբյեկտներից ոչ մեկը չի ապամոնտաժվի։
- Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը կդառնա միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոն՝ առանց ուրանի հարստացման հզորությունների։
- ԱԷՄԳ-ն 20 տարի ժամկետով մուտք կստանա երկրի բոլոր միջուկային օբյեկտներ, ինչը թույլ կտա կազմակերպությանը հետևել, որպեսզի իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ կրի։
- ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները կհանվեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ պայմանագրի կնքումից հետո, որի ստորագրումը նախատեսված է հունիսի վերջին։ P5+1-ի կողմից որոշ սահմանափակող միջոցներ որոշ ժամանակ կմնան գործողության մեջ, բայց հետո չեղյալ կհայտարարվի։
Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին։ ԱՄՆ նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով ԳՀՀԾ-ն։ Նա նաև հայտարարել Է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Встреча в Лондоне евротройки, России, Китая и США, посвященная Ирану, прошла безрезультатно»։ NEWSru.com։ 17.01.2006։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ «МАГАТЭ поддержало позиции России и Китая в отношении Ирана»։ NEWSru.com։ 31.03.2006։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ «В Москве Россия, США, Китай и "евротройка" не смогли сблизить позиции по иранской проблеме»։ NEWSru.com։ 18.04.2006։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ «Совбез ООН дал Ирану месяц на прекращение работ по обогащению урана»։ NEWSru.com։ 31.07.2006։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ «Совбез ООН ввел санкции против Ирана. Россия поддержала»։ NEWSru.com։ 23.12.2006։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ Замараева Н.А. (14.06.2010)։ «Совбез ООН ввел санкции против Ирана. Россия поддержала»։ Институт Ближнего Востока։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ Павел Фельгенгауэр (27.11.2013)։ «Иранская ядерная сдержанность»։ Новая газета։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-08-ին։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ Евгения Кузнецова, Алекс Григорьев. (25.11.2013)։ «Иран и «шестерка»: оценки соглашения»։ Голос Америки։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-04-ին։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ Эрик Лезе. (28.11.2013)։ «Пробелы женевского соглашения по иранскому атому»։ Slate.fr։ Վերցված է 3 декабря 2013
- ↑ Генри Киссинджер, Джордж Шульц (02.12.2013)։ «Что должно обеспечить окончательное урегулирование с Ираном(անգլ.)»։ The Wall Street Journal։ Վերցված է 09 декабря 2013
- ↑ «Достигнуто соглашение по ядерной программе Ирана» (ուկրաիներեն)։ BBC։ Վերցված է 2015-07-16
- ↑ «Совместный всеобъемлющий план действий по иранской ядерной программе. Ключевые моменты»։ ТАСС։ 2015-04-03։ Վերցված է 2018-05-10
- ↑ «Трамп объявил о выходе США из сделки по Ирану» (ռուսերեն)։ Корреспондент։ 2018-05-08։ Վերցված է 2018-05-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Евгения Кузнецова (12.11.2012)։ «Иран и его ядерная программа»։ Голос Америки։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-29-ին։ Վերցված է 3 декабря 2013
- «История официальных предложений по иранской ядерной проблеме(անգլ.)»։ Arms Control Association։ 11.2013։ Վերցված է 3 декабря 2013
- «Заявление Канады о ядерной программе Ирана(անգլ.)»։ Министерство иностранных дел и международной торговли Канады։ 24.11.2013։ Վերցված է 3 декабря 2013
- Кэролайн Глик (25.11.2013)։ «Цель внешней политики Обамы(անգլ.)»։ The Jerusalem Post։ Վերցված է 04 декабря 2013