Pērkons, լատվիականռոք խումբ, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Խմբի հիմնադիրն ու երգերի երաժշտության հեղինակը Յուրի Կուլակովն է, որը Menuets խմբի նախկին ստեղնահարն էր։ Խումբն օգտագործել է այնպիսի հեղինակների տեքստեր, ինչպիսիք են՝ Կլավս Էլսբերգսը, Մարիս Մելգալվսը, Վիկտորս Կալնինշը, Էդուարդս Վեյդենբաումը և այլք։
Pērkons-ը 1980-ական թվականների Լատվիայի ամենահայտնի և սկանդալային խմբերից մեկն էր․ նրա գործունեությունը ԽՍՀՄ-ում երկու անգամ արգելվել է[1]։ Առաջին երկու ալբոմները ձայնագրվել են Լիվիա Ակուրատերեի տանը և անօրինական կերպով տարածվել են Լատվիայում։
Խմբի ամենահայտնի երգերն են` «Slidotava»-ը, «Pie baltas lapas»-ը, «Gandrīz tautasdziesma»-ը, «Mana dienišķā dziesma»-ն, «Labu vakar»-ը, «Balāde par gulbi»-ն և «Mēs pārtiekam viens no otra»-ն (վերջինս գրավել է առաջին հորիզոնականը «Խոսափող-89» մրցույթում)։