Orgy
Orgy | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Orgy |
Երկիր | Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Ժանրեր | էլեկտրոնիկ ռոք[1] ինդաստրիալ ռոք[2] ինդաստրիալ մետալ[2] նյու մետալ[3] ալտերնատիվ մետալ[2] սինտիփանկ |
Գործունեություն | 1997 |
Լեյբլ | Reprise, Elementree, D1 Music |
Կապված | Sexart, Julien-K, Cradle of Thorns, Dead by Sunrise, Korn, Linkin Park, The Wondergirls |
Կայք | orgymusic.com |
Անդամներ | |
Ջեյ Գորդոն Կառլտոն Բոս Քրեյտոն Էմրիկ Նիկ Սպեկ Bobby Amaro | |
Orgy (band) Վիքիպահեստում |
Orgy, ամերիկյան սինտի-ռոք խումբ, ձևավորվել է Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիայում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբի ստեղծում (1996-1997)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական խմբի ստեղծման գաղափարը հղանում է Ջեյ Գորդոնի մոտ, որը սկզբում զբաղվում էր Coal Chamber խմբի միանուն ալբոմի թողարկմամբ[4], և Ռայան Շակի մոտ, որը երգում էր Sexart հարդ-ռոք խմբի կազմում՝ Ջոնաթան Դեվիսի հետ։ Հետո երաժիշտներին է միանում Ամիր Դերակը, Փեյջ Հեյլին, Բոբի Խյուիտը, իսկ 1997 թվականին խումբը վերջնականապես ձևավորվում է[5]։ Խումբը ստանում է «Orgy» անվանումը, բայց երաժիշտները պնդում էին, որ այդ անվանումը նրանց գեղեցիկ երանգ չի հաղորդի և այն ցույց է տալիս ոչ այդքան լավ երաժշտական ոճ[6]։ Խմբի ստեղծումից վեց ամիս անց Orgy-ն սկսում է իր աշխատանքները Elementree Records լեյբլի հետ, որը պատկանում էր Korn նյու-մետալ խմբին[6]։
Candyass և Vapor Transmission (1998-2000)
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոս Անջելեսի մի շարք ներկայացումներից հետո Orgy-ն պայմանագիր է կնքում Reprise Records լեյբլի հետ և սկսում է դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը։ 1998 թվականի օգոստոսի 18-ին թողարկվում է սկավառակը՝ Candyass անվանումով, որը հանձնվում է վաճառքի։ Ալբոմը բավականին լավ է ընդունվում հասարակության կողմից․ Candyass -ը զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը Billboard 200 չարթում[7] և առաջին հորիզոնականը Top Heatseekers-ում[8]։ Բացի դրանից, սկավառակը դառնում է պլատինե[9], իսկ New Order խմբի «Blue Monday» երգի քավեր տարբերակը, մտնում է ալբոմի մեջ և թողարկվում է սինգլի կարգավիճակով, որը Orgy-ի համար դառնում է հիթ-ընդմիջում[10]։ Կոմպոզիցիան բարձր հորիզոնականներ է զբաղեցնում տարբեր երկրների չարթերում, շատ անգամներ հնչում է ալտերնատիվ-ռոքի ռադիոկայաններով, իսկ տեսահոլովակի կանոնավոր հեռարձակումը կատարել է MTV-ին[11][12]։ Խմբի անդամ Փեյջ Հեյլին արագանքել է խմբի հանկարծակի ժողովրդականությանը․
Մեր երգերը մի փոքր խենթ են, բայց նրանք դրանք դեռևս կարող եք լսել ռադիոյով։ Նրանց շատ իմաստով մի նայեք։ |
«Our songs are all just slightly deranged, but i can definitely hear them on the radio. Don’t look for any more meaning than that»[6].
Candyass-ի օգնությամբ Orgy-ն շրջագայություն է ունենում․ նրանց առաջին համերգը տեղի է ունենում EdgeFest փառատոնի ժամանակ՝ Թալսայում, Օկլահոմայում։ Երաժիշտները նույնպես մասնակցում են Family Values Tour 1998-ին, որի շրջանակներում էին նաև Korn-ը, Limp Bizkit-ը, Այս Քյուբը, Incubus-ը և Rammstein-ը[13]։
Vapor Transmission երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումը տեղի է ունենում 2000 թվականի հոկտեմբերի 10-ին։ Սկավառակը լավ է ընդունվում երաժտաքննադատների կողմից[14] և նույնպես բերում է առևտրական հաջողություն։ Vapor Transmission-ը գրավում է 16-րդ հորիզոնականը՝ Billboard 200-ում[7], իսկ որոշ ժամանակ անց ստանում է ոսկե սկավառակի կարգավիճակ[9]։ Vapor Transmission-ում թողարկվում է չորս սինգլ, որոնցից ամենաշատ հաջողությունը ունենում են «Fiction (Dreams in Digital)» և «Opticon»-ը[15]։
2000 թվականի նոյեմբերին տեղի է ունենում խմբի երկրորդ համեևգային շրջագայությունը, որը տևեց մինչև 2001 թվականի հոկտեմբերի 10-ը։ Այդ համերգային շրջագայության ժամանակ երաժիշտները մասնակցում են մի քանի երաժշտական փառատոների և իրականացնում են մի շարք համատեղ շրջագայություններ Papa Roach-ի հետ[16]։
Punk Statik Paranoia և ընդմիջում (2001-2005)
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերին Orgy-ն ձայնագրում և թողարկում է «Faces» երգը՝ հատուկ «Օրինակելի տղամարդ» ֆիլմի սաունդթրեքի համար։ 2002 թվականին Ջեյ Գորդոնը ստեղծում է Linkin Park խմբի «Points of Authority» կոմպոզիցիայի ռեմիքսը՝ Reanimation ռեմիքսային ալբոմի համար։ Երգը փոխվում է «Pts.OF.Athrty» և սինգլի կարգավիճակով թողարկվում է 2002 թվականի մարտի 20-ին։
Խումբը լքում է Reprise-ը և սերտ աշխատանք են սկսում Elementree Records-ի հետ։ Բայց շուտով Ջեյ Գորդոնը ստեղծում է իր սեփական, անկախ լեյբլը՝ D1 Music անվանումով[5], որից հետո խումբը սկսում է աշխատել իր երեք ստուդիական ալբոմների վրա։ Սկավառակի ձայնագրումը տեղի է ունենում բավականին լարված ref name="AccessAllAreas"/>։ Մի քանի վիճաբանություններից հետո Ռայան Շակը և Ամիր Դերակը լքում են ալբոմի ձայանագրությունների գործը և միանում են Julien-K երաժշտական նախագծին[17]։
2003 թվականին ձայնագրությունները ավարտվում են։ Սկավառակի թողարկումից հետո այն մեկնարկվում է www.punkstatikparanoia.com կայքով, իսկ 2004 թվականի փետրվարի 24-ին տեղի է ունենում ալբոմի թողարկումը և ստանում է Punk Statik Paranoia անվանումը։ Սկավառակը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Top Independent Albums չարթում[18]։ Punk Statik Paranoia-ն չի կարողանում գերազանցել նախորդ ալբոմների հաջողությունները։ Սկավառակի քիչ վաճառքը տուժում է աջակցության բացակայության և երաժշտական ոճի պատճառով, որը փոքր-ինչ տարբերվում էր խմբի նախորդ աշխատանքներից[2]։
Ոչ մեծ համերգային շրջագայությունից, 2005 թվականի օգոստոսի 23-ի «Pure» սինգլի թողարկումից և Trans Global Spectacle տեսահոլովակից հետո, Orgy-ն հայտարարում է, որ դադարեցնում է իր գործունեությունը։ Միևնույն ժամանակ երաժիշտները նշում են, որ խումբը պաշտոնապես ուժի մեջ է մնում։
Գործունեության վերսկսումը նոր կազմի հետ (2008-մեր օրեր)
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսին Ռայան Շակը տեղեկացնում է խմբի հնարավոր վերադարձի մասին։ Բայց դա տեղի չի ունենում, քանի որ Ամիր Դերակը ամբողջովին կենտրոնացած էր Julien-K և Dead by Sunrise-ի աշխատանքներով։ 2010 թվականի աշնանը հայտնի է դառնում, որ Շակը և Դերակը չեն կարող շարունակել իրենք աշխատանքը Orgy-ում։ Բոբի Խյուիտը և Փեյջ Հեսլին ասացին, որ նույնպես պլաններ չունեն խումբ վերադառնալու։ Հետո Ջեյ Գորդոնը հայտարարում է խումբ՝ նոր երաժիշտներ ներգրավելու մասին[19]։
2012 թվականի սկզբին խումբն ակտիվ համերգային գործունեություն է ծավալում[20], իսկ 2012 թվականի սեպտեմբերին թողարկվում է «Grime of the Century» սինգլը։ 2013 թվականին խումբը շրջագայություն է ունենում՝ Wide Awake and Dead Tour անվանումով[21]։ 2014 թվականի փետրվարի 23-ին թողարկվում է «Wide Awake and Dead» սինգլը։
Երաժշտական բնութագիր և երգերի տեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական քննադատները, որպես կանոն Orgy-ի ստեղծագործությունները ներառել են սինտի-ռոք, էլեկտրոնիկ-ռոք, ինդուստրիալ-ռոք, ինդուստրիալ-մետալ[22] և ալտերնատիվ-մետալ[22]։ Բացի այդ նրանց վրա մնացել է սինտի-փոփի և նոր ալիքի հետքերը[23]։ Երրորդ ստուդիական ալբոմը՝ Punk Statik Paranoia-ը, իր ոճով մոտ է նյու-մետալին[2][3]։ Երաժիշտները իրենք ոճը անվանել են «դեթ-փոփ»[16]։
Orgy-ի Candyass դեբյուտային ալբոմի երգերի տեքստերը Ջեյ Գորդոնը բնութագրել է, որպես «հիմարություն․․․ ստեր և առասպելական պատմություններ»[6]։ Խմբի երկրորդ սկավառակի՝ Vapor Transmission-ի, լիրիկական ուղղվածությունը թանրացած էր գիտական ֆանտաստաիկայի վրա[16]։ Punk Statik Paranoia կոմպոզիցիայի տեքստերը վերաբերվում էին դեպրեսիային, պարանոյային և անպատասխան սիրոն[24]։ Համաձայն գրքույկի Punk Statik Paranoia ալբոմին նվիրվել են նաև Չարլզ Գորդոնը, հայրը՝ Ջեյ Գորդոնը, որը մահացել է ձայնագրություների ժամանակ[25]։
Խմբի կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընթացիկ կազմ
- Ջեյ Գորդոն - վոկալ (1997-մեր օրեր)
- Կառլտոն Բոստ - կիթառ (2011-մեր օրեր)
- Քրեյտոն Էմրիկ - սինթեզատոր, սինթեզային կիթառ (2013-մեր օրեր)
- Նիկ Սպեկ - բաս կիթառ (2011-մեր օրեր)
- Բոբի Ամարո - հարվածային (2013-մեր օրեր)
- Նախկին անդամներ
- Ռայան Շակ - կիթառ, բեք վոկալ (1997-2005)
- Ամիր Դերակ - սինթեզատոր, սինթեզային կիթառ (1997-2005)
- Փեյջ Հեյլի - բաս կիթառ (1997-2005)
- Բոբի Խյուիտ - հարվածային (1997-2005)
- Էշբյորն Միլլեր - կիթառ, սինթեզատոր (2011-2013)
- Ջեյմի Միլլեր - հարվածային (2011-2013)
- Ժամանակավոր աղյուսակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Orgy releases first new track in seven years» — ReGen Magazine». Regenmag.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luerssen, John D. (2004 թ․ փետրվարի 24). «Punk Statik Paranoia - Orgy : Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 3,0 3,1 Udo, Tommy (2002). Brave Nu World. Sanctuary Publishing. էջեր 163–166. ISBN 1-86074-415-X.
- ↑ 4,0 4,1 Strong, Martin C. (2000). The Great Rock Discography (5th ed.). Edinburgh: Mojo Books. էջ 721. ISBN 1-84195-017-3.
- ↑ 5,0 5,1 Orgy: Biography. Արխիվացված 2015-06-28 Wayback Machine Billboard
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Orgy: Biography. punkstatikparanoia
- ↑ 7,0 7,1 «Orgy Album & Song Chart History: Billboard 200». Billboard.com. 1999 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Candyass: Awards Allmusic
- ↑ 9,0 9,1 «American certifications – Orgy». Recording Industry Association of America. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Porter W. Richards. «Orgy: Candyass». Sputnikmusic. Sputnikmusic.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Hay, Carla (1999 թ․ փետրվարի 6). «Elemtree's Orgy Hits with '80s cover». Billboard. Nielsen Business Media, Inc. 111 (6): 84. ISSN 0006-2510.
- ↑ Bessman, Jim (2000 թ․ սեպտեմբերի 23). «Orgy Expands on Elemtree's 'Vapor'». Billboard. Nielsen Business Media, Inc. 112 (39): 138. ISSN 0006-2510.
- ↑ «Mitch Schneider Organization - Family Values Tour '98 overview». Mitch Schneider Organization. 1998 թ․ մարտի 12. Վերցված է 2007 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Vapor Transmission: Critic reviews. Metacritic
- ↑ Vapor Transmission: Awards Allmusic
- ↑ 16,0 16,1 16,2 Orgy: Biography (Vapor Transmission Biog). punkstatikparanoia
- ↑ Cairns, Daniel. «A Chat With Julien-K». Access All Areas. Վերցված է 2012 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Orgy Album & Song Chart History (Independent Albums)». Billboard.com. 1999 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Former ORGY Members Slam JAY GORDON For Pulling An 'Axle Rose'». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «New ORGY Lineup Preparing To Hit The Road». Blabbermouth.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Orgy celebrates Machine Shop anniversary with new material at Flint show». mlive.com. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ 22,0 22,1 Candyass: Review by Stephen Thomas Erlewine Allmusic
- ↑ Billboard - Google Books. Books.google.com.au. 2000 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Orgy: Biography (Punk Statik Paranoia Biog). punkstatikparanoia
- ↑ Orgy – Punk Statik Paranoia Discogs
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Orgy» հոդվածին։ |
|