Orange Caramel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Orange Caramel
Orange Caramel խումբը 2015 թվականին
Ձախից աջ՝ Նանա, Ռեինա, Լիզի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն오렌지 캬라멜
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և ջեյ փոփ
Գործունեություն2010 - ներկա
ԼեյբլPledis Entertainment, LOEN Entertainment, KT Music (Հարավային Կորեա)
Gold Typhoon (Թայվան)
Universal Records (Ֆիլիպիններ)
Avex Trax (Ճապոնիա)
ԿապվածAfter School
Happy Pledis
Կայքorangecaramel.co.kr
Անդամներ
Լիզի
Նանա
Ռեինա
 Orange Caramel Վիքիպահեստում

Orange Caramel (հանգըլ՝ 오렌지 캬라멜), հարավկորեական երաժշտական խումբ։ Կազմված է After School խմբի երեք անդամներից՝ Նանայից, Ռեինայից, Լիզիից։ Խմբի գլխավոր կոնցեպցիան կոնֆետների մշակույթն է (որը ներառում է գունագեղ և գեղեցիկ ոճը)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010: «Magic Girl», «A-ing»[խմբագրել | խմբագրել կոդը]

Orange Caramel խումբը 2010 թվականին

Խումբը առաջնաելույթ է ունեցել 2010 թվականի հունիսի 16-ին, «Magic Girl» երգով։ Նրանց առաջնաելույթային «The First Mini Album» մինի ալբոմը թողարկվել է 2010 թվականի հունիսի 21-ին։ Ալբոմը զբաղեցրել է 2-րդ տեղը «Gaon Chart»-ում, իսկ «Magic Girl» երգը՝ 18-րդ։ Մինի ալբոմը նաև հրատարակվել է Թայվանում, որտեղ Սինդի Վանգի «The Day You Went Away» երգի մանդարին տարբերակը, որի բնօրինակ կատարողը M2M խումբն է, նույնպես ընդգրկվել է ալբոմի մեջ։ Ալբոմի երկու տարբերակների մեջ էլ ընդգրկվեց Ռեինայի «Love Does Not Wait» (կորեերեն՝ 사랑을 미룰 순 없나요) R&B սոլոն։

2010 թվականի նոյեմբերի 18-ին, թողարկվեց նրանց երկրորդ մինի ալբոմը գլխավոր «A-ing» երգով։ «A-ing» երգի տեսահոլովակը նկարագրվում է, որպես «հեքիաթի կախարդուհիներ»[2]։ Ալբոմը զբաղեցրել է 10-րդ տեղը «Gaon Chart»-ում, իսկ «A-ing» երգը՝ 5-րդ։ Ալբոմի երկրորդ սինգլը, որ Ռեինայի սոլոն և կոչվում էր «Not Yet...» (կորեերեն՝ 아직...), զբաղեցրեց 42-րդ տեղը։ Ալբոմը նաև ընդգրկում էր «One Love» սոլոն և «The Day You Went Away» (կորեերեն՝ 이곳에 서서) երգի կորեերեն տարբերակը։

2011: «Bangkok City», «Shanghai Romance»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 30-ին, On March 30, 2011, «Bangkok City» սինգլ հրատարակվեց, որպես «One Asia» նախագծի մի մաս։ Սինգլը զբաղեցրել է 3-րդ տեղը «Gaon Chart»-ում, ինչը խմբին դարձրեց ավելի հաջողակ։ Խումբը շարունակեց «One Asia» նախագիծը, հոկտեմբերի 13-ին հրատարակելով «Shanghai Romance» սինգլը, որը զբաղեցրել է 8-րդ տեղը։ Երգի բառերը գրել է Super Junior խմբի Քիմ Հիչուլը[3]։ Սինգլը ուներ երկու բի սայդ՝ «Close Your Eyes» (눈을 감아), որը Նանայի սոլոն էր և «The Day You Went Away» երգի մանդարին չիներեն տարբերակը։ «Shanghai Romance» սինգլի ճապոներեն տարբերակը ավելի ուշ է թողարկվել, որպես After School խմբի ճապոնական «Playgirlz» առաջնաելույթային ալբոմի հավելյալ երգ։

2012–2013: Ճապոնական առաջնաելույթ, Lipstick, Orange Caramel[խմբագրել | խմբագրել կոդը]

Orange Caramel խումբը 2013 թվականին

Orange Caramel խումբը ելույթ ունեցավ 2012 թվականի սեպտեմբերի 5-ին, ճապոնական 1970-ականների Candies խմբի «My Sweet Devil» երգի քավեր տարբերակով[4]։ Հաջորդ շաբաթ նրանք վերադարձան Կորեա և սեպտեմբերի 12-ին թողարկեցին «Lipstick» ալբոմը[5]։

Հոկտեմբերի 23-ին խումբը թողարկեց «Lipstick DJ Remix» սինգլը[6]։ Այն բաղկացած էր երկու դիջեյների՝ Vodge Diper և Hanmin-ի ռեմիքսներից։ Vodge Diper-ի ռեմիքսը օգտագործվել է նրանց կենդանի ելույթի ժամանակ[7]։

Խմբի առաջին ճապոնական ստուդիական ալբոմը՝ «Orange Caramel», թողարկվել է մարտի 13-ին։ Այն ընդգրկում էր նրանց նախկին ճապոներեն սինգլերը, իրենց կորեերեն երգերի ճապոներեն տարբերակները և մի քանի նոր երգ։

2013 թվականի մայիսի 9-ին, 10 cm խմբի հետ թողարկեցին «Hug Me» (안아줘요) երգը, այդ խումբը LOEN Entertainment-ի «Re;code» նախագծի մի մասն է կազմում[8]։ Հուլիսին խումբը թողարկեց «Youth Travel» (청춘 여행) գիրքը, որը պարունակում էր խմբի Սեուլում և Չոնջուում այլցելության լուսանկարները[9][10]։

2014: «Catallena», «Abing Abing», «My Copycat»[խմբագրել | խմբագրել կոդը]

Orange Caramel խմբի երրորդ սինգլը՝ «Catallena» երգը թողարկվել է 2014 թվականի մարտի 12-ին։ Տեսահոլովակում խմբի անդամները սկզբում ներկայանում են ջրահարսների կերպարներով, ապա դառնում սուշիի տարբեր տեսակներ։ Երգը ունի «Բոլիվուդից ոգեշնչված դիսկո բիթեր» և ունի նմանություն պանջաբիի հարսանիքների ժողովրդական երգերի հետ[11][12]։ Սինգլը զբաղեցրել է 6-րդ տեղը «Gaon Chart»-ում և 4-րդ տեղը «Billboard K-Pop Hot 100»-ում։ 2014 թվականի ավարտին, այն 12-րդ տեղն էր «Billboard 20 best K-pop songs of the year» ցանկում[13]։

«Abing Abing» երգը թողարկվել է մայիսի 20-ին[14]։ Երգը օգտագործվել է «Baskin Robbins» կազմակերպության պաղպաղակի նոր տեսականին գովազդելու համար[15]։

Օգոստոսի 18-ին թողակվել է խմբի չորրորդ սինգլը՝ «My Copycat» երգը։ Տեսահոլովակը հիմնված է «Որտե՞ղ է Վալդոն» մանկական գրքի վրա[16]։ Տեսահոլովակի ռեժիսորը «Digipedi» գործակալությունն էր, որը նաև աշխատել է «Catallena» և «Lipstick» երգերի տեսահոլովակների վրա։ Սինգլը զբաղեցրել է 19-րդ տեղը «Gaon Chart»-ում[17]։ Տեսահոլովակի բի սայդի թրեքը՝ «The Gangnam Avenue» երգը թողարկվել է սեպտեմբերի 3-ին [18]: Մեկ ամիս անց խումբ թողարկել է «Tonight» սաունդթրեքը «Ամեն ինչն լավ է, սա սեր է» դորամայի համար[19]։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Լրիվ անուն Ծննդյան ամսաթիվ
Ռեինա (Raina, 레이나) Օհ Հյե Ռին (Oh Hye-rin, 오혜린) 7-5-1989
Նանա Իմ Չին Ա (Im Jin-ah, 임진아) 14-9-1991
Լիզի (Lizzy, 리지) Պակ Սու Յոնգ (Park Soo-young, 박수영) 31-7-1992
Թողարկումներ
Ստուդիական ալբոմներ 2
Մինի ալբոմներ 2
Սինգլներ 9
Տեսահոլովակներ 13
Սաունդթրեքներ 1

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Դիրքը չարտերում Վաճառք
KOR
[20]
JPN
[21]
Կորեերեն
Lipstick 3 92
  • KOR: 15,324+[22]
  • JPN: 2,187+
Ճապոներեն
Orange Caramel 21
  • JPN: 7,732+
«—» ռելիզը չի հայտնվել չարտում, կամ չի հրատարակվել տվյալ շրջանում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Դիրքը չարտերում Վաճառք
KOR
[20]
The First Mini Album 2
  • KOR: 3,257+
The Second Mini Album 10
  • KOR: 4,986+
«—» ռելիզը չի հայտնվել չարտում, կամ չի հրատարակվել տվյալ շրջանում

Սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Դիրքը չարտերում Վաճառք Ալբոմ
KOR Gaon Digital Chart|Gaon Digital
[23]
KOR Gaon Album
[20]
KOR Billboard
[24]
JPN Oricon
[21]
JPN Billboard
[25]
Կորեերեն
Magic Girl 2010 18
  • KOR: 1,488,907 (DL)[26]
The First Mini Album
A-ing 5
  • KOR: 958,319 (DL)
The Second Mini Album
Bangkok City 2011 3 3
  • KOR: 7,966+ (CD)
  • KOR: 1,789,391 (DL)
Bangkok City
Shanghai Romance 8 6 7
  • KOR: 8,084+ (CD)
  • KOR: 1,688,047 (DL)
Shanghai Romance
Funny Hunny 8 10
  • KOR: 980,911 (DL)
Cho Young Soo's All Star 2011
Lipstick 2012 5 2
  • KOR: 1,797,110 (DL)
Lipstick
Lipstick DJ Remix Ոչ ալբոմային սինգլ
Dashing Through the Snow in High Heels
(흰눈 사이로 하이힐 타고)
(featuring NU'EST)
25 16
  • KOR: 212,196 (DL)
Hug Song (안아줘요)
(with 10 cm)
2013 14 12
  • KOR: 267,340 (DL)
Re;code Episode IV
Catallena 2014 6 5 4
  • KOR: 7,907+ (CD)
  • KOR: 1,011,000 (DL)[27]
Catallena
Abing Abing 18 19
  • KOR: 197,141 (DL)
Ոչ ալբոմային սինգլ
My Copycat (나처럼 해봐요) 19 8
  • KOR: 6,212+ (CD)
  • KOR: 243,813 (DL)[28]
My Copycat
Tonight
  • KOR: 21,945 (DL)
Ամեն ինչն լավ է, սա սեր է OST Part 8
Ճապոներեն
Yasashii Akuma 2012 10 23
  • JPN: 13,739+ (CD)
Orange Caramel
Lipstick / Lamu no Love Song 12 96
  • JPN: 12,235+ (CD)
«—» ռելիզը չի հայտնվել չարտում, կամ չի հրատարակվել տվյալ շրջանում

Այլ սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Դիրքը չարտերում Ալբոմ
KOR Gaon
[23]
KOR Billboard
[24]
Love Does Not Wait
(사랑을 미룰 순 없나요)
2010 192 The First Mini Album
Not Yet... (아직...) 74 The Second Mini Album
Close Your Eyes (눈을 감아) 2011 145 Lipstick
Milkshake 2012 198
So Sorry 2014 106 52 Catallena
Cry (미친 듯이 울었어) 118 54
«—» ռելիզը չի հայտնվել չարտում, կամ չի հրատարակվել տվյալ շրջանում

Այլ հայտնվումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Ալբոմ
How Are You (어떤가요) 2011 Happy Pledis 2012: Love Letter
Jagiya (자기야) 2014 Immortal Songs: Singing the Legend (Family Special)
Ulleungdo Twist
(울릉도 트위스트)
(Ջո Դե Հոյի հետ)
Immortal Songs: Singing the Legend (Summer Special Vol. 1)
Na Eotteokhae (나 어떡해) Immortal Songs: Singing the Legend (Summer Special Vol. 2)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Թվական Ռեժիսոր(ներ) Ծնթ.
Կորեերեն
«Magic Girl» 2010 Անհայտ
«A~ing♡»
«Bangkok City» 2011 Լի Իլ Հվան [29]
«Shanghai Romance» Անհայտ
«Funny Hunny»
«Funny Hunny» (Studio ver.)
«Lipstick» 2012 Digipedi [30]
«Catallena» 2014 [31]
«Abing Abing» Անհայտ
«My Copycat» Digipedi
«The Gangnam Avenue» Անհայտ
Ճապոներեն
«Yasashii Akuma» 2012 Վատարու Սաիտո [32]
«Lipstick» Digipedi [33]
«Lamu no Love Song» Վատարու Սաիտո [32]
«Cookies, Cream & Mint» 2013 [34]

Անվանակարգումներ և մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Seoul Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Երգ Արդյունք
2012 Բոնսանգ մրցանակ Առաջադրված
Հայտինության մրցանակ Առաջադրված
2013 Բոնսանգ մրցանակ Lipstick Առաջադրված
Հայտնիության մրցանակ Առաջադրված

MelOn Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Երգ Արդյունք
2014 Լավագույն երգ[35] Catallena Առաջադրված

SBS MTV Best of the Best[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Երգ Արդյունք
2012 Լավագույն կատակերգական տեսահոլովակ Lipstick Հաղթանակ
Best Rival (vs Secret) Առաջադրված

Korean Visual Arts Festival[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Արդյունք
2010 Նկարվողունակ մրցանակ[36] Հաղթանակ

Billboard's Girl Group Week[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Արդյունք
2014 Ամենաթերագնահատվող կանացի խումբ[37][38] Առաջադրված
2015 Հաղթանակ

MTN Broadcast Advertising Award Ceremony[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատեգորիա Արդյունք
2014 The Women CM Star Award[39] Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'The First Mini Album press release». YesAsia. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Ho, Stewart (2012 թ․ սեպտեմբերի 6). «Orange Caramel Busts Out the Big Bows for 'Lipstick' Comeback». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Shanghai Romance». MelOn. LOEN Entertainment. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. Ho, Stewart (2012 թ․ օգոստոսի 6). «Orange Caramel Reveals Debut Japanese Single Album Jackets». CJ E&M enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. Seong Jin-hui (2012 թ․ սեպտեմբերի 12). 오렌지캬라멜, 첫 정규앨범 '립스틱' 전격 공개!. The Star (Korean). Chosun Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. {{cite news}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Orange Caramel Lipstick DJ Remix - Single by Orange Caramel». iTunes. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  7. «Untitled». Music Bank (կորեերեն). October 26, 2012. KBS2.
  8. Lee Sun-min (2013 թ․ մայիսի 11). «10cm sticks with Orange Caramel». Korea JoongAng Daily. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  9. Bae Ji-sook (2013 թ․ հունիսի 25). «Orange Caramel, Lee Hong-ki to release books». The Korea Herald. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  10. Kim Bo-ra (2013 թ․ հուլիսի 13). «오렌지캬라멜, 여행서 '청춘 여행' 발간». TV Report (կորեերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  11. Benjamin, Jeff (2014 թ․ մարտի 12). «Orange Caramel Become Mermaids & Sushi in Adorably Bizarre 'Catallena' Video: Watch». Billboard K-Town. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. Yoon Jin Park; Sunghee Park (2014 թ․ մարտի 31). «Orange Caramel, How Did You Captivate the Audiences?». BNT News. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. Benjamin, Jeff; Oak, Jessica (2014 թ․ դեկտեմբերի 11). «The 20 Best K-Pop Songs of 2014». Billboard. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  14. Hong, Grace Danbi (2014 թ․ մայիսի 20). «Orange Caramel Members Express Their Love for Ice Cream Shaved Ice in 'Abing Abing' MV». CJ E&M enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. Choi Hyun-Jung (2014 թ․ մայիսի 21). «Orange Caramel surprise fans by dropping new digital single 'Abing Abing'». StarN News. Yahoo!. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  16. Benjamin, Jeff (2014 թ․ օգոստոսի 19). «Play 'Where's Waldo?' With Orange Caramel in 'My Copycat' Video». Billboard K-Town. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «2014년 35주차 Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Hong, Grace Danbi (2014 թ․ սեպտեմբերի 3). «Orange Caramel Transforms into Modern-Day Cinderellas in 'Gangnam Avenue' MV Feat Cho Sae Ho». enewsWorld. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  19. Lee Eun-jeong (2014 թ․ սեպտեմբերի 7). «오렌지캬라멜, '괜찮아, 사랑이야' OST 참여». Yonhap News (կորեերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Gaon Weekly Album Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 «Orange Caramel on Oricon». Oricon Style. Oricon Inc.
  22. Cumulative sales for Lipstick:
  23. 23,0 23,1 «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. 24,0 24,1 «Billboard K-Pop Hot 100». Billboard Korea. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  25. «Billboard Japan Hot 100». Billboard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  26. «2010년 가온차트 부문별 Top 100위». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Gaon Download Chart – 2014 Year End». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Cumulative sales for "My Copycat":
  29. «방콕시티 - 오렌지 캬라멜». Cyworld Music. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  30. «Lipstick MV». Digipedi Studios. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  31. Cho, Jaeki; Kwak, Donnie (2014 թ․ մարտի 26). «Interview: DigiPedi Discuss the Inspiration Behind Orange Caramel's "Catallena" Video and Working with Rookie Groups». Noonchi.us. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  32. 32,0 32,1 «WORKS - Tokyo No.1 INC» (Japanese). Tokyo No.1 Inc. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «ミュージックビデオサーチ - LIPSTICK(Japan Ver.)» (Japanese). Space Shower TV. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «WORKS - Tokyo No.1 INC» (Japanese). Tokyo No.1 Inc. 2013. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «2014 MelOn Music Awards». MelOn. LOEN Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  36. «황정음·비스트·이수근..카메라감독 선정 포토제닉». Star News (կորեերեն). 2010 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  37. «2NE1, Spice Girls, Fifth Harmony Dominate Girl Group Week Readers' Poll». Billboard. 2014 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  38. Lipshutz, Jason (2015 թ․ մարտի 6). «Little Mix, 2NE1, t.A.T.u. Dominate Girl Group Week Readers' Poll». Billboard. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
  39. «오렌지캬라멜, MTN광고 시상식 女스타상 "얼떨떨"». Star News (կորեերեն). 2014 թ․ հունիսի 27. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]