One Tambon One Product
Երկիր | Թաիլանդ ![]() | |
---|---|---|
Հիման վրա | One Village One Product movement ![]() |
One Tambon One Product (OTOP), 2001-2006 թվականներին Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրայի՝ Թայ Ռաք Թայ կուսակցության կառավարման ժամանակ իրագործած տեղական ձեռնարկատիրության խթանման նախաձեռնություն։
Ծրագիրը նպատակ ուներ աջակցելու Թայլանդի 7,255 թամբոնների (ենթաշրջանների) տեղական արտադրանքին և շուկայահանմանը։ Այն ներշնչված էր Ճապոնիայում հաջողված Մեկ գյուղ, մեկ ապրանք (անգլ.՝ One Village One Product movement) ծրագրից[1][2]։
Ծրագիրը խրախուսում էր գյուղական համայնքներին բարելավելու իրենց տեղական արտադրանքի որակն ու շուկայավարումը՝ յուրաքանչյուր շրջանից մեկ լավագույն արտադրանք ընտրելով և նրան պաշտոնական բրենդավորում շնորհելով։ Ծրագիրն ապահովում էր ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակով այդ արտադրանքի ներկայացումը։ Ծրագիրը ներառում էր տեղական արտադրանքի լայն տեսականի, այդ թվում՝ ավանդական ձեռագործ աշխատանքներ, բամբակե և մետաքսե հագուստ, խեցեգործություն, նորաձևության աքսեսուարներ, կենցաղային ապրանքներ և սնունդ։
2006 թվականին, երբ Թաքսինի կառավարությունը տապալվել է զինվորական խունտայի կողմից՝ ընտրություններում տեղի ունեցած խախտումների պատճառով, ծրագիրը կասեցվել է։ Սակայն այն շուտով վերակենդանացել է։
Այս ծրագիրը գյուղական համայնքների ինքնօգնության նախաձեռնություն է, որի շրջանակում բնակիչները միասին մասնակցում են արտադրանքի ստեղծման գործընթացին՝ այն վաճառելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում[3]։
Կառավարում և կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագիրը ղեկավարում է Թաիլանդի Ներքին գործերի նախարարության Համայնքների զարգացման վարչությունը։
Թաիլանդում գործում է 36,000 խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ունի 30-ից 3,000 անդամ։ Չիանգ Մայի ասոցիացիայի նախագահ Սակդա Սիրիդեչակուլը նշել է. «OTOP-ը օգնել է տարածել եկամուտը բազմաթիվ գյուղերում։ Այն հնարավորություն է տվել ձեռագործ արտադրողներին զգալ, որ իրենք գլոբալ տնտեսության մասն են»[4]։
Ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին ծրագրի շրջանակներում ապրանքների վաճառքը կազմել է 153 միլիարդ թաիլանդական բահտ։ Կառավարությունը նպատակ ունի ապահովել տարեկան 200-300 միլիարդ բահտի վաճառք։
Կառավարությունը 8.3 միլիարդ բահտի բյուջե է հատկացրել Համայնքային զարգացման դեպարտամենտին՝ 2018 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին ամբողջ երկրում 3,273 գյուղերում համայնքային տուրիզմը խթանելու համար։ Ծրագրի նպատակներից է ստեղծել առնվազն 64,570 նոր ապրանք, ինչպես նաև ապահովել տարեկան վաճառքի միջին աճը նվազագույնը 10 տոկոս[5]։
2020 ֆինանսական տարվա բյուջեում կառավարությունը OTOP ծրագրի աջակցման համար հատկացրել է 363 միլիոն բահտ, ինչը պակաս է 2019 թվականի 901 միլիոն բահտից և 2018 թվականի 1.24 միլիարդ բահտից[6]։
Ծանոթագրություննր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «What is OTOP?». Royal Thai Embassy Singapore. Վերցված է 15 August 2017-ին.
- ↑ Thaitrakulpanich, Asaree (2017-08-14). «DESIGNERS TAKE OTOP PRODUCTS FROM NOPE TO DOPE». Khaosod English. Վերցված է 15 August 2017-ին.
- ↑ Khongsawatkiat, Kittiphun (Jul–Dec 2002). «Isan Studies: 'One Tambon, One Product'; A Government Policy Recovers Farmers' Debts and Fragile Rural Sector in Northeastern of Thailand». Kasem Bundit. 3 (2).
- ↑ «About Us». Community Development Department (CDD). Ministry of Interior. Վերցված է 15 August 2017-ին.
- ↑ Wancharoen, Supoj (15 May 2018). «Villages go all out to charm tourists». Bangkok Post. Վերցված է 15 May 2018-ին.
- ↑ Theparat, Chatrudee (6 February 2020). «State to upgrade over 20 Otop villages». Bangkok Post. Վերցված է 6 February 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ThaiTambon.com, a database of tambons and OTOP products Wayback Machine (արխիվացված 24 Ապրիլ 2021)