OnePlus 2
OnePlus 2 | |
---|---|
Պրոցեսոր | 4x1.56 Հերց & 4x1.82 GHz |
Օպերատիվ հիշողություն | 3/4 ԳԲ |
Մշտական հիշողություն | 16 կամ 64 ԳԲ |
Մարտկոց | 3300 միլիմամպեր |
Հաջորդ | OnePlus 3 |
OnePlus 2՝- չինական OnePlus ընկերության սմարթֆոնն է, որը ներկայացվել է 2015 թվականի հուլիսի 29-ին։ Սա շարքի երկրորդ սմարթֆոնն է։ OnePlus 2-ը իր նախորդից տարբերվում էր դիզայնով և տեխնիկական հատկանիշներով[1]։
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդելի մեջ առաջին անգամ OnePlus ընկերության համար օգտագործվել է մատնահետքերի սկաներ, որը ներկառուցվել է «տուն» կոճակի մեջ[2][3]։ OnePlus 2-ը դարձել է նաև USB Type-C պորտով աշխարհում առաջին սմարթֆոնը[4]։
OnePlus 2 [5] | |
---|---|
Էկրան | 5.5 դյուրմ
LTPS IPS LCD, 1080 x 1920 px, 16:9 Corning Gorilla Glass 3 |
Օպերատիվ հիշողություն | 3/4 ԳԲ |
Մշտական հիշողություն | 16/64 ԳԲ |
Հիմնական տեսախցիկ | 13 մեգապիքսել, f/2.0, 1/2.6", 1.3µm, 4K@30fps, 4K(DCI)@24fps, 1080p@60fps, 720p@120fps |
Երկրորդ տեսախցիկ | 5 մեգապիքսել, f/2.4, 720p@30fps |
Պրոցեսոր | Qualcomm Snapdragon 810, 4x1.56 GHz & 4x1.82 GHz |
Օպերացիոն համակարգ | Android 5.1 (Lollipop), Oxygen 3.5.6 |
Չափս | 151.8 x 74.9 x 9.9 |
Քաշ | 175 գր. |
Օպերացիոն համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
OnePlus 2-ը թողարկվեց OxygenOS 2.0 ֆիրմային ներկառուցված ծրագրաշարով, որը հիմնված էր Android 5.1 Lollipop-ի վրա[6]։ Android 6.0.1-ի հիման վրա OxygenOS 3-ի թարմացումը թողարկվել է 2016 թվականի մայիսին[7]։
OnePlus 2-ը պաշտոնապես չի ստացել Android 7-ի վրա հիմնված «Nougat» թարմացումը[8]։ Ոչ պաշտոնապես OnePlus 2-ը հնարավոր է թարմացնել մինչև Android 8.0 Oreo LineageOS 15 ներկառուցված ծրագրաշարի մեջ[9]։
OnePlus 2-ում առաջին անգամ հայտնվել է «Alert Slider» հատուկ ոլորատուփը, որը գտնվում է ձայնի կարգավորման կոճակի կողքին։ Ոլորատուփը թույլ է տալիս սմարթֆոնը միացնել օգտագործողի կողմից նախապես ընտրված երեք ռեժիմներով, լռելյայն դրանք են՝ «Անձայն», «Թրթռոց» և «Զանգ»[10]։
Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
White Basic տարբերակը 16 Գբ ներկառուցված հիշողությամբ արժեցել է 329 դոլար, իսկ Sandstone Black Premium-ի տարբերակը 64 ԳԲ-ով՝ 389 դոլար[11]։ Կևլարից կամ բամբուկից ֆիրմային հետևի վահանակները արժեցել են 27$[12]:
OnePlus 2-ը վաճառքի է հանվել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Հնդկաստանում օգոստոսի կեսերին[13]։ Վաճառքն իրականացվել է հրավերով, Ինչպես OnePlus One-ի դեպքում։
Վաճառքի մեկնարկից հետո առաջին 72 ժամվա ընթացքում ամրագրվել է 1 միլիոն OnePlus 2[14]: Մեկ շաբաթ անց կատարվել է 2 մլն նախնական պատվեր[15]։ 2015 թվականի սեպտեմբերին նախնական պատվերների ընդհանուր թիվը կազմել է 5 միլիոն[16]։ 2015 թ. հոկտեմբերի 12-ին OnePlus-ը վաճառում էր OnePlus 2 ժամը 12:00-ից մինչև 13:00 HKT/CEST/PDT իր կայքում, առանց հրավերների[17]։
Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
OnePlus ընկերությունը Netflix-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել OnePlus 2 և OnePlus X մոդելների գովազդի մասին։ Այդ պատճառով «Խաղաքարտերի տուն» բազմասերիանոց ֆիլմի չորրորդ սեզոնում առաջին տիկինը օգտագործում է OnePlus 2 սմարթֆոնը[18][19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Обзор «убийцы флагманов» OnePlus Two»։ Mobile-Review (ռուսերեն)
- ↑ «Смартфон OnePlus 2 оснастят сканером отпечатков пальцев»։ iXBT (ռուսերեն)
- ↑ «OnePlus 2: Fingerprint Sensor»։ forums OnePlus
- ↑ «The sequel to the hottest Android phone of 2014 is already ahead of the competition with one key hardware feature»։ Business Insider
- ↑ «Full phone specifications OnePlus 2»։ GSMArena
- ↑ «8 крутых фишек новой прошивки Oxygen OS 2.0 для OnePlus 2»։ MobilTelefon (ռուսերեն)
- ↑ «OnePlus Releases Community Build of OxygenOS 3.0 (MM) for the OnePlus 2»։ xda developers
- ↑ «OnePlus finally confirms no Nougat update for the OnePlus 2»։ Android Authority։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-31-ին
- ↑ «LOS 15 Download OnePlus 2 Lineage OS 15 8.0 Oreo»։ Lineage OS Downloads
- ↑ «How to customize the alert slider on a OnePlus phone»։ Android Central
- ↑ «OnePlus 2 goes official with Snapdragon 810 and $329 price tag»։ GSMArena
- ↑ «OnePlus 2 StyleSwap cover hands-on comparison, availability and more»։ Android Authority
- ↑ «OnePlus 2 now officially on sale in Europe/US, India sales starting at 4PM IST»։ Android Authority
- ↑ «OnePlus 2 reservations surpass 1 Million in 72 hours»։ The Indian Express
- ↑ «OnePlus 2 Reservations Passes Two Million»։ Geeky Gadgets
- ↑ «5 миллионов предзаказов OnePlus 2»։ ЯВитрина (ռուսերեն)
- ↑ «Oneplus 2 Open Sales (12:00-1:00 pm IST on October 12)»։ forums Oneplus
- ↑ «OnePlus заплатила $300 000 за продактплейсмент в сериале Карточный домик»։ Hi-Tech UA (ռուսերեն)
- ↑ «OnePlus pays big bucks for House of Cards appearance»։ technobuffalo