One-Punch Man
One-Punch Man ワンパンマン | |
---|---|
![]() | |
Ժանր | Էքշն[1], Պարոդիա, Սուպերհերոսներ[2] |
Երկիր | ![]() |
Թվական | 2015 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Շինգո Նացումե |
Պրոդյուսեր | Չինացու Մացուի Նոբույուկի Հոսոյա Կեիտա Կոդամա Այուրի Տագուչի |
Սցենարիստ(ներ) | Տոմոհիրո Սուզուկի |
Երաժշտություն | Մակոտո Միյազակի |
Ընկերություն | Madhouse |
Տևողություն | 2015 հոկտեմբերի 5 – |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
One-Punch Man-ը (ճապ.՝ ワンパンマン Wanpanman) ճապոնական սուպերհերոս պարոդիա վեբ-կոմիքս է, որ ստեղծվել է 2009 թվականին՝ One գրական կեղծանունը կրող մարդու կողմից[3]։ Սերիաների շարք մեծ ճանաչում է ունեցել և ցնցել է աշխարհը երբ 2012 թվականի հունիսին անցել է 7.9 միլլիոն հիթը[4]։ Wanpanman-ը ճապոներեն բառախաղ է, որ նմանակում է մանկական հերոս Anpanman-ին[5], որտեղ wanpan մասնիկը wanpanchi (one punch հայերեն՝ մեկ հարված) բառի կրճատված տարբերակն է[6]։ One-Punch Man-ում պատմվում է Սայիտամայի մասին՝ գերհզոր սուպերհոսի, ով ձանձրույթից ելնելով կռվում է չարի դիմաց՝ փորձելով գտնել իրեն արժանի մրցակից։
Սերիաների շարքի նոր տարբերակը, որ նկարազարդվում է Յուսուկե Մուրատայի կոմղից թողարկվում է օնլայն մանգայի տեսքով և իր հրատարակությունը սկսում է Shueisha ընկերության Young Jump Web Comics կայքում, սկսած 2012 թվականից[3]։ Viz Media-ն ստացել է լիցենզավորում՝ Weekly Shonen Jump օնլայն թերթում անգլերեն թարգմանություն հրապարակելու համար[7]։
Սերիաների շարքի անիմե ադապտացիան ստեղծվել է Madhouse ընկերության կողմից և ցուցադրվել է ճապոնական հեռուստատեսությամբ 2015 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում[8][9][10]։ Ընկերությունը այս պահին աշխատում է անիմեի երկրորդ եթերաշրջանի վրա[11]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Մոլորակին նման մի մոլորակում տարօրինակ հրեշներ են հայտնվում խորհրդավոր կերպով և աղետներ ստեղծում, որի պատճառով էլ երկրի սուպերհերոսներ կռվում են տեղի սուպերչարագործների հետ։ Սայիտաման՝ սերինաերի գլխավոր հերոսը, ամբողջ պատմության մեջ ամենահզոր սուպերհերոսն է և հեշտորեն հաղթում է ցանկացած հրեշի ընդամենը մեկ հարվածով, որի պատճառով էլ հրեշները պարզապես պայթում են հարվածից։ Սակայն, լինելով ամենաուժեղ էակը նա շատ արագ ձանձրանում է և որոշում է փնտրել այն մեկին, ով կհամարվի իրեն արժանի մրցակից և կկարողանա կռվել իր հետ։
Քանի որ Սայիտաման ակտիվ հերոս է, նա միշտ նոր հերոսների և հրեշների է հանդիպում։ Նա իրեն որպես աշակերտ է վերցնում կիբօրգ Գենոսին և միանում է Հերոսների Ասոցիացիային, որ կարողանա պաշտոնական ճանաչում ձեռք բերել։ Չնայած նրան, որ նա հաղթում է բազում հրեշների, որոնց նույնիսկ Հերոսների Ասոցիացիայի ամենաուժեղ հերոսները չէին կարող հաղթել, Սայիտաման դժվարանում է հարգանք ձեռք բերել։ Շատերը նրան թերագնահատում են նրա ֆիզիկական տեսքի համար, իսկ որոշները նույնիսկ կեղծ հերոս են նրան անվանում։ Սերիաների ընթացքում շատ քչերն են նկատում նրա տաղանդը և համեստությունը։
Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]
One-ը հրատարակում է One-Punch Man-ը, որպես վեբ-կոմիքս, սկսած 2009 թվականից[3]։ 2016 թվականի Հուլիսի տվյալներով վեբ-կոմիքսն ունի 108 գլուխ[12]։ 2012 թվականին երբ սերիաների շարքը ստացավ 7.9 միլիոն հիթ և դարձավ հանրահայտ, Յուսուկե Մուրատան կապվեց One-ի հետ կոմիքսը վերանկարելու և Weekly Young Jump-ի Young Jump Web Comics (ճապ.՝ となりのヤングジャンプ Tonari no Yangu Janpu) սփին-օֆֆ մանգա կայքում հրապարակելու համար[3][4][5]։ Առաջին գլուխը հրատարակվում է 2012 թվականի հունիսի 14-ին՝ Shueisha ընկերության կողմից[4]։ 2015 թվականին լույս է տեսնում իններորդ հատորը, որի հետ մեկտեղ վաճառվում է նաև CD Ռադիո Շուն[13]։
2013 թվականի հունվարի 21-ին Հյուսիսային Ամերիկայում Viz Media-յի շնորհիվ սկսվում է սերիաների անգլերեն հրատարակչությունը Weekly Shonen Jump թերթում[7]։ Առաջին օնլայն հատորը հրապարակվում է 2014 թվականի փետրվարին[14]։ 2014 թվականի հունիսին One-Punch Man-ը Viz Media-յի շնորհիվ հասանելի էր նաև ComiXology կայքում[15]։ Մանգայի տպագրված տարբերակը ԱՄՆ-ում սկսվում է վաճառվել 2015 թվականի սեպտեմբերից[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «One-Punch Man TV Anime Promo Video Previews Story»։ Anime News Network։ March 23, 2015։ Վերցված է September 22, 2015
- ↑ Silverman Rebecca (September 22, 2015)։ «One-Punch Man GN 1 & 2»։ Anime News Network։ Վերցված է September 22, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Chapman Paul (March 7, 2015)։ «"One-Punch Man" Anime Greenlit»։ Crunchyroll։ Վերցված է September 19, 2015
- ↑ 4,0 4,1 4,2 «Young Jump Launches Free Site with Eyeshield 21's Murata (Updated)»։ Anime News Network։ June 13, 2012։ Վերցված է September 19, 2015
- ↑ 5,0 5,1 Brown Urian (September 9, 2015)։ «One-Punch Man Vols. 1–2»։ Weekly Shone Jump։ Viz Media։ Վերցված է September 19, 2015
- ↑ «weblio実用日本語表現辞典» [Weblio Practical Japanese Expression Dictionary] (Japanese)։ Վերցված է May 14, 2016
- ↑ 7,0 7,1 «Viz's Shonen Jump Alpha Adds One-Punch Man Manga»։ Anime News Network։ January 14, 2013։ Վերցված է January 19, 2015
- ↑ «One-Punch Man Manga Gets TV Anime»։ Anime News Network։ March 7, 2015։ Վերցված է September 19, 2015
- ↑ «One-Punch Man TV Anime Listed for October Premiere»։ Anime News Network։ March 17, 2015։ Վերցված է September 19, 2015
- ↑ «One-Punch Man Anime's October Premiere Confirmed»։ Anime News Network։ July 22, 2015։ Վերցված է September 19, 2015
- ↑ «One-Punch Man TV Anime Gets 2nd Season, Game App»։ Anime News Network։ September 25, 2016։ Վերցված է September 25, 2016
- ↑ ワンパンマン [One-Punch Man]։ One-Punch Man (Japanese)։ Վերցված է November 10, 2015
- ↑ «Yūichi Nakamura, Takahiro Sakurai, 3 More Join One-Punch Man Anime Cast»։ Anime News Network։ June 24, 2015։ Վերցված է September 19, 2015
- ↑ «MANGA: One-Punch Man Vol. 1»։ Weekly Shonen Jump։ Viz Media։ February 18, 2014։ Վերցված է September 19, 2015
- ↑ «Viz Media Adds 500 Manga Volumes on ComiXology»։ Anime News Network։ June 11, 2014։ Վերցված է September 19, 2015
- ↑ «One-Punch Man to Debut in Print in N. America»։ Anime News Network։ June 5, 2015։ Վերցված է September 19, 2015
|