Northrop B-2 Spirit
| Northrop B-2 Spirit | |
|---|---|
| Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
| Ենթատեսակ | ռազմավարական ռմբակոծիչ 4 ռեակտիվ շարժիչներով, քիչ տեսանելի թռչող սարք և թռչող թև |
| Շարժիչ | General Electric F118? |
| Արտադրող | Northrop Grumman ընկերություն և Northrop ընկերություն |
| Առաջին թռիչք | հուլիսի 17, 1989 |
| Շահագործման սկիզբ | դեկտեմբերի 17, 1993 |
| Շահագործողներ | ԱՄՆ ռազմաօդային ուժեր |
| Միավոր արտադրված | 33 |
Northrop B-2 Spirit ամերիկյան քիչ տեսանելի ռազմավարական ռմբակոծիչ, մշակել է «Northrop Grumman» ընկերությունը։ B-2-ը համարվում է ժամանակակից առաջին սերիական ծանր ռմբակոծիչը՝ «թռչող թև» աերոդինամիկ սխեմայով, նախատեսված է խիտ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ճեղքման և սովորական կամ միջուկային զենք տեղափոխման համար:
Առաջին թռիչքն իրականացվել է 1989 թվականին, իսկ արտադրությունն ավարտվել է 2000 թվականին։ Ռմբակոծիչում լայնորեն կիրառվում են քիչ տեսանելի տեխնոլոգիաներ․ այն պատված է ռադիոձայն ընկալող նյութերով, կառուցված է «թռչող թև» սխեմայով, շարժիչների ռեակտիվ գազերը հատուկ կերպով արտաքին ազդեցությունից պաշտպանված են[1][2]։ Ինքնաթիռի ճշգրիտ ռադիոլոկացիոն տեսանելիության մակերեսը չի հրապարակվում, սակայն ըստ տարբեր գնահատականների՝ այն տատանվում է 0.0001-ից մինչև 0.0014 քմ[3][4]։
Արտադրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ATB նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռմբակոծիչի ստեղծումը մեկնարկել է 1979 թվականին՝ «Advanced Technology Bomber» (ATB) («Առաջադեմ տեխնոլոգիաներով ռմբակոծիչ») ծրագրի շրջանակում։ Այդ ժամանակ ընթացքի մեջ է եղել Սառը պատերազմը, և 1979-1980 թվականների նախընտրական արշավի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոնալդ Ռեյգանը խոստացել է վերականգնել երկրի զինված ուժերը։
1980 թվականի օգոստոսի 22-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է նոր սերնդի քիչ տեսանելի ինքնաթիռների մշակման և «ATB» ծրագիրերի մասին։ Ծրագրի գնահատումից հետո մրցույթում մնացել են երկու թիմ՝ «Northrop/Boeing», և «Lockheed/Rockwell» ընկերությունները, որոնք ստացել են պատվերներ հետագա ուսումնասիրությունների համար։ Ծրագիրը ֆինանսավորվել է «Aurora» գաղտնի կոդային անվան ներքո։ 1980 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվել է, որ «Northrop/Boeing» խումբը հաղթել է մրցույթում։ Northrop֊ի նախագիծը անվանվել B-2 Spirit։ Ռմբակոծիչի նախագիծը վերանայվել է 1980-ականների կեսերին, ինչի հետևանքով առաջին թռիչքը մեկ տարով հետաձգվել է, իսկ ծրագրի վրա լրացուցիչ ծախսվել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մինչև 1986 թվականը, ռմբակոծիչի մշակման վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 23 միլիարդ դոլար։ Առաջին անգամ B-2-ը ներկայացվել է հանրությանը 1988 թվականի նոյեմբերի 22-ին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի թիվ 42 գործարանում՝ Պալմդեյլ քաղաքում (Կալիֆոռնիա), որտեղ էլ այն հավաքվել է։
2008 թվականի դեկտեմբերի 29-ին ստորագրվել է պայմանագիր B-2-ի ռադիոլոկացիոն համակարգերի արդիականացման համար։ Այդ արդիականացման շրջանակում ռադիոլոկացիոն համակարգերը տեղափոխվել են նոր հաճախականային տիրույթ։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտավորապես 468 միլիոն ԱՄՆ դոլար։
Արդիականացման փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսավորել է B-2 ռմբակոծիչի զինման կառավարման համակարգերի արդիականացման ծրագիրը՝ շարժվող ցամաքային թիրախներին խոցելու նպատակով։
2008 թվականի դեկտեմբերի 29-ին ստորագրվել է պայմանագիր B-2-ի ռադիոլոկացիոն համակարգերի արդիականացման համար։ Այդ արդիականացման շրջանակում ռադիոլոկացիոն համակարգերը տեղափոխվել են նոր հաճախականային տիրույթ։ Պայմանագրի արժեքը կազմել է մոտավորապես 468 միլիոն ԱՄՆ դոլար։
2009 թվականի ապրիլի 28-ին հայտնի է դարձել, որ արդիականացված B-2-ը յուրաքանչյուր ռումբային հատվածում կարող է տեղափոխել մինչև 13,500 կգ օգտակար բեռ։
2009 թվականի հունիսի 22-ին հայտարարվել է, որ բոլոր B-2 ռմբակոծիչները արդիականացվել են՝ հասնելով «երկրորդ տարբերակի» մակարդակի՝ բարելավվել է բորտային ռադիոլոկացիոն համակարգի գործունեությունը։
2010 թվականի սկզբին «Northrop» ընկերությունը հայտարարել է, որ ավարտել է հաշվարկները, որոնք կօգնեն վերացնել 20 տարի շարունակ կրկնվող մի տեխնիկական խնդիր․ շարժիչների միջև գտնվող մետաղական վահանակը ճաքում էր բարձր ջերմաստիճանի և շարժիչների աշխատանքից առաջացած թրթռումների հետևանքով։ Խնդիրը լուծվելու է նոր նյութերի կիրառմամբ, ինչպես նաև B-2-ի պոչամասի կառուցվածքի փոքր փոփոխություններով, որն արտառոց ծախսեր չէր պահանջելու։
2012 թվականի ապրիլի 4-ին ավարտվել է B-2-ի փորձարկումները՝ արդիականացված ծրագրային ապահովմամբ, նավիգացիոն և կապի համակարգերով, որոնք մշակվել են «Չափազանց բարձր հաճախականության» (EHF) «Increment 1» ծրագրի շրջանակներում։ Փորձարկումների ընթացքում B-2-ները կատարել են մի շարք թռիչքներ դեպի Հյուսիսային բևեռ և հետ գնացել: Թռիչքների նպատակն է եղել ստուգել արդիականացված ռմբակոծիչի կարողությունը բարձրությունների վրա և կոշտ կլիմայական պայմաններում: Հյուսիսային բևեռ կատարած առաքելության ընթացքում ռմբակոծիչը նետել է չորս BDU-38 ուսուցողական ռումբ: Զինամթերքի արձակումը և փորձարկումներն ընդհանուր առմամբ համարվել են հաջող։
2012 թվականի սեպտեմբերի 24-ին «Northrop Grumman» ընկերություն հայտարարել է B-2-ի արդիականացման ավարտի մասին․ ռմբակոծիչների վրա տեղադրվել են նոր AN/APQ-181 ակտիվ էլեկտրոնային սկանավորված ռադարներ։ Արդիականացման արժեքը, որը սկսվել է 2008 թվականին, կազմել է մոտ 468 միլիոն դոլար։ Բացի այդ, ռմբակոծիչները համալրվել են նոր բորտային սարքավորումներով և կապի համակարգերով։ Արդիականացման շնորհիվ ռմբակոծիչները հասանելիություն են ստացել Պենտագոնի միասնական մարտական տեղեկատվության և կառավարման համակարգին:
Արժեք
[խմբագրել | խմբագրել կոդը]B-2-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ինքնաթիռը (և հավանաբար՝ ավիացիայի պատմության մեջ ամենաթանկը)[5]։ 1998 թվականի դրությամբ մեկ B-2-ի արժեքը, բացառությամբ հետազոտությունների և կատարելագործման ծախսերի, կազմել է 1.157 միլիարդ դոլար[6]: 1997 թվականին B-2 ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 45 միլիարդ դոլար, այսինքն՝ Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներներով հանդերձ մեկ ռմբակոծիչի արժեքը հասել է մինչև 2.1 միլիարդ դոլարի[7]։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի և արտադրողների հավաստմամբ, այդքան բարձր գինը հիմնականում պայմանավորված է նրանով, որ B-2-ների գնման ծավալները կտրուկ կրճատվել են՝ Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Նախնական շրջանում նախատեսված է եղել արտադրել 132 միավոր ռմբակոծիչ, սակայն արդյունքում արտադրվել և ընդամենը 20 ռմբակոծիչ[8]։
Գնումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ինքնաթիռների գնումներ | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Տարի | Ինքնաթիռների քանակը | Բյուջե (միլիարդ դոլար) | Աղբյուր | |||
| Ինքնաթիռներ | Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ | Պահեստամասեր | Ընդամենը | |||
| 1986 | 2 | $2,3484 մլրդ | $1,7157 մլրդ | 0 | $4,1440 մլրդ | [9] |
| 1987 | 1 | $2,7982 մլրդ | $1,5460 մլրդ | 0 | $4,3693 մլրդ | [9] |
| 1988 | 4 | $2,6866 մլրդ | $1,2614 մլրդ | 0 | $4,0282 մլրդ | [9] |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ արտադրվել է 21 B-2 Spirit ինքնաթիռ[10]։ Գրեթե բոլորն անվանվել են ամերիկյան նահանգների անունով[11][12][13]։
| Ինքնաթիռի համարը | Անուն | Ընդունվել է ծառայության | Ծանոթագրություններ |
|---|---|---|---|
| 82-1066 | Spirit of America | 2000 թվականի հուլիսի 14 | 1996 թվականին արդիականացվել է մարտունակ միավորի։ Առաջին թռիչքը կատարել է 1989 թվականի հուլիսի 17-ին ։ |
| 82-1067 | Spirit of Arizona | 1997 թվականի դեկտեմբերի 4 | |
| 82-1068 | Spirit of New York | 1997 թվականի հոկտեմբերի 10 | |
| 82-1069 | Spirit of Indiana | 1999 թվականի մայիսի 22 | |
| 82-1070 | Spirit of Ohio | 1997 թվականի հուլիսի 18 | |
| 82-1071 | Spirit of Mississippi | 1997 թվականի մայիսի 23 | |
| 88-0328 | Spirit of Texas | 1994 թվականի օգոստոսի 21 | |
| 88-0329 | Spirit of Missouri | 1994 թվականի մարտի 31 | Առաջին B-2-ը, որն ընդունվել է ծառայության մեջ: |
| 88-0330 | Spirit of California | 1994 թվականի օգոստոսի 17 | |
| 88-0331 | Spirit of South Carolina | 1994 թվականի դեկտեմբերի 30 | |
| 88-0332 | Spirit of Washington | 1994 թվականի հոկտեմբերի 29 | Հրդեհի հետևանքով լրջորեն վնասվել է: Վերանորոգված[14]։ |
| 89-0127 | Spirit of Kansas | 1995 թվականի փետրվարի 17 | Վթարի է ենթարկվել 2008 թվականի փետրվարի 23-ին։ |
| 89-0128 | Spirit of Nebraska | 1995 թվականի հունիսի 28 | |
| 89-0129 | Spirit of Georgia | 1995 թվականի նոյեմբերի 14 | |
| 90-0040 | Spirit of Alaska | 1996 թվականի հունվարի 24 | |
| 90-0041 | Spirit of Hawaii | 1996 թվականի հունվարի 10 | |
| 92-0700 | Spirit of Florida | 1996 թվականի հուլիսի 3 | |
| 93-1085 | Spirit of Oklahoma | 1996 թվականի մայիսի 15 | |
| 93-1086 | Spirit of Kitty Hawk | 1996 թվականի օգոստոսի 30 | Անվանվել է Ռայթ եղբայրների հայրենիքի անունով և ներկայացնում է Հյուսիսային Կարոլինա նահանգը: |
| 93-1087 | Spirit of Pennsylvania | 1997 թվականի օգոստոսի 5 | |
| 93-1088 | Spirit of Louisiana | 1997 թվականի նոյեմբերի 11 | |
B-2 Spirit-ի մարտական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ B-2-ը կիրառվել է 1999 թվականին՝ ՆԱՏՕ-ի կողմից իրականացված ռազմական գործողության ընթացքում՝ Հարավսլավիայի դեմ։ Այդ ժամանակ նետվել է 600-ից ավելի բարձր ճշգրտության JDAM ռումբ, որոնք նույնպես օգտագործվել էին առաջին անգամ[15]։ B-2-ները թռել էին առանց վայրէջքի՝ Միսսուրի նահանգի Ուայթմենի ռազմաօդային բազայից մինչև Կոսովո և հետ վերադարձել, ընդհանուր՝ 30 ժամյա թռիչք[16]։
Հետագա տարիներին B-2-ը օգտագործվել է Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում։ Մասնավորապես, իրականացվել է աշխարհի ամենաերկար ռազմական թռիչքներից մեկը՝ 44-ժամյա մարտական թռիչք՝ օդում լիցքավորումով, Ուայթմեն բազայից մինչև Աֆղանստան և հետ վերադարձով[6][17]։
2003 թվականին Ներխուժում Իրաք մարտական գործողության ժամանակ B-2-ները մարտական թռիչքներ են իրականացրել Դիեգո-Գարսիա կղզուց և մի «X բազայից», որի անվանումը չի հրապարակվել։ Այդ երկու դիրքերից իրականացվել է 22 մարտական թռիչք, իսկ Ուայթմենից՝ 27 թռիչք։ Ընդհանուր առմամբ նետվել է 300 տոննա ռազմամթերք, թռիչքների տևողությունը՝ 30 ժամ և ավելի։ Մեկ դեպքով B-2-ը մնացել է օդում 50 ժամ՝ առանց վայրէջքի[6]։
2011 թվականի մարտի 19-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և դաշնակից երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողության ժամանակ երեք B-2 կործանիչ Ուայթմեն բազայից ուղարկվել են Լիբիա, որտեղ երկու B-1 կարծանիչների հետ խոցել են 45 (B-2) և 105 (B-1B) թիրախ, այդ թվում՝ զենքի պահեստներ, ՀՕՊ կայաններ, հրամանատարական կենտրոններ և ավիատեխնիկայի օբյեկտներ[18][19]։
2024 թվականի հոկտեմբերին, ԱՄՆ-ն Եմենում օգտագործել է B-2 ռմբակոծիչ՝ հութիների կողմից օգտագործվող զենքի ստորգետնյա պահեստների դեմ։ Ըստ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ B-2-ները խոցել են 5 թիրախ, որտեղ պահվել են հրթիռներ ու զինամթերք։
2025 թվականի հունիսի 22-ին, Իրանա-իսրայելական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը հարվածել է իրանական միջուկային օբյեկտներին՝ «Կեսգիշերային մուրճ» գործողության շրջանակում։ Գործողությանը ներգրավված է եղել 7 B-2 ռմբակոծիչ, որոնք նետել են 14 GBU-57 տեսակի բունկերային ռումբեր[20][21][22]։ Մյուս խմբի B-2-ները կատարել են խաբեության առաքելություն։ Գործողությանը մասնակցել են բոլոր 20 B-2 ռմբակոծիչները, այսինքն՝ ամբողջ օդային կազմը[23][24]։
B-2 Spirit-ի վթարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուամի վթար (2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 23, 2008 թվական֊B-2֊ը (բորտային համար՝ 89-0127, Spirit of Kansas) վթարի է ենթարկվում Գուամ կղզում գտնվող Անդերսենի ռազմաբազայում։ Դա եղել է առաջին B-2-ի կործանումը։ Երկու օդաչուները կատապուլտով հաջողությամբ դուրս են նետվել[25]։ Վթարից հետո B-2-ների բոլոր թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ապրիլի վերջին վերսկսվել են[26]։ Քննությունը պարզել է, որ վթարի պատճառը հանդիսացել է դիսպետչերական անձնակազմի բացթողումը՝ օդաճնշման սենսորի տաքացման չմիացումը։ Դրա հետևանքով սարքը հաղորդել է սխալ տվյալներ արագության մասին, ինչը հանգեցրել է անժամանակ վերելքի հրամանին։ Օդաչուների գործողությունները համարվել են ճիշտ[27]։
Հրդեհ Անդերսենում (2010)
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվար, 2010֊B-2֊ը (բորտային համար՝ 88-0332, Spirit of Washington) լրջորեն վնասվել է շարժիչի խցիկում բռնկված հրդեհի հետևանքով, շարժիչների գործարկման ժամանակ։ Ինքնաթիռը վերանորոգման մեջ է եղել մոտ 4 տարի, նորից թռիչք է իրականացրել 2013 թվականի դեկտեմբերի 16-ին[28]։ Վերականգնման արժեքը կազմել է ավելի քան 105 միլիոն ԱՄՆ դոլար[29]։
Վթար Ուայթմեն բազայում (2021)
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 13-ի գիշերը B-2-ը վթարային վայրէջք է կատարել Ուայթմենում։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և կանգ առնել խոտածածկ տարածքում։ Ավելի ուշ պարզվել է, որ պատճառը վայրէջքի մեխանիզմի անսարք զսպանակներն են ու ինքնաթիռի հիդրավլիկ միացումների միկրոճաքերը։ Վթարի վերանորոգումը արժեցել է առնվազն 10.1 միլիոն դոլար[30][31]։
2022 թվականի վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի դեկտեմբերի 10-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի 509-րդ ռմբակոծիչ թևին պատկանող B-2 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ուայթմենի ռազմաօդային բազայում: Ռմբակոծիչը թռիչքի ընթացքում խափանում է ունեցել։ Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռը բռնկվել է: Հրդեհը մարվել է, սակայն ինքնաթիռը վնասվել է[32][33][34]:
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնակազմ՝ 2
- Թևերի բացվածք՝ 52.42 մ
- Երկարություն՝ 21.03 մ
- Բարձրություն՝ 5.18 մ
- Թևերի մակերես՝ 460 մ²
- Զանգված՝ դատարկ՝ 72,575 կգ
- Առավելագույն թռիչքային զանգված․ 152,634 կգ
- Վառելիքի քաշ՝ 75,750 կգ
- Օգտակար բեռի քաշ՝ մինչև 22,730 կգ (մինչև 27,000 կգ արդիականացումից հետո)
- Շարժիչ՝ Տուրբոռեակտիվ շարժիչ
- Մոդել՝ F118-GE-100
- Քարշող ուժ՝յուրաքանչյուր շարժիչ 7847 կիլոգրամ-ուժ× 4
- Շարժիչի քաշ՝ 1452 կգ
- Առավելագույն արագություն՝ 1010 կմ/ժ
- Նորմալ արագություն՝ 900 կմ/ժ
- Թռիչքի հեռավորություն՝ առավելագույն՝ 11,105 կմ
- Մարտական շառավիղ՝ 5300 կմ
- Բարձրություն 15,240 մ
- Ռադիոլոկացիոն նկատելիության մակերես՝ ըստ տարբեր աղբյուրների՝ ~0.0014-ից մինչև ~0.1 մ²
- Մարտական բեռ․ մինչև 18,144 կգ
- Միջուկային զենք՝ 16 × B61-11 կամ 16 × B83 ռումբ
- Սովորական ռումբեր՝ 80 × Mk.82, կամ 16 × Mk.84, կամ 36 × CBU-87 / CBU-89 GATOR կասետային ռումբեր
- Բարձր ճշգրտության զինատեսակներ՝ 8 × GBU-27, կամ AGM-154 JSOW, կամ 12 × JDAM
B-2-ի համեմատությունը նրա մրցակից այլ ռազմավարական ռմբակոծիչների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արտաքին տեսք | |||||
| Առավելագույն թռիչքային քաշը, տ | 185 | 275 | 216,36 | 152,63 | 221,35 |
| Առավելագույն մարտական բեռնվածություն, տ | 20,8 | 40 | 34+22.7[35][36] | 18,1 | 31,7 |
| Առավելագույն արագություն, կմ/ժ | 830 | 2000 | 1328 | 1010 | 1046 |
| Առավելագույն հեռահարություն, կմ | 10 500 | 14 000 | 11 998 | 11 105 | 14 162 |
| Հեռավորությունը մարտական բեռնվածությամբ, կմ | — | 10 500 | — | — | — |
| Մարտական շառավիղ, կմ | 6500 | 7300[37] | 5543 | 5300 | 7210[38] |
| Բարձրություն, մ | 10 500 | 15 600 | 9200 | 15 240 | 15 240 |
| Շարժիչների ընդհանուր քարշը, կգ/ժ | 44 130 | 100 216 | 54 248 | 31 388 | 61 688 |
| Ցածր նկատելիություն | ոչ | ոչ | մասամբ | այո | ոչ |
| Շարքում գտնվող ինքնաթիռների քանակը | 60 | 16 | 45 | 20 | 76 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղաղ օվկիանոսի վրա B-2-ը ընթացքի ժամանակ լիցքավորվում է
- General Electric F118-GE-100 շարժիչ նախատեսված B-2֊ի համար
- B-2-ը ուղեկցվում է F-22 Raptor կործանիչներով, 2010 թվական
- Գուամի վթար, 2008 թվական
- B-2-ը (կենտրոնում) F/A-18 Hornet և F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ
- B-2-ը Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Անդերսեն» ռազմակայանից թռիչքի պահին
- B-2 ԱՄՆ ռազմաօդային ուժերի Էդվարդս բազայում (Լանկաստեր, Կալիֆոռնիա)
- B-2-ի առաջին թռիչքը, 1989 թվական
- B-2֊ին թռիչքի պահին ուղեկցում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ութ McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչ
- B-2-ի Սխեմա
- Ամերիկյան KC-10 լիցքավորող ինքնաթիռ պատրաստվում է լիցքավորել B-2-ը
- B-2 ավիաշոուուի ժամանակ
- Գուամի վթար (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ PART 1 — GENERAL // Canadian Forces College
- ↑ PASSIVE MULTISTATIC RADARS IN ANTI-STEALTH AIR DEFENCE. By Lieutenant Colonel Paul E. Hudson, BSc, CD1 // Canadian Forces College (անգլ.)(չաշխատող հղում)
- ↑ Alderman, Ray (2017 թ․ մարտի 31). «Radar cross section: The measure of stealth». Military Embedded Systems (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «B-2A Spirit». Deagel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Топ самых дорогих истребителей в мире
- 1 2 3 «B-2 SPIRIT (af.mil)». Արխիվացված է օրիգինալից 2009-05-22-ին. Վերցված է 2012-07-16-ին.
- ↑ «B-2 Bomber: Cost and Operational Issues (Letter Report, 08/14/97, GAO/NSIAD-97-181)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ «GlobalSecurity.org - B-2 Production» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
- 1 2 3 Program Acquisition Costs by Weapon System. Department of Defense Budget for Fiscal Year 1993 Արխիվացված 2017-02-25 Wayback Machine. — January 29, 1992. — P. 22 — 124 p.
- ↑ "Air Force names final B-2 bomber 'Spirit of America'." Արխիվացված 2012-10-25 Wayback Machine fas.org, 14 July 200. Retrieved 16 June 2010.
- ↑ «B-2 Spirit (fas.org)». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
- ↑ Pace 1999, p. Appendix.
- ↑ "B-2." Արխիվացված 2007-10-12 Wayback Machine fas.org. Retrieved 16 June 2010.
- ↑ «Lenta.ru: Наука и техника: Оружие: США восстановили повреждённый пожаром бомбардировщик B-2». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Myers, Dominique (2002), «Acquisition Reform-Inside The Silver Bullet» (PDF), Acquisition Review Journal, IX, no. 2 (Fall 2002): 312–322, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 26-ին, Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 1-ին «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Ho, David (1999 թ․ հունիսի 30). «Air Force Says Bomber Performed Well». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Northrop Grumman похвалилась бомбежками Ирака, Афганистана, Сербии и Ливии Արխիվացված 2020-08-28 Wayback Machine // Лента. Ру, 25 апреля 2020
- ↑ «Air Force Magazine - Bombers over Libia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Wired Magazine - Two Bombers, 24 Hours, 100 Libyan Targets Destroyed» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Война Ирана и Израиля: Трамп сообщил об успешной бомбардировке крупнейших иранских ядерных объектов американскими ВВС». BBC News Русская служба (ռուսերեն). 2025 թ․ հունիսի 22. Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Иран подтвердил удары США по ядерным центрам в Фордо, Натанзе и Исфахане». Русская служба The Moscow Times (ռուսերեն). 2025 թ․ հունիսի 22. Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ ««Ядерные амбиции Ирана полностью уничтожены» Пентагон провел первую пресс-конференцию после американского удара по Ирану. Вот что рассказали военные». Meduza (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Béchard, Deni Ellis. «Why This Is the Only Bomb That Could Destroy Iran's Nuclear Bunker—Under 300 Feet of Rock». Scientific American (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Gordon, Chris (2025 թ․ հունիսի 22). «7 Air Force B-2s Drop 14 Bunker-Busters on Iran». Air & Space Forces Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «ВЗГЛЯД / Разбился уникальный самолет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Лента новостей — PDA.AVIA.RU — Авиационные новости». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 15 (օգնություն) - ↑ «Лента новостей — PDA.AVIA.RU — Авиационные новости». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 15 (օգնություն) - ↑ «When You've Only Got 20 B-2 Bombers». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «The $105M resurrection of a B-2 stealth bomber». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Faulty landing gear springs led to B-2 bomber crash last year, report finds». Stripes. 2022-03. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ USAF AAIB Report Արխիվացված 2022-07-12 Wayback Machine 11 March 2022
- ↑ «Самый дорогой бомбардировщик в мире загорелся после аварийной посадки». Lenta.ru (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Tyler Rogoway (2022 թ․ դեկտեմբերի 10). «B-2 Stealth Bomber Damaged During Emergency Landing». The War Zone (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Pentagon seeks to reassure after Air Force grounds entire B-2 bomber fleet». The Hill (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «North American Aircraft Rockwell International: B-1B - Книга фактов, с. 12, таблица A-1a» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Управление Конгресса США по бюджету: Бомбардировщик B-1B и возможности его улучшения, с. 85/111, таблица А-1» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 24-ին.
- ↑ "Tu-160 Blackjack (Tupolev)." Արխիվացված 2009-06-17 Wayback Machine globalsecurity.org. Retrieved 3 August 2009.
- ↑ Ильин В. Е., Левин М. А. Бомбардировщики. - М.: Виктория, АСТ. 1996. — 272 с. Том 1. С. 68 ISBN 5-89327-004-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Northrop B-2 Spirit на сайте «Уголок Неба»
- «Дух Америки» в погоне за Ту-160 // "Свободная пресса"
- Авария бомбардировщика B-2 на о. Гуам (видео на YouTube)
- Заключение комиссии по расследованию аварии 23 февраля 2008 года (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Northrop B-2 Spirit» հոդվածին։ |
| ||||||