No Brain (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No Brain
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՓանկ ռոք
Գործունեություն1997 ներկա ժամանակ
ԼեյբլDrug Records
Munhwa Sagidan
Cujo
Sire Records
Պարգևներ
Կայքnobrainpunk.com
 No Brain Վիքիպահեստում

No Brain (հայերեն՝ Անուղեղ ), հարավկորեական փանկ ռոք խումբ, որի անդամները համարվում են կորեական փանկի հիմնադիրներից[1][2]։ Ի սկզբանե համարվելով կորեական ընդհատակ փանկ ռոք շարժման մաս՝ հայտնի որպես Chosun Punk, տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների ինչպես երաժշտությունում, այնպես էլ կինոյում և հեռուստատեսությունում[3]։ Խմբի անվանումը նշանակում է, որ նրանց համերգներին եկողները պետք է մոռանան ռացիոնալ մտքերը[1]։

No Brain ելույթ է ունեցել ավելի քան 3000 համերգնրով վերջին 15 տարիների ընթացում, թե՛ լայն հանդիսատես, թե՛ երիտասարդության համար, ովքեր իրենց համեմատում են արևմտյան փանկ ռոք մշակույթի հետ։ Չնայած նրան, որ խումբը հաջողությունների է հասել, երաժիշտները դեռ նախընտրում են նվագել փոքրածավալ հրապարակներում, ինչպես եղել է իրենց կարիերայի սկզբում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փոքրիկ Hongdae (Սեուլի արտիստիկական շրջան) ակումբում կազմավորումից հետո No Brain խումբը դարձել է կորեական խոշորագույն ռոք խմբերից մեկը։ Նրանք համարվում են Կորեայի ինդի խմբերի սերունդի մասը, մի շարքում Crying Nut խմբի հետ։

Իրենց առաջին ալբոմի անվանումտ եղել է «Our Nation Volume 2»։ Նրանք նաև ձայնագրել են Nirvana խմբի "Lithium" երգի քավեր տարբերակը, «Nirvana Smells Like Nirvana» ալբոմի համար և մի քանի երգեր կորեական փանկի «Here We Stand» երգացանկի համար։

1999 թվականին նրանք հեռացել են Drug Records-ից՝ հիմնելով իրենց սեփական Munwha Sagidan լեյբլը։ Նրանք իրենց առաջին թողարկած «Youth 98» մինի ալբոմից թողարկել են ընդամենը 5000 օրինակ, և դրանք բոլորը վաճառվել են՝ այսպիսով ձեռք բերելով Կորեայի լեգենդար ինդի խմբի կոչում։

2000 թվականին բաս կիթառահար Ջոն Ջե Հվանը (Jaehwan) հեռացել է խմբից, պարտադիր զինվորական ծառայության անցնելու պատճառով, բայց խումբը շարունակել է իր գործունեությունը առանց նրա։ Նույն տարում խումբը հայտարարել է իրենց հակա-Սո Թե Ջի և խումբը կենդանի համերգ է անցկացրել, որպեսզի նշի այդ իրադարձությունը[2]։

2001 թվականի ապրիլին խումբը թողարկում է «Sex Pistols Never Mind The Bollocks Here's The Sex Pistols» ալբոմի ամբողջ քավըր տարբերակը, որը ստացել է «Never Mind The Sex Pistols Here's The No Brain» անվանումը։ Մի քանի ամիս անց խումբը թողարկել է «Viva No Brain» ալբոմը։ Հետո խումբը ելույթ է ունեցել 2001 թվականին Ճապոնիայում կայացած «2001 Fuji Rock Festival» փառատոնի ժամանակ։ Խումբը ստեղծել է միջազգային մի փոքրիկ միջադեպ, երբ Լի Սոնգ Ուն՝ խմբի մենակատարը Կորեայի օրհներգի ժամանակ պատռել է ճապոնական կայսերական ռազմական դրոշը։

Խումբը մասնակցել է 2002 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին նվիրված երգերից մեկի ձայնագրմանը։ Խումբը նաև մասնակցել է Կորեայի ակումբներով կայացող շրջագայությանը նաև Ճապոնիայում։ Նույն թվականին Չա Սունգ Ուն հեռացել է խմբից։ Խումբը հրավիրել է Ջոնգ Մին Ջունին (Jeong Minjun), ով նախկինում ելույթ է ունեցել Real Sshang Noms-ում և Samchungում, և ձայնագրել է «Goodbye, Mary Poppins» ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականի հունիսին։

2006 թվականին նրանք նկարահանվել են «Ռադիոյի աստղը»ֆիլմում, մարմնավորելով ավտոտնակային «Իսթ Ռիվեր» խմբին[3][4]։

2007 թվականին No Brain-ը վաճառել է ""넌 내게 반했어" («Դու սիրահարված ես ինձ») երգի իրավունքը, Լի Մյոնգ Բակի նախագահական ընկերության օգտագործման համար՝ "이번엔 이명박" ("Այս անգամ Լի Մյոնգ Բակ") անվանումով[5]։ Չնայած նրան, որ No Brain-ը չի մասնակցել Լիի նախագահական ընկերությանը, նրանք հանդիպել են երկրպագուների բացասական արձագանքներին[6]։ Արձագանքը ուժեղ էր, քանի որ 2005 թվականին, լինելով Սեուլի քաղաքապետը, Լին կոչ էր անում կազմել անկախ երաժիշտների սև ցուցակ[7]։

2013 թվականին նրանք մասնակցել են «SXSW» փառատոնին։ Նրանք շրջագայել են Հյուսիսային Ամերիկայով «Seoulsonic 2K13» շրջագայության ընթացքում, որը հովանավորում էր KOCCA-ն, Goonam-ի և Lowdown 30-ի հետ միասին՝ ելույթ ունենալով Ռոդ Այլենդում, Նյու Յորքում և Կալիֆոռնիայում, ինչպես նաև Տորոնտոյում Կանադական երաժշտության շաբաթվա (CMW) ընթացքում[8]։ Իրենց ելույթները CMW-ում նկատել է պրոդյուսեր Սեյմուր Սթայնը։ Խումբը նրան հրավիրել է իր հաջորդ համերգին, որը կայանալու էր Բրուքլինում։ Շոուն հետաձգվել է երկու ժամով․ 71-ամյա Սթայնը քնել էր, և միայն արթնացել է համերգի սկզբին[9]։ Խումբը պայմանագիր է կնքել Սթայնի հետ «Sire Records» ալբոմի թողարկման համար։ Սթայնը ներկա է գտնվել Կորեայի համերգին, որը կայացել է Սեուլի միջազգային երաժշտական տոնավաճառում[10]։ Ալբոմը, որի պրոդյուսերն էր Ջուլիան Ռեյմոնդը, լինելու է իրենց առաջին անգլերեն ալբոմը[11]։

Նույն թվականին No Brain-ը դարձել է Վլադիվոստոկում կայացած V-ROX փառոտոնի աստղը[12]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Here We Stand (Asian punk compilation) 1997, All System Fail
  • Smells Like Nirvana 1997, Drug Records
  • Our Nation 2 1998, Drug Records split with Weeper
  • Youth 98 1999, Munwha Sagidan
  • Songs for the Rioters 2000, Cujo/Munwha Sagidan/Pony Canyon Korea
  • Never Mind the Sex Pistols. Here's the No Brain 2001, Cujo, Munwha Sagidan
  • Viva No Brain 2001, Cujo/Munwha Sagidan
  • Christmas Punk compilation, 2001, Cujo/Munwha Sagidan
  • Munwha Sagidan Compilation 2002, Cujo/Munwha Sagidan
  • Dreams Come True, compilation with Crying Nut, YB, etc 2002, Red Devils/Jave
  • The Blue Hearts Super Tribute tribute compilation to Japanese band The Blue Hearts
  • Goodbye, Mary Poppins 2003, Cujo
  • Stand Up Again 2004, Rockstar Music
  • Songs to be sung again 2005, Egg Music/Ministry of Patriots' & Veterans' Affairs
  • Boys, Be Ambitious 2005, Rockstar Music
  • Shout out, Korea! 2005, Rockstar Music
  • That is Youth 2007, Rockstar Music
  • Dragon Fighter 2007, Rockstar Music for the TV show Seoul Martial Arts.
  • Absolutely Summer 2009, Rockstar Music
  • We Wish You a Merry Christmas digital single, 2009, Rockstar Music
  • Soldiers of Korea single for World Cup 2010, Rockstar Music
  • High Tension 2011, Rockstar Music

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MTV K Presents No Brain». MTV K. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  2. «No Brain». J-Pop Asia. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  3. Jung, Hyun-mok; Kang, Jun-gyu (2007 թ․ օգոստոսի 1). «Crying Nut and No Brain keep rocking». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  4. «Band No Brain». The Dong-a Ilbo. 2007 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  5. Kim, Jak-ga (2007 թ․ դեկտեմբերի 7). «그래, 노브레인은 변했다 (Yes, No Brain has Changed)». Hankyoreh. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  6. Twitch, Jon (Fall 2007). «The No Brain President» (PDF). Broke in Korea. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  7. «Seoul Mayor Blasted for Authoritarian Mindset». Chosun Ilbo. 2005 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  8. Dunbar, Jon (2013 թ․ ապրիլի 17). «Korean bands tour North America». Korea.net. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  9. Yim, Seung-hye (2013 թ․ հոկտեմբերի 21). «Seymour Stein has no ears, his new act no brain». Joongang Daily. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  10. «Korean funk rock band enters U.S. market joining with Madonna's producer». Donga Ilbo. 2013 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  11. Park, Jin-hai (2014 թ․ փետրվարի 9). «K-bands ready to rock the world». Korea Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  12. «V-ROX festival kicks off in Russia's Vladivostok». Russia Beyond the Headlines. 2013 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «No Brain (խումբ)» հոդվածին։