New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)
«New Year's Day (երգ, Թեյլոր Սվիֆթ)» | |
---|---|
Թեյլոր Սվիֆթի երգը | |
Լեյբլ | Big Machine Records |
Հեղինակ | Թեյլոր Սվիֆթ և Ջեկ Անտոնոֆ |
Պրոդյուսեր | Ջեկ Անտոնոֆ և Թեյլոր Սվիֆթ |
«New Year's Day», ամերիկյան երգչուհի, երգահան Թեյլոր Սվիֆթի երգը, որը ձայնագրվել է նրա վեցերորդ՝ «Reputation» (2017) ալբոմի համար։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[1][2]։ Ջեկ Անտոնոֆի հետ միասին Սվիֆթը համահեղինակել և համատեղ ներկայացրել է երգը։
Պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«New Year's Day» երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի և Ջեկ Անտոնոֆի կողմից։ Երգի ստեղծման պատմությունն Անտոնոֆը նկարագրել է հետևյալ կերպ․
![]() |
Երգը ստեղծվել է իմ տանը շատ արագ։ Մենք այն մեքենագրեցինք հաջորդ առավոտյան՝ համոզվելու համար, որ այն երազ չէ[3]։ | ![]() |
Որպես ներշնչանքի աղբյուր՝ հանդես է եկել Նոր տարվա նախօրյակին նվիրված երեկույթը Սվիֆթի լոնդոնյան բնակարանում։ Խոսքերի մասին Սվիֆթն ասել է․
![]() |
Ես մտածում էի՝ ինչպես են բոլորը խոսում և մտածում այն մասին, թե ում ես համբուրում կեսգիշերին [...] Բայց ես մտածում էի, որ կա ավելի ռոմանտիկ մի բան, թե ով է քեզ հետ դիմավորում Նոր տարին։ Ո՞վ քեզ դեղահաբ կտա և կմաքրի տունը։ Ես կարծում եմ, որ դա ավելի տևական է[4][5]։ | ![]() |
«New Year's Day»-ը վերջին երգերից էր, որը հանդիսավոր կերպով ներկայացվել է նախքան «Reputation» ալբոմի թողարկումը։ Այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին[6]։ 2017 թվականի նոյեմբերի 27-ին երգը ներկայացվել է ամերիկյան «Country Airplay» շքերթում՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[7]։
Քննադատական ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը հիմնականում արժանացել է դրական արձագանքի։ Վուլտուրն ասել է․ «New Year's Day» երգը «Reputation» ալբոմի ամենալավ երգը չէ, բայց լավագույններից մեկն է, և մնացած լավ երգերի նման այն աչքի է ընկնում հատուկ զգացողությամբ, որն առաջ է տանում ալբոմը[8]։
Առևտրային ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը զբաղեցրել է «Hot Country Songs» շքերթի 40-րդ հորիզոնականը, այնուհետև բարձրացել մինչև 33-րդը։ Այն նաև զբաղեցրել է «Country Airplay» շքերթի 41-րդ հորիզոնականը։ Դա Սվիֆթի առաջին հայտնվելն էր այս շքերթներում՝ սկսած 2014 թվականին «Shake It Off» սինգլի թողարկումից[7]։ «Canadian Country chart» շքերթում երգը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։
Կենդանի ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
«New Year's Day» երգի ներկայացումը կենդանի հնչողությամբ ձայնագրվել է 2017 թվականի հոկտեմբերին՝ «Reputation» ալբոմի գաղտնի սեսիաներից մեկի ժամանակ Սվիֆթի՝ Ռոդ Այլենդի տանը[9]։ Նա նաև ներկայացրել է երգը «The Tonight Show Starring Jimmy Fallon»-ի մի դրվագում 2017 թվականի նոյեմբերի 13-ին[10][11]։ Երգը նաև «Reputation Stadium Tour» շրջագայության կանոնավոր մասն էր կազմում և «Long Live» երգի հետ միասին ներկայացվել է դաշնամուրով[12]։
Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Reputation» ալբոմի վրա աշխատել են․
- Թեյլոր Սվիֆթ - մենակատար, երգի հեղինակ, բեք-վոկալ, պրոդյուսեր
- Ջեկ Անտոնոֆ - պրոդյուսեր, ծրագրավորող, գործիքավորող, սինթեզավորող
- Լաուրա Սիսկ - ինժեներ
- Սերբան Գենեա - միքսող
- Ջոն Հեյնս - միքսող ինժեներ
- Ռենդի Մերիլ - համակարգող
Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շքերթ (2017-18) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
Բելգիական (Ultratop)[13] | 33 |
Կանադական (Canadian Hot 100) (Billboard)[14] | 50 |
Ամերիկյան «Hot Country Songs» (Billboard)[15] | 33 |
Ամերիկյան «Country Airplay» (Billboard)[16] | 41 |
Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզ | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ(ներ) | Աղբյուր |
---|---|---|---|---|
ԱՄՆ | 2017 թվականի նոյեմբերի 27 | Country radio | Big Machine Records | [2] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Prance Sam (November 22, 2018)։ «Taylor Swift Sends Both 'New Year's Day' and 'End Game' to Radio»։ MTV News։ Վերցված է March 19, 2018
- ↑ 2,0 2,1 «Single Releases : MusicRow»։ MusicRow։ Արխիվացված է օրիգինալից November 29, 2017-ին։ Վերցված է March 5, 2018
- ↑ Armstrong Megan (November 14, 2018)։ «Jack Antonoff Praises Taylor Swift's 'Beautiful' Performance of 'New Year's Day' on 'Fallon'»։ Billboard։ Վերցված է March 5, 2018
- ↑ Tingle Lauren (November 16, 2018)։ «The Inspiration Behind Taylor Swift's "New Year's Day"»։ CMT News։ Վերցված է March 5, 2018
- ↑ Stubblebine Allison (November 10, 2017)։ «Taylor Swift Treats Lucky Fans to Intimate Acoustic Set at SiriusXM»։ Billboard։ Վերցված է March 5, 2018
- ↑ McKenna Brittney (November 16, 2017)։ «Taylor Swift's 'New Year's Day' Serviced to Country Radio»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից November 17, 2017-ին։ Վերցված է March 19, 2017
- ↑ 7,0 7,1 Trust Gary, Asker Jim (November 17, 2017)։ «Taylor Swift's 'New Year's Day' Goes to Country Radio: Is Country Ready for It?»։ Billboard։ Վերցված է March 19, 2017
- ↑ Guan Frank (November 10, 2017)։ «Reviewing Taylor Swift's 'New Year's Day' and 'End Game'»։ Vulture։ Վերցված է March 4, 2018
- ↑ Tschinkel Arielle (November 10, 2017)։ «Taylor Swift's intimate performance of "New Year's Day" will make you hella emotional»։ HelloGiggles։ Վերցված է March 1, 2018
- ↑ Rosen Christopher (November 14, 2017)։ «Taylor Swift surprises Jimmy Fallon audience with emotional live TV debut of 'New Year's Day'»։ Entertainment Weekly։ Վերցված է March 19, 2018
- ↑ Glicksman Josh (November 9, 2017)։ «Taylor Swift performs new reputation song 'New Year's Day' on TGIT — watch now!»։ Entertainment Weekly։ Վերցված է March 19, 2018
- ↑ Sheffield Rob։ «Rob Sheffield Reviews Taylor Swift's 'Reputation' Tour Kickoff»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից May 10, 2018-ին։ Վերցված է June 22, 2018
- ↑ "Ultratop.be – Taylor Swift – New Year's Day" (in Dutch). Ultratip. Retrieved April 8, 2018
- ↑ "Taylor Swift Chart History (Canada Country)". Billboard. Retrieved February 28, 2018
- ↑ "Taylor Swift Chart History (Hot Country Songs)". Billboard. Retrieved February 27, 2018
- ↑ "Taylor Swift Chart History (Country Airplay)". Billboard. Retrieved February 27, 2018