New Romantics (սինգլ, Թեյլոր Սվիֆթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«New Romantics»
Թեյլոր Սվիֆթի երգը «1989» ալբոմից
Ձայնագրված2014
ԺանրՓոփ
Լեզուանգլերեն
Տևողություն230 վայրկյան
ԼեյբլBig Machine Records, Republic Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ, Մաքս Մարտին և Shellback
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Շելլբեք
1989 ալբոմի երգացանկ
«Out of the woods» «New Romantics» «I don't wanna live forever»

«New Romantics», սինգլ է ձայնագրված ամերիկացի երգչուհի և երգահան Թեյլոր Սվիֆթի կողմից իր ստուդիական հինգերորդ 1989 (2014) ալբոմի համար։ Երգը iTunes Storeում թողարկվել է 2015 թվականի մարտի 3-ին, որպես ալբոմի հինգերորդ սինգլ և Billboard Hot 100-ում զբաղեցրել 71-րդ հորիզոնականը[1][2]։

Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբ Շեֆիլդտը Rolling Stone-ից համարում է, որ սինգլը 2016 թվականի երկրորդ լավագույն ստեղծագործությունն է, հաստատելով ասել է. «Ես չեմ հասկանում, թե նա ինչու՞ է այս սինգլը ալբոմից դուրս թողել (այն բոնուս թրեյք է), այն ուղղակի հիասքանչ է»[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի ռեժիսորն է Ջոնաս Ակերլունդը[4]։ Տեսահոլովակը պաշտոնապես թողարկվել է 2016 թվականի ապրիլի 6-ին Apple Musicում և թողարկվել Սվիֆթի Vevo ալիքում ապրիլի 3-ին[5][6]։ Տեսահոլովակի հիմքում ընկած են Սվիֆթի «1989 World Tour» համերգային շրջագայություններից հատվածներ և համերգային բեքսթեյջեր։ 2017 թվականի հոկտեմբերից սկսած տեսահոլովակը YouTubeում ունեցել է ավելի քան 70 միլիոն դիտում, որը նրա ալբոմի սինգլերի ցանկից ամենա դիտվածն է։

Զբաղեցրած հորիզոնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլը Billboard Hot 100-ում առաջին իսկ շաբաթվանից զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը վաճառքի թվով ունենալով ռեկորդային արդյունքներ։ 2016 թվականին թողարկվելով, որպես սինգլ այն զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը «Mainstream Top 40 chart» հիթ-շքերթում և 26-րդ հորիզոնականը «Adult Top 40»-ում[7]։ Ավստրալիայի «ARIA Singles Chart» հիթ-շքերթում զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը, իսկ ավելի ուշ 35-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «New Romantics - Single by Taylor Swift». iTunes Store (US). Apple Inc. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  2. Trust, Gary (2015 թ․ մարտի 13). «Hot 100 Chart Moves: Kanye West, Paul McCartney & Carly Rae Jepsen Debut». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Rob Sheffield's Top 25 Songs of 2014». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  4. «Taylor Swift - New Romantics (2016)». IMVDb. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «Taylor Drops 'New Romantics' Music Video». 2016 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Watch Taylor's New Music Video». 2016 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  7. Trust, Gary (2016 թ․ փետրվարի 29). «Taylor Swift, Fifth Harmony & Gwen Stefani Debut on Pop Songs Chart». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.