New Balance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
New Balance
New Balance logo.svg
New Balance Boston Landing Headquarters.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և դուստր կազմակերպություն
Հիմնադրված է1906
ՎայրԲոստոն, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունկոշիկ
Կայքnewbalance.com
New Balance Վիքիպահեստում

New Balance Athletic Shoe, Inc. (NBAS), ավելի հայտնի, ինչպես New Balance ("Նյու Բելենս"), սպորտային հագուստի ամերիկյան արտադրող։ Ընկերության շտաբայականը գտնվում է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Բոստոնի շրջաններից մեկում՝ Բրայթոնում։ Ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին, որպես "New Balance Arch Support Company" և դարձել է սպորտային հագուստի արտադրման համաշխարհային գործարաններից մեկը։

Ապրանքանիշի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

New Balance սպորտային կոշիկներ

1906 թվականին Ուիլյամ Ջ․ Ռայլին, անգլիական էմիգրանտ, հիմնադրել է New Balance Arch Support Company ընկերությունը, որը արտադրում էր սուպինատորներ և այլ պարագաներ, որոնք նախատեսված էին կոշիկի բարելավման համար, Բոստոնի շրջանում։ Նրա առաջին ապրանքը ճկուն սուպինատորն էր, այն մշակվել էր երեք հենվող կետերից, կոշիկի առավելագույն հավասարակշռությունը և հարմարավետությունը ապահովելու համար։ Կա կարծիք, որի համաձայն Ռայլին մտածեց "New Balance" անվանումը հետևելով հավի ճտերին իր բակում և այն ցուցադրեց գրասենյակում հավի ոտքը պահելով ձեռքին։ 1927 թվականին Ռայլին վարձում է Արթուր Հոլլին, որպես վաճառական, իսկ 1934 թվականին նա դառնում է Ռայլիի բիզնես-գործընկերը, սկսելով ակտիվ տարածել ապրանքանիշը երկրում։

1956 թվականին Հոլլը վաճառում է բիզնեսը իր աղջկան՝ Էլեանորային և իր ամուսնուն՝ Փոլ Քիդին։

Հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

New Balance լոգոտիպ

New Balance դարձել է Մելբուրնի ֆուտբոլային թիմի պաշտոնական գործընկերը, որը խաղում է Ավստրալիական ֆուտբոլային լիգայում (AFL)[1]։ New Balance հովանավորում է կրիկետ խաղացողներին, որոնցից են Սթիվ Սմիթը, Նիք Մեդիսոնըմ Գերի Բալանսը, Ջոնաթան Տրոթը, Փեթ Քումինսը, ԲԵն Սթոքսը, Ջեյմս Փաթիսոնը, Ահարոն Ֆինչը և Դեյլ Սթեյնը[2] ինչպես նաև հայտարարել է 2014 թվականի հունվարին իր բազմամյա հովանավորական օգնությունը հեծանվական Գարմին-Շարպ խմբին[3]։ New Balance աջակցում է նաև կանադական թենիսիստ Միլոշ Ռաոնիչին[4]։

Երբ ընկերությունը հայտարարեց 2015 թվականի փետրվարին ֆուտբոլի շուկա դուրս գալու մասին, սկսեց հովանավորել ակումբներ, որոնք նախկինում հովանավորում էր Warrior Sports'-ը, ներառելով Լիվերպուլը, Էմելեկը, Սթոք Սիթին, Պոռտուն, Սևիլյան, Սելտիկը, Բերին[5] և Ռուբինը[6], ազգային հավաքականներ՝ Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականը և Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական[7][8], նաև այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Վենսան Կոմպանին, Մորուան Ֆելայնին, Թիմ Կեխիլը և Նիկիցա Ելավիչը[9]։

2015 թվականի մարտում ընկերությունը ստորագրեց անձնական գովազդային պայմանագրեր ֆուտբոլային աստղերի հետ, որոնցից են Ահարոն Ռեմզին, Ադնան Յանուզայը, Սամիր Նասրին, Ֆերնանդո Ռեժես, Վենսան Կոմպանին, Խեսուս Նավասը և Մարուան Ֆելայնին[10]:

2017 թվականին ընկերությունը թողարկեց նոր ֆուտբոլային համազգեստ 2017/2018 մրցաշրջանում Լիվերպուլ ՖԱ-ի համար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Matt Burgan (դեկտեմբերի 11, 2013)։ «New Balance partners for three more years»։ Melbourne Football Club։ Telstra Media։ Վերցված է օգոստոսի 23, 2014 
  2. «New Balance add Ballance»։ Sporting Goods Business։ Datateam Business Media Limited։ մայիսի 6, 2014 
  3. «New Balance Expands Pro Cycling Sponsorship With Team Garmin-Sharp»։ New Balance։ New Balance։ հունվարի 9, 2014։ Վերցված է օգոստոսի 23, 2014 
  4. «Milos Raonic Teams Up With New Balance»։ New Balance official website։ Վերցված է հունվարի 22, 2015 
  5. «Celtic confirm kit deal with New Balance»։ The Scotsman։ մարտի 5, 2015 
  6. «New Balance - официальный технический партнер ФК «Рубин»»։ www.rubin-kazan.ru։ Վերցված է 2017-09-15 
  7. Mendoza Adrián (ապրիլի 7, 2015)։ «New Balance vestirá a la Selección de Costa Rica por los próximos ocho años»։ CRHoy.com։ Վերցված է ապրիլի 28, 2015 
  8. Bolvarán Arturo (մարտի 30, 2015)։ «New Balance, la nueva marca deportiva de las selecciones de Panamá»։ RPCTV Panamá։ Վերցված է ապրիլի 28, 2015 
  9. Badenhausen Kurt (February 4, 2015)։ «New Balance Challenges Nike And Adidas With Entry Into Global Soccer Market»։ Forbes։ Վերցված է 2015-02-04 
  10. Inveterate (մարտի 26, 2015)։ «New Balance: Aaron Ramsey, Nikolos Efimov, Samir Nasri, Jesus Navas, And More Unite For #NBFootball Campaign»։ Inveterate։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին։ Վերցված է մարտի 26, 2015 
  11. «Компания New Balance показала новую форму «Ливерпуль» сезона 17/18»։ futurefootballshop.ru։ Վերցված է 2017-08-28