Nevermind It’s an Interview
| Nevermind It's an Interview | ||||
|---|---|---|---|---|
| Nirvana-ի կենդանի կատարում | ||||
| Թողարկված | 1992 | |||
| Ձայնագրված | 1992 թվականի հունվարի 12 | |||
| Ժանր | գրանջ | |||
| Լեզու | անգլերեն | |||
| Լեյբլ | Geffen Records | |||
| Պրոդյուսեր | Կուրտ Սենթ Թոմաս, Թրոյ Սմիթ | |||
| Nirvana-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
«Nevermind It's an Interview», ամերիկյան գրանջ Nirvana խմբի միակ պաշտոնապես թողարկված հարցազրույցային ալբոմ։ Այն թողարկվել է որպես գովազդային նյութ և երբեք չի հասել առևտրային վաճառքի[1]։ Թողարկվել է 1992 թվականին Geffen Records ընկերության կողմից սահմանափակ քանակով ամբողջ աշխարհում։ Հարցազրույցը գրվել, արտադրվել և ձայնագրվել է Բոստոնի WFNX ռադիոկայանում՝ Կուրտ Սենթ Թոմասի և Թրոյ Սմիթի կողմից[1] (որոնք նաև հեղինակել են Nirvana: The Chosen Rejects գիրքը[2]): Հարցազրույցի սկզբնական ձայնագրությունները արվել են հենց այն գիշերը, երբ 1992 թվականին Nirvana-ն առաջին անգամ ելույթ է ունեցել NBC-ի Saturday Night Live հաղորդման ժամանակ[1]: CD-ն պարունակում է մեկ ժամից ավելի հարցազրույցային աուդիո՝ ուղեկցված ստուդիային և կենդանի ձայնագրություններով[3]։ Այն ստեղծվել է ռադիոկայաններին ամբողջ աշխարհում Nirvana-ի հարցազրույց հնչեցնելու հնարավորություն տալու համար, քանի որ այդ շրջանում խումբը այնքան հայտնի էր, որ պարզապես ֆիզիկապես չէր հասցնում այցելել բոլոր այն ռադիոկայանները, որոնք տարածում էին իրենց երաժշտությունը[1]։ CD-ի օրինակները շատ հազվագյուտ են և դարձել են հավաքածուի մաս[1]։ Սակայն որոշ ժամանակով ամբողջ CD-ն ներառվել է With the Lights Out կոչվող հետմահու թողարկված box set-ի iTunes տարբերակի վերջում։ Այն բաժանված է հետևյալ մասերի՝
- «Nevermind It's an Interview, Մաս 1»
- «Nevermind It's an Interview, Մաս 2»
- «Nevermind It's an Interview, Մաս 3»
Բոլոր ձայնագրությունները թերի են։ «Drain You» և «School» երգերի կենդանի տարբերակները ներառվել են «Come as You Are» սինգլի որոշ տարբերակներում։
Հետնաշապիկի վրա գրված է՝ «WFNX»-ի երաժշտական տնօրեն Կուրտ Սենթ Թոմասը զրուցում է Կուրտ Քոբեյնի, Քրիստ Նովոսելիչի և Դեյվ Գրոլի հետ Nirvana-ում ապրելու մասին, մոտավորապես 1992 թվական։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգացանկ 1:
- "Breed"
- "Stay Away"
- "School"
- "Mr. Moustache"
- "Sifting"
- "In Bloom"
- "Spank Thru"
- "Floyd the Barber"
- "Scoff"
- "Love Buzz"
- "About a Girl" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
- "Dive"
- "Sliver"
- "Aneurysm" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
Երգացանկ 2:
- "Lithium"
- "Even in His Youth"
- "Drain You" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
- "Something in the Way"
- "Come as You Are"
- "Polly"
- "In Bloom"
- "Smells Like Teen Spirit"
- "On a Plain" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
- "Stay Away"
- "Endless, Nameless" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
Երգացանկ 3:
- "Molly's Lips" (կենդանի կատարում, 09.02.90, Pine Street Theatre, Փորթլենդ, Օրեգոն)
- "Stain"
- "School" (կենդանի կատարում, 31.10.91, Paramount Theatre, Սիեթլ, Վաշինգտոն)
- "Big Cheese"
- "Been a Son"
- "Territorial Pissings"
- "Smells Like Teen Spirit"
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «THE LIVENIRVANA COMPANION TO OFFICIAL RELEASES: Nevermind, It's An Interview (Geffen)». livenirvana.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Thomas, Kurt St; Smith, Troy (2004 թ․ ապրիլի 22). Nirvana: The Chosen Rejects. ISBN 0312206631.
- ↑ «Nevermind, It's an Interview». nirvana-discography.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
|