Nano
Nano, կրիպտոարժույթ է, որը բնութագրվում է ուղղորդված ացիկլիկ գրաֆի (Directed Acyclic Graph) տվյալների կառուցվածքով և բաշխված հաշվառման համակարգով (distributed ledger), ինչը հնարավորություն է տալիս Nanoյին աշխատել առանց միջնորդների։ Տրանսակցիաների հաստատման վերաբերյալ համաձայնության գալու համար (այսինքն՝ կոնսենսուսի հասնելու նպատակով) այն օգտագործում է քվեարկության համակարգ, որտեղ քվեի ուժը կախված է այն բանից, թե տվյալ հաշվում որքան արժույթ է պահվում[1][2]։
Nanoն գործարկվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ Քոլին ԼեՄայեիուի կողմից՝ լուծելու Բիթքոյնի մասշտաբայնության խնդիրը։ Այն ստեղծվել է հաստատման ժամանակը կրճատելու և գործարքների վճարները նվազեցնելու նպատակով[3]։ Արժույթը չի նախատեսում գործարքային վճարներ և ապահովում է հաստատում մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլին ԼեՄահիյուն Nano-ի մշակումը սկսել է 2014 թվականին՝ այն ժամանակ այն անվանելով «RaiBlocks»[5][6]։ Մեկ տարի անց RaiBlocks-ը անվճար տարածվում էր captcha-ով պաշտպանված faucet-ի միջոցով[7]։2017 թվականին, երբ արդեն բաշխվել էր 126,248,289 RaiBlocks, այդ faucet-ը դադարեց գործել։ Դրա արդյունքում ընդհանուր թողարկման ծավալը ֆիքսվեց 133,248,297 RaiBlocks-ի վրա՝ ներառյալ 7,000,000 RaiBlocks-ի չափով նախատեսված մշակողի ֆոնդը[8]։ 2018 թվականին RaiBlocks-ը վերանվանվեց Nano[9]։
BitGrail hack
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարի 9-ին իտալական կրիպտոարժույթի բորսա BitGrail-ը հայտարարեց իր կոտրման (hack) և հետագա փակման մասին[10]։ Օգտատերերին արգելվեց մուտք գործել հարթակում պահվող իրենց ակտիվներին, որոնք ընդհանուր առմամբ կազմում էին մոտ 17 միլիոն Nano[11]։ Տուժած օգտատերերը հետագայում Ֆլորենցիայի դատարանում նախաձեռնեցին խմբային դատական հայց BitGrail-ի սեփականատեր Ֆրանչեսկո Ֆիրանոյի դեմ՝ կորուստների փոխհատուցման նպատակով։ 2019 թվականի հունվարին դատարանը բորսային մեղավոր ճանաչեց՝ պարզելով, որ այն չի ապահովել անհրաժեշտ պաշտպանական միջոցներ և չի կատարել կորուստների պատշաճ հաշվետվություն[12]։ Իտալիայի ոստիկանության Network Operations Command ստորաբաժանումը նաև պնդել է, որ BitGrail-ի հիմնադիրը կատարել է խարդախություն[13]։ Հաքից առաջ Nano-ի գինը մոտ 10 դոլար էր, իսկ հաքից հետո այն նվազեց մինչև մոտ 1 դոլար[14]։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Nano-ն օգտագործում է block-lattice (բլոկ-ցանցային) տվյալների կառուցվածք, որտեղ յուրաքանչյուր հաշիվ ունի իր սեփական բլոկչեյնը՝ գործարքները պահելու համար։ Սա նշանակում է, որ ամբողջ համակարգի փոխարեն յուրաքանչյուր օգտատեր/հաշիվ ինքնուրույն է պահում իր պատմությունը[15][16][17]Nano-ն նաև համարվում է առաջին կրիպտոարժույթներից մեկը, որը կիրառում է ուղղորդված ացիկլիկ գրաֆի (Directed Acyclic Graph, DAG) մոտեցում՝ օգտագործելով այնպիսի «բլոկ», որը պարունակում է միայն մեկ գործարք և տվյալ հաշվի ընթացիկ մնացորդը[18][15]։
Nano-ի կոնսենսուսի ալգորիթմը նման է proof of stake (PoS) մեխանիզմին[19]։ IԱյս համակարգում քվեարկության կշիռը բաշխվում է հաշիվների միջև՝ կախված նրանից, թե որքան Nano են նրանք պահում։ Այնուհետև այդ հաշիվները կարող են ազատորեն իրենց քվեարկության կշիռը փոխանցել (դելեգացնել) իրենց ընտրած peer-ին (նոդին)[20]։
Եթե ցանցում տարածվում են երկու իրար հակասող գործարքներ՝ օրինակ կրկնակի ծախսման (double-spend) փորձի դեպքում, նոդերը քվեարկում են երկու գործարքների օգտին էլ և իրենց քվեները փոխանցում մյուս նոդերին։ Այն գործարքը, որը առաջինը ստանում է ընդհանուր քվեարկության կշռի 67%-ը, հաստատվում է, իսկ մյուսը համարվում է անվավեր[21]։
Nano-ի կոնսենսուսի ալգորիթմը նման է proof of stake (PoS) մեխանիզմին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hrga, Alen; Capuder, Tomislav; Podnar Žarko, Ivana (2020). «Demystifying Distributed Ledger Technologies: Limits, Challenges, and Potentials in the Energy Sector». IEEE Access. 8: 2169–3536. Bibcode:2020IEEEA...8l6149H. doi:10.1109/ACCESS.2020.3007935. S2CID 220667938.
- ↑ Bencic, Federico Matteo; Podnar Zarko, Ivana (2018). «Distributed Ledger Technology: Blockchain Compared to Directed Acyclic Graph». 2018 IEEE 38th International Conference on Distributed Computing Systems (ICDCS). էջեր 1569–1570. arXiv:1804.10013. doi:10.1109/ICDCS.2018.00171. ISBN 978-1-5386-6871-9. S2CID 13741873.
- ↑ Easley, David; O'Hara, Maureen; Basu, Soumya (2019). «From mining to markets: The evolution of bitcoin transaction fees». Journal of Financial Economics. 134: 91–109. doi:10.1016/j.jfineco.2019.03.004. S2CID 158896456.
- ↑ Morais, Rui; Crocker, Paul; Melo De Sousa, Simao (2020). «A Tool for Implementing Privacy in Nano». 2020 IEEE International Conference on Decentralized Applications and Infrastructures (DAPPS). էջեր 159–163. doi:10.1109/DAPPS49028.2020.00021. hdl:10400.6/7645. ISBN 978-1-7281-6978-1. S2CID 209471367.
- ↑ Baldwin, Rosecrans (2019-11-26). "Cryptocurrency Will Not Die Արխիվացված 2020-12-03 Wayback Machine". GQ. Retrieved 2020-12-22.
- ↑ Github (2014-05-01). " Արխիվացված 2020-10-16 Wayback Machine". Github. Retrieved 2022-21-09.
- ↑ Bottone, Michele; Raimondi, Franco; Primiero, Giuseppe (2018-07-23). «Multi-agent Based Simulations of Block-Free Distributed Ledgers». 2018 32nd International Conference on Advanced Information Networking and Applications Workshops (WAINA) (անգլերեն). Krakow, Poland. էջեր 585–590. doi:10.1109/WAINA.2018.00149. ISBN 978-1-5386-5395-1. S2CID 50774787. Արխիվացված օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2022-02-11-ին.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Wall Street Journal (2018-03-03). "Crypto Investing Comes With a Big Risk: The Exchanges Արխիվացված 2018-03-07 Wayback Machine". Wall Street Journal. Retrieved 2022-09-23.
- ↑ «Nano Price: Raiblocks Cryptocurrency Rebrands as XRB Price Soars». Inverse (անգլերեն). 2018-01-31. Վերցված է 2024-05-25-ին.
- ↑ Morris, David (2018 թ․ փետրվարի 11). «BitGrail Cryptocurrency Exchange Claims $195 Million Lost to Hackers». Fortune (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Vigna, Paul (2018-02-10). "Cryptocurrency Worth $170 Million Missing From Italian Exchange Արխիվացված 2019-05-25 Wayback Machine". The Wall Street Journal. Retrieved 2019-12-18.
- ↑ Canellis, David (2019-01-28). "Italian court forces BitGrail CEO to repay $170M in 'lost' cryptocurrency Արխիվացված 2020-11-08 Wayback Machine". The Next Web. Retrieved 2019-12-18.
- ↑ «Italian police accuse cryptocurrency exchange boss of huge fraud». Reuters (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Hatmaker, Taylor (2018 թ․ փետրվարի 12). «Italian cryptocurrency exchange gets hacked for $170 million in Nano». Techcrunch (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 22-ին.
- 1 2 Shahaab, A.; Lidgey, B.; Hewage, C.; Khan, I. (2019). «Applicability and Appropriateness of Distributed Ledgers Consensus Protocols in Public and Private Sectors: A Systematic Review». IEEE Access. 7: 43622–43636. Bibcode:2019IEEEA...743622S. doi:10.1109/ACCESS.2019.2904181. S2CID 108390582.
- ↑ Xiao, Y.; Lou, W.; Thomas Hou, Y. (2020). «A Survey of Distributed Consensus Protocols for Blockchain Networks». IEEE Communications Surveys & Tutorials. 22 (2): 1432–1465. arXiv:1904.04098. doi:10.1109/COMST.2020.2969706.
- ↑ Masood, Faraz; Faridi, Arman Rasool (2018). «Consensus Algorithms in Distributed Ledger Technology for Open Environment». 2018 4th International Conference on Computing Communication and Automation (ICCCA). էջեր 1–6. doi:10.1109/CCAA.2018.8777695. ISBN 978-1-5386-6947-1. S2CID 199057702.
- ↑ Werner, Robert et al. (2020). "Anonymization of Transactions in Distributed Ledger Technologies". Twelfth International Conference on Adaptive and Self-Adaptive Systems and Applications. p. 69. 978-1-61208-781-8.
- ↑ Mercan, Suat; Kurt, Ahmet; Erdin, Enes; Akkaya, Kemal (2021). «Cryptocurrency Solutions to Enable Micro-payments in Consumer IoT». IEEE Consumer Electronics Magazine. Vol. 11, no. 2. էջեր 97–103. doi:10.1109/MCE.2021.3060720.
- ↑ Khalifa, Amr; Bahaa-Eldin, Ayman; Sobh, Mohamed (2019). Blockchain and its Alternative Distributed Ledgers - A Survey. 2019 14th International Conference on Computer Engineering and Systems (ICCES). doi:10.1109/ICCES48960.2019.9068183.
- ↑ Nano. «Protocol Design - ORV Consensus». nano.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 27-ին.