WWE NXT

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է NXTից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ WWE NXT (այլ կիրառումներ)
WWE NXT
ՏեսակՍտորաբաժանում
Հիմնադրված էփետրվարի 23, 2010
ՀիմնադիրՓոլ Լևեք
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
Մայր ընկերությունWWE
ՆախկինNXT Wrestling
Florida Championship Wrestling
ՍեփականատերWWE
Կայքwwe.com/shows/wwenxt
 WWE NXT Վիքիպահեստում

«WWE NXT» (Դաբլյու-Դաբլյու-Ի Էն-Էքս-Թի, նախկին անվանում՝ «NXT Wrestling»), «WWE» պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) և սպորտային ժամանցի կազմակերպության ստորաբաժանում, տեղակայված ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։

Հիմնադրվել է 2012 թվականին՝ «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության փակումից հետո՝ սկզբնապես կրելով «NXT Wrestling» անվանումը։ 2013 թվականի հունիսին «NXT Wrestling»-ի կայքը փակվում է, իսկ ողջ բովանդակությունը տեղ գտնում WWE.com կայքի բաժիններից մեկում։ Սկսած 2014 թվականի փետրվարից ստորաբաժանումը թողարկում է մի շարք լայվ իրադարձություններ, որոնք հեռարձակվում են «WWE Network» շուրջօրյա ստրիմինգային համակարգում։

Չնայած կրտսեր (զարգացման) կազմակերպություն համարվելուն, բարձրորակ ռեստլինգի և հետաքրքրալից սյուժեների շնորհիվ «NXT»-ի կողմից թողարկված շոուներն արժանացել են բարձր գնահատականների։ «NXT»-ի շոուներում առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև կանանց ռեստլինգին, ինչը բավականին տարբերվում է «WWE»-ի հիմնական կազմում ներկայացվող բովանդակությունից։

Համանուն անվանումը կրող շաբաթական հեռուստաշոուն նկարահանվում է Ֆուլ Սեյլի համալսարանի ստուդիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսին «WWE»-ն դադարեցնում է Տամպա քաղաքում տեղակայված «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության գործունեությունը, ապակտիվացնում գործող FCW չեմպիոնական տիտղոսները, և դրա փոխարեն ցուցադրություններն սկսում Օռլանդոյի Ֆուլ Սեյլի համալսարանում՝ «NXT Wrestling» անվան ներքո։ «NXT» անվանումը մինչ այդ օգտագործվում էր ընկերության հեռուստաշոուներից մեկում, որում «FCW»-ի մարզիկները մրցակցում էին միմյանց հետ՝ հիմնական կազմում հանդես գալու պայմանագիր ստանալու համար։ Չնայած «իրական հեռուստաշոուի» ձևաչափը 2012-ի տարեսկզբին հեռացվում է, այժմ «WWE NXT» հեռուստաշոուն հանդիսանում է ապրանքանիշը ներկայացնող միակ շաբաթական հեռուստածրագիրը։

2014 թվականի փետրվարի 27-ին «NXT»-ն եթեր է հեռարձակում առաջին հատուկ իրադարձությունը՝ «NXT Arrival» անվամբ, որը նաև փաստացիորեն դառնում է «WWE Network» ստրիմինգային ցանցով երբևէ ցուցադրված առաջին ռինգային հաղորդումը[1]։ Հետագայում «NXT»-ի կողմից որոշակի ինտերվալներով ցուցադրվում են բազմաթիվ այլ 2-ժամանոց լայվ ինվենթներ։

2015 թվականի մարտին «NXT»-ն սկսում է անցկացնել իր առաջին լայվ իվենթները Ֆլորիդայից դուրս։ Առաջին լայվ իվենթներն անցկացվում են Կոլումբուս քաղաքում (Օհայո նահանգ)[2]։

2015 թվականի ուշ փետրվարին «WWE»-ի զարգացման համակարգում մարզված մի շարք նախկին մարզիկներ հրապարակայնորեն մեղադրանք են ներկայացնում «NXT»-ի գլխավոր մարզիչ Բիլ Դեմոտին՝ մեղադրելով հակաիրավական վարքագիծ դրսևորելու մեջ։ Հայցվորներից Ջուդաս Դևլինը և Բրենդոն Թրեյվենը նույնիսկ պնդում են, որ բողոքը «WWE»-ի գրասենյակ են ներկայացրել դեռ 2013 թվականի մարտ ամսին, երբ դեռ ընկերության աշխատակիցներն էին համարվում[3][4]։ Շուտով Դեմոտի դեմ նոր մեղադրանքներ են հնչեցվում նախկին սաներ Բրայլի Փիրսի, Դերիք Բեյթմանի և Թերա Քելուեյի կողմից[5][6], ինչպես նաև ջրի երես են բերվում 2013-ին հնչեցված մի շարք այլ մեղադրանքներ[7]։ Նախկին սաները Դեմոտին մեղադրում էին մարզումների ժամանակ կյանքին և/կամ առոջությանը միտումնավոր վնաս պատճառելու փորձի[3], սաներին ծեծի ենթարկելու և ահաբեկելու[3][4], հոմոֆոբ, ռասիստական, ինչպես նաև այլ արատավորիչ բառեր օգտագործելու[4][7] և նույնիսկ սեռական ոտնձգության հանդեպ աչք փակելու մեջ[8]։ Ի պատասխան հնչեցված որոշ մեղադրանքներին, «WWE»-ն հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ խորը հետաքննությունների արդյունքում ոչինչ չի պարզվել։ 2015 թվականի մարտի 6-ին Դեմոտը հրապարակայնորեն հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքներից, սակայն ինքնակամ հրաժարվում աշխատանքից՝ իր իսկ խոսքերով որպեսզի խուասփի ընկերությանը «ամոթանք կամ վնաս հասցնելուց»[5]։

Չեմպիոնական տիտղոսներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոս Ներկայիս չեմպիոն(ներ) Կրում Հաղթելու ամսաթիվ Վայր
NXT չեմպիոնատ Անդրադե «Սիեն» Ալմաս 1 Նոյեմբերի 18, 2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
(«NXT TakeOver: WarGame»)
NXT թիմային չեմպիոնատ «The Undisputed Era»
(Կայլ Օ'Ռայլի և Բոբի Ֆիշ)
1 Նոյեմբերի 29, 2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուինթեր Պարկ, Ֆլորիդա, ԱՄՆ
(«NXT»)
NXT կանանց չեմպիոնատ Էմբեր Մուն 1 Նոյեմբերի 18, 2017 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
(«NXT TakeOver: WarGame»)
NXT հյուսիսամերիկյան չեմպիոնատ Թափուր

Այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Վերջին հաղթող(ներ) Ամսաթիվ Վայր
«Dusty Rhodes Tag Team Classic» «Ցավի հեղինակներ»
(Ակամ և Ռեզար)
Նոյեմբերի 19, 2016 Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Caldwell, James (2015 թ․ հունվարի 14). «WWE-ն NXT-ն Ֆլորիդայից դուրս կբերի մեծ ցուցադրումների համար». www.pwtorch.com. «PW Torch».
  3. 3,0 3,1 3,2 «Ծանր մեղադրանքներ WWE-ի Բիլ Դեմոտի հասցեին, WWE պաշտոնական պատասխանը». pwinsider.com. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Ցանցում է հայտնվել NXT-ի Բիլ Դեմոտի հասցեին հնչեցված մեղադրանքների երկրորդ նամակը, Քրիս Ջերիքոն, EC3-ը և այլք կատարվածի մասին». pwinsider.com. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  5. 5,0 5,1 «Նորություններ WWE-ից։ Բիլ Դեմոտը հրաժարական է ներկայացնում, ժամանակավոր փոխարինում (թարմացված)». f4wonline.com. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  6. «Նորություններ WWE-ից։ Զարգացման առաջնության գլխավոր մարզիչը կրկին մեղադրանքների տարափի մեջ է». prowrestling.net. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  7. 7,0 7,1 Փաուել, Ջեյսոն. «NXT-ի հետաքննությունը Բիլ Դեմոտի դեմ հնչեցված մեղադրանքների շուրջ». prowrestling.net. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  8. http://www.inquisitr.com/1903481/wwe-news-bill-demott-sexual-harassment-allegations-could-spell-even-bigger-trouble-for-wwe/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]