NPH ինսուլին
CAS համար | 53027-39-7 |
---|---|
DrugBank | DB08914 |
NPH ինսուլին, նաև հայտնի որպես իզոֆան ինսուլին, ազդեցության միջին տևողությամբ ինսուլին, օգտագործվում է դիաբետով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակն հսկելու համար[1]։ Այն ներմուծվում է ենթամաշկային ներարկման միջոցով օրական մեկ-երկու անգամ[2]։ Ազդեցությունը սովորաբար սկսվում է 90 րոպե անց, և տևում է 24 ժամ[1]։ Առկա են տարբերակներ, որոնք նախապես խառնած են կարճատև ազդեցության ինսուլինի հետ, ինչպիսին՝ ռեգուլյար ինսուլինն է[3]։
Ամենահաճախ հանդիպող կողմնակի էֆեկտն արյան մեջ շաքարի ցածր մակարդակն է[1]։ Այլ կողմնակի էֆեկտներից են՝ ցավը կամ մաշկային փոփոխությունները ներարկման տեղում, կալիումի ցածր մակարդակն արյան մեջ և ալերգիկ ռեակցիաները[1]։ Հղիության ընթացքում օգտագործումը երեխայի համար հարաբերականորեն անվտանգ է[1]։ NPH ինսուլինը ստեղծվել է խառնելով ռեգուլյար ինսուլինը և պրոտամինը ճշգրիտ հարաբերությամբ ցինկի և ֆենոլի հետ, այնպես, որ չեզոք pH-ը պահպանվի և ձևավորվեն բյուրեղներ[2]։ Գոյություն ունեն մարդու և խոզի ինսուլինի վրա հիմնված տարբերակներ[2]։
Պրոտամին ինսուլինը առաջին անգամ ստեղծվել է 1936 թվականին, իսկ NPH ինսուլինը՝ 1946 թվականին[2]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Հիմնական Դեղերի Ցանկում[4]։ Զարգացող երկրներում յուրաքանչյուր 1,000ՄՄ NPH ինսուլինի մեծածախ վաճառքը կազմում է մոտ 2.23–10.35 ԱՄՆ դոլլար[5]։ Միացյալ Թագավորությունում 1,000ՄՄ NPH ինսուլինի արժեքն է 7.48 ֆունտ ստեռլինգ։ Մինչդեռ Միացյալ Նահանգներում այդ գումարը կազմում է մոտ 134.00 ԱՄՆ դոլլար[3][6]։ NPH հապավումը բացվում է որպես «Հագեդորնի չեզոք պրոտամին» ("neutral protamine Hagedorn")[2]։
Օգտագործումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]NPH ինսուլինը պղտոր է, և նրա ազդեցությունը սկսվում է 1-4 ժամ անց, գագաթնակետին է հասնում 6-10 ժամ անց, և տևում է 10-16 ժամ։
Այն ունի ազդեցության միջին տևողություն, այսինքն ավելի երկար ազդեցություն, քան ռեգուլյար ու արագ ազդեցության ինսուլինը, և ավելի կարճ ազդեցություն,քան երկարատև ազդեցության ինսուլինները (Ուլտրալենտե, Գլարգին կամ Դետեմիր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորոնտոյում (Կանադա) Հանս Քրիստիան Հագեդորնը (1888–1971) և Ավգուստ Կրոգը (1874–1949) ստացան ինսուլինի համար իրավունք Բանտինգից և Բեսթից։ 1923 թվականին նրանք ստեղծեցին Նորդիսկ ինսուլինի լաբորատորիան, և 1926 թվականին Ավգուստ Կոնգսթեդի հետ Հագեդորնը ստեղծեց Դանիական Թագավորական Կանոնադրությունը, որպես շահույթ չհետապնդող հիմնադրամ։
1936 թվականին Հագեդորնը և Բ․ Նորման Յենսենը հայտնաբերեցին, որ ներարկված ինսուլինի ազդեցությունը կարող է երկարաձգվել պրոտամին ավելացնելով, որը ստանում են գետի իշխանի սերմնահեղուկից։ Ինսուլինն ավելացվում է պրոտամինին, բայց ներարկման համար լուծույթի pH-ը պետք բերվի 7-ի։ Կանադայում Տորոնտոյի համալսարանը ավելի ուշ արտոնագրեց պրոտամին ցինկային ինսուլինը (PZI)[7] մի քանի արտադրողների։ Այս խառնուրդը միայն անհրաժեշտ է թափահարել ներարկումից առաջ։ PZI-ի ազդեցությունը տևում է 24–36 ժամ։
1946 թվականին Նորդիսկը կարողացավ պրոտամինի և ինսուլինի բյուրեղներ ձևավորել և 1950 թվականին ներկայացրեց այն վաճառքի՝ որպես Հագեդորնի չեզոք պրոտամինային (NPH) ինսուլին։ NPH ինսուլինի առավելությունը կայանում է նրանում, որ այն կարելի է խառնել արագ ազդեցության ինսուլինի հետ, որպեսզի նրա ազդեցության տևոողությունը երկարի, ինչն էլ ներկայումս հանդիսանում է NPH ինսուլինի շուկայում դեռևս մնալու հիմնական պատճառ, քանի որ արտադրողները վաճառում են նախապես խառնված ինսուլինի տարբերակներ։
Վերջ ի վերջո, Novo Nordisk-ի կողմից ստեղծված բոլոր կենադանական ծագման ինսուլինները փոխարինվել են սինթետիկ, ռեկոմբինանտ «մարդու» ինսուլինով։ Սինթետիկ «մարդու» ինսուլինը նույնպես կազմում է կոմպլեքս պրոտամինի հետ NPH ձևավորելու համար։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1926 թվականին Նորդիսկը ստանում է ինսուլին արտադրելու համար Դանիական կանոնադրությունը
- 1936 թվականին Հագեդորնը բացահայտում է, որ պրոտամինի ավելացումը ինսուլինին երկարաձգում է ինսուլինի ազդեցությունը
- 1936 թվականին Կանադացիներ Դ․Մ․ Սքոթթը և Ա․Մ․ Ֆիշերը ձևակերպում են ցինկ-ինսուլինային խառնուրդը և արտոնագրում Novo-ին
- 1946 թվականին Նորդիսկը բյուրեղացնում է պրոտամին և ինսուլին խառնուրդը
- 1950 թվականին Նորդիսկը վաճառքի է ներկայացնում NPH ինսուլինը
- 1953 թվականին Նորդիսկը վաճառքի է ներկայացնում «Լենտե» ցինկ-ինսուլինային խառնուրդը
Անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]NPH հապավումը բացվում է՝ որպես Հագեդորնի չեզոք պրոտամին, որտեղ առանձին բառերի նշանակությունը հետևյալն է՝ չեզոք pH (pH = 7), պրոտամին (սպիտակուց է), և Հանս Քրիստիան Հագեդորն (ինսուլինը հետազոտող)։
Ապրանքանիշների անվանումներն են՝ Humulin N, Novolin N, Novolin NPH, Gensulin N, SciLin N, Insulatard, և NPH Iletin II.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Insulin Human». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Owens, D. R. (1986). Human Insulin: Clinical Pharmacological Studies in Normal Man (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 134–136. ISBN 9789400941618. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 464–472. ISBN 9780857111562.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Insulin, Neutral Soluble». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-07-07-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «NADAC as of 2016-12-07 | Data.Medicaid.gov». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «The History of Insulin» (PDF). www.karger.com. Basel, Switzerland: Karger Publishers. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.