NF (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
NF
NF photo 2016.jpg
Նաև հայտնի է որպեսNF
Nathan Feuerstein
Nate Feuerstein
և NF
Ծնվել էմարտի 30, 1991(1991-03-30) (28 տարեկան)
Gladwin, Միչիգան, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլCapitol Records և Capitol CMG?
Կայքnfrealmusic.com
NF (rapper) Վիքիպահեստում

Նաթան Ջոն Ֆեյերշթեյն (անգլ.՝ Nathan John Feuerstein, մարտի 30, 1991(1991-03-30), Gladwin, Միչիգան, ԱՄՆ), ավելի հայտնի իր NF բեմական անունով (ոճավորված որպես NF), ամերիկացի ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ։ Նա 2014 թվականին թողարկել է իր NF մինի ալբոմը Capitol CMG լեյբլի տակ, որը նրա համար բեկումնային է դարձել Billboard -ի չարտերում: Նա թողարկել է երեք ստուդիական ալբոմ. Mansion-ը 2015 թվականին, 2016 թվականին Therapy -ն և 2017 թվականին Perception-ը, որն իր դեբյուտն է ունեցել Billboard 200 №1 չարտում: Perception ալբոմի «Let You Down» սինգլը համաշխարհային ճանաչում է բերել նրան՝ հայտնվելով միջազգային չարտերում և երեք անգամ արժանացել պլատինե կոչման:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

NF-ը ծնվել է[1] Գլեդվին քաղաքում՝ Միչիգան նահանգում 1991 թվականի[2] մարտի 30-ին[3][4]: Նրա ծնողները բաժանվել են, իսկ Նաթանին դաստիարակել է մայրը այնքան ժամանակ, մինչև որ հայրը Նաթանին տարել է իր մոտ, որովհետև Նաթանը և նրա քույրերը նախկին կնոջ բոյֆրենդի կողմից ենթարկվում էին ֆիզիկական բռնության[5]: Նրա մայրը մահացել է 2009թ. թմրանյութի գերդոզավորումից, և այդ առիթով NF-ը նրան նվիրել է իր «How Could You Leave Us» երգը[6]: Նա 2009 թվականին ավարտել է Գլեդվինի միջնակարգ դպրոցը և խաղացել է բասկետբոլի ակումբում[7]: NF-ը իր կարիերան սկսել է կերպարվեստի փառատոնի ժամանակ, որը կազմակերպվել է Կանտոնի Connection եկեղեցում՝ Միչիգան նահանգում[8]:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեյերշթեյնը հայտարարել է, որ փոքր ժամանակ ռեփը նրա համար փրկություն էր: 2010 թվականի նոյեմբերի 29-ին Ֆեյերշթեյնը ինքնուրույն թողարկել է իր դեբյուտային ստուդիական Moments ալբոմը՝ իր իսկական անունով։ 2012 թվականին Ֆեյերշթեյնի ստեղծագործությունը գրավել է Xist Music լեյբլի ուշադրությունը։ Հայտարարվել է NF-ի համանուն մինի ալբոմի թողարկման մասին, բայց լեյբլի շուրջ ծագած վեճը Xist-ի հետ, դարձել է նրանց բաժանման պատճառը, և մինի ալբոմի թողարկումը չեղարկվել է[9]: Չնայած սրան, NF-ը իր Xist MOVE Vol 1 ալբոմների հավաքածուում թողարկել է «Only One» երգը Շուրի Վիլյամսի մասնակցությամբ: 2013 թվականի նոյեմբերի 4-ին Նեյթ Ֆեյերշթեյն կեղծանունով թողարկել է «Beautiful Addiction» սինգլը:

2014 թվականին Ֆեյերշթեյնը պայմանագիր է ստորագրել Capitol CMG-ի հետ մինչև իր NF մինի ալբոմի թողարկելը[10]: Billboard-ում այս նախագիծը դարձել է նրա բեկումնային թողարկումը, քանի որ ինքը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Christian Albums չարտում, 4-րդը՝ Top Gospel Albums-ում և 15-րդը՝ Top Rap Albums-ում [11][12]: Այս մինի ալբոմը գնահատվել է Jesus Freak Hideout-ի և New Release Tuesday-ի կողմից՝ արժանանալով երեքուկես աստղային միավորներից երկուսին[13][14]: CCM ամսագիրը գնահատել է մինի ալբոմը և նրան շնորհել է չորս աստղ[15]: Իր դեբյուտային Mansion ստուդիական ալբոմը թողարկվել է 2015 թվականի մարտի 31-ին՝ Capitol CMG լեյբլում[16]:

Նրա «Intro» երգը ներառվել է Madden NFL 06 տեսախաղի սաունդթրեքում[17]: NF-ի երգերը հեռարձակվել են ESPN, VH1, Showtime հեռուստաալիքներով, NBC-ի Չիկագոյի Ոստիկանները հեռուստասերիալում, Գրիմ և Կապույտի Երանգները հեռուստասերիալներում, FoxEmpire-ի եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերում: Նրա «Intro» թրեքի երաժշտական տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել MTV.com-ի գլխավոր էջում, ինչպես նաև տեսահոլովակը հայտնվել է MTVU-ում, AbsolutePunk-ում, 2DOPEBOYZ-ում, Raps & Hustles-ում, և The College Dropouts-ում:

Նրա երկրորդ ստուդիական՝ Therapy Session ալբոմը թղարկվել է 2016 թվականի ապրիլի 22-ին: 2016 թվականի ապրիլի 8-ին թողարկվել է «I Just Wanna Know» սինգլը, իսկ 2016 թվականի ապրիլի 22-ին՝ «Real»-ը: Նրա ոճը համեմատել են ռեփերների հետ, ինչպիսիք են՝ Լոջիքը և Էմինեմը: «Warm Up»-ը թողարկվել է որպես ոչ ալբոմային սինգլ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[18]:

2017 թվականի հոկտեմբերի 6-ին NF-ը թողարկել է իր երրորդ ստուդիական՝ Perception ալբոմը[19]: Billboard 200-ի չարտում ալբոմը իր դեբյուտն ազդարարել է № 1 համարով՝ դառնալով առաջին ալբոմը ալբոմային չարտի առաջին հորիզոնականում[20]: Հաջորդ շաբաթ «Let You Down»-ը դարձել է նրա առաջին սինգլը Hot 100-ում՝ դեբյուտելով 87-րդ հորիզոնականում[21]: Perception-ի հաջողությունից հետո նա հայտարարել է, որ սկսելու է հյուրախաղերով հանգես գալ 2018 թվակնի կեսերին Logic և Kyle ռեփերների հետ[22]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. Therapy Session-ը արժանացել է Dove Award մրցանակին՝ տարվա լավագույն հիփ-հոփ ռեփ ալբոմ անվանակարգում[23]: «I Just Wanna Know» երգը արժանացել է Dove Award մրցանակին՝ որպես տարվա երգ, որը ձայնագրվել է հիփ-հոփ ռեփ ոճում:[24]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

NF-ը քրիստոնյա է, բայց իրեն չի համարում քրիստոնյա ռեփեր: Նա բաժանորդագրվել է քրիստոնեական ձայնագրման լեյբլին և նրա երաժշտությունը հայտնի է քրիստոնեական երաժշտական միջավայրում: Չնայած սրան, նա իրեն համարում է «սովորական կատարող, որ ստեղծում է երաժշտություն բոլորի համար»[25]: 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆեյերշթեյնը ամուսնացել է Բրիջիտ Դորեմուսի հետ[26]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Դետալներ Մաքսիմալ հորիզոնականները չարտերում Սերտիֆիկացիա
US

[27]

US

Christ.

[28]

US Rap

[29]

AUS

[30]

BEL (FL)

[31]

CAN

[32]

DEN

[33]

NLD

[34]

NOR

[35]

SWE

[36]

Moments (որպես Նեյթ Ֆեյերշթեյն)
  • Ռելիզ. 29 նոյեմբերի 2010թ.
  • Լեյբլ. Լեյբլից դուրս
  • Ձևաչափ: CD, թվային բեռնում
Mansion
  • Ռելիզ. 31 մարտի 2015թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ. CD, թվային բեռնում
62 1 9 136,000+[37]
Therapy Session
  • Ռելիզ. 22 ապրիլի 2016թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ. CD, թվային բեռնում
12 1 1 43 122,000+[37]
Perception
  • Ռելիզ. 6 հոկտեմբերի 2016թ.[38]
  • Լեյբլ. Capitol, NF Real Music LLC
  • Ձևաչափ CD, թվային բեռնում
1 1 73 108 14 8 82 10 22
"—" նշանակում է այն ռելիզները, որոնք չեն ընդգրկվել չարտերում կամ չեն թողարկվել այս տարածքում:

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Դետալներ Մաքսիմալ հորիզոնականները չարտերում
US

Christ.

[41]

US

Gospel

[42]

US Rap

[42]

NF
  • Ռելիզ. 5 օգոստոսի 2014թ.
  • Լեյբլ. Capitol CMG
  • Ձևաչափ, CD, թվային բեռնում
12 4 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Songwriter/Composer: FEUERSTEIN NATHAN JOHN"» (չաշխատող հղում)
  2. «NF | Biography & History» (en-us)։ AllMusic։ Վերցված է 2019-02-22 
  3. NF (2015T9:56)։ «My first full length record drops the day after my birthday!!! What a present !» (անգլերեն)։ @nfrealmusic։ Վերցված է 2019-02-22 
  4. NF (2015T16:14)։ «@Smitty5 my birthday is March 30th too» (անգլերեն)։ @nfrealmusic։ Վերցված է 2019-02-22 
  5. «Hip-hop artist “NF” mixes music with a powerful message»։ thesoundopinion.com։ Վերցված է 2019-02-22 
  6. «NF Pens Heartbreaking Song to His mom Who Died From Drug Overdose» (en-US)։ Rapzilla։ 2016-04-25։ Վերցված է 2019-02-22 
  7. Cody O’Rourke։ «Heating up the hardwood» (անգլերեն)։ Gladwin County Record and Beaverton Clarion։ Վերցված է 2019-02-22 
  8. «How NF Became the First Hip-Hop Artist on Capitol CMG» (en-US)։ Rapzilla։ 2014-08-02։ Վերցված է 2019-02-22 
  9. «How NF Became the First Hip-Hop Artist on Capitol CMG» (en-US)։ Rapzilla։ 2014-08-02։ Վերցված է 2019-02-22 
  10. «How NF Became the First Hip-Hop Artist on Capitol CMG» (en-US)։ Rapzilla։ 2014-08-02։ Վերցված է 2019-02-22 
  11. «"Artist Index: August 23, 2014"» 
  12. «NF | Awards» (en-us)։ AllMusic։ Վերցված է 2019-02-22 
  13. «Jesusfreakhideout.com: NF, "NF - EP" Review»։ www.jesusfreakhideout.com։ Վերցված է 2019-02-22 
  14. «"A Strong Introduction"» 
  15. Matt Conner (2014-10-15)։ «NF - 'NF' album review» (en-US)։ CCM Magazine։ Վերցված է 2019-02-22 
  16. «Jesusfreakhideout.com: NF, "Mansion" Review»։ www.jesusfreakhideout.com։ Վերցված է 2019-02-22 
  17. «Christian rapper receives placement on 'Madden NFL 16' soundtrack» (en-US)։ Rapzilla։ 2015-08-25։ Վերցված է 2019-02-22 
  18. «NF Releases New Single 'Warm Up'» (en-US)։ Rapzilla։ 2016-09-09։ Վերցված է 2019-02-22 
  19. Sisario Ben (2017-10-16)։ «The Rapper NF Tops the Chart With ‘Perception’»։ The New York Times (en-US)։ 0362-4331։ Վերցված է 2019-02-22 
  20. «"NF Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Perception'"» 
  21. «NF Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Perception'»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  22. «Logic Announces Summer Tour With NF and Kyle»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  23. «2016 Winners | The 49th Annual GMA Dove Awards» (en-US)։ Վերցված է 2019-02-22 
  24. «Andy Mineo & NF win hip-hop awards at the 2016 Dove Awards» (en-US)։ Rapzilla։ 2016-10-12։ Վերցված է 2019-02-22 
  25. Premier (2017-10-27BST14:53:31+0100)։ «Meet NF - the Christian rapper taking the mainstream charts by storm» (en-GB)։ Premier Christianity։ Վերցված է 2019-02-22 
  26. Katie (2018-09-05)։ «Congratulations to NF and his wife Bridgette Doremus.» (en-US)։ BigBigHit։ Վերցված է 2019-02-22 
  27. «NF Chart History»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  28. «NF Chart History»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  29. «NF Chart History»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  30. «"ARIA Chart Watch #442"» 
  31. «"ultratop.be – Discografie NF"» 
  32. «NF Chart History»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  33. «danishcharts.com - Discography NF»։ danishcharts.dk։ Վերցված է 2019-02-22 
  34. «"dutchcharts.nl – Discografie NF"» 
  35. «"VG-lista – NF"»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-26-ին։ Վերցված է 2019-02-22 
  36. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista»։ www.sverigetopplistan.se։ Վերցված է 2019-02-22 
  37. 37,0 37,1 «NF Scores First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Perception'»։ Billboard։ Վերցված է 2019-02-22 
  38. «"NF & Ricky Dillard Debut at No. 1 on Christian & Gospel Charts"» 
  39. «Gold & Platinum» (en-US)։ RIAA։ Վերցված է 2019-02-22 
  40. «Home | IFPI»։ ifpi.dk։ Վերցված է 2019-02-22 
  41. «"Artist Index: August 23, 2014"» 
  42. 42,0 42,1 «"Artist Index: August 23, 2014"»