Mr. Freeman

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mr. Freeman
Տեսակanimated web series?
Ժանրարտհաուս, փիլիսոփայություն և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողՊավել Մունտյան
ՁայնագրումVadim Demchog?
ՊատմողՎադիմ Դեմչոգ
Երկիր Ռուսաստան
Հեռուստաալիք2×2
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ17
ՌեժիսորՎլադիմիր Պոնոմարյով
ԸնկերությունToonbox
Սերիայի տևողություն3 րոպե
mf0.me


Mr. Freeman (հայ. Պարոն Ազատ Մարդ), համանուն անիմացիոն վեբ-սերիալի գլխավոր հերոս է։ Հրապարակված է Յություբում 2009 թվականի սեպտեմբերի 21-ին և ռուսական Ռունետ ցանցում[1] մեծ հայտնիություն ձեռք բերած նախագիծ է։ Տեսահոլովակների հիմնական բովանդակությունը Mr. Freeman-ի մենախոսություններն են, պրովոկացիոն ձևով ժամանակակից քաղքենու վարած կյանքի քննադատություն է։ Սերիալի 8 տարվա գործունեության ընթացքում հրապարակվել է 21 էպիզոդ, 10 տեսահարց Ֆրիմենի կողմից իր դիտորդներին,  «Выступление на Трансперсональном конгрессе 2010» տեսանյութը, որը էպիզոդ չի համարվում։ 2018 թվականի հուլիսի հաշվարկներով Յութուբյան ալիքը ունի մոտ 900 հազար հետևորդ։ Սերիալը պարունակում է բազմաթիվ «զատկի ձվեր», կրկնորինակումներ և հղումներ։

Սկզբնական շրջանում տեսանյութերը հրապարակվում էին անանուն։ Ստեղծագործական թիմը կանխամտածված աջակցում էր հեղինակային կեղծ տարբերակներին (օրինակ ՝ դերասանի ձայնի փոփոխումը[2]): Նույնիսկ սերիալի հրապարակումից երկու տար անց Վադիմ Դեմչոգը հարցազրույցում նշել է, որ միայն առաջին երեք էպիզոդներում է իր ձայնը Ֆրիմենին տվել[3]։ Եվս մեկ տարի անց՝ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Դեմչոգը խոստովանեց, որ բոլոր էպիզոդներում իր ձայնն է եղել[4]։ Եվ վերջապես, 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվեց վիդեո հարցազրույց ՝ «00:00:00» անվամբ, որտեղ և պարզ դարձավ ստեղծագործական խմբի անդամների ով լինելը։ Նրանք են՝ Պավել Մյունտան (գաղափարի հեղինակ), Վլադիմիր Պոնոմարև (ռեժիսոր), Անատոլի Դոբրժան (տեքստերի հեղինակ, սցենարիստ), Վադիմ Դեմչոգ (դերասան, սցենարիստ)։

2014 թվականի մայիսի 31-ին կայացավ երկրորդ սեզոնի առաջին էպիզոդի օնլայն պրեզենտացիան։ Միջոցառումը տեղի է ունեցել մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Մինսկում, Կիևում, Դոնեցկում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում, Աթենքում, Վարշավայում, Գուանչժոում և այլ քաղաքներում[5]։

Յուրաքանչյուր հոլովակ համարակալված է, մինչդեռ դրանք ժամանակագրական կարգով չեն հրապարակվում։

Սինոփսիսը և մուլտսերիալի թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալը պարունակում է մի շարք «խորհրդանշաններ» և ակնարկներ։ Օրինակ, Ֆրիմենը կարող է հայտնվել այնպիսի կերպարանքով, որը պարունակում է կոնկրետ անձի կամ սոցիալական խմբի առանձնահատկությունները (օրինակ՝ «Я сам себе всё подчинил» արտահայտության ժամանակ Ֆրիմենը, գլխարկը գլխին կանգնած է պատվանդանի վրա, ձեռքը պահած կրծքավանդակի մոտ, այդպես նմանակելով Նապոլեոն Բոնապարտին, կամ «Вы разрываетесь между романтикой противостояния и желанием научиться приспосабливаться и выживать» արտահայտությունը ասելիս նա ընդունում է Չե Գևարայի կերպարանքը)։ Սերիաներում օգտագործվում են «25-րդ կադր»-ը, որոնք պարունակում են ավելի մեծ պատկերների տարրեր։ Բացի այդ, առաջին հայացքից ոչ մի նշանակություն չունեցող դետալները, օրինակ՝ 21.12.12., որոնք զրոական սերիայում կարդիոգրամա են դառնում, ըստ Մայաների օրացույցի համարվում են ներկա դարաշրջանի ավարտման ավսաթվերը։

Առաջին եթերաշրջան
Սերիա Վերնագիր Տևողություն Թողարկման ամսաթիվ Տեսանյութ
1 (1) Mr. Freeman, part 00 («Իսկ դու վստա՞հ էս, որ գիտես, թե ո՞վ էս դու և արդյո՞ք գոյություն ունես») 00:02:58 21.09.2009  Part 00
2 (2) Mr. Freeman, part 64 («Որտեղ պատահի և երբ պատահի…») 00:03:09 06.10.2009  Part 64
3 (3) Mr. Freeman, part 63 («Դու չափից դուրս շիկահեր էս») 00:03:02 21.10.2009  Part 63
4 (4) Mr. Freeman, part 03 («Թանկ եմ վաճառվում») 00:02:47 17.11.2009  Part 03
5 (5) Mr. Freeman, part 04 («Ուշադիր եղեք ՝ կովեր։ Կյանքը կարճ է») 00:03:33 20.12.2009  Part 04
6 (6) Mr. Freeman, part 05 («Նոր տարի՞») 00:02:02 30.12.2009  Part 05
7 (7) Mr. Freeman, part 06 («Ես դերանունը գրվում է մեծատառով») 00:02:52 15.02.2010  Part 06
8 (8) Mr. Freeman, part 58 («Ի՞նչ պատահեց քո երազանքի հետ») 00:02:41 27.02.2010  Part 58
9 (9) Mr. Freeman, part 57 («Ի՞նչ են իրենցից ներկայացնում քո գիտելիքները») 00:02:56 22.03.2010  Part 57
10 (10) Mr. Freeman, part 49 («Խորը խորասուզում։ Եվ այսպես, սկսենք…»[6]) 00:03:28 30.03.2010  Part 49
11 (11) Mr. Freeman, part 24 («Ի՞նչ է ձեր Աստվածը») 00:02:50 07.07.2010  Part 24
12 (12) Mr. Freeman, part 32 («Հազար տարին մեկ») 00:02:58 20.09.2010  Part 32
13 (13) Mr. Freeman, part 40 («Ողջույն, սոցիոլական շիզոֆրենիա») 00:03:12 11.01.2011  Part 40
14 (14) Mr. Freeman, part 48 («Ե՞ս») 00:02:47 31.01.2011  Part 48
15 (15) Mr. Freeman, part 09 («Եվ ի՞նչ») 00:02:50 28.06.2011  Part 09
16 (16) Mr. Freeman, part 01 («Բաց նամակ նախագահին») 00:01:41 11.10.2011  Part 01
17 (17) Mr. Freeman, part 02 («Իսկ դու խաղացո՞ղ էս») 00:06:10 11.11.2011  Part 02
18 (18) Mr. Freeman, part 62 («Հետ դարձի ճանապարհ չկա») 00:02:10 06.03.2012  Part 62
19 (19) Mr. Freeman, part 61 («Մանտրա․ Սև Աստված և Սպիտակ Աստված») 00:06:08 16.08.2012  Part 61
Երկրորդ եթերաշրջան
Սերիա Վերնագիր Տևողություն Թողարկման ամսաթիվ Տեսանյութ
1 (20) Mr. Freeman, part 60 («Ո՞րն է ձերք բերման հմտությունը?») ( ТО "420"֊ի հետ համատեղ) 00:04:39 31.05.2014 (оффлайн-презентация)

03.06.2014

 Part 60
2 (21) Mr. Freeman, part 59 («Խիղճ»[7]) 00:04:00 18.05.2017  Part 59
3 (22) Mr. Freeman, part 07 («Ներբող»[8]։ Հրապարակվել է Սթիվեն Հոքինգի մահվան օրը) 00:11:36 13.03.2018 (оффлайн-презентация)

14.03.2018[9]

 Part 07

Տեսահարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Թողարկման ամսաթիվ Հոլովակ
MF15-001 («Ո՞ր արժույթն է ամենա գլխավորը») 02.08.2011  MF15-001
MF15-823 («Ո՞վ էս դու իրականում») 09.08.2011  MF15-823
MF15-821 («Ձեզնից ո՞վ երբեք ուրիշինը չի վերցրել») 16.08.2011  MF15-821
MF15-809 («Իսկ դու փոփոխությունները նկատու՞մ էս») 23.08.2011  MF15-809
MF15-811 («Իսկ դու ինձ նկատու՞մ էս») 30.08.2011  MF15-811
MF15-797 («Սեփական ստրկության իրազեկումը։ Առաջին քայլը դեպի ազատությու՛ ն») 06.09.2011  MF15-797
MF15-019 («Հետազոտություն անցկացնե՞նք») 13.09.2011  MF15-019
MF15-029 («Իսկ դուք ծննդաբերել պատրաստվու՞մ եք») 20.09.2011  MF15-029
MF15-313 («Իսկ ինչո՞վ էս զբաղվում դու») («А чем балуешься ты?») 27.09.2011  MF15-313
MF15-031 («Իսկ դու ուզու՞մ էս, որ ես հարստանամ») 04.10.2011  MF15-031

Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տևողություն Տեսանյութ
Выступление на Трансперсональном Конгрессе 2010 («Ճանապարհը դա ես եմ») 00:02:29  Տեսանյութը

Նոր Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Ֆրիմենի պաշտոնական կայքում հրապարակվում է ստեղծագործական թիմից վերցրած հարցազրույց, որում ասվում է այն գաղափարի առկայության մասին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհն ապագայում (իրենց պատկերացմամբ)։ Ելույթից պարզ է դառնում, որ 2-րդ եթերաշրջանում Ֆրիմենը անդրադառնալու է այդ թեմային։
  • 2017 թվականի հուլիսի 20֊ին Mr. Freeman֊ը գործարկեց MFCoin գաղտնի արտարժույթը, իսկ 2017 թվականի օգոստոսի 14֊ին սոցիալական կայքերի միջոցով պարզ դարձավ նոր՝ վիրտուալ պետության ստեղծման  ՝ «Ֆրիլենդ»֊ի  (անգլ. Freeland) մասին։

Հաղթանակները մրցույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի ապրիլի 15֊ին Բեռլինում, բլոգերի միջազգային՝ The Best of Blogs մրցույթում, «Միստեր Ֆրիմեն»֊ի օրագիրը ճանաչվել է հաղթող ՝ «Լավագույն վիդեոբլոգ» անվանակարգում[10]։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի մայիսի 31֊ին ՝ Մոսկվայում, Բալոտնայա առափնյա հասցեի համար 3 տանը տեղի ունեցավ 49֊րդ մասի (part) պրեմիերան ՝ «Cyberbrothers»֊ի աջակցությամբ։
  • 2010 թվականի հունիսի 15֊ից սերիալը սկսվեց հեռարձակվել ՝ «2х2» հեռուստաալիքով , ամեն երկուշաբթի և ուրբաթ՝ 00:00֊ին։
  • 2010 թվականի հունիսի 23֊ին 17֊րդ անդրանձնային համագումարում կազմակերպվել է  Mr. Freeman֊ի անձնակազմի ողջույնի խոսքը։
  • 2012 թվականի օգոստոսի 12֊ին 5֊րդ Կոտելնիչեսկի նրբանցքի համար 11 տանը տեղի ունեցավ 61֊րդ մասի (part) պրեմիերան, որպես մուլտիմեդիայի փորձարարական շոուի տարր[11]։
  • 2014 թվականի մայիսի 31֊ին 132 երկրների հարթակներում տեղի ունեցավ սերիալի երկրպագուների կողմից կազմակերպված 60֊րդ մասի (part) առցանց ցուցադրությունը[12]։
  • 2017 թվականի փետրվարի 24֊ին հայտարարվեց սերիալի շարունակության մասին[13]։
  • 2018 թվականի մարտի 13֊ին Մոսկվայի Գրողների Կենտրոնական Տանը,  «Փակիր աչքերդ և նայիր» բեմադրության ժամանակ՝ նվիրված Վադիմ Դեմչոգի 55֊ամյակին, տեղի ունեցավ 07֊րդ մասի (part) ցուցադրությունը։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի վերջում և 2011 թվականի սկզբում համացանցում հրապարակվեց սերիալի մի քանի սերիաների թարգմանությունները՝ անգլերեն[14], ղազախերեն և ուկրաիներեն լեզուներով։ Սակայն, 2016 թվականին բացվեցին Միսթեր Ֆրիմենի պաշտոնական ալիքները ՝ անգլերեն[15], ուկրայիներեն[16] և գերմաներեն[17] լեզուներով և նոր դերասաններով (սակայն, գերմաներեն ալիքը մինչ այժմ ակտիվ չէ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի ֆանտաստ֊գրող Ուիլյամ Գիբսոնի 2003 թվականի «Պատկերների ճանաչում» վեպում առաջին անգամ խոսվում է ծածկագրված հանրային հաղորդագրությունների դարավոր հասկացությունը ՝ անանուն և խորհրդավոր առցանց տեսահոլովակներում։
  • Фрэнки-шоу

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Умница Mr. Freeman :: Частный Корреспондент». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  2. 04֊րդ մասից (part) սկսած Ֆրիմենը խոսում էր ոչ թե բարձր (արագացված), այլ ցածր (դանդաղ) ձայնով։ Հետևյալ սերիայում կատարվում է սահուն անցում «հին» ձայնից «նոր» ձայն։
  3. Вадим, Демчог. «Интервью / Вадим Демчог». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Эхо Москвы». echo.msk.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Карта презентаций Mr. Freeman 31 мая 2014 | VK». vk.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  6. Альтернативное название — «Дорога возникает под шагами идущего»
  7. Lenta.RU: «Опасная правда: зачем воскрес Mr. Freeman, заставивший многих задуматься о смысле жизни»
  8. Planeta.RU: «Самая грандиозная серия загадочного Mr. Freeman’а „Ода“ (part 07), посвященная новому виртуальному государству Freeland и другим важнейшим идеям Фримана, которые перевернут мир.»
  9. «Сообщество Mr.FreeMan». youtube.com. 31.01.2018.
  10. «В число лучших блогов в мире вошли три русскоязычных дневника». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  11. «"Мистер Фриман" представит новый ролик вживую». Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  12. «Презентация Mr. Freeman Part60 31/05/2014 – Google Իմ քարտեզները». Google My Maps. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  13. «Wall». vk.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  14. «Mr. Freeman, part 0». youtube.com. ganjubaskent. 01/04/2011.
  15. «Mr. Freeman (English)». youtube.com.
  16. «Mr. Freeman (Українська)». youtube.com.
  17. «Mr. Freeman (Deutsch)». youtube.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mr. Freeman» հոդվածին։