Monte dei Paschi di Siena
| Monte dei Paschi di Siena | |
|---|---|
| Տեսակ | բանկ, բիզնես ձեռնարկություն, ֆինանսական ինստիտուտ և հանրային ընկերություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | մարտի 4, 1472 |
| Գլխադասային գրասենյակ | Սիենա, Տոսկանա, Իտալիա և Palazzo Salimbeni, Սիենա, Տոսկանա, Իտալիա |
| Անձնակազմ | 25 781 մարդ (հունիսի 30, 2017)[2] |
| Հիմնադիր | Սիենայի Հանրապետություն |
| Պարգևներ | |
| Կայք | mps.it(իտալ.) |
Banca Monte dei Paschi di Siena S.p.A (հայտնի է որպես BMPS կամ պարզապես MPS), իտալական բանկ: Համարվում է աշխարհի հնագույն բանկը, որի պատմությունը սկիզբ է առնում 1472 թվականին հիմնադրված գրավատնից և ներկայիս տեսքով ձևավորվել է 1624 թվականին։ 2025 թվականին Mediobanca-ի ձեռքբերումից հետո հանդիսանում է Իտալիայի երրորդ ամենամեծ բանկը[4][5]։
1995 թվականին բանկը (այն ժամանակ հայտնի որպես Monte dei Paschi di Siena) կանոնադրական կորպորացիայից վերակազմավորվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որը կոչվել է Banca Monte dei Paschi di Siena (Banca MPS): Ստեղծվել է Fondazione Monte dei Paschi di Siena հիմնադրամը՝ բանկի բարեգործական գործառույթները շարունակելու և մինչև 2013 թվականի ֆինանսական փրկությունը դրա ամենախոշոր առանձին բաժնետերը լինելու համար: 2016-17 թվականներին BMPS-ը պայքարում էր կործանումից խուսափելու համար[6][7], և 2017 թվականի հուլիսին Իտալիայի կառավարությունը կրկին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այն։
2020 թվականին BMPS-ն Իտալիայում ունեցել է մոտավորապես 1,400 մասնաճյուղ, 21,000 աշխատակից և 3.9 միլիոն հաճախորդ[8], ինչպես նաև մասնաճյուղեր ու բիզնեսներ արտերկրում: Դուստր ձեռնարկությունը՝ MPS Capital Services-ը, զբաղվում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեությամբ[9]: 2014 թվականի վերջին Եվրոպական բանկային վերահսկողության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ այն դասվել է որպես Նշանակալի հաստատություն (Significant Institution), և վերահսկվում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից[10][11]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Banca Monte dei Paschi di Siena-ն իր պատմությունը սկսում է գրավատնից (monte di pietà), որը հիմնադրվել է Սիենայի Հանրապետության Մագիստրատուրայի հրամանով 1472 թվականի մարտի 4-ին, երբ հաստատվել է դրա կանոնադրությունը։ Այդ իսկ պատճառով այն հաճախ համարվում է աշխարհի ամենահին անընդմեջ գործող բանկը։ Դրա հիմնադրման հիմքը 1419 թվականին գրված «Statuto dei Paschi»-ն է՝ մի օրենք, որը կարգավորում էր Մարեմայում գյուղատնտեսության և անասնապահության հետ կապված բոլոր գործողությունները[12]։
Դրա ներկայիս տեսքը սկիզբ է առնում 1624 թվականից, երբ Սիենան միացվել է Տոսկանայի Մեծ Դքսությանը, և Մեծ Դուքս Ֆերդինանդո II-ը Monte-ի ավանդատուներին, որպես երաշխիք, տրամադրել է Մարեմայի պետական արոտավայրերի եկամուտը (այսպես կոչված «Paschi»-ն, որն էլ բանկին տվել է իր անվանումը)։ Բանկն ամրապնդել է և ընդլայնել իր բանկային գործունեությունը 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում։
Իտալիայի միավորմամբ բանկն ընդլայնել է իր գործունեությունն ամբողջ Իտալական թերակղզում՝ նախաձեռնելով նոր գործառույթներ, այդ թվում՝ հիփոթեքային վարկավորումը, ինչն առաջին փորձն էր Իտալիայում: 19-րդ դարի վերջին այն դեռևս պետական սեփականություն էր[13]։
1988 թվականին MPS-ը ներգրավվել է Cassa di Risparmio di Prato-ի ֆինանսական փրկության գործընթացում՝ դառնալով դրա հիմնական բաժնետերը։
1995 թվականին Իտալիայի Հանրապետության Գանձապետարանի նախարարության օգոստոսի 8-ի դեկրետով (հրամանագրով) ստեղծվել են երկու հաստատություններ՝ Banca Monte dei Paschi di Siena S.p.A.-ն և Fondazione Monte dei Paschi di Siena հիմնադրամը[14]։ Վերջինս շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կանոնադրական նպատակն է աջակցություն, բարեգործություն և սոցիալական օգուտ ապահովել կրթության, գիտության, առողջապահության և արվեստի ոլորտներում՝ հատկապես հաշվի առնելով Սիենա քաղաքն ու համանուն գավառը։
1999 թվականի հունիսի 25-ին Banca Monte dei Paschi di Siena-ն հաջողությամբ ցուցակվել է Իտալական ֆոնդային բորսայում (ցուցակումով մուտք է գործել բորսա)։
Ընդլայնում (2000-2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական ֆոնդային բորսայում իր դեբյուտից (մուտքից) հետո բանկը սկսել է առևտրային և գործառնական ընդլայնման ակտիվ փուլ։ Բանկը ձեռք է բերել մի քանի տարածաշրջանային բանկեր՝ «Banca Agricola Mantovana»-ն և «Banca del Salento»-ն, իսկ դուստր ձեռնարկություն հանդիսացող «Banca Toscana»-ն միաձուլվել է հիմնական բանկին։ 2003 թվականի մարտին «Cassa di Risparmio di Prato»-ի վերահսկիչ փաթեթը (79%) 411.2 միլիոն եվրոյով վաճառվել է «Banca Popolare di Vicenza»-ին[15]։ Բանկը նաև գործընթաց էր սկսել շուկայի ռազմավարական սեգմենտներում արտադրական կառուցվածքներն ամրապնդելու ուղղությամբ՝ արտադրանք մշակող (պրոդուկտային) ընկերությունների զարգացման միջոցով.
- Consum.it՝ սպառողական վարկավորման ոլորտում
- MPS Leasing and Factoring՝ պարաբանկային (հարբանկային) ոլորտում
- MPS Finance՝ ներդրմանային բանկային գործում
- MP Asset Management SGR՝ կառավարվող խնայողությունների ոլորտում
- MPS Personale՝ ֆինանսական առաջխաղացման ոլորտում
- MPS Banca per l'Impresa՝ բիզնեսի վարկավորման և կորպորատիվ ֆինանսական ծառայությունների ոլորտում
Միևնույն ժամանակ, բանկը բարձրացրել է իր առևտրային արտադրողականությունը՝ նպատակ ունենալով բարելավել ներդրողներին ու ձեռնարկություններին տրամադրվող աջակցության և խորհրդատվության մակարդակը, ինչպես նաև արդիականացրել է իր գործունեությունը մասնավոր բանկային ծառայությունների և մասնավոր կենսաթոշակային ծրագրերի ոլորտներում։ Այս ընդլայնման պլանի ավարտին բանկն իրականացրել է Խմբի նոր մասնաճյուղերի բացման լայնածավալ ծրագիր՝ հասցնելով մասնաճյուղերի թիվը ավելի քան 2,000-ի: Ընդլայնման այս մոդելը ֆինանսավորելու համար բանկը կնքել է մի քանի ածանցյալ գործիքների (դերիվատիվների) թաքցված պայմանագրեր. դրանք էին՝ «Santorini» գործողությունը 2002 թվականին և «Alexandria» գործողությունը 2006 թվականին:[16]
Antonveneta-ի ձեռքբերում (2006-2008)
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 8-ին «Monte dei Paschi di Siena»-ն հայտարարել է, որ համաձայնության է եկել «Banco Santander»-ի հետ՝ 9 միլիարդ եվրոյով «Banca Antonveneta»-ն գնելու վերաբերյալ[17][18], բացառությամբ «Interbanca» դուստր ձեռնարկության, որը պատկանում է իսպանական բանկին: «Antonveneta»-ն այն բանկն է, որը «Բանկոպոլի» (Bancopoli) սկանդալից հետո ձեռք էր բերվել «ABN AMRO»-ի կողմից և պետք է անցներ «Banco Santander»-ին՝ «RBS»-ի, «Santander»-ի և «Fortis»-ի կոնսորցիումի կողմից հոլանդական այդ բանկի գնումից հետո:
2007 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում «Banca MPS»-ը 584․8 միլիոն եվրոյով վաճառել է «Finsoe»-ում (որը «Unipol Group»-ի միջանկյալ հոլդինգային ընկերությունն է) ունեցած իր բոլոր բաժնետոմսերը (27.839%)[19][20]։ 2008 թվականին «Quadrifoglio Vita»-ն՝ «Unipol»-ի և «Banca Agricola Mantovana»-ի համատեղ ապահովագրական ընկերությունը, «Unipol»-ից ձեռք է բերվել «Axa»-ի կողմից՝ «Banca MPS»-ի միջնորդությամբ, իսկ «Banca Agricola Mantovana»-ն միաձուլվել է «Banca MPS»-ին[20]։
2007 թվականի դեկտեմբերին «Banca MPS»-ը մոտ 399 միլիոն եվրոյով «Intesa Sanpaolo»-ից ձեռք է բերել նաև «Cassa di Risparmio di Biella e Vercelli» տարածաշրջանային բանկը[21]։
2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրագոտու ճգնաժամի ընթացքում Իտալիայի պետական պարտքի եկամտաբերության բարձրացումից և արժեթղթերի գնահատման անկումից հետո, «MPS»-ը 2012 թվականի առաջին կիսամյակում կրել է ավելի քան 2 միլիարդ դոլարի կորուստ, այն ստիպված է եղել իրականացնել կապիտալի համալրում (վերակապիտալիզացիա) և կանգնել վերակազմավորման կամ ավելի վատ հեռանկարի առջև։ Մինչև կապիտալի համալրումը բանկի հիմնական սեփականատերը հանդիսացող «Fondazione Monte dei Paschi di Siena» հիմնադրամը երկար ժամանակ դիմադրում էր նոր կապիտալի թողարկմանը, ինչը կնվազեցներ իր փայաբաժինը։ 2012 թվականի սեպտեմբերին, նույնիսկ փայաբաժնի նվազեցումից հետո, թվում էր, թե բանկը «պատրաստ է» ազգային կառավարությանը տրամադրել սեփականության ավելի մեծ մասնաբաժին՝ հավելյալ կապիտալ ստանալու դիմաց[22]։
2012 թվականի դեկտեմբերին «Cassa di Risparmio di Biella e Vercelli»-ն մոտ 205.5 միլիոն եվրոյով վաճառվել է «Cassa di Risparmio di Asti»-ին[23][24]։
Թաքնված կորուստներ և Իտալիայի բանկի փրկարարական աշխատանքներ (2013 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին «Santorini» և «Alessandria» գործողությունները սկսել են հսկայական կորուստներ առաջացնել։ Բանկի ֆինանսական հաշվետվություններում դրանք թաքցնելու համար բարձրագույն ղեկավարությունը, ներառյալ բանկի նախագահ Ջուզեպպե Մուսարին, որոշել էր ածանցյալ գործիքների (դերիվատիվների) պայմանագրեր կնքել «Deutsche Bank»-ի և «Nomura»-ի հետ։ Այս գործարքն ի վերջո հանգեցրել էր բանկի 13 ղեկավարների ազատազրկման դատապարտմանը[25]։
Մինչև ածանցյալ գործիքների պայմանագրերի կնքումն ընկած ժամանակահատվածում «Santorini» և «Alessandria» գործողությունների հետևանքով կուտակված կորուստների գնահատականները տատանվում էին 500-ից մինչև 750 միլիոն եվրոյի սահմաններում[26]։ Այս գործողություններին վերաբերող փաստաթղթերը երբևէ չեն փոխանցվել բանկի սեփական աուդիտորներին կամ Իտալիայի բանկին (Banca d'Italia)։ Ածանցյալ պայմանագրերը և դրանց առնչվող փաստաթղթերը հայտնաբերվել ու հանրայնացվել են բանկի նոր խորհրդի կողմից 2012 թվականի նոյեմբերի վերջին։ Այնուհետև՝ 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի հունվարի կեսերն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերն ուղարկվել են Իտալիայի բանկ։ Բաժնետերերն ու վերլուծաբանները պարզել են, որ բանկը չէր հայտարարագրել ածանցյալ գործիքներից կրած կորուստները։ 2013 թվականի հունվարի 22-ին բանկի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում արժեզրկվել են 5.6%-ով, և Մուսարին հրաժարական է տվել Իտալիայի բանկային ասոցիացիայի (Associazione Bancaria Italiana) նախագահի պաշտոնից[17]։
2013 թվականի հունվարի 23-ին բացահայտվել է թաքցված ածանցյալ գործիքների (դերիվատիվների) սկանդալը։ Այդ օրը բանկի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում արժեզրկվել են 8.43%-ով[27], իսկ հաջորդ օրը՝ ևս 8%-ով[28]։
2013 թվականի հունվարի 25-ին հրավիրվել է բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով։ Նրանք որոշել են Տնօրենների խորհրդին լիազորություն տալ՝ ավելացնելու բաժնետիրական կապիտալը առավելագույնը 4.5 միլիարդ եվրոյով՝ «Մոնտիի պարտատոմսերի» փոխարկման իրավունքի կիրառումն ապահովելու համար։ «MPS»-ը պահանջել է 3.9 միլիարդ եվրոյի միջամտություն, ներառյալ 1.9 միլիարդ եվրո՝ նախկին «Տրեմոնտիի պարտատոմսերը» փոխարինելու համար։
Տնօրենների խորհրդին արտահերթ լիազորությունների պատվիրակումը ներառում էր նաև բաժնետիրական կապիտալը 2 միլիարդ եվրոյով ավելացնելու հնարավորություն՝ բացառապես բաժնետոմսերով վճարման ենթակա տոկոսների սպասարկման համար։ Բաժնետերերը որոշումը հաստատեել են 98% կողմ ձայներով[29]։
Քվեարկությունից հետո բանկի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում վերականգնվել են 11.36%-ով՝ երեք օրվա ընթացքում երեք բորսայական նստաշրջանների ժամանակ իրենց արժեքի ավելի քան 20%-ը կորցնելուց հետո[30]։
2013 թվականի հունվարի 26-ին Իտալիայի բանկը հաստատել է բանկի կողմից ներկայացված 3.9 միլիարդ եվրոյի (5.3 միլիարդ դոլար) ֆինանսական փրկության հայտը[31]։
Ընկերությունը նոր սկանդալի ալիք է բարձրացրել 2013 թվականին, երբ մեղադրվել է 2012 թվականի հոկտեմբերին Իտալիայի շուկայի կարգավորող մարմնին մոլորեցնելու մեջ՝ պետության կողմից 4.1 միլիարդ եվրոյի (5.47 միլիարդ դոլար) ֆինանսական փրկության միջոցներ ստանալուց կարճ ժամանակ առաջ[32]։
2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Fondazione Monte dei Paschi di Siena» հիմնադրամը մերժել է 3 միլիարդ եվրո արժողությամբ նոր բաժնետոմսերի թողարկման ծրագրերը՝ կապիտալի հայթայթումը հետաձգելով առնվազն մինչև 2014 թվականի մայիս և մեծացնելով ազգայնացման ռիսկը[33]։
Երեք տարի տևած դատավարությունից հետո՝ 2019 թվականի նոյեմբերին, բանկի 13 նախկին ղեկավարներ դատապարտվել են ազատազրկման։ «Monte dei Paschi»-ի նախկին նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը (CEO) ստացել են յոթական տարվա ազատազրկում, իսկ երկու բարձրաստիճան ղեկավարներ՝ հինգ և չորս տարի։ «Deutsche Bank»-ի երեք բանկիրներ դատապարտվել են հինգ տարվա ազատազրկման, իսկ «Nomura»-ի երկու աշխատակիցներ՝ հինգ և երեք տարվա։ Դատարանը որոշել էր, որ նրանք հանցավոր համաձայնության են եկել՝ բարդ ածանցյալ պայմանագրերի միջոցով թաքցնելու համար «Monte dei Paschi»-ի՝ 2008-2012 թվականների ընթացքում կրած 2 միլիարդ եվրոյի կորուստները։ «Deutsche Bank»-ը և «Nomura»-ն տուգանվել են 160 միլիոն եվրոյով, իսկ «Monte dei Paschi»-ն 2016 թվականին մեղքի ընդունման համաձայնությունից (մեղքը ճանաչելու գործարքից) հետո վճարել էր 10.6 միլիոն եվրո[34]։
Բողոքարկումից հետո՝ 2022 թվականի մայիսին, Միլանի վերաքննիչ դատարանը բեկանել է նախկին ղեկավարների և երկու բանկերի նկատմամբ 2019 թվականի դատավճիռը ածանցյալ գործարքների մասով և չեղարկեց «Deutsche Bank»-ի ու «Nomura Holdings Inc.»-ի նկատմամբ կիրառված գույքի բռնագրավումները[35][36]։ 2013 թվականի հոկտեմբերին Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը հաստատեց արդարացման դատավճիռները «Monte dei Paschi»-ի ածանցյալ գործիքների գործով[37]։
Դանդաղ վերականգնում (2014-2022)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտին «BlackRock»-ը հայտարարել էր բանկում իր 5.748% մասնաբաժնի մասին (քանի որ այդ ժամանակ բանկը դեռևս հանդիսանում էր ֆոնդային բորսայի ինդեքսների բաղկացուցիչ մաս, ինչպիսին է FTSE MIB-ը, ֆոնդերի կառավարիչները մասնաբաժիններ ունեին իրենց ինդեքսային ֆոնդերում և պարտավոր էին բացահայտել 5%-ը կամ դրանից բարձր մասնաբաժինները)[38]։ Հուլիսին կապիտալի ավելացման գործընթացն ավարտվել է, որի արդյունքում բանկային հիմնադրամին արդեն պատկանում էր բաժնետոմսերի ընդամենը 2.500%-ը։ Հոկտեմբերին բանկը ձախողել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից խոշոր եվրոպական բանկերի համար անցկացված սթրես-թեստը (Եվրոպական բանկային վերահսկողության առաջին համապարփակ գնահատումը), և նրան երկու շաբաթ էր ժամանակ տրվել 2.11 միլիարդ եվրո կապիտալ հայթայթելու ծրագիր պատրաստելու համար։ Չնայած ընդամենը չորս ամիս առաջ 5 միլիարդ եվրոյի բաժնետոմսեր թողարկելուն՝ ԵԿԲ-ն հայտարարել է, որ բանկն ի վիճակի չէ դիմակայել ֆինանսական աղետին։ Դրանից հետո բաժնետոմսերի արժեքն ընկել է 22%-ով[39]։ 2014 թվականի նոյեմբերին բանկը հայտնել է տարվա 3-րդ եռամսյակում 1.1497 միլիարդ եվրոյի կորստի մասին[40][41]։ Ի վերջո, 2014 ֆինանսական տարում բանկն ունեցել է 5.3429 միլիարդ եվրոյի զուտ կորուստ, ինչի հետևանքով կապիտալի ավելացումից ստացված միջոցներն ամբողջությամբ հօդս են ցնդել։ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի առաջին մակարդակի կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում էր 8.7%[42]։
2015 թվականի հուլիսի 6-ին՝ Հունաստանի ֆինանսական փրկության վերաբերյալ հանրաքվեից հետո, «Monte dei Paschi»-ի բաժնետոմսերի առևտուրը կասեցվել է այն բանից հետո, երբ դրանք արժեզրկվել են 5.7%-ով[43]։ Ի վերջո, «Banca MPS»-ը 2015 թվականին արձանագրել է 388 միլիոն եվրոյի զուտ շահույթ, սակայն դա հիմնականում պայմանավորված էր «Alexandria» գործարքը որպես CDS (վարկային դեֆոլտ սվոփ) ածանցյալ գործիք վերաձևակերպելու ազդեցությամբ։ Բանկի CET1 կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում էր 12%՝ գլխավորապես տարվա ընթացքում իրականացված ևս մեկ կապիտալի ավելացման շնորհիվ։ Եվրոպական կենտրոնական բանկը «Banca MPS»-ից պահանջել էր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած ապահովել նվազագույնը 10.75% ցուցանիշ, իսկ անցումային շրջանում՝ 10.2%։ Ավելին, ինչպես չաշխատող վարկերի համախառն (34%)[44], այնպես էլ զուտ հարաբերակցությունը ընդհանուր վարկերին (22%) դեռևս բարձր էր իտալական միջին ցուցանիշից (2015 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ համախառն 18.1% և զուտ 10.8%)[45], իսկ բուն իտալական միջին ցուցանիշն իր հերթին բարձր էր Եվրոպական միության միջինից։
2016 թվականի հունվարի 21-ին «MPS»-ն իրականացրել է 1.6 միլիարդ եվրո արժողությամբ գործող լիզինգային դեբիտորական պարտքերի պորտֆելի արժեթղթավորում (սեկյուրիտիզացիա)՝ 1.4173 միլիարդ եվրո արժեքով։ Բանկը հետ է գնել արժեթղթերի 656 միլիոն եվրոյի մասը (B-ից մինչև D տրանշները) և շուկայում վաճառել արժեթղթերի 761.3 միլիոն եվրոյի մասը (A տրանշ)[46]։
2016 թվականի ապրիլին Գերմանիայի Բունդեսբանկի (Bundesbank) խորհրդի անդամ Անդրեաս Դոմբրետը նշել է, որ հունական և իտալական բազմաթիվ բանկեր «զոմբի բանկեր» են, որոնք պահպանվում են քաղաքական պատճառներով։ Նա հորդորել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը պետք է զբաղվի չաշխատող վարկերի բարձր մակարդակ ունեցող բանկերի հարցով։ Այնուամենայնիվ, նա հստակ չի նշել՝ արդյոք «BMPS»-ն այդ «զոմբի» բանկերից մեկն էր, թե ոչ[47]։
Հունիսի 23-ին 290 միլիոն եվրո համախառն արժեքով վատ վարկերի պորտֆելն առանց հետադարձ պահանջի իրավունքի օտարվել է «Kruk Group»-ին[48]։ Հուլիսի 4-ին բանկը հաստատել է, որ Եվրոպական կենտրոնական բանկից ստացվել է չաշխատող վարկերի (NPLs) ծավալը նվազեցնելու պահանջ։ 2015 թվականին բանկն ունեցել է 46.9 միլիարդ եվրոյի համախառն և 24.2 միլիարդ եվրոյի զուտ չաշխատող վարկեր։ Բանկը նպատակադրվել էր մինչև 2018 թվականը չաշխատող համախառն վարկերի հարաբերակցությունն ընդհանուր վարկերին նվազեցնել մինչև 20%-ի։ Այնուամենայնիվ, այս ցուցանիշը դեռևս բարձր էր 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ իտալական միջին ցուցանիշից[49]։
2016 թվականի հուլիսի 29-ին հայտարարվել է Եվրոպական Միության բանկերի 2016 թվականի սթրես-թեստի մասին: Թեստին մասնակցած 51 բանկերից BMPS-ը միակ բանկն էր, որի համար CET1 հարաբերակցությունը (ամբողջական Բազել III-ի հիման վրա) 2018 թվականի անբարենպաստ սցենարում կանխատեսվել էր բացասական[50]: Եթե CET1 հարաբերակցությունը և ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը (ամբողջական կապիտալի հիման վրա) սահմանվեն համապատասխանաբար 8% և 11.5% նույնիսկ 2018 թվականի անբարենպաստ սցենարում, դա կնշանակեր, որ բանկը կունենա 8.8 միլիարդ եվրոյի կապիտալի պակասորդ (հիմնական 1-ին մակարդակի, լրացուցիչ 1-ին մակարդակի և 2-րդ մակարդակի կապիտալների համակցված), ըստ Եվրոպական կենտրոնական բանկի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի հրապարակման[51][52]։
Նույն օրը հայտարարվել է բանկը 5 միլիարդ եվրոյով վերակապիտալացնելու ծրագրի մասին. բանկը նաև նախատեսում էր արժեթղթավորել չաշխատող վարկերի ամբողջ պորտֆելը՝ 9․2 միլիարդ եվրո նպատակային ծավալով, որի զուտ հաշվեկշռային արժեքը 2016 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմում էր 10․2 միլիարդ եվրո։ Կրտսեր տրանշըկբաշխվեր բանկի բաժնետերերին (առաջարկվող 1․6 միլիարդ եվրոյի չափով), մեցանինային տրանշը 1․6 միլիարդ եվրոյով կվաճառվեր «Atlante» հիմնադրամին (2016 թվականի դեկտեմբերին փոփոխվեցլ է՝ նպատակ ունենալով 1․526 միլիարդ եվրոյով գնել կրտսեր մեցանինային տրանշը)[53], իսկ ավագ տրանշները 6 միլիարդ եվրոյով կվաճառվեին շուկայում, ընդ որում՝ դրանց մի մասը կլիներ պետական երաշխիքի իրավասու։ Ակնկալվում էր, որ դա թույլ կտար համախառն չաշխատող վարկերի (NPL) գործակիցը նվազեցնել մինչև 17․8%-ի, ինչը հավասար էր իտալական միջին ցուցանիշին, բայց դեռևս ավելի բարձր էր, քան եվրոպական շատ այլ գործընկեր բանկերինը[54]։ 2016 թվականի դեկտեմբերին օտարման ծրագիրը փոփոխվել է՝ ավելացվել ավագ մեցանինային տրանշ (1․171 միլիարդ եվրոյի չափով), որի տեղաբաշխումը պետք է երաշխավորեր (underwrite) հենց ինքը՝ բանկը[53]։
2016 թվականի սեպտեմբերին գործադիր տնօրեն Ֆաբրիցիո Վիոլան[55] և նախագահ Մասիմո Տոնոնին հրաժարական տվեցին[56]։ Նրանց փոխարինեցին համապատասխանաբար Մարկո Մորելլին[57] և Ալեսանդրո Ֆալչային։
2016 թվականի նոյեմբերի 28-ին BMPS-ի յուրաքանչյուր 100 բաժնետոմսը փոխարկվել է մեկ նոր BMPS բաժնետոմսի[58], իսկ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին AXA-ն և BMPS-ը հայտարարել են իրենց գործընկերային բանկային ապահովագրության երկարաձգման մասին՝ համաձայնագիր, որը նախատեսված էր մինչև 2027 թվականը ուժի մեջ մնալու համար[59]։
2016 թվականի դեկտեմբերին BMPS-ը հաջողությամբ իրականացրել է պարտքի և սեփական կապիտալի փոխանակում իրենց ստորադաս պարտքի մի մասի և Tier 1 կապիտալի գործիքի համար՝ մեկ նոր բաժնետոմսի համար առավելագույնը 24.9 եվրո գնով (5 միլիարդ եվրո նոր բաժնետոմսերի թողարկումից բացի)[60][61]: Դեկտեմբերի կեսերին BMPS-ը վերաբացել է փոխանակման առաջարկը, որը հասել է մոտավորապես 2.451 միլիարդ եվրոյի: Սակայն, 5 միլիարդ եվրո նոր բաժնետոմսեր չթողարկելու պատճառով, փոխանակման առաջարկը և չաշխատող վարկերի օտարումը չեղյալ են հայտարարվել[62]: Չնայած J.P. Morgan-ը, Mediobanca-ն, Banco Santander-ը, Bank of America Merrill Lynch-ը, Citigroup-ը, Credit Suisse-ը, Deutsche Bank-ը և Goldman Sachs-ը հուլիսին նախնական ապահովագրական համաձայնագիր էին ստորագրել BMPS-ի հետ[54]: Ոչ մի բանկ և ոչ մի խոշոր ներդրող պայմանագիր չի կնքել BMPS-ի հետ:
2016 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 01:20-ին, ձախողված վերակապիտալիզացիայից հետո կեսգիշերին, BMPS-ը Իտալիայի կառավարությանը խնդրել է նախազգուշական վերակապիտալիզացիա՝ բանկը փրկելու համար՝ ԵՄ բանկերի վերականգնման և լուծման մասին հրահանգի 32(4) հոդվածը (ԵՄ բանկային կարգավորման մասին օրենք, որը սահմանափակում էր պետական օգնությունը որպես վերջին միջոց) վերացնելու միջոցով[63]: Դեկտեմբերի 20-ին Իտալիայի կառավարությունն արդեն իսկ 20 միլիարդ եվրո էր ներգրավել խնայողական հիմնադրամ ստեղծելու համար[64]: UniCredit-ի, BMPS-ի, Banca Popolare di Vicenza-ի, Veneto Banca-ի և Banca Carige-ի, ինչպես նաև մոտ ապագայում վերակապիտալիզացիայի կարիք ունեցող բանկերի հնարավոր վերակապիտալիզացիան ներգրավելու համար:
Հաղորդվել էր, որ ենթակա պարտատոմսերը պարտադիր կերպով կփոխարկվեն բաժնետոմսերի Իտալիայի լուծարման մարմնի (որը Իտալիայի Բանկն է) կողմից՝ որպես «փրկարարական միջոց»։ Սակայն բանկը խնդրել էր, որ «Fresh 2008» 2-րդ մակարդակի ենթակա կապիտալի գործիքը բացառվի նման փրկարարական միջոցից[63], քանի որ շատ ներդրողներ մանրածախ ներդրողներ էին։
2017 թվականի հունվարի 25-ին BMPS-ը թողարկել է 7 միլիարդ եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերի մարման ժամկետը կկազմի 1-ից 3 տարի՝ վերոնշյալ կառավարության հիմնադրամի պետական երաշխիքով։ Բանկը հայտարարել է, որ պարտատոմսը կվաճառվի շուկայում կամ կօգտագործվի որպես գրավ վարկավորման գործընթացում[65]։
2017 թվականի փետրվարի 3-ին BMPS-ը 520 միլիոն եվրոյով վաճառել է իր քարտային բիզնեսը Istituto Centrale delle Banche Popolari Italiane-ին (ICBPI)[66]։ Իտալիայի այլ առաջատար բանկեր, ինչպիսիք են Intesa Sanpaolo-ն և UniCredit-ը, արդեն վաճառել էին իրենց ստորաբաժանումը 2016 թվականին։
2017 թվականի փետրվարի 9-ին BMPS-ը հայտարարել է իր 2016 թվականի ֆինանսական արդյունքները, որոնք պետք է հաստատվեն բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Բանկի 2016 թվականի եկամուտները, զուտ տոկոսային եկամուտը և նախապահովագրական շահույթը նվազել են 2015 թվականի համեմատ: Չաշխատող վարկերի համար նախատեսված արժեզրկումների և պահուստների հետ միասին, տարվա զուտ վնասը կազմել է 3.380 միլիարդ եվրո: CET1 հարաբերակցությունը հասնում էր 8.0% օրենքով սահմանված նվազագույն շեմին (բանկի անհատական հիմունքներով ԵԿԲ պահանջից ցածր՝ 10.75%-ով)[67]։
2017 թվականի հունիսի 1-ին եվրահանձնակատար Մարգրետե Վեստագերը սկզբունքորեն համաձայնել է բանկին պետական օգնություն տրամադրելու հարցը[68]: Հուլիսի 5-ին հաստատվել է բանկի արդյունաբերական ծրագիրը, որի համաձայն բանկը պետք է վերակապիտալիզվեր 8.1 միլիարդ եվրոյով, սակայն միայն 3.9 միլիարդ եվրոն պետք է ապահովագրվեր Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից (բացառությամբ լրացուցիչ բաժնետոմսերի, որոնք կառավարությունը պետք է հետգներ մանրածախ պարտատոմսերի տերերից), իսկ մնացածը պարտատոմսերի տերերի «փրկարարական» միջոցներն էին, որոնք պարտադիր կերպով բանկի պարտատոմսերը փոխարկվում էին բաժնետոմսերի[69]։
Հուլիսի 29-ին բանկը հայտարարել է, որ կառավարությանը նոր բաժնետոմսերի թողարկման գինը կազմում է 6.49 եվրո, իսկ պարտքային-բաժնետիրական բաժնետոմսերի գինը՝ 8.65 եվրո[70]։
Ստեֆանիա Բարիատտին 2017 թվականի դեկտեմբերին MPS-ի նախագահի պաշտոնում փոխարինել է իր նախորդին[71][72]։
2018 թվականի հոկտեմբերի 5-ին BMPS-ը հայտարարել է իր բելգիական դուստր ընկերության՝ Banca Monte Paschi Belgio-ի (BMPB) վաճառքի մասին Warburg Pincus-ի կողմից կառավարվող ֆոնդերի մասնակցությամբ ընկերությանը։ Վաճառքի գինը սահմանվել է 42 միլիոն եվրո՝ ենթակա ճշգրտման մեխանիզմի։ 2018-2020 թվականների ընթացքում բանկը իր հարկումից առաջ շահույթի 49.8%-ը ստացել է հարկային դրախտներում[73]։
Վերադարձ շահութաբերությանը և մասնավորեցում (2023-2024)
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի նոյեմբերի 20-ին Իտալիայի կառավարությունը վաճառել է MPS-ի 25% բաժնեմասը՝ այդպիսով մասամբ սեփականաշնորհելով բանկը և կառավարության բաժնեմասը 64%-ից կրճատելով մինչև 39%[74]:
2022 թվականին 178 միլիոն եվրոյի կորուստից հետո MPS-ը վերադարձել է ամբողջ տարվա շահույթին՝ 2023 թվականի համար գրանցելով ռեկորդային եկամուտ՝ մի փոքր ավելի քան 2 միլիարդ եվրո: 2024 թվականի փետրվարին MPS-ը վճարել է իր առաջին դիվիդենտները 2010 թվականից ի վեր՝ բաժնետերերին վերադարձնելով 315 միլիոն եվրո[75]:
2024 թվականի մարտի 27-ին Իտալիայի կառավարությունը վաճառել է MPS-ի ևս 12.5% բաժնեմաս՝ մոտ 650 միլիոն եվրոյով: Այս վաճառքը հետագայում կրճատել է Իտալիայի բաժնեմասը MPS-ում՝ այն 39.2%-ից կրճատելով մինչև 26.7%, և առաջ մղել կառավարության MPS-ը սեփականաշնորհելու ծրագիրը[76]:
2024 թվականի նոյեմբերի 14-ին Իտալիայի կառավարությունը վաճառել է MPS-ի 15% բաժնեմասը 1.1 միլիարդ եվրոյով՝ այդպիսով նվազեցնելով իր բաժնեմասը MPS-ում մինչև 11.7%՝ 26.7%-ից, և Banco BPM-ը օգտվել է վաճառքի հնարավորությունից՝ գնելով MPS-ի 5% բաժնեմաս, մինչդեռ Anima Holding-ը գնել է MPS-ի 3% բաժնեմաս[77]։ Այս վաճառքով Իտալիայի կառավարությունը հարգում է ԵՄ-ի առջև ստանձնած մասնավորեցման պարտավորությունները (MPS-ի 2017 թվականի փրկարարական ծրագրի ընթացքում)՝ մինչև 2024 թվականի վերջը իր բաժնեմասը 20%-ից ցածր նվազեցնելու վերաբերյալ։
Mediobanca-ի ձեռքբերումը (2025-ից մինչ օրս)
[խմբագրել | խմբագրել կոդը]
2025 թվականի հունվարի 24-ին MPS-ը հայտարարել է իր ավելի մեծ մրցակից Mediobanca-ի 13.3 միլիարդ եվրոյի արժողությամբ ձեռքբերման առաջարկի մեկնարկի մասին[78]: 2025 թվականի ապրիլի 3-ին կառավարման խորհրդատու Գլաս Լյուիսը առաջարկել է, որ Monte dei Paschi (MPS) ընկերության բաժնետերերը հաստատեն բաժնետոմսերի թողարկումը՝ աջակցելու MPS-ի կողմից Mediobanca ներդրումային բանկի ձեռքբերմանը, որի քվեարկությունը նշանակված է 2025 թվականի ապրիլի 17-ին: Ընդունելով ռիսկերը, ինչպիսիք են մշակութային ինտեգրացիան և Mediobanca-ի գործունեության խաթարումը, Գլաս Լյուիսը գործարքի հետևում տեսնում է ամուր ռազմավարական և ֆինանսական հիմնավորում[79]: 2025 թվականի օգոստոսի 29-ին MPS-ը տիրապետում էր Mediobanca-ի բաժնետիրական կապիտալի 27.1%-ին, և ձեռքբերման առաջարկի հաջողության նվազագույն շեմը հասել է մի քանի օր անց[80]։
2025 թվականի սեպտեմբերի 4-ին MPS-ը հասել է Mediobanca-ի բաժնետիրական կապիտալի 35%-ի գնման հայտի հաջողության նվազագույն շեմին[81]: 2025 թվականի սեպտեմբերի 9-ին MPS-ի գնման հայտը հաջողվել և հասել է Mediobanca-ի բաժնետիրական կապիտալի 62,29%-ին[82][83]։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Ալբերտո Նագելը Mediobanca-ի տնօրենների խորհրդի հետ միասին հրաժարական է տվել։ Նրա հրաժարականը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 28-ին հրավիրված բաժնետերերի ժողովում՝ տնօրենների խորհուրդը երկարաձգելու համար 2026-2028 եռամյա ժամկետով[84][85]։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին MPS-ը ձեռք է բերել Mediobanca-ի կապիտալի մինչև 86,33%-ը։ Սա չի ենթադրում Mediobanca-ի բաժնետոմսերի անհապաղ հեռացում. ակնկալվող շեմը 90% է[86]։ 2025 թվականի սեպտեմբերի 29-ին, Mediobanca-ի ձեռքբերմամբ, տեղի է ունեցել Monte dei Paschi di Siena-ի բաժնետերերի վերակազմավորումը, ընդ որում Delfin-ը ունի Monte dei Paschi-ի և Mediobanca-ի և նրա դուստր ձեռնարկություններից բաղկացած ամբողջ խմբի 17,5%-ի մեծամասնությունը[87][88]: 2025 թվականի հոկտեմբերի 3-ին MPS-ը վերջնականացրել է Mediobanca-ի նոր տնօրենների խորհրդի անդամների ցուցակը[89][90]: 2026 թվականի փետրվարի 17-ին MPS-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Mediobanca-ի հանումը Միլանի ֆոնդային բորսայից և դրա ամբողջական միացումը MPS-ին[91]։
Assicurazioni Generali-ի բաժնետոմսեր (2025-ից մինչ այժմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]
2025 թվականի հոկտեմբերի 1-ին, Mediobanca-ի հաջող ձեռքբերման առաջարկի շնորհիվ, այժմ MPS-ին են պատկանում Mediobanca-ի 13.19% բաժնեմասին Assicurazioni Generali-ում: Միևնույն ժամանակ, Assicurazioni Generali-ն վերահսկում է Banca Generali-ն, որը Mediobanca-ի կողմից փորձված պաշտպանական ձեռքբերման առաջարկի թիրախն էր: Mediobanca-ի կողմից Banca Generali-ի ձեռքբերման առաջարկը ներկայացվել է 2025 թվականի ապրիլի 28-ին՝ MPS-ի կողմից ձեռնարկված ձեռքբերման առաջարկից պաշտպանվելու համար, սակայն այն անհաջող էր, ինչը բացել է ճանապարհը MPS-ի կողմից Mediobanca-ի ձեռքբերման առաջարկի հաջողության համար[92][93]։
Մշակութային և տնտեսական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիենայի Պալացցո Սալիմբենիում գտնվող MPS-ի գլխամասային գրասենյակում պահվում է արվեստի գործերի հավաքածու և մեծ թվով անգնահատելի պատմական փաստաթղթեր, որոնք ընդգրկում են բանկի գոյության դարերը: Այնուամենայնիվ, այս հավաքածուն սովորաբար բաց չէ հանրության համար: Արվեստի գործերի վերջին հանրահայտ ձեռքբերումը՝ Սենյա դի Բոնավենտուրայի ոսկեզօծ պաննոն, բանկի վրա նստել է գրեթե մեկ միլիոն եվրո[94]: Այն միջազգայնորեն հայտնի է նաև որպես իտալական «Մենս Սանա Բասքեթ» բասկետբոլային ակումբի գլխավոր հովանավոր, որը ներկայումս խաղում է A լիգայում և կանոնավոր մասնակցում է Եվրալիգային։
Մինչև եվրոճգնաժամը՝ բանկի շահույթը ֆինանսավորում էր Սիենայի Պալիո դի Սիենան, Սիենայի պատմական շենքերի վերանորոգումը և «բիոտեխնոլոգիական ծրագրերը», որոնք նախատեսված էին Տոսկանական հարթավայրը հետազոտական կենտրոնի վերածելու համար: Այդ գումարի գրեթե ամբողջությունը՝ տարեկան միջինը 150 միլիոն դոլար, 1996-ից 2010 թվականներին, «ցնդել» է 2010 թվականից ի վեր[22]։
Բանկային հիմնադրամի տարեկան հաշվետվության համաձայն, որը հանդես էր գալիս որպես բանկի խոշորագույն բաժնետեր և Տոսկանայի տարածքի բարեգործական կազմակերպություն, հիմնադրամը 2009 թվականին կտրուկ նվազել է բանկից ստացված եկամուտներով՝ 340 միլիոն եվրոյից նվազելով մինչև ընդամենը 62.5 միլիոն եվրո, ինչը ազդել է այլ կազմակերպություններին տրամադրվող միջոցների վրա[95]: 2010 թվականից ի վեր բանկի հետ կապված և չկապված այլ վնասների հետ մեկտեղ, հիմնադրամը ստիպված է եղել կասեցնել այլ կազմակերպություններին տրամադրվող միջոցների բոլոր միջոցները[96][97][98]։
Fondazione Monte dei Paschi di Siena
[խմբագրել | խմբագրել կոդը]Fondazione Monte dei Paschi di Siena-ին պատկանող բաժնեմասը 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի քան 55%-ից[99] 2015 թվականին նվազել է CONSOB-ի կողմից սահմանված հրապարակման ենթակա շեմից ցածր մակարդակի (<2%)[100]։
1936 թվականի կանոնադրությունից ի վեր Սիենայի Մոնտե դեի Պասչիի hիմնադրամի 16 անդամներ նշանակվել են տեղական իշխանությունների կողմից. 8 անդամ՝ Սիենայի քաղաքապետարանի կողմից, 5-ը՝ Սիենա նահանգի, 1-ը՝ Սիենայի համալսարանի, 1-ը՝ Տոսկանայի շրջանի և վերջինը՝ Սիենա-Կոլլե դի Վալ դ'Էլզա-Մոնտալչինոյի արքեպիսկոպոսության կողմից[101]։ Հիմնադրամը նշանակում է MPS կառավարման մարմինը, որի կառավարումն ու գործունեությունը 20-րդ դարից ի վեր մեծապես ազդվել են իտալական քաղաքականությունից: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ այս կապի աստիճանը պարզաբանելու համար, որը ներառում էր կառավարման մարմնի որոշ ներկայացուցիչների, որոնք սերտորեն կապված էին իտալական մասոնության հետ[102]։
Բաժնետերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2026 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Monte dei Paschi-ի հիմնական բաժնետերերն են՝[103]
| Բաժնետեր | Կապիտալի % |
|---|---|
| Delfin S.à r.l. | 17.533% |
| Caltagirone | 10.262% |
| BlackRock | 5.021% |
| Ministry of Economy and Finance | 4.863% |
| Banco BPM S.p.A. | 3.741% |
| Այլ բաժնետերեր | 55.420% |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ https://www.mps.it/media-and-news/comunicati/ComunicatiStampaAllegati/2017/CS_GMPS_1H17%20Results_ITA%20-%20final.pdf
- ↑ http://www.prolocogrosseto.it/ann0-1965.html
- ↑ «Italy's fourth-biggest bank returns to the stockmarket». The Economist. 2017 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «Monte dei Paschi's Strategic Takeover of Mediobanca and Its Implications for Italian Banking Consolidation». 2025 թ․ նոյեմբերի 14.
- ↑ «World's oldest bank scrambles to raise 5 bn euros to avert collapse». Reuters. 2016 թ․ դեկտեմբերի 12 – via Business Standard.
- ↑ Stevenson, Abigail (2016 թ․ դեկտեմբերի 22). «Cramer: Why Wall Street doesn't care that the world's oldest bank is on the brink of collapse». CNBC.
- ↑ «Monte dei Paschi di Siena Consolidated Financial Report» (PDF). BMPS. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «English version of the corporate website». MPS Capital Services. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «The list of significant supervised entities and the list of less significant institutions» (PDF). European Central Bank. 2014 թ․ սեպտեմբերի 4.
- ↑ «List of supervised entities» (PDF). European Central Bank. 2023 թ․ հունվարի 1.
- ↑ Mengozzi, Narciso (1922). Il Monte dei Paschi di Siena. Firenze: R. Bemporad.
- ↑ Leonardo Giani (2008), «Ownership and control of Italian banks: A short inquiry into the roots of the current context» (PDF), Corporate Ownership & Control, 6 (1): 87–98, doi:10.22495/cocv6i1p9
- ↑ Ministry of the Treasury (1995 թ․ օգոստոսի 28). «Approvazione del progetto di ristrutturazione del Monte dei Paschi di Siena». Italian Republic Official Gazette (իտալերեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «2003 annual report» (PDF). Banca Popolare di Vicenza. 2004 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
- ↑ "doppio-flop-derivati" (in Italian), Ilsole24ore 24 January 2013.
- 1 2 "mussari-lascia-presidenza" (in Italian) Ilsole24ore, 22 January 2013.
- ↑ «PRESS RELEASE» (PDF). Banca Monte dei Paschi di Siena. 2007 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2016 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Bilancio al 31 dicembre 2006» (PDF) (իտալերեն). Banca MPS. 2007 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- 1 2 «2008 Bilancio Consolidato» (PDF) (իտալերեն). Banca MPS. 2009 թ․ ապրիլի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «JOINT PRESS RELEASE SALE OF 55% OF BIVERBANCA FINALISED». Intesa Sanpaolo & Banca Monte dei Paschi di Siena. 2007 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- 1 2 Birnbaum, Michael, "In Italy, world's oldest bank faces uncertain future", Washington Post, 1 September 2012. Retrieved 2 September 2012.
- ↑ «Bilancio d'esercizio e Consolidato 2012» (PDF) (իտալերեն). Cassa di Risparmio di Asti. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Bilancio d'esercizio e Consolidato 2012» (PDF) (իտալերեն). Banca Monte dei Paschi di Siena. 2013 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Italian Court Convicts Deutsche Bank, Nomura in Monte Paschi Derivative Trial». Reuters. Reuters. 2019 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 7-ին.
- ↑ "ombre-derivati-monte-titolo" (in Italian), Ilsole24ore, 24 January 2013.
- ↑ "borsa-tokyo-chiude" (in Italian), Ilsole24ore, 23 January 2013.
- ↑ "eurozona-atteso-calo-lindice" (in Italian), Ilsole24ore, 24 January 2013.
- ↑ "assemblea-mps" (in Italian), ilsole24ore.com, 25 January 2013.
- ↑ "borsa-tokyo-chiude-forte" (in Italian), Ilsole24ore, 25 January 2013.
- ↑ Mozee, Carla, "Bank of Italy OKs bailout for scandal-hit bank", MarketWatch, 26 January 2013. Retrieved 26 January 2013.
- ↑ Silvia Aloisi and Stefano Bernabei (2013 թ․ օգոստոսի 23). «Monte Paschi accused of misleading Italy regulator in 2012». Reuters.
- ↑ Za, Valentina; Fonte, Giuseppe (2013 թ․ դեկտեմբերի 30). «Monte Paschi faces nationalization threat after cash call delay». Yahoo Finance. Reuters. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ "The men from Monte", Private Eye, no. 1509, p 41, 15 November 2019
- ↑ Borrelli, Silvia Sciorilli (2022-05-12). «Monte dei Paschi battle rumbles on after verdicts quashed». Financial Times. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «Ex-Deutsche Bank, Nomura Bankers Cleared in Paschi Appeals Case». Bloomberg.com (անգլերեն). 2022-05-06. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «MSN». www.msn.com. Վերցված է 2023-10-12-ին.
- ↑ «BlackRock buys 5.75 percent of Monte dei Paschi». Reuters. 2014 թ․ մարտի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
- ↑ "clock-ticks-for-banca-monte-dei-paschi", online.wsj.com
- ↑ "Nearly $1 billion loss for 3rd quarter", New York Times, 12 November 2014.
- ↑ «CONSOLIDATED INTERIM REPORT ON OPERATIONS AS AT 30 SEPTEMBER 2014» (PDF). Banca Monte dei Paschi di Siena. 2015 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին.
- ↑ «2014 Annual Report» (PDF). Banca Monte dei Paschi di Siena. 2015 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Greek debt crisis: Markets resilient after 'no' vote». BBC News. 2015 թ․ հուլիսի 6.
- ↑ «BMPS: BOARD APPROVES RESULTS AS AT 31 DECEMBER 2015» (PDF). Banca MPS. 2016 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Rapporto sulla stabilità finanziaria N°1 – 2016» [Financial Stability Report N°1 – 2016] (PDF) (իտալերեն). Bank of Italy. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «BANCA MPS: NEW LEASE SECURITISATION FOR EUR 1.6 BLN PORTFOLIO» (PDF). Banca Monte dei Paschi di Siena. 2016 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «ECB should tackle zombie banks, Germany's Bundesbank says». Reuters. 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Banca MPS: disposal of a non-performing loan portfolio for about Euro 290 mln». BMPS. 2016 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Press release». BMPS. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «2016 EU-WIDE STRESS TEST Results» (PDF). European Banking Authority. 2016 թ․ հուլիսի 29. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Comunicato stampa» (իտալերեն). BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The "precautionary recapitalization" of Banca Monte dei Paschi di Siena». Bank of Italy. 2016 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- 1 2 «Press release» (PDF). BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- 1 2 «Structural and definitive solution to the bad loan legacy portfolio» (PDF). BMPS. 2016 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Press release». BMPS. 2016 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Banca MPS: chairman Massimo Tononi resigns». BMPS. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Marco Morelli appointed as new CEO and General Manager of Banca MPS». BMPS. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «BANCA MPS: CHANGE IN SHARE CAPITAL AND REVERSE SPLIT OF ORDINARY SHARES» (PDF). BMPS. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «AXA and Banca Monte dei Paschi di Siena renew their bancassurance partnership until 2027». BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «CAPITAL INCREASE TO SERVICE LIABILITY MANAGEMENT (LME) MAXIMUM PRICE OF EURO 24.9 (TAKING ACCOUNT OF REVERSE STOCK SPLIT)» (PDF). BMPS. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «LME results (Erratum)» (PDF). BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Comunicato Stampa» [Press Release] (PDF) (իտալերեն). BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- 1 2 «Comunicato stampa» [Press Release] (PDF) (իտալերեն). BMPS. 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Il Governo avvia l'operazione salva-risparmio» (իտալերեն). Ministry of Economy and Finance. 2016 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Press Release» (Press release). Banca Monte dei Paschi di Siena. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «BMPS sells its merchant acquiring business to ICBPI for a consideration of Euro 520 million». Banca Monte dei Paschi di Siena. 2017 թ․ փետրվարի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «BMPS: BOARD APPROVES PRELIMINARY RESULTS AS AT 31 DECEMBER 2016». Banca Monte dei Paschi di Siena. 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Statement on Agreement in principle between Commissioner Vestager and Italian authorities on Monte dei Paschi di Siena (MPS)» (Press release). European Commission. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «BMPS: European Commission approves the 2017–2021 restructuring plan» (Press release). Banca Monte dei Paschi di Siena. 2017 թ․ հուլիսի 5. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «BMPS: the Ministry of Economy and Finance issues burden sharing and capital increase measures for the precautionary recapitalization» (Press release). Banca Monte dei Paschi di Siena. 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ la prima volta di una donna in banca monte dei paschi di siena stefania bariatti eletta presidente (18 December 2017) Siena news Italia Accessed 13 January 2018
- ↑ Research Bloomberg Accessed 13 January 2018
- ↑ Have European banks left tax havens? Evidence from country-by-country data The EU Tax Observatory, 2021
- ↑ The EU Tax Observatory, 2021
- ↑ «Monte dei Paschi to pay its first dividend in 13 years». 2024 թ․ փետրվարի 7.
- ↑ «Italy Sells 12.5% of Monte Paschi for About €650 Millions». Bloomberg. 2024 թ․ մարտի 27.
- ↑ «Monte dei Paschi shares jump 9% after rival BPM takes stake». Financial Times. 2024 թ․ նոյեմբերի 14.
- ↑ Za, Valentina; Semeraro, Gianluca (2025 թ․ հունվարի 24). «Monte dei Paschi launches $13.9 billion takeover bid for Mediobanca». Reuters. Վերցված է 2025 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Monte dei Paschi investors should back bid for Mediobanca, Glass Lewis says». 2025 թ․ ապրիլի 3.
- ↑ «Mps-Mediobanca, adesioni al 27,1%: la soglia minima è vicina». forbes.it. forbes.it. 2025 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «MPS raggiunge la soglia minima di 35% nell'OPAS su Mediobanca». teleborsa.it. teleborsa.it. 2025 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mps conquista il controllo di Mediobanca: l'Opas raccoglie il 62,29% delle adesioni». forbes.it. forbes.it. 2025 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mps conquista il controllo di Mediobanca: adesioni al 62,3%». ilsole24ore.com. ilsole24ore.com. 2025 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «La lettera di addio di Nagel a Mediobanca: in 20 anni pagati 8,5 miliardi di dividendi. Mps "selvaggio vincitore"». milanofinanza.it. milanofinanza.it. 2025 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Nagel si dimette con il cda e lascia Mediobanca a Mps». ansa.it. ansa.it. 2025 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mps sale all' 86,3% di Mediobanca alla chiusura dell'Opas». tg24.sky.it. tg24.sky.it. 2025 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mps: dopo opas Delfin ha 17,5%, Caltagirone 10,2%, Mef 4,8% e Banco Bpm 3,7% (RCO) - Il Sole 24 ORE». ilsole24ore.com. ilsole24ore.com. 2025 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «MPS, Delfin al 17,53% dopo Mediobanca. Caltagirone al 10,2% e MEF al 4,8%». teleborsa.it. teleborsa.it. 2025 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mps vara la lista Mediobanca con Grilli e Melzi d'Eril». ansa.it. ansa.it. 2025 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mediobanca, Mps deposita la lista a 12 per il consiglio. Ecco i nomi». milanofinanza.it. milanofinanza.it. 2025 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Mediobanca board backs Monte dei Paschi merger and Milan delisting». Financial Times. 2026 թ․ փետրվարի 18.
- ↑ «Mediobanca lancia l'Opa da 6,3 miliardi su Banca Generali». ilsole24ore.com. ilsole24ore.com. 2025 թ․ ապրիլի 28. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «La mossa a sorpresa di Mediobanca: lancia un'Ops su Banca Generali». forbes.it. forbes.it. 2025 թ․ ապրիլի 28. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Susan Moore (2009 թ․ մարտի 7). «Old Masters remain unscathed by the downturn». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «2009 Bilancio» (PDF) (իտալերեն). Fondazione Monte dei Paschi di Siena. 2010 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին – via ACRI archive.
- ↑ «2010 Bilancio» (PDF) (իտալերեն). Fondazione Monte dei Paschi di Siena. 2011 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին – via ACRI archive.
- ↑ «2011 Bilancio» (PDF) (իտալերեն). Fondazione Monte dei Paschi di Siena. 2012 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին – via ACRI archive.
- ↑ «2012 Bilancio» (PDF) (իտալերեն). Fondazione Monte dei Paschi di Siena. 2013 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 14-ին – via ACRI archive.
- ↑ «Azionisti rilevanti di BANCA MONTE DEI PASCHI DI SIENA SPA». CONSOB. 2009 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «2015 Bilancio Consuntivo» (PDF) (իտալերեն). Fondazione Monte dei Paschi di Siena. 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Menasci, Emanuele; Rocha, Gonçalo (2018 թ․ մայիսի 23). A bank's crisis: the case of Monte dei Paschi di Siena (PDF). NOVA – School of Business and Economics. էջ 5. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Mussolino, Domenico (2017 թ․ հունվարի 3). «Freemasonry and bank, the harmonious tangle of MPS».
- ↑ «Shareholding Structure». Banca MPS. Banca Monte dei Paschi di Siena. Վերցված է 2026 թ․ փետրվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Monte dei Paschi di Siena կատեգորիայում։ |
- Կազմակերպություններ այբբենական կարգով
- 1470-ականներին հիմնադրված կազմակերպություններ
- 1472 հիմնադրումներ
- 1472 հիմնադրումներ Եվրոպայում
- Բանկեր այբբենական կարգով
- Եվրոպայի բանկեր
- Ընկերություններ այբբենական կարգով
- Ընկերություններ ըստ արժեթղթերի բորսայի
- Իտալիայի բանկեր
- Իտալիայի ընկերություններ
- Միջնադարի տնտեսություն
- Ներդրումային բանկեր
- Սիենա գավառ