Montagnard Foundation

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Montagnard Foundation
Տիպոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպություն
Հիմնադրված1990
ՏեղագրությունՍպարտանբերգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Հիմնական անձինքԿոկ Կսոր
գործունեության որլորտմարդու իրավունքներ
Կայքwww.degarfoundation.org

Montagnard Foundation Incorpotated (MFI; վիետ․՝ Tổ chức Quỹ người Thượng), հիշատակվում է նաև Degar Foundation), քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպություն, որը հիմնվել է Միացյալ Նահանգներում։ Զբաղվում է Վիետնամում մարդու իրավունքների իրավիճակի մշտադիտարկմամբ։ Այն հիմնադրվել է 1990-ականների սկզբին Վիետնամական հակակոմունիստական վտարանդիության ներկայացուցիչների կողմից։ Նա պաշտպանում է երկրի հարավում գտնվող Կենտրոնական լեռնաշխարհի բնիկ բնակչության` թհիոնգների (կամ մոնտանյարների) ներկայացուցիչներին, ովքեր երկրի ղեկավարության կողմից խտրական վերաբերմունքի են արժանանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամի պատերազմի ժամանակ թհիոնգները մարտնչում էին ինչպես Վետկոնգի պարտիզանների, այնպես էլ Հարավային Վիետնամի կառավարության դեմ։ Միևնույն ժամանակ, ավելի քան 40 հազար լեռնականներ համագործակցել են ամերիկյան կենտրոնական հետախուզության հետ։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ հակամարտության ողջ ընթացքում մոնտանյարների ներկայացուցիչների շրջանում կորուստները կազմել են ավելի քան 200 հազար մարդ։ Կոմունիստների հաղթանակը նրանց համար վերածեց բռնաճնշումների նոր փուլի արդեն իսկ Հյուսիսային Վիետնամի իշխանությունների կողմից։

Montagnard Foundation–ը հիմնադրվել է 1990 թվականին Վիետնամական հակակոմունիստական վտարանդիության ներկայացուցիչների կողմից։ 1992 թվականի օգոստոսին MFI-ն ստացավ ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ։ Կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված է Սպարտանբերգում (Հարավային Կարոլինա, ԱՄՆ)։ Հիմնադրման պահից կազմակերպությունը ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, այլախոհ և Միջազգային արմատական կուսակցության անդամ Կոկ Կսորը։ Ներկայումս նա ներկայացնում է լեռնականների շահերը ՄԱԿ-ում և այն ժողովուրդների շահերը կազմակերպությունում, որոնք ներկայացուցչություն չունեն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sidney Jones, Malcolm Smart, Joe Saunders, HRW. (2002). Repression of Montagnards: Conflicts Over Land and Religion in Vietnam's Central Highlands, Human Rights Watch. ISBN 1-56432-272-6.
  • United States Congress. Senate. Committee on Foreign. (1998). The Plight of the Montagnards: Hearing Before the Committee on Foreign Relations, United States Relations, Original from the Library of Congress.
  • Report of the Special Rapporteur on the situation of human rights and fundamental freedoms of indigenous people by Rodolfo Stavenhagen for United Nations Commission on Human Rights 6 March 2002. Submitted pursuant to Commission resolution 2001/57 Addendum. Selected summaries of communications examined by the Special Rapporteur in 2001/2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]