Monster (մանգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Monster (այլ կիրառումներ)
Հրեշ
モンスター
Ժանրդրամա, թրիլլեր, հոգեբանություն, դետեկտիվ
Երկիր Ճապոնիա[1][2]
Թվական1994 թ․-2001 թ․
Պրեմիերաապրիլի 6, 2004-սեպտեմբերի 27, 2005
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄասայուկի Կոձիմա
ԸնկերությունShogakukan
Ֆիլմի թողարկում «Հրեշ» (բնօրինակ անվանում — モンスター)

Monster (ճապ.՝ モンスタ - մոնսուտա, թարգմանաբար անգլ.՝ հրեշ), Ուրասավա Նաոկիի հայտնի մանգան և նրա հիման վրա նկարահանված անիմեն, որ դետեկտիվ տարրերով հոգեբանական թրիլլեր է[3]։ 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ մանգան ունեցել է ամենաբարձր ռեյտինգը Anime News Network-ի տվյալների բազայում[4]։ 2007 թվականին Ճապոնիայի մշակույթի նախարարության անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ զբաղեցնում է 19-րդ տեղը բոլոր ժամանակների ամենալավ մանգաների շարքում[5]։ Monster մանգայի հիման վրա նկարահանված մանգան կազմված է 74 սերիաներից։ 2002 թվականին լույս տեսավ Ուրասավա Նաոկիի գիրքը Another Monster («Մի հատել հրեշ»), որտեղ իրադարձությունները նկարագրված են կողմնակի անձի՝ ավստրիացի լրագրողի կողմից։

New Line Cinema ընկերությունը ձեռք բերեց մանգայի էկրանավորման իրավունքը։ Կինոտարբերակի սցենարը համաձայնեց գրել Ջոշ Օլոնը[6], ով հայտնի էր «Արդարացված դաժանություն» ֆիլմի շնորհիվ[7]։ Պրեմիերան պիտի տեղի ունենար 2009 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվական[8], Գերմանիա։ Դյուսելդորֆում տեղի է ունեցել դաժան սպանություն․ անհայտ մեկը մտել է Լիպերտների տուն և գնդակահարել այնտեղ բնակվող ամուսիններին։ Փրկվել են միայն երեխաները՝ Աննան և նրա երկվորյակ եղբայր Յոհանը։ Յոհանին գլխից վիրավորել են, նա գտնվում է ծանր վիճակում ու շտապ վիրահատության կարիք ունի, իսկ Աննան շոկից կորցրել է հիշողությունը և չի արձագանքում շրջապատի մարդկանց։ Այնպես է ստացվել, որ այդ նույն քաղաքում ապրում և աշխատում է երիտասարդ գլխավոր վիրաբույժ Թեմա Կենձոն, որը հաջողությամբ կատարում է ծանր վիրահատություն և փրկում տղայի կյանքը։ Այդ իրադարձությունը փոխում է բժիշկ Թեմայի ամբողջ կյանքը։

Անցնում է ինը տարի։ Թեման կրկին հանդիպում է Յոհանի հետ, ով նրա աչքերի առաջ սպանում է հաճախորդին։ Թեմա Կենձոն հասկանում է, որ ինքը ոչ միայն փրկել է մարդկային կյանք, այլև հարություն է տվել իսկական հրեշի, հոգեկան հիվանդի ու մարդասպանի։ Յոհանը փորձում է գտնել քրոջը, որից բաժանվել է ինը տարի առաջ։ Աննա Լիբերտը, ում այժմ կոչում են Նինա Ֆորտներ, ապրում է Հայդելբերգում՝ բարեկեցիկ ընտանիքում, սովորում է համալսարանում, սակայն չի հիշում իր անցյալը ու այցելում է հոգեբանի։ Յոհանը Նինայի խորթ ծնողների մոտ է ուղարկում վարձու մարդասպանների։ Ուշքի գալով՝ Նինան սկսում է հիշել անցյալը և հիշում է, որ ինը տարի առաջ հենց ինքն է կրակել Յոհանի վրա, ինչի պատճառով վերջինս հայտնվել է Թեմայի հիվանդանոցում։ Այդ պահից ֆիլմի հերոսների ճանապարհները բաժանվում են։ Թեման և Նինա Ֆորտները կարծում են, որ իրենց պարտքն է գտնել և սպանել Յոհանին՝ դրանով իսկ կանխելով այն հանցագործությունները, որ նա կարող էր կատարել ապագայում։ Նինան, ով մեկ անգամ արդեն կրակել էր Յոհանի վրա, պատրաստվում է ավարտին հասցնել սկսածը, ինչպես նաև վրեժ լուծել ծնողների համար։ Թեման, ով փրկել էր Յոհանի կյանքը, որոշում է ուղղել իր սխալը։ Հերոսները փնտրում են նույն մարդուն, երբեմն հանդիպում են, սակայն գործում են միմյանցից անկախ, երբեմն նաև միմյանց հակառակ։ Թեման կարծում է, որ պատասխանատվությունն ընկած է իր վրա, հետևաբար ինքը պիտի քաշի ձգանը, իսկ Նինան չի ուզում թույլ տալ, որ իր խղճի վրա ծանրանա սպանությունը։ Նինան մտածում է նույն կերպ․ բժիշկ Թեմայի նման մարդը չպիտի սպանություն գործի։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգայի գլխավոր հերոսը երիտասարդ բժիշկ-վիրաբույժ Կենդզո Թեման (天馬 賢三) է։ Բժիշկ Թեման ապրում և աշխատում է Դյուսելդորֆում, սիրում է բժշկությունը, կարող է փայլուն կատարել նույնիսկ ամենադժվար վիրահատությունը։ Հետագայում զգալով իր մեղքը՝ նա մասնակցում է Յոհանի փնտրմանը։

Բացի այդ շատ ուշադրություն է դարձվում այն բոլոր կերպարների, որոնք այս կամ այն կերպ մասնակցում են Յոհանի փնտրման աշխատանքներին․ տեսուչ Ռունգեն (ハインリッヒ ルンゲ)[9], որը քննում է Լիբերտովի սպանության գործը և հենց սկզբից մեղադրում է բժիշկ Թեմային[10], Նինա Ֆորտները (ニナ フォルトナー), որի կյանքը Յոհանի պատճառով կործանվել է, Եվա Հայնեման (エヴァ ハイネマン, Eva Heinemann), բժիշկ Թեմայի հարսնացուն է, ով փեսացուին լքում է առաջին իսկ անհաջողության պատճառով։ Բացի այդ ի հայտ են գալիս բազմաթիվ երկրորդական և էպիզոդիկ կերպարներ, որոնք հաճախ կապված են մեկը մյուսի հետ[11]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի և մանգայի իրադարձությունները, իհարկե, հորինված են, բայց տեղի են ունենում իրական աշխարհում՝ աշխարհագրական իրական օբյեկտներում՝ Դյուսելդորֆ, որտեղ ապրում և աշխատում է բժիշկ Թեման, Մյունխենի համալսարան, որտեղ սովորում են Կարլ Նույնմանը և Լոտան, Գեյդելբերգի ամրոց, որտեղ Յոհանը նշանակում է Նինա Ֆորտների հետ հանդիպումները անիմեի 6-րդ սերիայում, Էլբա գետ, որտեղ ապրում է ծիածանափայլ իշխանը[12], Պրահա՝ Չեխիայի այն ժամանակվա մայրաքաղաքը։ Հերոսների գտնվելու վայրը հեշտ է որոշել, նույնիսկ եթե կոնկրետ աշխարհագրական անվանում տված չէ․ օրինակ՝ ասված չէ, թե կոնկրետ որ համալսարանում է սովորում Նինա Ֆորտները, բայց նա ապրում է Գեյդելբերգում, նշանակում է՝ խոսքը Գերմանիայի ամենահին համալսարանի՝ Գեյլդելբերգի համալսարանի մասին է։ Այնտեղ նույնպես կա իրավաբանական ֆակուլտետ։ Նման ձևով կարելի է ենթադրել, թե Դյուսելդորֆի ուսումնական որ հաստատությունն է ավարտել բժիշկ Թեման և Ռուդի Գիլեն՝ Հայնրիխ Հայնեի անվան համալսարանը (գերմ.՝ Heinrich-Heine-Universität Düsseldorf)՝ մասնագիտանալով բնական գիտությունների (այդ թվում բժշկության[13]) և գրականության բնագավառներում։

Չնայած որ անիմեն նկարահանվել է Ճապոնական ստուդիայում (Madhouse), դրա համար ուշադիր հանդիսատեսները կարող են նկատել մի քանի սխալներ, որոնք կատարվել են Monster անիմեն ստեղծողների կողմից[14]։ Մասնավորաբար 3-րդ սերիայում նախքան Յունկերսի մեքենայի դիմաց ցատկելը կարելի է մի պահ տեսնել լուսացույց։ Եվ չնայած գործողությունները տեղի են ունենում Գերմանիայում, լուսացույցի լույսերը Ճապոնական ոճով են՝ կարմիր-դեղին-կապույտ։ Իրականում Գերմանիայում չկա այնպիսի վայր, որտեղ օգտագործել են այդպիսի գույն[15]։ Կան և Ճապոնական գործունեության հղումներ՝ երբեմն ցուցադրված կատակի ձևով․ օրինակ՝ գործողություններից մեկում բժիշկ Թեման եվրոպացի Հյուգո Բերհարդին սովորեցնում է ձողիկների օգնությամբ ուտել տապակած կարտոֆիլ, բայց վերջինս ուտելիքը թափում է սեղանին՝ առաջացնելով Թեմա Կենձոյի ծիծաղը։ Մի այլ էպիզոդում բժիշկ Թեման ցանկանում է նայել լրագրերի արխիվի իննամյա հնության նյութերը։ Համաձայնություն ստանալով՝ նա շնորհակալություն է հայտնում և ճապոնական ոճով խոնարհվում[16]։ Խմբագիր Մաուրերը, ով Գեյդելբերգի բնակիչ էր, նկատում է․ «Ահա ինչպիսին է ճապոնական խոնարհումը» (անգլ.՝ «So this is the Japanese bow»

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաոկի Ուրասավայի մանգան 1994-2001 թվականներին տպագրվել է Big Comic Original ամսագրում, 1997 թվականին նա ստացել է Մեդիարվեստի Ճապոնական փառատոնի 2-րդ մրցանակը, իսկ 2001 թվականին՝ Shogakukan ընկերության մրցանակը որպես սեյնեն կատեգորիայի լավագույն ստեղծագործություն[17]։

Ճապոնիայում հրատարակված հատորների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակման ամսաթիվ ISBN
1 Հունիս, 1995 ISBN 4091836518
2 Սեպտեմբեր, 1995 ISBN 4091836526
3 Մարտ, 1996
4 Օգոստոս, 1996 ISBN 4091836542
5 Մայիս, 1997 ISBN 4091836550
6 Մայիս, 1997 ISBN 4091836569
7 Դեկտեմբեր, 1997 ISBN 4091836577
8 Փետրվար, 1998
9 Հուլիս, 1998 ISBN 4091836593
10 Դեկտեմբեր, 1998 ISBN 4091836607
11 Մայիս, 1999 ISBN 4091852718
12 Օգոստոս, 1999 ISBN 4091852726
13 Փետրվար, 2000 ISBN 4091852734
14 Օգոստոս, 2000 ISBN 4091852742
15 Հոկտեմբեր, 2000 ISBN 4091852750
16 Փետրվար, 2001 ISBN 4091852769
17 Օգոստոս, 2001 ISBN 4091852777
18 Փետրվար, 2002 ISBN 4091852785

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Monster անիմեն ստեղծվել է Madhouse ստուդիայում և հեռարձակվել է 2004 թվականի ապրիլի 7-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 28-ը Nippon Television հեռուստաալիքով։ Նույն թվականին թողարկվել է նրա DVD-ն։ Սյուժեն գործնականում ոչնչով չի տարբերվում մանգայից[18]։ Ռեժիսորը Կոձիմա Մասյուկին է, սցենարի հեղինակը Ուրահատա Տանցուհիկոն։

1-32 սերիաների եզրափակիչ կոմպոզիցիան կատարում էր Դավիթ Սիլվիանը (երգը կոչվում է «For the Love of Life»), 33-րդ սերիայից սկսած՝ Ինգրիդ Ֆուձիկո Հեմիգը («Make it Home» երգով)։ Երկու ալբոմների սաունթրեկների երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայսիմա Կունիակին է։

Monster Original Soundtrack[խմբագրել | խմբագրել կոդը]

Monster Original Soundtrack (ճապ.՝ MONSTER オリジナルサウンドトラック) Monster անիմեի երաժշտությունն է։ Ալբոմը թողարկվել է 2004 թվականի հունիսի 23-ին, բացի դրանից պարունակում է անիմեի բացման կոմպոզիցիան (GrainՃապոնիաում հայտարարվել է VAP լեյբլով[19]։ Երգը կատարում է Դավիթ Սիլվիանը։

1. Grain
2. Drift Mind
3. Part
4. Float Flower
5. Collage Man
6. Sweet Home
7. Gingerly
8. Nacht Tour
9. Xenia
10. Room

11. Idler Wheel
12. Bush
13. Drift
14. Medium Shot
15. Rest
16. Sweeper
17. Be Lit Up
18. Decola
19. Mid Point

Monster Original Soundtrack 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունթրեկի երկրորդ ալբոմը՝ Monster Original Soundtrack 2 (ճապ.՝ MONSTER オリジナルサウンドトラック2), թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին։ Երգերը կատարում է ճապոնացի դաշնակահարուհի Ինգրիդ Ֆուձիկո Հեմինգը։

1. Make it Home
2. What do I see
3. The Seeds of time
4. Before you go to Sleep
5. HOLD ON
6. Close your eyes
7. OUR DESTINATIONS CALLS
8. RIGHT AND WRONG
9. Cast upon the wind
10. Catch

11. YOU ARE THE MOVE YOU MAKE
12. Cannot hear
13. S’alright
14. Faith
15. THAN ONE
16. Present
17. The more that I see
18. It’s a long way to go
19. WE’LL BE WAITING FOR THE NIGHT
20. Make it Home (инструментальная)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հետաքրքիր է, որ մանգայում (ինչպես նաև սերիալում) օգտագործվել է գրող Էմիլ Սեբեի «Հրեշը, որն անուն չուներ» (չեխ․՝ Obluda, ktera nema sve jmeno) մանկական գիրքը, որ հրատարակվել է Չեխոսլովակիայում 1967 թվականին։ Անիմեում օգտագործվել են գրքի նկարազարդումներից։ Ուրասավա Նաոկին թարգմանել է մանգան և դարձրել իր գրքի մի մասը։ Այդ մանգակայի շնորհիվ Էմիլ Սեբեն կրկին սկսեց ճանաչում վայելել․ նրա գիրքի թարգմանությունը հրատարակվեց Ֆրանսիայում[20]։ Նրա գրքի չեխերեն և ճապոներեն թարգմանությունները վաճառվել են DVD-ի հետ միասին (հատուկ հրատարակություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. AniList — 2013.
  2. MangaDex — 2018.
  3. Обзор на сайте activeanime.com Արխիվացված 2017-06-29 Wayback Machine. Описание 11 тома.
  4. «Rating stats» (անգլերեն). Anime News Network. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 25-ին.
  5. «The Top 50 Manga Series | Japan Probe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  6. «Josh Olson to Adapt Manga Comic Book Monster». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  7. 2006 թվականին արժանացել է Օսկարի լավագույն սցենար անվանակարգում
  8. «Anime episode summaries. Monster ep. 1». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  9. В английской транскрипции инспектора Рунге иногда называют Lunge (Лунге). Это связано с тем, что в японском языке нет звука «л», вместо этого пишут и произносят «р», поэтому переводчики не всегда точно знают, какую именно букву писать. Фамилию Lunge использует Viz Communications в официальном английском переводе манги, она же указана на официальном сайте аниме Արխիվացված 2008-04-15 Wayback Machine, однако, в 31 серии аниме можно увидеть полицейский значок, где написано «Runge». Более того, Рунге — реально существующая немецкая фамилия.
  10. «Anime : Monster» (անգլերեն). AnimeNfo.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  11. Monster Graph Արխիվացված 2016-01-24 Wayback Machine(անգլ.) - կերպարների կապը ցույց տվող ցանկ
  12. Չնայած մի շարք մասնագետների կարծիքով այդ ձուկն Էլբայում ամբողջովին ոչնչացել է [1] Արխիվացված 2000-10-07 Wayback Machine.
  13. Internetseite der Heinrich-Heine-Universität Düsseldorf
  14. Anime News Network:. «Monster (TV): Trivia» (անգլերեն). Վերցված է 24.03.2008-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  15. ։ Հանդիպում են նաև այլ վրիպակներ։ Օրինակ` 6-րդ սերեայում բժիշկ Թեման նստած է արխիվում և կարդում է գերմաներեն փաստաթուղթ, բայց նրա աչքերը շարժվում են աչից ձախ, կարծես կարդում է ճապոներեն
  16. Խոնհարվելը ճապոնական սովորություն է։ Տես նաև Культ поклонов и извинений. Японская вежливость.(չաշխատող հղում), Кому какие поклоны.
  17. «Shogakukan Manga Award» (Japanese). Shogakukan. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Каждая серия охватывает две главы манги. То есть, первая серия аниме — это том 1, глава 1 и 2. Вторая серия аниме — том 1, глава 3 и 4. И так далее.
  19. ճապ.՝ バップ
  20. Un monstre sans nom на французском литературном ресурсе
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Monster (մանգա)» հոդվածին։