Money, Money, Money (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Money, Money, Money»
սինգլը
Ֆորմատ սինգլ
Ժանր փոփ երաժշտություն
Լեյբլ Polar Music
Պրոդյուսեր Benny Andersson և Björn Ulvaeus

«Money, Money, Money» (հայ․՝ Փող, փող, փող), շվեդական ABBA խմբի 1976 թվականին ձայնագրված երգ: Երգը ներառվել է Arrival ալբոմում և ընդգրկված է «ABBA Gold:Greatest Hits» հավաքածուում, որը ներկայացված է նաև «Mamma Mia!» մյուզիքլում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Money, Money, Money» (աշխատանքային անվանումը՝ «Gypsy Girl» («Գնչուհի»)) երգը գրել են Բենի Անդերսոնը և Բյորն Ուլվեուսը: Թողարկվել է 1976 թվականի նոյեմբերին, նա կրկնել է «Dancing Queen»-ի հաջողությունը՝ մենակատար Անի Ֆրիդ Լինգստադի վոկալ տվյալների հետ երգի դրամատիկ պատկերավորման համադրման շնորհիվ:

ABBA խմբի երգերի մեծամասնության նման «Money, Money, Money» երգի համար հետագայում նկարահանվեց տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսոր Լասե Հալստրյոմը հետագայում համարել է, որ ABBA խմբի «Money, Money, Money» լավագույն տեսահոլովակն է, որտեղ նա երբևէ մասնակցել է[1]:

«Money, Money, Money» երգը «Dancing Queen և Knowing Me», «Knowing You» հետ միասին դարձավ «Arrival» ալբոմի երեք հիթերից մեկը: Ավստրալիայում երգը իրական հիստերիա առաջացրեց՝ վեց շաբաթ շարունակ մնալով № 1-ը: Նրանք զբաղեցրին առաջին տեղը այնպիսի երկրների շքերթերում, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, Մեքսիկան ու Նոր Զելանդիան, և դարձել է Նորվեգիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի երեք լավագույն երգերից:

Տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ սինգլը թողարկվել է զանազան կերպերով, որոնք երբեմն տարբերվել են շվեդական տարբերակից: Օրինակ՝ Իտալիայում սկավառակ է թողարկել Բի սայդը «Knowing Me, Knowing You» անվամբ[2], իսկ Ֆրանսիայում և Ավստրալիայում թողարկվել է սկավառակի վրա այլ կատարումներով:

Շքերթերում գրաված դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր (1976/1977) Ամենաբարձր դիրք
Ավստրալիա 1
Բելգիա 1
Կոստա Ռիկո 1
Հոլանդական Top 40 1
Ֆրանսիա 1
Գերմանիա 1
Մեքսիկա 1
Նոր Զելանդիա 1
Եվրաշքերթ 1
Իռլանդիա 2
Նորվեգիա 2
Շվեյցարիա 2
Ավստրալիա 3
Մեծ Բրիտանիա 3
Ֆինլանդիա 7
ԱՄՆ 56

Մի քանի քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 61 մասերից բաղկացած «Մասյանյա» մուլտֆիլմում հնչել է այս երգը:
  • 1999 թվականին թողարկված քավր «Abbamania» ալբոմում երգը կատարվել է Madness խմբի կողմից:
  • Շվեդա-գերմանական եվրոդենս E-rotic խումբը 1997 թվականի «Thank You For The Music» ալբոմում, որը կազմված էր ABBA-ի երգերից, ներառել է կոմպոզիցիայի պարային տարբերակը:
  • Գերմանական Charisma ռոք խումբը ներառել է «Money, Money, Money»-ի իր տարբերակը «Karma» դեբյուտային ալբոմում: Երաժշտությունը թողել են նախկինը, երգի խոսքերը ամբողջովին փոփոխել էին:
  • Ֆիննական Afterworld հևի մետալ խումբը 2000 թվականին իրենց «Connecting Animals» սկավառակում ձայնագրել է երգի քավեր տարբերակը:
  • Շվեդական Mental Crypt մետալ խումբը կատարել է երգը «A Black Mark Tribute Vol. 2» հավաքածուի համար:
  • Գերմանական At Vance փաուեր մետալ խմբի «A Tribute to ABBA» դեբյուտային ալբոմում հնչել է այս երգը՝ ներառելով այն նաև իր «No Escape» դեբյուտային աշխատանքում:
  • Շվեդական ստուդիական The Black Sweden ռոք խումբը ներառել է այս երգը իր «Gold» դեբյուտային ալբոմում: Այս տարբերակում համատեղել են բնօրինակ երաժշտական մեղեդին և ռիֆֆ՝ վերցված Van Halen-ի «Ain’t Talking About Love» երգից:
  • Ամերիկյան R&B/hip hop/pop կատարող Ստեֆանի Սենթ Ջեյմսը ձայնագրել է «Money, Money, Money» երգը՝ տեքստում մի քանի փոփոխություններ անելով 2004 թվականի իր «What Did I Do?» սկավառակի համար:
  • Շվեդական օպերային երգչուհի Աննա Սոֆի ֆոն Օթերը կատարել է այս կոմպոզիցիան ABBA-ի քավեր «I Let The Music Speak» ալբոմում:
  • Գերմանական AC/DC խմբի քավր «Riff Raff» ալբոմում ձայնագրել են երգը AC/DC-ի ոճով երգի տարբերակը 2006 թվականի իր «Rock 'N' Roll Mutation Vol. 1: Riff Raff Performs ABBA» սկավառակի համար
  • Ավստրալական Audioscam ռոք խումբը 2008 թվականի «Abbattack» սկավառակում ներառել է երգի քավեր տարբերակը:
  • Խորհրդային և ռուսական ВИА «Весёлые ребята» կատարել է երգի ռուսական քավերը՝ «Помню, помню» (ռուսերեն տեքստի հեղինակ՝ Ա. Մոնաստիրսկովո)

Հիշատակում այլ աշխատանքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ABBA խմբի անդամները կատարել են երգից հատվածներ «ABBA» ֆիլմի համար (1977):
  • Երգը ներառվել է ինչպես Mamma Mia! մյուզիքլում, այնպես էլ նրա էկրանավորման մեջ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]