Money, Money, Money

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Money, Money, Money»
սինգլը
Ժանրփոփ երաժշտություն
ԵրգահանԲյորն Ուլվեյս և Բեննի Անդերսոն

«Money, Money, Money» (հայերեն՝ Փող, փող, փող), շվեդական ABBA խմբի 1976 թվականին ձայնագրված երգ։ Երգը ներառվել է Arrival ալբոմում և ընդգրկված է «ABBA Gold:Greatest Hits» հավաքածուում, որը ներկայացված է նաև «Mamma Mia!» մյուզիքլում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Money, Money, Money» (աշխատանքային անվանումը՝ «Gypsy Girl» («Գնչուհի»)) երգը գրել են Բենի Անդերսոնը և Բյորն Ուլվեուսը։ Թողարկվել է 1976 թվականի նոյեմբերին, նա կրկնել է «Dancing Queen»-ի հաջողությունը՝ մենակատար Անի Ֆրիդ Լինգստադի վոկալ տվյալների հետ երգի դրամատիկ պատկերավորման համադրման շնորհիվ։

ABBA խմբի երգերի մեծամասնության նման «Money, Money, Money» երգի համար հետագայում նկարահանվեց տեսահոլովակ։ Տեսահոլովակի ռեժիսոր Լասե Հալստրյոմը հետագայում համարել է, որ ABBA խմբի «Money, Money, Money» լավագույն տեսահոլովակն է, որտեղ նա երբևէ մասնակցել է[1]։

«Money, Money, Money» երգը «Dancing Queen և Knowing Me», «Knowing You» հետ միասին դարձավ «Arrival» ալբոմի երեք հիթերից մեկը։ Ավստրալիայում երգը իրական հիստերիա առաջացրեց՝ վեց շաբաթ շարունակ մնալով № 1-ը։ Նրանք զբաղեցրին առաջին տեղը այնպիսի երկրների շքերթերում, ինչպիսիք են Բելգիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, Մեքսիկան ու Նոր Զելանդիան, և դարձել է Նորվեգիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի երեք լավագույն երգերից։

Տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ սինգլը թողարկվել է զանազան կերպերով, որոնք երբեմն տարբերվել են շվեդական տարբերակից։ Օրինակ՝ Իտալիայում սկավառակ է թողարկել Բի սայդը «Knowing Me, Knowing You» անվամբ[2], իսկ Ֆրանսիայում և Ավստրալիայում թողարկվել է սկավառակի վրա այլ կատարումներով։

Շքերթերում գրաված դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր (1976/1977) Ամենաբարձր դիրք
Ավստրալիա 1
Բելգիա 1
Կոստա Ռիկո 1
Հոլանդական Top 40 1
Ֆրանսիա 1
Գերմանիա 1
Մեքսիկա 1
Նոր Զելանդիա 1
Եվրաշքերթ 1
Իռլանդիա 2
Նորվեգիա 2
Շվեյցարիա 2
Ավստրալիա 3
Մեծ Բրիտանիա 3
Ֆինլանդիա 7
ԱՄՆ 56

Մի քանի քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 61 մասերից բաղկացած «Մասյանյա» մուլտֆիլմում հնչել է այս երգը։
  • 1999 թվականին թողարկված քավր «Abbamania» ալբոմում երգը կատարվել է Madness խմբի կողմից։
  • Շվեդա-գերմանական եվրոդենս E-rotic խումբը 1997 թվականի «Thank You For The Music» ալբոմում, որը կազմված էր ABBA-ի երգերից, ներառել է կոմպոզիցիայի պարային տարբերակը։
  • Գերմանական Charisma ռոք խումբը ներառել է «Money, Money, Money»-ի իր տարբերակը «Karma» դեբյուտային ալբոմում։ Երաժշտությունը թողել են նախկինը, երգի խոսքերը ամբողջովին փոփոխել էին։
  • Ֆիննական Afterworld հևի մետալ խումբը 2000 թվականին իրենց «Connecting Animals» սկավառակում ձայնագրել է երգի քավեր տարբերակը։
  • Շվեդական Mental Crypt մետալ խումբը կատարել է երգը «A Black Mark Tribute Vol. 2» հավաքածուի համար։
  • Գերմանական At Vance փաուեր մետալ խմբի «A Tribute to ABBA» դեբյուտային ալբոմում հնչել է այս երգը՝ ներառելով այն նաև իր «No Escape» դեբյուտային աշխատանքում։
  • Շվեդական ստուդիական The Black Sweden ռոք խումբը ներառել է այս երգը իր «Gold» դեբյուտային ալբոմում։ Այս տարբերակում համատեղել են բնօրինակ երաժշտական մեղեդին և ռիֆֆ՝ վերցված Van Halen-ի «Ain’t Talking About Love» երգից։
  • Ամերիկյան R&B/hip hop/pop կատարող Ստեֆանի Սենթ Ջեյմսը ձայնագրել է «Money, Money, Money» երգը՝ տեքստում մի քանի փոփոխություններ անելով 2004 թվականի իր «What Did I Do?» սկավառակի համար։
  • Շվեդական օպերային երգչուհի Աննա Սոֆի ֆոն Օթերը կատարել է այս կոմպոզիցիան ABBA-ի քավեր «I Let The Music Speak» ալբոմում։
  • Գերմանական AC/DC խմբի քավր «Riff Raff» ալբոմում ձայնագրել են երգը AC/DC-ի ոճով երգի տարբերակը 2006 թվականի իր «Rock 'N' Roll Mutation Vol. 1: Riff Raff Performs ABBA» սկավառակի համար
  • Ավստրալիական Audioscam ռոք խումբը 2008 թվականի «Abbattack» սկավառակում ներառել է երգի քավեր տարբերակը։
  • Խորհրդային և ռուսական ВИА «Весёлые ребята» կատարել է երգի ռուսական քավերը՝ «Помню, помню» (ռուսերեն տեքստի հեղինակ՝ Ա. Մոնաստիրսկովո)

Հիշատակում այլ աշխատանքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ABBA խմբի անդամները կատարել են երգից հատվածներ «ABBA» ֆիլմի համար (1977):
  • Երգը ներառվել է ինչպես Mamma Mia! մյուզիքլում, այնպես էլ նրա էկրանավորման մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ABBAsite.com — In Focus — Part 1». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. «Статистическая информация об итальянском издании» (անգլերեն). discogs.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]