Monero
| Ստեղծում | 18 ապրիլի 2014 | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | փող | |
| Հիման վրա | • Bitcoin • CryptoNote | |
| Mascot | Isabella | |
| Օպերացիոն համակարգ | Վինդոուզ, Լինուքս, մաքՕՍ | |
| Data size | 224 Գիգաբայթ | |
| Ծրագրավորման լեզու | C++ | |
| Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ | 0.18.4.3 | |
| Պաշտոնական կայք | getmonero.org | |
| Թույլատրագիր | BSD վերափոխված արտոնագիր | |
Monero, Մոներո (էսպերանտո՝ Monero - «մետաղադրամ»), CryptoNote արձանագրության վրա հիմնված կրիպտոարժույթ, որն ուղղված է գործարքների գաղտնիության բարձրացմանը։
Կրիպտոարժույթը հայտնվել է 2014 թվականի ապրիլի 18-ին՝ որպես Bitcoin-ի ֆորկ (չշփոթել Bitcoin-ի հետ)։ Երբ պարզ դարձավ, որ Bytecoin-ի առավելագույն քանակի ավելի քան 80%-ն արդեն բաշխվել է, համայնքը որոշեց վերաթողարկել մետաղադրամը «Monero» նոր անվանումով՝ սկսելով զրոյական նախնական մայնինգից։
Անանունության սկզբունքը առիթ հանդիսացավ մեղադրանքների, որ Monero-ն կարող է օգտագործվել թմրանյութերի առևտրի, մանկական պոռնոգրաֆիայի տարածման և այլնի համար։ Այդ կապակցությամբ Եվրոպոլը 2017 թվականին մտահոգություն էր հայտնել Monero-ի ժողովրդականության աճի կապակցությամբ[1]։ Սակայն ավելի ուշ՝ 2019 թվականի հոկտեմբերին, համացանցում կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը նվիրված Եվրոպոլի պաշտոնական զեկույցում[2] կազմակերպությունը հայտնել է, որ չնայած Monero-ի ժողովրդականության աճի հետ կապված նախկինում արտահայտված մտահոգություններին, կիբերհանցագործների շրջանում ամենատարածված կրիպտոարժույթը մնում է Bitcoin-ը[3]։
Monero-ի անանունության մակարդակը երբեմն կասկածի տակ է դրվում, մասնավորապես, Էդվարդ Սնոուդենը այն անվանել է «սիրողական կրիպտոարժույթ»[4]։
Այլ հայտնի կրիպտոարժույթներ, որոնք օգտատիրոջը առաջարկում են գործարքների բարձր գաղտնիություն, են Zcash-ը, Dash-ը, Beam-ը, Grin-ը և մի քանի այլ նախագծեր։ 2017 թվականի մայիսի դրությամբ Monero-ն մտնում էր ամենաբարձր շուկայական կապիտալիզացիա ունեցող կրիպտոարժույթների տասնյակում[5]։ 2024 թվականի վերջին նախագիծը մտնում է այս ցուցանիշով առաջատար 41 կրիպտոարժույթների թոփի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Monero-ն գործարկվել է առանց նախնական մայնինգի[6]: Կրիպտոարժույթն իր անունը ստացել է 2014 թվականի ապրիլին՝ էսպերանտո լեզվով «մետաղադրամ» բառից[7]:
2014 թվականի սեպտեմբերին համակարգը ենթարկվել է պլանավորված հարձակման, սակայն հարձակվողները չեն կարողացել ոչնչացնել Monero-ն[8]: Հետազոտողների կարծիքով՝ հարձակվողները լավ տեղյակ էին Մերկլի ծառի ալգորիթմին և Monero-ի սկզբնական կոդին[8]:
2017 թվականի հունվարի 5-ին տեղի ունեցավ Monero կրիպտոարժույթի հիմնադիրների կողմից պլանավորված «հարդֆորկը»[9]:
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Monero-ն բաց կոդով ծրագրային ապահովում է։ Կրիպտոարժույթը 0.15 տարբերակից օգտագործում է Proof-of-work («աշխատանքի ապացույց»)[10] «RandomX» կոնսենսուսի ալգորիթմը, որը օպտիմիզացված է CPU-ի համար։ Այն հիմնված է պատահական կոդի կատարման վրա, որը պահանջում է մեծ ծավալի հիշողություն և AES պրոցեսորային մեծ թվով հրամաններ։ Դա դժվարացնում է Monero-ի մայնինգի համար մասնագիտացված սարքավորումների (օրինակ՝ ASIC կամ GPU)[11] օգտագործման հնարավորությունը։ Գործարկումից մի քանի շաբաթ անց ստեղծվեց Monero-ի մայնինգի ծրագիր GPU-ի վրա[12]։
Ի տարբերություն Bitcoin-ի, Monero-ի ընդհանուր արտանետումները սահմանափակված չեն. առաջին 18,4 միլիոն XMR-ի թողարկումից հետո հետագա մայնինգը կբերի 0,6 նոր XMR յուրաքանչյուր երկու րոպեանոց բլոկի համար։ Դա արվել է, որպեսզի մայներները խթան ունենան համակարգը պահպանելու նույնիսկ հիմնական արտանետումների ավարտից հետո[13]։

Monero-ում հնարավոր չէ բացահայտել գործարքների մասին տեղեկությունները՝ օգտագործելով մասնագիտացված գործիքներ, ինչպիսիք են Chainalysis-ը և Crystal Blockchain-ը, թեև գործարքների հետագծման տեսական հնարավորությունը դեռ գոյություն ունի[14]:
Արձանագրության գաղտնագրային հիմքը ստեղծվել է Ռոն Ռիվեստի, Ադի Շամիրի և Յաել Տաումանի կողմից 2001 թվականին[15] և մշակվել է Է. Ֆուջիսակիի և Կ. Սուզուկիի կողմից 2007 թվականին[14][16]: Ստորագրման ալգորիթմի համար օգտագործվում է EdDSA սխեման, որն առաջարկվել է ամերիկացի մաթեմատիկոս Դանիել Բեռնշտեյնի կողմից[17]: Այս հիմքին ավելացվել է գործարքների տվյալների լրացուցիչ շփոթեցում[18][19]:
CryptoNote-ի և արձանագրությանը ավելացված շփոթեցման շնորհիվ ապահովվում է պասիվ խառնում. համակարգում բոլոր գործարքներն անանուն են, և համակարգի բոլոր մասնակիցները կարող են օգտագործել հավանական ժխտում բռնվելու դեպքում[6]:
Monero-ում հնարավոր չէ բացահայտել գործարքների մասին տեղեկությունները՝ օգտագործելով մասնագիտացված գործիքներ, ինչպիսիք են Chainalysis-ը և Crystal Blockchain-ը, թեև գործարքների հետագծման տեսական հնարավորությունը դեռ գոյություն ունի:
Թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Monero գործարքները միջինում 8 անգամ ավելի շատ տեղ են զբաղեցնում, քան Bitcoin-ի գործարքները[20]:
Monero գործարքների անանունությունը բացարձակ չէ։ Եթե հարձակվողը վերահսկում է ցանցի զգալի մասը, ապա որոշակի հանգամանքներում նա կկարողանա ապաանունացնել գործարքների մի մասը[21]:
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախևառաջ, Monero-ն օգտագործվում է գաղտնի գործարքներ կատարելու համար։ Բացի այդ, Monero-ն օգտագործվում է որպես արժույթ որոշ MMORPG-ներում[22] և առցանց կազինոներում[23]:
Հեռացում փոխանակման հարթակներից
[խմբագրել | խմբագրել կոդը]2018-2019 թվականներին մի շարք առցանց թվային արժույթի փոխանակման ծառայություններ միակողմանիորեն դադարեցրին Monero-ի փոխանակումը, ինչպես նաև գաղտնիության բարձրացման վրա հիմնված այլ կրիպտոարժույթներ: Առաջիններից էին, որոնք հրաժարվեցին անանուն կրիպտոարժույթներից, կորեական UpBit-ը և ճապոնական Coincheck-ը: Այս գործընթացում զգալի դեր խաղաց Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալության որոշումը, որն ուղղված էր անանուն կրիպտոարժույթների օգտագործման դեմ, որն ուժի մեջ մտավ 2018 թվականի հունիսի 18-ից: Ազդեց նաև FATF-ի կողմից կանոնակարգման խստացումը, որը պարտավորեցրեց փոխանակման ծառայություններին պարտադիր կերպով պահպանել CFT (ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար) և AML (փողերի լվացման դեմ պայքար) ընթացակարգերը իրենց օգտատերերի նկատմամբ[24]: Բանն այն է, որ գաղտնիության բարձրացմամբ կրիպտոարժույթների համար այս ընթացակարգերի պահպանումը տեխնիկապես անհնար է կամ ծառայության կողմից լրացուցիչ ծախսեր է պահանջում:
2019 թվականի վերջին Monero-ն, ինչպես և մյուս անանուն կրիպտոարժույթները, շարունակում է վաճառվել մեծ թվով փոխանակման ծառայություններում: Այնուամենայնիվ, մնում են մտավախություններ հետագա կանոնակարգման խստացման վերաբերյալ[25], ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն կրիպտոարժույթների գների, այլև նախագծերի հետագա զարգացման վրա:
2024 թվականին Binance-ը հեռացրեց Monero-ն մատչելի կրիպտոարժույթների ցանկից[26][27]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Европол официально выразил обеспокоенность криптовалютами Zcash, Monero и Ether». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «INTERNET ORGANISED CRIME THREAT ASSESSMENT (IOCTA) 2019» (անգլերեն). Europol. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Европол: биткоин остается самой популярной криптовалютой у киберпреступников». ForkLog (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Эдвард Сноуден: Zcash — самая интересная альтернатива биткойну». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Crypto-Currency Market Capitalizations». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «On Fungibility, Bitcoin, Monero and why ZCash is a bad idea. — We Use Cash». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 61 (օգնություն) - ↑ «Monero : les avantages de la nouvelle monnaie virtuelle | Contrepoints». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 8,0 8,1 «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Чего ждать от нового апгрейда Monero?». CoinMarket.News (ռուսերեն). 2017 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Elijah Lopez (2021 թ․ հոկտեմբերի 25). «Why Monero is the Best CryptoCurrency» (անգլերեն). DataDrivenInvestor. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ «Darknet Marketplace Monero Market Goes Offline Until January 2017». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Minting Money with Monero … and CPU vector intrinsics». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Monero Economy | Page 7 | Bitcointa.lk
- ↑ 14,0 14,1 Nicolas van Saberhagen, CryptoNote v 2.0 Արխիվացված 2014-05-29 Wayback Machine, whitepaper, 2013
- ↑ How to leak a secret(չաշխատող հղում), Рон Ривест, Ади Шамир, Yael Tauman, Asiacrypt 2001. Volume 2248 of Lecture Notes in Computer Science, pages 552—565.
- ↑ Eiichiro Fujisaki and Koutarou Suzuki. Traceable ring signature Արխիվացված 2017-08-11 Wayback Machine. In Public Key Cryptography, pages 181—200, 2007.
- ↑ Daniel J. Bernstein, Niels Duif, Tanja Lange, Peter Schwabe, and Bo-Yin Yang. High-speed high-security signatures. J. Cryptographic Engineering, 2(2):77-89, 2012.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Monero 0.9.0 «Hydrogen Helix» Released | Monero — secure, private, untraceable». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 48 (օգնություն) - ↑ «ringct — How much larger are Monero transactions compared to the average Bitcoin transaction? — Monero Stack Exchange». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 7 (օգնություն) - ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Official CryptoKingdom Wiki». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «MoneroDice». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Embargo Virtual Asset Guidance | Financial Action Task Force On Money Laundering | Money Laundering» (ռուսերեն). Scribd. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Ждет ли Monero, Dash, Zcash и другие анонимные криптовалюты массовый делистинг, и к чему готовиться?». ForkLog. 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Лиходей, Евгения (2024 թ․ փետրվարի 6). «Binance объяснила делистинг Monero (XRM)». BeInCrypto (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Криптобиржа Binance объявила о делистинге анонимной криптовалюты Monero и других цифровых активов :: РБК.Крипто». РБК Крипто (ռուսերեն). 2024 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը՝Արխիվացված 2017-11-05 Wayback Machine
- Աղբյուրի կոդ MoneroԱրխիվացված 2018-10-05 Wayback Machine на Github
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Monero» հոդվածին։ |
| ||||||