Moment of glory (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Moment of glory
Թողարկվածօգոստոսի 29, 2000
Ժանրհարդ ռոք, մետալ և սիմֆոնիկ մետալ
Տևողություն3670 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլEMI Classics
ՊրոդյուսերՍքորպիոնս

Moment of Glory, գերմանական ռոք խումբ Scorpions-ի ալբոմներից է։ Այն ձայնագրվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և թողարկվել է 2000 թվականին։ Ալբոմը ներառում է վերամշակված երգեր խմբի երգացանկից, ինչպես նաև դասական ընդմիջումներ, մեկ երգի cover կատարում և նոր սինգլ` Moment of Glory: Ի սկզբանե, անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Փաուելին խնդրել էին տրամադրել նոր մշակումներ, իսկ Մայքլ Կամենը նշանակված էր նվագախմբային գործերի համար։ Այն բանից հետո, երբ վերջինը հրաժարվեց աշխատանքից՝ Metallica-ի հետ նրանց S&M ալբոմի վրա աշխատելու համար, վերջապես ավստրիացի գործիքավորող և դիրիժոր Քրիստիան Կոլոնովիցը ապացուցեց, որ կարող է հիանալի համագործակցություն ստեղծել խմբի հետ[1]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Moment of Glory համերգի ծրագիը նախ ներկայացվել է Hannover EXPO-ի ժամանակ՝ 2000 թվականի հունիսին, երբ Քրիստիան Կոլոնովիցը դիրիժորում էր Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը նկարահանվել է՝ 2000 թվականի դեկտեմբերին VHS-ով և Video CD-ով հեռարձակվելու համար։ 2001-ին խումբը այս ռոք-սիմֆոնիկ շոուով շրջագայել է Ռուսաստանի և Բալթյան երկրների 7 քաղաքներով։ Քրիստիան Կոլոնովիցը և Սքոթթ Լաութոնը միմյանց փոխարինեցին դիրժորի դերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Custodis, chapter: Moment of Glory - The Scorpions und die Berliner Philharmoniker, in: Klassische Musik heute. Eine Spurensuche in der Rockmusik, Bielefeld transcript-Verlag 2009 978-3-8376-1249-3