Mitsuoka

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mitsuoka
MITSUOKA Motor Co., Ltd Osaka Show Room.JPG
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ավտոմեքենա արտադրող
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Հիմնադրված1968
Գլխադասային գրասենյակՏոյամա (քաղաք), Ճապոնիա
Կայքmitsuoka-motor.com

Mitsuoka Motor (ճապ.՝ 光岡自動車 Միցուոկա Ձիդոսյա, «Միցուոկա մեքենա»), ճապոնական փոքր ավտոարտադրող ընկերություն, որը հիմնականում արտադրում է ավտոմեքենաներ, որոնք իրենց դիզայնով հիշեցնում են 1950-ական և 1960-ական թվականների բրիտանական ավտոմեքենաները[1]։ Արտադրական շարքում կան նաև միկրոավտոմոբիլներ (Mitsuoka MC-1, Mitsuoka Convoy88 և այլն) և սպորտային ավտոմեքենա (Mitsuoka Orochi)[2][3]: Ընկերությունը նաև իր մոդելների և այլ մակնիշների հիման վրա ստեղծում է կատալոգներ։ Mitsuoka ավտոմեքենաների արտադրությունից բացի զբաղվում է արևմտյան բրենդների նոր և օգտագործված ավտոմեքենաների վաճառքով։ Mitsuoka-ն համարվում է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը։ Ներկայումս ընկերությունն արտադրում է հինգ մոդել՝ Mitsuoka Galue լիաչափ սեդան, Mitsuoka Ryugi միջին չափի սեդան, ենթակոմպակտ Mitsuoka Viewt, Mitsuoka Himiko ռոդստեր և Mitsuoka Like-T3 եռանիվ էլեկտրական միկրոավտոմոբիլ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (1968-1989)[խմբագրել | խմբագրել կոդը]

Mitsuoka կազմակերպությունը հիմնադրվել է 1968 թվականին Սուսում Միցուոկոյի կողմից[5]։

Սկզբում ընկերությունը զբաղվում էր օգտագործված ավտոմեքենաների նախավաճառքով՝ դրանց հետագա վաճառքով, իսկ հետո՝ շուրջ 50 խորանարդ սանտիմետր ծավալով ֆրանսիական միկրոավտոմոբիլների ներկրմամբ։

1982 թվականին Mitsuoka ընկերությունը սկսել է սեփական տրանսպորտային միջոցների արտադրումը, որոնցից առաջինը դարձել է Mitsuoka Bubu Shuttle 50 եռանիվ միկրոավտոմոբիլը՝ 50 խորանարդ սանտիմետր ծավալով շարժիչով[4]։ Դրան հաջորդել են եռանիվ միկրոավտոմոբիլների ևս մի քանի տարբերակներ՝ Bubu 501, Bubu 502, Bubu 503, իսկ 1985 թվականին՝ քառանիվ միկրոավտոմոբիլ՝ Bubu 505-C ռետրոստիլում։

1987 թվականին գործարկվել է ընկերության առաջին ռեպլիկան՝ Mitsuoka Bubu Classic SSK-ը, որն արտաքնապես նմանվում էր 1920-ական թվականների Mercedes-Benz SSK-ին[4][6]։ Երկու տարի անց ներկայացվել է Mitsuoka Bubu 356 Speedstar-ը, որն արտաքուստ Porsche 356-ի կրկնօրինակն է։ Մեքենայի ստեղծման ժամանակ օգտագործվել են ֆոլկսվագենյան շասսիներ և շարժիչ[7]։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 99 օրինակ[8]։

(1990-1999)[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ընկերությունը ներկայացրել է Mitsuoka Le-Seyde-ը, որը հինգերորդ սերնդի Nissan Silvia (S13)-ի մոդիֆիկացված տարբերակն է[9]։ Ստեղծվել է ընդամենը 500 օրինակ, որոնք վաճառվել են չորս օրում[9]։ 1991 թվականին հայտնված բաց տարբերակը՝ Mitsuoka Dore անվանումով, հիմնված էր երրորդ սերնդի Ford Mustang-ի վրա[10]։ Երկու մեքենաներն էլ արտադրվել են մինչև 1993 թվականը։ Mitsuoka Viewt ընտանիքի ավտոմեքենաների առաջին սերունդը, որը հիմնվել է երկրորդ սերնդի Nissan March-ի (K11) վրա, սկիզբ է առնում 1993 թվականին[11][12]։ Արտաքնապես մեքենան նման է 1960-ականների Jaguar Mark II-ին։ Ընկերության ամենավաճառվող մոդելն է, որի արտադրանքը տարեկան հասել է 1000 օրինակի[5]։

1994 թվականին կառուցվել է Mitsuoka Zero-1 ավտոմեքենան, արտաքնապես Lotus Super Seven կրկնօրինակը, որը 1996 թվականին որպես տրանսպորտային միջոց հավանության է արժանացել և Mitsuoka ընկերությունը դարձել Է Ճապոնիայի 10-րդ լիազորված ավտոմոբիլային ընկերությունը[13][4][5]։ 1996 թվականի աշնանը թողարկվել է Zero-1 երկրորդ սերունդը, որը կոչվել է Zero-1 Classic Type-F[14]։

Առաջին սերնդի Mitsuoka Galue սեդանը ստեղծվել է Nissan Crew-ի հիման վրա և արտադրվել 1996-2001 թվականներին[15]։ 1996 թվականին ներկայացվել է նաև Mitsuoka Ray փոքր ավտոմեքենաների առաջին սերունդը, որոնց արտաքին տեսքը հիմնված է Wolseley ավտոմեքենաների վրա։ Առաջին՝ երեքդռնանի սերնդի հիմքում Autozam Carol-ն է (Mazda Carol)։ Ստեղծողները, աշխատելով արտաքին տեսքի վրա, ոգեշնչվել են 1961 թվականի Wolseley Hornet ավտոմեքենայով[16]։ Հաջորդ երկու սերունդները հինգդռնանի էին։

1998 թվականի փետրվարին գործարկվել է միջին դասի Mitsuoka Ryoga սեդանը, որը թողարկվել է մինչև 2000 թվականը, երկրորդ սերնդի Nissan Primera (P11) հիման վրա[17]։ Մեքենան նաև ունեցել է ունիվերսալ թափքի տարբերակ[18]։ Բացի այդ, այդ տարի ընկերությունը գործարկել է մեկտեղանոց միկրոավտոմոբիլների կազմ, որը սկսվել է Mitsuoka MC-1, K-1 և K-2 մոդելներից, իսկ ավելի ուշ ներկայացրել MC-1, MC-1EV էլեկտրական տարբերակները[19]։ Երկրորդ սերնդի Ray-ը, որում ընկերությունը փորձել է խուսափել Wolseley-ի ավտոմեքենաների հետ ակնհայտ նմանությունից, ներկայացվել է 1999 թվականի հոկտեմբերին և իրենից ներկայացնում է նոր Mazda Carol-ի մոդիֆիկացված տարբերակը[16]։ Galue-ի երկրորդ սերնդի համար, որը թողարկվել է նաև 1999 թվականին, փոփոխվել է Nissan Cedric տասներորդ սերնդի (Y34)[15]:

(2000-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի գարնանը գործարկվել է լոնդոնյան տաքսիների դիզայնի վրա հիմնված Mitsuoka Yuga մոդելը[4]։ Ավելի ուշ ընկերությունը ձեռք է բերել իրավունքներ, որպես London Taxis International-ի մեքենաների դիստրիբյուտոր[20]։ Le-Seyde երկրորդ սերունդը, որը կոչվում է New Le-Seyde, հիմնված է արդեն յոթերորդ սերնդի Nissan Silvia-ի (S15) վրա, թողարկվել է 2000 թվականի նոյեմբերին և արտադրվել մինչև 2001 թվականը[4]։

2001 թվականի ամռանը գործարկվել է Ryoga ընտանիքի երկրորդ սերունդը՝ հիմնված Nissan Sunny (B15)-ի վրա[17]։ Ի տարբերություն առաջին սերնդի, որում փոփոխվել էր միայն մեքենայի դիմացի հատվածը, այստեղ ընկերությունը աշխատել է նաև մեքենայի ետին մասի փոփոխության վրա, ինչի շնորհիվ շատ բարդ էր դր ամեջ նկատել Nissan Sunny մոդելը[21]։ Այն արտադրվել է մինչև 2011 թվականը։ 2002 թվականին թողարկվել է Ray ընտանիքի երրորդ սերունդը, որի հիմքում ընկել է Daihatsu Mira Gino-ն[22]։ Մեքենայի առջևի մասը կառուցվել է 1965 թվականի Wolseley 1100-ի հիման վրա։ 2002 թվականին գործարկվել է նաև Mitsuoka Convoy88 Էլեկտրական միկրոավտոմոբիլը[19]։ Ավելի ուշ, ընկերությունը ներկայացրել է դրա բարելավված տարբերակը, սահմանելով Ճապոնիայի համար առաջին անգամ լիթիումա-իոնային հիմքով միկրոավտոմոբիլի շարժչների արտադրությունը[23]։

Honda ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո, 2004 թվականի գարնանը Mitsuoka Nouera սեդանի առաջին սերունդի մոդելը արտադրվել է Honda Accord-ում[24]։ 2005 թվականի հուլիսին ներկայացվել է Mitsuoka Galue երրորդ սերունդը՝ հիմնված արդեն առաջին սերնդի Nissan Fuga (Y50)-ի վրա[11]։ Օգոստոսին ներկայացվել է Mitsuoka Classic Type F՝ միկրոավտոմոբիլ Mitsuoka Micro Type-F մեքենայի միկրո-տարբերակը՝ 200 օրինակով[25]։ Այս տարվա սեպտեմբերին գործարկվել է Viewt-ի երկրորդ սերունդը, որի հիմքը նույնպես թարմացվել է մինչև երրորդ սերունդ՝ Nissan March (K12): 2006 թվականի աշնանը սկսվել է Mitsuoka Orochi-ի սեփական մշակման սպորտային մեքենայի արտադրանքը[26][27]։ Ճապոնիայում սպորտ-մեքենայի գինը հասել է 120 հազար դոլարի[5]։ Ավելի ուշ ներկայացվել է Mitsuoka Type R (Mitsuoka K-4) միկրոավտոմոբիլը՝ 240 օրինակով։ Galue-Mitsuoka Galue Convertible ընտանիքի կաբրիոլետը ներկայացվել է 2007 թվականին[28]։ Մեքենան ստեղծվել է Ford Mustang-ի հիման վրա։

2008 թվականի սկզբին ներկայացվել է Galue-Mitsuoka Galue 2-04 ընտանիքի «կոմպակտ» մոդելը, որի հիմքում ընկած է եղել է Toyota Corolla Axio-ն[29]։ Toyota Corolla Axio-ի հիման վրա Ամռանը գործարկվել է Nouera-Mitsuoka Nouera 6-02 սեդանի երկրորդ սերունդը[30]։

2008 թվականի հոկտեմբերին ներկայացվել է երկար լիմուզին Galue S50 երկարացված տարբերակը՝ Mitsuoka Galue-ն[31]։ Լիմուզինը վաճառքի է հանվել էր 84000 $-ով։ Դեկտեմբերին ներկայացվել է Mitsuoka Himiko ռոդսթերը[32]։ Մեքենան ստեղծվել է Mazda MX-5 երրորդ սերնդի (NC) հիման վրա, որի շասսին երկարացրել են 700 մմ-ով։ 2009 թվականին ընկերությունը սկսել է օգտագործել Mitsuoka Viewt մոդելը՝ դրանց ընթացքը վերափոխելով ավելի կոմպակտ Mitsuoka Cute-ի, որը դարձել է ընկերության մոդելային շարքի ամենաէժան ավտոմեքենան[33][34]։

(2010-2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտին թողարկվել է Toyota Corolla Axio-ի հիման վրա ստեղծված Mitsuoka Galue Classic մոդելը, իսկ հաջորդ ամսին՝ 2010 թվականի ապրիլին, ներկայացվել է Mitsuoka Like էլեկտրական ավտոմեքենան, որը Mitsubishi i-MiEV-ի մոդիֆիկացված տարբերակն է՝ 175 մմ անիվային բազայով ավելացված և հինգ ուղևոր տեղավորող[35]։ Նույն տարվա նոյեմբերին ներկայացվել է Mitsuoka Galue-ի չորրորդ սերունդը։ Մոդելը ստեղծվել է Nissan Teana (J32) երկրորդ սերնդի հիման վրա[36]։

2012 թվականին ներկայացվել է Viewt ընտանիքի երրորդ սերունդը[37]։ Դրա հիմքում չորրորդ սերնդի Nissan March-ն է (K-13)[38]։ Այս տարի նորամուտը նշել է նաև ընկերության երկանիվ էլեկտրամոբիլը՝ Mitsuoka Like-T3-ը։ Միկրոավտոմոբիլը ունի 100 կգ բեռնունակություն։

Toyota Corolla Axio-ի հիման վրա 2014 թվականին ներկայացվել է Mitsuoka Ryugi մոդելը, որը նույնպես հիբրիդային տարբերակ է ունեցել[39]։ Mitsuoka Galue-ի հինգերորդ սերունդը, որի հիմքում երրորդ սերնդի Nissan Teana-ն է (L33), ներկայացվել է 2015 թվականին[40][41]։ 2015 թվականին սկսվել են նաև Mitsuoka Himiko-ի վաճառքները Մեծ Բրիտանիայի տարածքում Mitsuoka Roadster անվանումով։ 2016 թվականի սկզբին Ryugi ընտանիքը համալրվել է Mitsuoka Ryugi Wagon ունիվերսալ մոդելով, որի հիմքում ընկած է եղել Toyota Corolla Fielder-ը[42][43][4]։ 2016 թվականի աշնանը ներկայացվել է Mitsuoka Galue ձախակողմյան ղեկով մոդելը՝ Չինաստանի և Մերձավոր Արևելքի վաճառքի համար[44]։

(2020-մեր օրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «In Japan, a Car Apart from the Pack»։ Bloomberg Business Week website։ 2008։ Վերցված է 2010-03-14 
  2. «Автобизнес на смерти. Mitsuoka выпустила новый катафалк»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-23 
  3. «Production History» (անգլերեն)։ Официальный сайт похоронного бизнеса компании։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-23 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «History of Mitsuoka» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-25-ին։ Վերցված է 2017-01-25 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Сбывшаяся мечта Сусуму Мицуоки»։ Авто Mail.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  6. «Mitsuoka Bubu Classic SSK» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2017-05-12 
  7. «Mitsuoka Bubu 356 Speedstar» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2017-05-12 
  8. Brian Long Porsche 356. — Veloce Publishing Ltd, 2002. — С. 172. — 193 с. — ISBN 9781903706480
  9. 9,0 9,1 «Ретро-обманщица: опыт владения Mitsuoka Le-Seyde»։ Колёса։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2017-01-17 
  10. «Le-Seyde»։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2017-01-17 
  11. 11,0 11,1 «Mitsuoka Viewt» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  12. «Japanische Kitsch-Kutschen» (գերմաներեն)։ Auto Motor Und Sport։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  13. «Mitsuoka Zero1» (ճապոներեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2011-08-21 
  14. «Mitsuoka Zero-1» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-16-ին։ Վերցված է 2017-05-16 
  15. 15,0 15,1 «Mitsuoka Galue» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է 2017-01-23 
  16. 16,0 16,1 «BMC 1100/1300: Japanese variations» (անգլերեն)։ AROnline։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-02-17 
  17. 17,0 17,1 «Mitsuoka Ryoga» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  18. «Mitsuoka Ryoga Wagon (Мицуока Рёга Универсал)»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  19. 19,0 19,1 «Microcar Series» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-18-ին։ Վերցված է 2017-05-18 
  20. «Mitsuoka Yuga» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է 2017-05-10 
  21. «Mitsuoka Ryoga (Мицуока Рёга)»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  22. «Features: Faking it – Japan’s BMCs» (անգլերեն)։ AROnline։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-17-ին։ Վերցված է 2017-02-17 
  23. «Mitsuoka впервые в Японии установила литий-ионные аккумуляторы на «микромобиль»»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին։ Վերցված է 2017-05-22 
  24. «Новая модель Mitsuoka на базе Honda Accord»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-21-ին։ Վերցված է 2017-05-21 
  25. «Mitsuoka представила модель Micro Type-F»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին։ Վերցված է 2017-05-22 
  26. «Meet Japan’s 180-KG Mitsuoka Micro Car» (անգլերեն)։ Motorauthority։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-23 
  27. «Mitsuoka представила новый автомобиль Micro Type-R»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-23 
  28. «Send it to the Galue factory: Mitsuoka's 'Stang/Rolls hybrid» (անգլերեն)։ Autoblog։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է 2017-01-22 
  29. «Mitsuoka Galue204 — почти Toyota Corolla»։ Колёса։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է 2017-01-23 
  30. «Mitsuoka Nouera 2008, седан, II поколение (07.2008 - 05.2012) - технические характеристики и комплектации»։ Drom։ Վերցված է 2017-05-02 
  31. «Mitsuoka сделала из Фуги эклектичный лимузин»։ Драйв։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-22-ին։ Վերցված է 2017-01-22 
  32. «Японские дизайнеры состарили родстер MX-5»։ Драйв։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2017-01-17 
  33. «Mitsuoka Cute» (ճապոներեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-23-ին։ Վերցված է 2017-05-23 
  34. «Колеса ужаса. Mitsuoka выпускает Cute — то ли новый то ли подержанный компакт-кар»։ Drom։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-22-ին։ Վերցված է 2017-05-22 
  35. «Mitsuoka turns i-MiEV into monster-Like 5-seater, now taking reservations» (անգլերեն)։ Autoblog։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-26-ին։ Վերցված է 2017-01-25 
  36. «Voitures du monde: Mitsuoka Galue» (ֆրանսերեն)։ Turbo։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-23-ին։ Վերցված է 2017-01-23 
  37. «Mitsuoka Viewt: снова за старое»։ Top Gear Russia։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-11 
  38. «Mitsuoka Debuts Like-T3 Electric Utility Vehicle» (անգլերեն)։ EV World։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-12-ին։ Վերցված է 2017-05-12 
  39. «Новая «Мицуока» стала гибридом»։ Motor.kz։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-26-ին։ Վերցված է 2017-01-25 
  40. «Mitsuoka launches all-new Galue» (անգլերեն)։ Bangkok Post։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 2017-01-24 
  41. «Announcement on release of new model, new grade and limited edition, and opening of new showroom from Mitsuoka Motor (Thailand)» (անգլերեն)։ Официальный сайт։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 2017-01-24 
  42. «Mitsuoka Roadster (2015): meet the MX-5 that thinks it’s a Morgan» (անգլերեն)։ Car Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-17-ին։ Վերցված է 2017-01-17 
  43. «Линейка моделей Mitsuoka пополнилась гибридным универсалом»։ Motor։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-26-ին։ Վերցված է 2017-01-25 
  44. «Японская Mitsuoka представила леворульный седан Galue»։ Колёса։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 2017-01-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]