Minicraft
| Minicraft | |
|---|---|
| Մշակող | Մարկուս Պերսոն |
| Թողարկման թվական | դեկտեմբերի 19, 2011 |
| Պլատֆորմներ | Ջավա, բազմապլատֆորմ, Java Virtual Machine, Անդրոիդ և iOS |
| Ժանր | արկածային էքշն, էքշն, էքշն դերային խաղ և գոյատևման խաղ |
| Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
| 🌐 | playminicraft.com(անգլ.) |
Minicraft, համակարգչային խաղ էքշըն և գոյատևման սիմուլյատոր ժանրերում, մշակվել է Minecraft-ի հեղինակ Մարկուս Պերսոնի կողմից։ Ստեղծվել է 48-ժամյա Ludum Dare խաղերի ստեղծման մրցույթի համար և թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ին որպես Java-ապլետ։ Android-ի համար ոչ պաշտոնական տարբերակը թողարկվել է դեկտեմբերի 24-ին, իսկ iOS-ի համար՝ 2012 թվականի հունվարին։
Խաղը լավ է ընդունվել խաղային մամուլի կողմից։ Լրագրողները բարձր են գնահատել Պերսոնի վարպետությունը որպես ծրագրավորող, իսկ Minicraft-ի խաղային պրոցեսը համեմատել են The Legend of Zelda վաղ խաղային սերիայի հետ։
Խաղային գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Minicraft-ը մեկ խաղացողի համար նախատեսված, վերևից տեսանկյունով 2D տեսախաղ է: Ինչպես Պերսոնի ավելի հայտնի Minecraft խաղը, Minicraft-ի գլխավոր հերոսը ճանապարհորդում է աշխարհով մեկ, արդյունահանում ռեսուրսներ, կռվում թշնամիների դեմ և զբաղվում է շինարարությամբ: Խաղի պաշտոնական նկարագրության մեջ նշվում է, որ «խաղի նպատակն է սպանել աշխարհի միակ մյուս բանական էակին՝ ապահովելով, որ դուք հավերժ մենակ կմնաք»[1][2][3]: Մշակողը գլխավոր հերոսի համար նպատակ է դնում սպանել «օդային կախարդին»[4]: Խաղը տեղի է ունենում մի քանի կղզիներում: Խաղի աշխարհում գտնվող ռեսուրսները համատեղելով՝ խաղացողը կարող է ստեղծել գործիքներ և զենքեր՝ առաջադրանքը հեշտացնելու համար[5]: Տարբեր բիոմներ պարունակում են տարբեր թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել[6]: Կերպարին կարելի է կառավարվել մկնիկի և ստեղնաշարի միջոցով[4]: Minicraft-ի խաղային գործընթացը հաճախ համեմատվել է Terraria-ի[7] և The Legend of Zelda շարքի վաղ խաղերի հետ[8][4][9][10]:
Android-ի և iOS-ի համար նախատեսված ոչ պաշտոնական տարբերակները որոշ տարբերություններ ունեն խաղի ընթացքի մեջ՝ համեմատած բնօրինակ խաղի հետ։ Երկու տարբերակներն էլ հարմարեցվել են բջջային սարքերի սենսորային էկրանների համար՝ կառավարման կոճակները ուղղակիորեն էկրանին տեղադրելով։ Android-ում այժմ կան տարբերակներ՝ առաջընթացը պահպանելու և հատուկ իրեր ստանալու համար՝ օգտագործելով չիտ-կոդ[11][9]:
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Minicraft-ը մշակվել է Minecraft-ի ստեղծող Մարկուս Պերսոնի կողմից Java ծրագրավորման լեզվով երկու օրվա ընթացքում[12]՝ Ludum Dare հաքաթոնի շրջանակներում, որը պահանջում էր, որ մշակողը որոշակի ժամանակահատվածում ստեղծի խաղ՝ մրցույթի մեկնարկից առաջ քվեարկությամբ ընտրված թեմայի հիման վրա: 22-րդ Ludum Dare-ի թեման, որտեղ Մարկուս Պերսոնը ստեղծել է Minicraft-ը, «մենակությունն» էր (անգլ.՝ alone): Երկու օրվա ընթացքում Պերսոնը ուղիղ եթերում հեռարձակել է խաղի ստեղծումը և բլոգում գրել է իր նվաճումների մասին Ludum Dare կայքում[1][6][13][14][15]: Minicraft-ը մրցել է 890 այլ խաղերի հետ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել են ինը կատեգորիաներով, ինչպիսիք են՝ «նորարարություն, զվարճանք, գրաֆիկա, ձայն, հումոր և տրամադրություն»: Հաղթող խաղը որոշվել է Ludum Dare համայնքի քվեարկությամբ, որն ավարտվել է 2012 թվականի հունվարի 9-ին[5][16]: Հաղթողը saint11 օգտատիրոջ կողմից ստեղծված Frostbite խաղն էր[17]:
Minicraft-ը թողարկվել է առանց որևէ լիցենզիայի և չի հանդիսանում բաց ծրագրային ապահովում։ Այնուամենայնիվ, սկզբնական կոդը հրապարակվել է մրցույթի պայմաններին համապատասխան։ Պերսոնն ինքը նշել է, որ դեմ չէ օգտատերերի կողմից կատարված փոփոխություններին, քանի դեռ դրանք չեն ստեղծվել առևտրային շահույթի համար։ Նա նաև զգուշացրել է իր կոդով փորձարկումներ կատարել ցանկացողներին՝ նշելով, որ անվճար լիցենզիայի ներքո փոփոխությունների և դրանց կոդի հրապարակումը օրենքի խախտում կլինի[18]։
Խաղի թողարկումից հետո, մշակող Folstad Consulting-ը ստեղծել է Android-ի համար ոչ պաշտոնական պորտ և հրապարակել է այն Android Market-ում (այժմ՝ Google Play)[11][19][20][21]: Միևնույն ժամանակ, Minicraft-ը iOS-ի համար տեղափոխվել է Ֆիլ Հարվիի կողմից[9]: Մեկնաբանելով Android տարբերակի թողարկումը՝ Պերսոնը նշել է, որ այն պաշտոնապես անօրինական է, բայց քանի որ այս տարբերակը վճարում չի պահանջում, ստեղծողը չի առարկում դրան[18]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Minicraft-ը քննադատներից ստացել է ընդհանուր առմամբ դրական արձագանքներ: VentureBeat-ի քննադատ Դեն Քրոուլին մեկնաբանել է ռեսուրսների հավաքագրման համակարգը. «Պարզ, բայց կախվածություն առաջացնող մոտեցումը օգնում է խաղին հաղորդել յուրօրինակ հմայք, որը շատ հեռու չէ իր ավագ եղբորից»[5]: GamesRadar-ի Մեթ Բրեդֆորդը նշել է, որ «նախագիծը այնքան պարզ է, որքան կարելի է ակնկալել մարաթոնյան ծրագրավորման մրցույթից, բայց այն փաստը, որ դա իրականում ամբողջական խաղ է, վկայում է Պերսոնի հմտության մասին»[16]: Rock, Paper, Shotgun-ի Ալեք Մեերը գովաբանել է Minicraft-ը գրավիչ խաղի համար և նաև նշել է, որ 48 ժամում ստեղծված խաղի համար դրա ամբողջականությունը տպավորիչ է[1]: Daily Mirror-ի Ռայան Բրաունը Պերսոնի խաղերի իր ակնարկում գրել է, որ Minicraft-ը Պերսոնի՝ խաղերի դիզայների հմտությունների վկայությունն է[22]:
Boing Boing-ի քննադատ Ռոբ Բեսիցզան քննադատել է խաղը՝ ասելով, որ «Minicraft-ը կիրառում է նույն կախարդանքը, ինչ բնօրինակը», բայց տառապում է մակերեսայինությունից և կրկնվողությունից[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Alec Meer (2011 թ․ դեկտեմբերի 19). «Minecraft But Not: Minicraft». Rock, Paper, Shotgun. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Kevin Lee (2011 թ․ դեկտեմբերի 20). «Minecraft Creator Notch Makes Minicraft in 48 Hours». PC World. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Ryan Brown (2016 թ․ ապրիլի 9). «10 video games made by Minecraft's creator Notch». Daily Mirror. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Wesley Yin-Poole (2016 թ․ դեկտեմբերի 13). «Notch makes Minicraft in two days». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Dan Crawley (2011 թ․ դեկտեմբերի 19). «Minecraft developer makes new 'Minicraft' game in just two days». VentureBeat. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Tom Senior (2011 թ․ դեկտեմբերի 19). «Notch makes Minicraft in 48 hours for Ludum Dare». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Martin Brinkmann (2011 թ․ դեկտեմբերի 24). «Minicraft, Minecraft in 2D (Game Saturday)». Ghacks. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Joseph Parish (2011 թ․ դեկտեմբերի 19). «Notch makes Minicraft in 48 hours». The Verge. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 gamefighter (2012 թ․ փետրվարի 12). «(iPhone, iPad) Minicraft for iOS: 「Minecraft」作者が48時間で作った2Dものづくりゲーム。本家より好きかも!無料。». Appbank. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Doeden, 2018
- ↑ 11,0 11,1 Kevin Lee (2012 թ․ հունվարի 7). «Notch's Minicraft Now Ported to Android Devices». PC World. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Маркус Перссон засветил свою новую игру после Minecraft». Siteua.org. 2011 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Minecraft creator designs Minicraft 'sequel' in 48 hours». Би-би-си. 2012 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Paul Miller (2012 թ․ փետրվարի 18). «Stream alert: Humble Bundle Mojam's 60 hour code fest is live and action-packed». The Verge. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Rob Beschizza (2011 թ․ դեկտեմբերի 23). «Minicraft». Boing Boing. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ 16,0 16,1 Matt Bradford (2011 թ․ դեկտեմբերի 20). «Markus Notch Persson creates Minicraft in two days». GamesRadar. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Chris Priestman (2012 թ․ հունվարի 10). «Ludum Dare 22 Winners Announced. Next Compo Dated». Indie Game Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ 18,0 18,1 Matt Liebl (2012 թ․ մայիսի 4). «Notch releasing Minecraft source code soon?». GameZone (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Folstad Consulting (2011 թ․ դեկտեմբերի 27). «minicraft-port». Komodo Contacts. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Joseph Parish (2012 թ․ հունվարի 5). «'Minicraft' gets an Android port with game saves». The Verge. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Павел Рогов (2012 թ․ հունվարի 6). «Игра Minicraft теперь доступна для Android устройств». Gamebomb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
- ↑ Ryan Brown (2016 թ․ ապրիլի 6). «10 video games made by Minecraft's creator Notch». Daily Mirror (անգլերեն). Reach plc. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Rob Beschizza (2011 թ․ դեկտեմբերի 23). «Minicraft». Boing Boing. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Matt Doeden Markus "Notch" Persson: Minecraft Mogul. — Lerner Publications, 2018. — 48 с. — ISBN 978-1541524460