Jump to content

Minecraft-ը կինոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Minecraft-ը կինոյում
անգլ.՝ A Minecraft Movie
Երկիր ԱՄՆ[1]
 Շվեդիա
Ժանրարկածային ֆիլմ[2], ընտանեկան ֆիլմ[2], կինոկատակերգություն[2], մարտաֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքMC
Թվականապրիլի 5, 2025[3][4], ապրիլի 2, 2025 և ապրիլի 4, 2025[5][1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորJared Hess?
ՊրոդյուսերJill Messick?, Lydia Winters?, Մերի Փարենթ, Vu Bui?, Ռոյ Լի, Ջեյսոն Մամոա և Cale Boyter?
Սցենարի հեղինակHubbel Palmer?, Ալիսոն Շրեդեր, Չեյսոն Ֆուքս, Adam Nee?, Aaron Nee? և Chris Galletta?
ԴերակատարներՋեք Բլեք[6][7], Ջեյսոն Մամոա[6][7], Էմմա Մայերս[6][7], Danielle Brooks?[6][7], Sebastian Eugene Hansen?[6][7], Ջենիֆեր Քուլիջ[7], Քեյթ ՄաքՔիննոն, Ջենեյն Կլեմենտ[7], DanTDM?, Jessica Bravura?, Mumbo Jumbo?, LDShadowLady?, Ենս Բերգենսթեն և Ռեյչել Հաուս[7]
ՕպերատորԷնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ԿինոընկերությունDomain Entertainment?, Mojang Studios, Legendary Pictures և Vertigo Entertainment
Տևողություն101 րոպե
Բյուջե150 000 000 $[8]
Պաշտոնական կայքէջ
 A Minecraft Movie Վիքիպահեստում

«Minecraft-ը կինոյում» (անգլ.՝ A Minecraft Movie), արկածային ֆիլմ, որը հիմնված է համանուն համակարգչային խաղի վրա։ Ֆիլմի ռեժիսորներն են Ջարեդ և Ջերուշա Հեսը։ Ֆիլմում նկարահանվել են Ջեք Բլեքը, Ջեյսոն Մոմոան, Դանիել Բրուքսը, Սեբաստիան Յուջին Հանսենը և Էմմա Մայերսը։ Նկարահանումները արվել են Նոր Զելանդիայում 2024 թվականի հունվարի 18-ից ապրիլի 12-ը։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված է 2025 թվականի ապրիլի 4-ին[9][10]:

Դեռահաս աղջիկը և արկածախնդիրների անսովոր խումբը պետք է փրկեն աշխարհը Դժոխքի թշնամական մոբերից և Ender World-ը Ender Dragon-ից[11]:

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Mojang ընկերությունը Հոլիվուդից առաջարկ է ստացել Minecraft ֆրանշիզայի հիման վրա հեռուստասերիալ ստեղծելու մասին, սակայն ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ դրան կհամաձայնեն միայն համապատասխան սյուժե ստեղծելու դեպքում[21]:

2014 թվականի փետրվարին Kickstarter կայքում հայտնվել է «Մարդու ծնունդը» (անգլ.՝ The Birth of Man) խաղի հիման վրա «Minecraft» ֆան-ֆիլմի քրաուդֆանդինգի նախաձեռնությունը, սակայն շուտով նախաձեռնությունը դադարեցվել է, քանի որ Մարկուս Պերսոնը հրաժարվել է լիցենզիա տրամադրել նման ֆիլմ նկարահանելու համար[22][23]: Այնուամենայնիվ, նույն ամսին Պերսոնը հայտարարել է, որ Mojang-ը բանակցություններ է վարում Warner Bros. Pictures-ի հետ «Minecraft» ֆիլմի ստեղծման համար, որի պրոդյուսերները պետք է լինեն Ռոյ Լին և Ջիլ Մեսիկը[24][25]:

2015 թվականի հուլիսին Warner Bros. հայտարարել է, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Ռոբ Մաքելհենը՝ նախապես նրան հատկացնելով 150 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջե[26][27]: 2016 թվականին սկսվել է նախնական արտադրության փուլը և հայտնի է դարձել ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2019 թվականի մայիսի 24- ը[28]: Սակայն 2018 թվականի օգոստոսին Մաքելհենը լքել էր նախագիծը[29]: Էրոնն ու Ադամ Նին վարձվել են սցենարը վերաշարադրելու համար, ֆիլմի արտադրությունը հետաձգվել է[30]:

2019 թվականի հունվարին Փիթեր Սոլեթը հայտարարվել է որպես ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ, որի սյուժեն նախատեսվում էր ամբողջությամբ վերաշարադրել՝ համեմատած Մաքելհենիի տարբերակի հետ։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ Ջիլ Մեսիկը, որը մահացել է 2018 թվականին, հետմահու հիշատակվելու է որպես պրոդյուսեր[11]: Այդ տարվա ապրիլին Warner Bros. նախատեսել է ֆիլմի թողարկումը 2022 թվականի մարտի 4-ին[31][32]: 2020 թվականի հոկտեմբերին Covid-19 համաճարակի պատճառով Warner Bros-ը ֆիլմը հանել է թողարկման ժամանակացույցից[33]: 2022 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Սոլետի փոխարեն ֆիլմի ռեժիսորները կլինեն Ջարեդն ու Ջերուշա Հեսը, իսկ Ջեյսոն Մոմոան բանակցություններ է սկսել գլխավոր դերում նկարահանվելու համար։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ դա կլինի խաղարկային ֆիլմ, այլ ոչ թե անիմացիոն ֆիլմ[13]: 2023 թվականի ապրիլին հայտարարվել է պրեմիերայի նոր ամսաթիվը՝ 2025 թվականի ապրիլի 4- ը[9][10]:

Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2023 թվականի օգոստոսին Նոր Զելանդիայում[34], բայց SAG-AFTRA-ի դերասանների արհմիության գործադուլի պատճառով հետաձգվել է[35]: Գործադուլի ավարտից հետո հայտնի է դարձել, որ նկարահանումները պետք է սկսվեն 2024 թվականի սկզբին[36]:

2023 թվականի նոյեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ Դանիել Բրուքսը և Սեբաստիան Յուջին Հանսենը ֆիլմում հանդես կգան որպես Դոն (անգլ.՝ Dawn)և Հենրի համապատասխանաբար[17]: Դեկտեմբերի սկզբին ֆիլմի դերասանական կազմին է միացել Էմմա Մայերսը[18]: 2024 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Ջեք Բլեքը մարմնավորելու է Սթիվի դերը[12], ինչպես նաև այն, որ ֆիլմում նկարահանվելու են Ջենիֆեր Քուլիջը, Քեյթ Մաքքինոնը և Ջեմեյն Կլեմենտը[19][20]: Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ին և ավարտվել 2024 թվականի ապրիլի 12-ին[37]:

2024 թվականի սեպտեմբերի 5-ին թողարկվել է առաջին թիզեր-թրեյլերը[38]: 2024 թվականի նոյեմբերի 19-ին թողարկվել է երկրորդ թրեյլերը:

Ֆիլմը IMAX ձևաչափով կթողարկվի ԱՄՆ-ում 2025 թվականի ապրիլի 4-ին, դիստրիբյուտորը կլինի Warner Bros. Pictures ընկերությունը[9][10][30][39]: Մինչ այդ նախատեսվում էր այն թողարկել 2019 թվականի մայիսի 24-ին[28], ապա 2022 թվականի մարտի 4-ին, 2022 թվականի մարտի 4-ին[31][32]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://lsf.go.id/film/minecraft-movie/100Film Censorship Board.
  2. 2,0 2,1 2,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  3. https://variety.com/2023/film/news/film-news-in-brief-april-3-1235571717/
  4. Internet Movie Database — 1990.
  5. Gortych A. Filmweb (польск.) — 1998.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Richardson K. Jason Momoa and Jack Black Enter a Pixelated Paradise in ‘A Minecraft Movie’ Trailer // Rolling Stone / J. WennerNYC: Penske Media Corporation, 2024. — ISSN 0035-791X; 3066-0580
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Cast // A Minecraft Movie (2025) - Full cast & crew - IMDb
  8. Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 D'Alessandro, Anthony. (2023 թ․ ապրիլի 5). «'Aquaman 2' Shifts Release Date Five Days Earlier, Warner Bros Dates 'The Wise Guys', 'Minecraft'». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Jason Momoa's 'Minecraft' Books April 2025 Release Date in Theaters». The Hollywood Reporter (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. 11,0 11,1 Kroll, Justin. (2019 թ․ հունվարի 11). «Peter Sollett to Direct Warner Bros.' 'Minecraft' Movie (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 D'Alessandro, Anthony. (2024 թ․ հունվարի 2). «Jack Black Levels Up For 'Minecraft' At Warner Bros – The Dish». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  13. 13,0 13,1 Couch, Aaron. (2022 թ․ ապրիլի 18). «Jason Momoa to Star in 'Minecraft' Movie for Warner Bros». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. Grobar, Matt. (2022 թ․ ապրիլի 18). «Jason Momoa In Early Talks To Star In 'Minecraft'; Jared Hess Directing Video Game Adaptation For Warner Bros». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 24-ին.
  15. Forristal, Lauren. (2022 թ․ ապրիլի 19). «HBO Max backs 'Minecraft' movie with 'Aquaman' star Jason Momoa». TechCrunch (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  16. 16,0 16,1 Tenreyro, Tatiana (2024 թ․ սեպտեմբերի 4). «Jack Black Takes Jason Momoa and Danielle Brooks Under His Wing in 'A Minecraft Movie' Teaser». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 13-ին.
  17. 17,0 17,1 17,2 D'Alessandro, Anthony. (2023 թ․ նոյեմբերի 30). «'Minecraft': Warner Bros Movie Adds Danielle Brooks & Sebastian Eugene Hansen». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. 18,0 18,1 D'Alessandro, Anthony. (2023 թ․ դեկտեմբերի 6). «'Minecraft': 'Wednesday' Star Emma Myers Digs Into Warner Bros Movie». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 7-ին.
  19. 19,0 19,1 D'Alessandro, Anthony. (2024 թ․ հունվարի 17). «Warner Bros' Jason Momoa 'Minecraft' Movie Finds Gem In Jennifer Coolidge». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին.
  20. 20,0 20,1 20,2 D'Alessandro, Anthony. (2024 թ․ հունվարի 18). «Kate McKinnon & Jemaine Clement Join Jason Momoa 'Minecraft' Gang At Warner Bros». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 5-ին.
  21. Nunneley, Stephany. (2012 թ․ մարտի 24). «Minecraft hits $80M in sales with over 5M paid downloads». VG247 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին.
  22. Macy, Seth G. (2014 թ․ փետրվարի 7). «Minecraft Movie 'The Birth of Man' Nixed by Notch». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. Makuch, Eddie. (2014 թ․ փետրվարի 10). «Minecraft-inspired movie shut down». GameSpot (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  24. Nutt, Christian. (2014 թ․ փետրվարի 27). «Minecraft movie in the works with Warner Bros». Gamasutra (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  25. Busch, Anita. (2014 թ․ փետրվարի 27). «Video Game Sensation 'Minecraft' Coming To The Big Screen As Warner Bros Acquires Rights; 'Lego's' Roy Lee And Jill Messick Producing». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  26. Bui, Vu. (2015 թ․ հուլիսի 21). «We've chosen a director for the Minecraft movie!». Mojang (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  27. Fleming Jr., Mike. (2015 թ․ հուլիսի 21). «Minecraft Movie Gets Director: 'It's Always Sunny In Philadelphia's Rob McElhenney». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  28. 28,0 28,1 Galuppo, Mia. (2016 թ․ հունիսի 27). «Warner Bros.' 'Minecraft' Movie Gets Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 28-ին.
  29. Gera, Emily. (2020 թ․ փետրվարի 24). «Always Sunny's Rob McElhenney explains what went wrong for his $150 Million Minecraft movie». VG247 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  30. 30,0 30,1 Gonzalez, Umberto & Maglio, Tony (2018 թ․ օգոստոսի 3). «'Minecraft' Movie Delayed: Rob McElhenney Out as Director, Nee Brothers Tapped to Write (Exclusive)». TheWrap (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. 31,0 31,1 D'Anastasio, Cecilia. (2019 թ․ ապրիլի 16). «On March 4, 2022, Warner Bros. and Mojang will be releasing a Minecraft movie». Kotaku (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  32. 32,0 32,1 «The Minecraft Movie Is Just Around The Corner». Minecraft.net (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին.
  33. McClintock, Pamela & Couch, Aaron (2020 թ․ հոկտեմբերի 5). «'The Batman' Delays Release to 2022 as Warner Bros. Shuffles Calendar». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  34. «Live-Action Minecraft Movie to Start Filming in August». MovieWeb (անգլերեն). 2023 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  35. Earl, William. (2023 թ․ հուլիսի 14). «All the TV Shows and Movies Affected by the Actors Strike (Updating)». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  36. «'Deadpool 3', 'Gladiator 2', 'Beetlejuice 2', 'Juror No. 2' & 'Venom 3' Among Film Productions To Restart ASAP As Hollywood Gets Back To Work Post-Strike». Deadline Hollywood (անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին.
  37. Вайс, Артём (2024 թ․ ապրիլի 12). «Съёмки экранизации Minecraft завершились». Игромания (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  38. «Вышел первый трейлер фильма по игре Minecraft - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). 2024 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 5-ին.
  39. «IMAX and Warner Bros. Extend Deal to Include 12 More Films». ComingSoon.net (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Minecraft-ը կինոյում» հոդվածին։