Mine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Mine»
«Mine» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2010)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Speak Now» ալբոմից
Թողարկված4 օգոստոսի, 2010
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
Ժանրքանթրի-փոփ
Տևողություն3:52(ալբոմային տարբերակ)
3:50 (փոփ տարբերակ)
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՆեթան Չապման, Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Half of My Heart»
(2010)
«Mine»
(2010)
«Back to December»
(2010)
YouTube full-color icon (2017).svg «Mine»

«Mine», ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի ու երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը նրա Speak Now (2010) երրորդ ստուդիական ալբոմից։ Երգը գրել է Թեյլոր Սվիֆթը, իսկ որպես պրոդյուսեր հանդես է եկել Նեթան Չապմանը։ Երգն ու տեսահոլովակը վայելել են ժողովրդականություն և ստացել դրական արձագանքներ[1][2][3]։ 2011 թվականի հունիսի 8-ին երգի տեսահոլովակն արժանացել է «Տարվա լավագույն հոլովակ» (Video of the Year) հեղինակավոր մրցանակի Country Music Television ալիքի «The 2011 CMT Music Awards» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ[4]։ 2012 թվականի մայիսի 15-ին Թեյլոր Սվիֆթը «Mine» երգի համար արժանացել է հեղինակ-կատարողների BMI Pop Awards մրցանակի (The 60th annual BMI Pop Awards, անվանակարգ՝ «Award-Winning Songs»)[5]։ Սինգլն ընդգրկվել է հիթերի լավագույն տասնյակում Ավստրալիայում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, զբաղեցրել առաջին հորիզոնականը Adult Contemporary ու երկրորդ հորիզոնականը Country Songs հիթ-շքերթներում և ստացել պլատինե հավաստագիր Միացյալ Նահանգներում ու Կանադայում[6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Mine» երգն Speak Now ալբոմի 14 երգերից մեկն է, որ գրել է Թեյլոր Սվիֆթը։ Նա եղել է նաև համապրոդյուսեր Նեթան Չապմանի հետ միասին։ Սկզբում թողարկումը նախատեսվել է 2010 թվականի օգոստոսի 16-ին։ Սակայն համացանցում չարտոնագրված վատ որակի ֆայլի հայլտնվելուց հետո Big Machine Records ընկերությունը որոշել է արագացնել թողարկման գործընթացը, և քանթրի ռադիոյով ու iTunes-ում երգը թողարկվել է նախատեսված ժամկետից տասներկու օր առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 4-ին[8][9][10]։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական հրատարակություններից ու քննադատներից, ինչպիսիք են՝ Rolling Stone[3], Roughstock[2], Digital Spy[1], Chicago Tribune[11], Daily News[12]։

Միացյալ Նահանգներում դեռ երգի պաշտոնական թողարկումից երկու օր առաջ հայտնի էր դարձել, որ այն թողարկվելու է շուրջ 350,000 թվային ներբեռնումներ տպաքանակով և հնարավոր է, որ Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարի լավագույն եռյակում[13]։ 2010 թվականի օգոստոսի 21-ին ավարտվող շաբաթում երգը կատարել է նորամուտը Hot Digital Songs հիթ-շքերթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը 297 000 թվային ներբեռնումներով, որոնց շնորհիվ էլ այն զբաղեցրել է երրորդ հորիզոնականը ԱՄՆ Billboard Hot 100 համազգային հիթ-շքերթում։ Թեյլոր Սվիֆթը դարձել է երկրորդ երգչուհին Hot 100 հիթ-շքերթի պատմության մեջ, որ մի քանի հիթերով նորամուտը կատարել է լավագույն հնգյակում օրացուցային նույն տարվա ընթացքում (առաջինը եղել է Մրայա Քերին)[14]։ 297 000 ներբեռնումներով «Mine» երգը դարձել է ութերորդը շաբաթվա թվային բեսթսելլեր-դեբյուտանտների շարքում և չորրորդ լավագույնը 2010 թվականին[15]։ «Mine» երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Adult Contemporary հիթ-շքերթում[16], յոթերորդ հորիզոնականը Adult Pop Songs հիթ-շքերթում[17] և 12-րդ հորիզոնականը Pop Songs հիթ-շքերթում[18]։ 2011 թվականի նոյեմբերի 29-ին երգն ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակի հավաստագիր Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայից[19]։ Մինչ 2012 թվականի օգոստոս «Mine» երգը վաճառվել է 2 081 000 տպաքանակով ԱՄՆ-ում՝ դառնալով Թեյլոր Սվիֆթի հինգերորդ ամենահաջողակ սինգլն այդ պահին[20]։

«Mine» երգը բավական հաջողություն է ունեցել նաև Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Կանադական հիթ-շքերթում այն հասել է յոթերորդ հորիզոնականին 15 000 թվային ներբեռնումներով մինչև 2010 թվականի օգոստոսի 2-ը[21][22], ինչպես նաև ստացել է պլատինե հավաստագիր Music Canada-ից[6]։ 2010 թվականի օգոստոսի 22-ին երգն ընդգրկվել է Ավստրալիայի հիթ-շքերթում (Australian Singles Chart)՝ հասնելով մինչև № 9 հորիզոնական[23]։ Այն հավաստագրվել է ոսկե կարգավիճակով Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալական միության կողմից (ARIA) 35 000 օրինակը գերազանցող տպաքանակի համար[24]։ 2010 թվականի օգոստոսի 9-ին սինգլը կատարել է նորամուտը Նոր Զելանդիայի հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 30-րդ հորիզոնականը, իսկ մեկ շաբաթ անց հասել է 16-րդ հորիզոնականին[25]։ 2010 թվականի օգոստոսի 30-ին սինգլը հասել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 30-րդ հորիզոնական։ Իռլանդիայում այն հասել է № 38 հորիզոնականին[26]։ Մայրցամաքային Եվրոպայում «Mine» երգն ունեցել է հետևյալ ցուցանիշները՝ № 70 Eurochart Hot 100 Singles եվրոպական միասնական հիթ-շքերթում[27], № 48 Բելգիայում (Flanders)[28] և № 48 Շվեդիայում[29]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ռոման Ուայթը, որը դրանից առաջ աշխատել էր երգչուհու «You Belong With Me» և «Fifteen» տեսահոլովակների վրա[30]։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու պրոֆեսիոնալ ռեստլերների և չեմպիոնների դուստրեր՝ Ժաքլին Ջարետը (անգլ.՝ Jaclyn Jarrett, Թեյլոր Սվիֆթի ընկերուհին և աշխարհի չեմպիոն Ջեֆ Ջարետի դուստրը, որը մարմնավորել է երգչուհուն երիտասարդ տարիքւոմ)[31] և Քիրա Էնգլը (անգլ.՝ Kyra Angle, ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Քուրտ Էնգլի դուստրը)[31]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ Մեն նահանգի Յորք շրջանի Քեննեբանկպորտ ոչ մեծ գյուղում[32]։ Տեսահոլովակում հիմնական դերերից մեկը կատարել է բրիտանացի դերասան Թոբի Հեմինգուեյը[33]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի օգոստոսի 27-ին Country Music Television (CMT) քանթրի ալիքի[34] կես ժամ տևողությամբ հատուկ հաղորդման շրջանակներում, որի ընթացքում ցուցադրվել են տեսահոլովակի ստեղծման անդրկուլիսյան տեսարաններ[35]։

Թեյլոր Սվիֆթը հետագայում վերադարձել է Քեննեբանկպորտ տեսահոլովակի պրեմիերայի և տեղի բնակչության հետ հանդիպման համար։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 800 մարդ, որոնց թվում եղել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, որն իր թոռանը տարել էր երգչուհուն տեսնելու[36]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային ներբեռնում[8]
  1. «Mine» – 3։49
  • European Digital download/UK digital download 1[37][38]
  1. «Mine» – 3։49
  • UK digital download 2[39]
  1. «Mine» – 3։49
  2. «Mine» (Music Video) – 3։55
  1. «Mine» (Pop Mix Version) – 3։50
  1. «Mine» – 3։49
  2. «Mine» (US version) – 3։51

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2010) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[23] 9
Բելգիա Ultratop Flanders[28] 48
Բելգիա Ultratip Wallonia[44] 35
Կանադա Canadian Hot 100[45] 7
Կանադա Canada AC (Billboard)[46] 2
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[47] 18
Կանադա Canada Country (Billboard)[48] 7
Կանադա Canada Hot AC (Billboard)[49] 9
Եվրոպա European Hot 100 Singles[27] 70
Գերմանիա Media Control AG[50] 57
Հունգարիա Rádiós Top 40[51] 13
Իռլանդիա IRMA[26] 38
Ճապոնիա Japan Hot 100[52] 6
Նոր Զելանդիա RIANZ[25] 16
Սլովակիա IFPI[53] 76
Spanish Airplay Chart[54] 19
Շվեդիա Sverigetopplistan[29] 48
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[55] 30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[56] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[16] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[17] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[57] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[18] 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Digital Songs (Billboard)[58] 1

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2010) Հորիզոնական
Australian Singles Chart[59] 86
Canadian Hot 100[60] 51
Hungarian Airplay Chart[61] 69
Japanese Top 100[62] 39
US Billboard Hot 100[63] 46
US Adult Contemporary Songs (Billboard)[64] 23
US Adult Pop Songs (Billboard)[65] 38
US Country Songs (Billboard)[66] 38

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[67] 2× Platinum 140 000^
Կանադա (Music Canada)[68] Platinum 80 000^
Ճապոնիա (RIAJ)[69] Gold 100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[70] Gold 7500*
ԱՄՆ (RIAA)[71] 3× Platinum 2,300,000[72]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա:

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

List of radio and release dates with formats and record labels
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
ԱՄՆ Օգոստոսի 4, 2010[8][73] Թվային ներբեռնում Big Machine
Օգոստոսի 24, 2010[74] Mainstream radio
Օգոստոսի 27, 2010[34] Տեսահոլովակ
Եվրոպա Օգոստոսի 31, 2010[37] Թվային ներբեռնում
Մեծ Բրիտանիա Օգոստոսի 31, 2010[55] Թվային ներբեռնում
Հոկտեմբերի 18, 2010[43] CD single
Գերմանիա Հոկտեմբերի 22, 2010[42]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Levine Nick (2010-10-18)։ «Taylor Swift: 'Mine'»։ Digital Spy։ Վերցված է 2011-01-12 
  2. 2,0 2,1 Peacock Bobby (2010-08-13)։ «Taylor Swift — "Mine"»։ Roughstock։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-13-ին։ Վերցված է 2011-01-12 
  3. 3,0 3,1 Sheffield Rob (2010-10-26)։ «Taylor Swift Speak Now (2010)»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-18-ին։ Վերցված է 2011-01-12 
  4. BMI Country Royalty Reigns at 2011 CMT Music Awards. June 10, 2011
  5. Carole King Named BMI Icon at 60th Annual BMI Pop Awards. May 16, 2012
  6. 6,0 6,1 «Gold and Platinum»։ Musiccanada.com։ Վերցված է 2011-08-15 
  7. «RIAA - Gold & Platinum»։ RIAA.com։ Recording Industry Association of America։ Վերցված է 2011-01-17 (չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 «Taylor Swift's New Single, "Mine," Shipped to Country Radio After Leak»։ Country Music Television։ 2010-08-04։ Վերցված է 2010-08-04 
  9. «Taylor Swift Brings Forward Mine Release Date»։ Omgmusic.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-20-ին։ Վերցված է 2011-01-12 
  10. Thomas Devon (2010-08-05)։ «Taylor Swift Rush Releases "Mine" to Radio After Internet Leak, "Speak Now" Album in October»։ CBS։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 2011-01-01 
  11. Dickinson Chrissie (2010-10-21)։ «Taylor Swift's intuition: Star says she writes what she feels»։ Chicago Tribune։ Tribune Company։ Վերցված է 2011-01-19 
  12. Benigno Anthony (2010-08-05)։ «Taylor Swift's 'Mine,' first single off 'Speak Now,' released early after bootleg appears online»։ Daily News։ Mortimer Zuckerman։ Վերցված է 2011-01-19 
  13. Trust Gary, Pietroluongo Silvio (2010-08-06)։ «Taylor Swift's 'Mine' Starts Strong At Radio»։ Billboard։ Nielsen Media Research։ Վերցված է 2010-08-06 
  14. Pietroluongo Silvio (2010-08-11)։ «Taylor Swift Makes Sparkling Hot 100 Entrance»։ Billboard։ Nielsen Media Research։ Վերցված է 2010-08-06 
  15. Caulfield Keith (2010-08-11)։ «Arcade Fire and Taylor Swift Sweep in With New No. 1s»։ Billboard։ Nielsen Media Research։ Վերցված է 2010-08-11 
  16. 16,0 16,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  17. 17,0 17,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  18. 18,0 18,1 Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  19. «Recording Industry Association of America»։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 2011-12-01 
  20. «Ask Billboard: Taylor Swift's Career Sales»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է August 25, 2012 
  21. «12 August Download Chart»։ Jam։ 2010-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-12-ին։ Վերցված է 2010-08-12 
  22. «August 13 Canadian Update»։ Nielsen Canada։ 2010-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-12-ին։ Վերցված է 2010-08-12 
  23. 23,0 23,1 Australian-charts.com — Taylor Swift — Mine. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 2011-01-13.
  24. «ARIA Charts – Accreditations – 2010 Singles»։ ARIA.com.au։ Australian Recording Industry Association։ Վերցված է 2011-01-12 
  25. 25,0 25,1 Charts.org.nz — Taylor Swift — Mine. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 2011-01-13.
  26. 26,0 26,1 "Irish-charts.com – Discography Taylor Swift". Irish Singles Chart. Ստուգվել է January 24, 2020.
  27. 27,0 27,1 Taylor Swift Album & Song Chart History European Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-12.
  28. 28,0 28,1 Ultratop.be — Taylor Swift — Mine (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 24, 2020.
  29. 29,0 29,1 Swedishcharts.com — Taylor Swift — Mine. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2010-08-31.
  30. Anitai Tamar (2010-08-27)։ «Video Premiere: Taylor Swift, 'Mine'»։ MTV։ Վերցված է 2011-01-13 
  31. 31,0 31,1 James Danny (2010-08-31)։ «Taylor Swift, 'Mine' -- New Video»։ AOL։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-11-ին։ Վերցված է 2011-01-13 
  32. Ryan Chris (2010-08-26)։ «Go Behind The Scenes Of Taylor Swift's 'Mine' Video»։ MTV։ Վերցված է 2011-01-13 
  33. Vena Jocelyn (2010-07-23)։ «Taylor Swift Dishes On 'Mine' Video Love Interest»։ MTV։ Վերցված է 2010-08-01 
  34. 34,0 34,1 «CMT Premieres: Taylor Swift "Mine"»։ CMT։ Viacom։ Վերցված է 2011-01-13 
  35. «Taylor Swift's "Mine" Video Will Debut on CMT, MTV and VH1 on Aug. 27»։ CMT։ Viacom։ Վերցված է 2011-01-13 
  36. «Taylor Swift Unveils New Video During CMT Special»։ CMT։ Viacom։ Վերցված է 2011-01-13 
  37. 37,0 37,1 «Mine - Single»։ iTunes Stores։ Վերցված է July 21, 2011 
  38. «Mine»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-24-ին։ Վերցված է July 22, 2011 
  39. «Mine - Single»։ iTunes Stores։ Վերցված է July 21, 2011 
  40. «Mine - Nokia Music Store»։ Nokia։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-21-ին։ Վերցված է 2010-08-18 
  41. «iTunes - Music - Mine (Pop Mix) - Single by Taylor Swift»։ Itunes.apple.com։ 2011-11-08։ Վերցված է 2011-11-28 
  42. 42,0 42,1 «Mine (2-Track)»։ Amazon.de (գերմաներեն)։ Վերցված է 2011-03-11 
  43. 43,0 43,1 «Mine (CD) 2010»։ universal-music.co.uk։ Universal Music։ Վերցված է 2012-01-28 
  44. Ultratop.be — Taylor Swift — Mine (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 24, 2020.
  45. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  46. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
  47. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
  48. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Country for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
  49. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է November 7, 2017.
  50. Taylor Swift - Mine (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 2011-01-13.
  51. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 2011-01-13.
  52. Taylor Swift Album & Song Chart History Japan Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2010-12-16.
  53. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201036. Ստուգվել է 2011-03-11.
  54. «Promusicae (Week: January 1, 2010)»։ Վերցված է July 13, 2010 (չաշխատող հղում)
  55. 55,0 55,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  56. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  57. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift. Ստուգվել է 2011-01-13.
  58. Taylor Swift Album & Song Chart History Billboard Digital Songs for Taylor Swift. Ստուգվել է December 5, 2019.
  59. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2010»։ Australian Recording Industry Association։ Վերցված է 2011-01-08 
  60. «Best Of 2010 Canadian Hot 100 Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-01-17 
  61. «MAHASZ Rádiós TOP 100 2010» (hungarian)։ Mahasz։ Վերցված է 10 March 2011 
  62. «レコード協会調べ 2009年12月16日~2010年12月14日「着うたフル(R)」 2010年有料音楽配信「年間チャート」(通称:レコ協チャート)» [Record Association Analysis: December 16, 2009—December 14, 2010 Full-length Cellphone Download 2010 paid digital sales "Yearly Chart" (Abbreviated: RIAJ Chart)]։ RIAJ։ 2010-12-20։ Վերցված է 2010-12-20 
  63. «Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100: Best of 2010»։ Billboard.com։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-01-17 
  64. «Adult Contemporary Songs: 2010 Year-End Charts»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է July 28, 2015 
  65. «Adult Pop Songs: 2010 Year-End Charts»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է July 28, 2015 
  66. «Best of 2010: Country Songs»։ Billboard։ Prometheus Global Media։ 2010։ Վերցված է December 13, 2010 
  67. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles»։ Australian Recording Industry Association։ Վերցված է March 21, 2015 
  68. «Canadian single certifications – Taylor Swift – Mine»։ Music Canada 
  69. «Japanese certifications – Taylor Swift – Mine» (Japanese)։ Recording Industry Association of Japan։ Վերցված է March 21, 2015  Select 2013年5月 on the drop-down menu
  70. «New Zealand single certifications – Taylor Swift – Mine»։ Recorded Music NZ։ Վերցված է August 4, 2010 
  71. «American single certifications – Taylor Swift – Mine»։ Recording Industry Association of America  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH
  72. Trust Gary (November 26, 2017)։ «Ask Billboard: Taylor Swift's Career Album & Song Sales»։ Վերցված է November 26, 2017 
  73. «Mine - Single by Taylor Swift - Download Mine - Single on iTunes»։ iTunes Store։ Apple։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-07-ին։ Վերցված է 2020-02-01 
  74. «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!»։ 1 September 2010։ Արխիվացված է օրիգինալից 1 September 2010-ին։ Վերցված է 25 March 2018 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]