Matoma

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Matoma
Matoma Stavernfestivalen 2019 (163257).jpg
Ծնվել էմայիսի 29, 1991(1991-05-29) (28 տարեկան)
Åsnes, Հեդմարկ, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ԺանրերEDM[1]
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և երաժիշտ
Կայքmatomamusic.com[2]

Թոմ Սթրեյթ Լագերգրեն (նորվ.՝ Tom Stræte Lagergren, մայիսի 29, 1991(1991-05-29), Åsnes, Հեդմարկ, Նորվեգիա), նորվեգացի դիջեյ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Լագերգրենը ծնվել է Նորվեգիայի Օսենս քաղաքում[3]։ Մանկության տարիներից սկսել է դաշնամուր նվագել սովորել[4][5]։ Նա համագործացել է հայտնի դաշնակահերներ՝ Հովար Հիմզեի և Լեյֆ Օվե Անդերսոնի հետ[6]։ Թոմը սովորել է Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանում, որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ Matoma-ն օգտագործում է համակարգչային ծրագրեր, որպեսզի ստեղծի երաժշտական հատուկ էֆեկտներ, ինչպես նաև այլ երաժշտական գործիքներ[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Free Fallin Tropical Mojito Remix» սինգլը ձայնագրվել է պրոդյուսեր Nelsaan-ի հետ համատեղ[8][9]։ Matoma-ն առաջարկել է «Universal Germany» ընկերությանը ստեղծել Մառլոն Ռոուդետի «When Beat Drops» երգի ռեմիքս տարբերակը[10]։ The Notorious B.I.G.-ի «Old Thing Back» երգի ռեմիքսը նորվեգական «VG-lista» չարթում գրավել է երկրորդ տեղը[11]։ Նա էնրիկե Իգլեսիասի խնդրանքով ստեղծել է«Bailando (Matoma Remix)» երգի ռեմիքս տարբերակը:

2014 թվականին Matoma-ն ստեղծել է դանիացի դիջեյ Hedegaard-ի «Happy Home»-ի Happy Home (Matoma Remix) ռեմիքս տարբերակ: Սինգլի ռեմիքսը 2014 թվականի սեպտեմբերին ձայնագրվում է «Copenhagen Records» լեյբլում[12]։ Նույն թվի հոկտեմբերին Matoma-ն ռեմիքսի է վերածել Էմինեմի «Bueiness» երգը[13]։ «Warner Music Norway» լեյբլում Matoma-ն և Nelsaan-ը ստեղծել են «I Don’t Want to Talk About It»-ի ռեմիքս տարբերակը[14]։ Դա Matoma-ի և Nelsaan-ի երկրորդ համատեղ սինգլն էր։

2015 թվականին նա թողարկել է MYNGA-ի «Back Home» երգի ռեմիքս տարբերակը[15], Կոսմո Կլյանի մասնակցությամբ։

2016 թվականի հոկտեմբերի 15-ին Matoma-ն համագործակցել է «The Vamps» խմբի հետ, որի հետ միասին ձայնագրել է «All Night» սինգլը[16]։ 2017 թվականին այդ տեսահոլովակը YouTube-ում հավաքել է 286 միլիոնից ավել դիտում[17]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին Matoma-ն թողարկել է երկրորդ համատեղ սինգլը «The Vamps» խմբի հետ՝ «Staying Up»[18]։


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կազմակերպություն Պարգև Նոմինանտ Արդյունք
2017 Spellemannprisen '16 Årets Nykommer & Gramostipend

(Newcomer of the Year & Gramo scholarship)

Matoma Առաջադրված
Årets Låt (Song of the Year) «False Alarm»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.stavernfestivalen.no/program/
  2. Knowledge Graph — 2012.
  3. Collar Maat. "Matoma - Biography | Billboard" // www.billboard.com. Billboard.. — 2016.
  4. «Exclusive Interview: MATOMA in Canada»։ INTO THE CROWD MAGAZINE (en-US)։ 2015-01-05։ Վերցված է 2017-10-28 
  5. «INTERVIEW | MATOMA | FNGRS CRSSD» (en-US)։ crssd.com։ Վերցված է 2017-10-28 
  6. «Matoma – sights set on the US - Music Norway EN»։ Music Norway EN (en-US)։ 2014-08-28։ Վերցված է 2017-10-28 
  7. «How a Norwegian DJ set Spotify on fire with a tropical Notorious B.I.G. remix»։ Digital Trends (en-US)։ 2015-07-31։ Վերցված է 2017-10-28 
  8. «Matoma & Nelsaan - Free Fallin Tropical Mojito Remix (John Mayer Tribute)» (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28 
  9. «YAQUI.CO PREMIERE: Matoma x Nelsaan - Free Falling Tropical Mojito Remix»։ Yaqui (en-US)։ Վերցված է 2017-10-28 
  10. «Marlon Roudette - When The Beat Drops Out (Matoma Tropical Remix)» (անգլերեն)։ Վերցված է 2017-10-28 
  11. «Norske Tom (23) har laget remix for superstjerna Enrique Iglesias»։ Dagbladet.no (նորվեգերեն)։ 2014-07-20։ Վերցված է 2017-10-28 
  12. «Hedegaard - Happy Home (Matoma Remix)» 
  13. «Eminem - Business (Matoma Remix)» 
  14. «I Don't Want to Talk About It (Nelsaan & Matoma Remix)» 
  15. «Mynga - Back Home (Matoma Remix)» 
  16. iTunes. (2016-11-25.)։ «"All Night - Single by The Vamps & Matoma on Apple Music"» 
  17. «All Night» (անգլերեն)։ 2016-10-14։ Վերցված է 2017-10-28 
  18. «The Vamps and Matoma to release new collaboration 'Staying Up'»։ CelebMix (en-GB)։ 2017-08-26։ Վերցված է 2017-10-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]